Իտալիա
Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
Իտալիան Եվրոպայի հզորագույն երկրներից մեկն է, Հարավային Եվրոպայի ամենազարգացած երկիրը: Դա պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից մեկը բարենպաստ աշխարհագրական դիրքն է: Իտալիայի դիրքը Միջերկրական ծովի կենտրոնական մասում պատմական վաղ ժամանակներից դրական ազդեցություն է ունեցել նրա զարգացման համար:
Նշել Իտալիայի բնական պայմանների առավելություններն ու թերությունները:
Իտալիայի զարգացման բնական նախադրյալները պայմանավորված են նրանով, որ նա Հարավային Եվրոպայի ամենահնագույն և ամենազարգացած երկիրն է: Նա ամենազարգացած երկիրն է համարվում, մի քանի պատճառների շնորհիվ, որոնցից մեկն է՝բարենպաստ աշխարհագրական դիրքը: Իտալիան շատ հարուստ է քիմիական հումքով ևնաև շինանյութներով: Իտալիան հարուստ է սնդիկով, որոնցով էլ գրավում է առաջին տեղը աշխարհում:
Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում:
Իտալիան մեծ ութնյակի առաջատար պետություններից մեկն է, ունի հարուստ պատմություն: Այն համաշխարհային տնտեսության ու քաղաքականության վրա ունի մեծ ազդեցություն: Տնտեսության ամենագլխավոր գիծը հետարդյունաբերության կառուցվածքն է: Իտալիայի տնտեսության մեջ մեծ է <<Ֆիատ, ֆերրարի, մոնտէդիսոն, Պիրրելլի, Օլիվետի >>և այլ խոշոր ընկերությունների դերը: Մեծ է նաև պետության դերը: Պետական են կապիտալ ներդրումների կեսը և արտադրվող էլեկտրաէներգիայի 3/4 մասը: Չնայած նավթի պակասին Իտալիան Եվրոպայի նավթավերամշակող խոշորագույն երկիր է: Դա բացատրվում է նրա բարենպաստ աշխարհագրական դիրքով, որը նա ունի Մերձավոր արևելքից Եվրոպա գնացող նավթի ճանապարհների նկատմամբ:
4. Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները:
Երկիրը հյուսիսում սահմանակից է Ավստրիային ու Շվեյցարիային, արևելքում` Սլովենիային, հյուսիս-արևմուտքում` Ֆրանսիային: Սահմանակից է նաև քաղաք-պետություններ Վատիկանի ու Սան Մարինոյի հետ, որոնք գտնվում են Իտալիայի տարածքում: Երկրի ափերը ողողում են Ադրիատիկ, Իոնական, Միջերկրական, Լիգուրիական ու Տիրենյան ծովերը: Իտալիային են պատկանում նաև Սիցիլիա, Սարդինիա, Էլբա խոշոր կղզիները և մի քանի մանր կղզիներ: