Առաջադրանքներ
Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած, կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ:
Ամենքը սիրում էին նրան, բայց նա տխուր էր, միշտ տխուր:Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը՝ հովասուն ծառերով և կարկաչյուն շատրվաններով,նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ՝ չքանում…
Եվ հարուստը, ինչպես երբեմն պատահում է պատմությունների մեջ, հիացած նայեց թռչնի գեղեցկությանն ու շրջապատի ամայությանը, որքան աչքն էր կտրում, ապա ասաց քնքշորեն. «Նման չքնաղ երկիր դեռ չէի տեսել»:
Ըստ երևույթին նրանք իրար չէին հասկանում, և բարձրահասակ մեքսիկացին բեռնասայլակից հանեց իր հին հրացանը ու նշան բռնեց ճիշտ այնպես, ինչպես զինվորներն են անում կրակելիս:
հագած- հարակատար
հենել էր-անցյալ, անցյալ վաղակատար, երրորդ դեմք, եզակի
մեկնել էր- անցյալ, անցյալ վաղակատար, երրորդ դեմք, եզակի
սիրում էին- անցյալ, անկատար, երրորդ դեմք, հոգնակի
նստում էր- անցյալ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի
սլանում էր- անցյալ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի
երևում էր-անցյալ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի
պատահում է- ներկա, անկատար
հիացած- հարակատար, ներկա
կտրում- անկատար, ներկա
չէի տեսել- առաջին դեմք, եզակի, վաղակատար անցյալ
չէին հասկանում- երրորդ դեմք, անկատար, հոգնակի, անկատար անցյալ
են անում- հոգնակի, երրորդ դեմք, անկատար
2.Տեքստերում գործածված ներկա ժամանակի բայերի արտահայտած իմաստները համեմատիր և գրի՛ր, թե ինչ է ցույց տալիս ներկա ժամանակը տարբեր տեքստերում:
Ա.Մեր հրապարակներից մեկում արդեն երեք օր է, ինչ մի քարավան է կանգ առել: Երեկոյան վրանների առաջ վառվում են օջախները: Ուղտապանները կերակրում են իրենց ուղտերին և անվերջ շոյում, փայփայում նրանց: Քաղաքի երեխաները նրանց շուրջն են հավաքվում: Նրանցից շատերը երևի լաց կլինեն, երբ քարավանը գնա:
Կանգ է առել – Վաղակատակ ներկա
Վառվում են – Անկատար ներկա
Կերակրում են – Անկատար ներկա
Շոյում են – Անկատար ներկա
Փայփայում են – Անկատար ներկա
Հավաքվում են- Անկատար ներկա
Բ. Բոլորը գիտեն, որ անհողմ եղանակին ավելի հեշտ է սառնամանիքին դիմանալը, քան քամու ժամանակ: Բայց միայն կենդանի արարածներն են քամու ժամանակ ավելի ուժեղ ցուրտ զգում, ջերմաչափի ցուցմունքն ամենևին չի փոխվում: Ինչքան ուժեղ է քամին, այնքան ավելի շատ սառը օդի զանգված է հասցնում միավոր ժամանակում շփվել մաշկի հետ, և ավելի շատ ջերմություն է անջատվում մարմնից: Հենց դա էլ ցրտի զգացողություն է առաջացնում:
Զգում են – Անկատար ներկա
Չի փոխվում – Անկատար ներկա ժխտական
Հասցնում է – Անկատար ներկա
Անջատվում է – Անկատար ներկա
Առաջացնում է – Անկատար ներկա
3.Ընդգծված բայերը ներկա ժամանակով արտահայտի՛ր:
1891 թ. Սիամում (Թաիլանդ) ծնվում են աշխարհին (գոնե գիտությանը) մինչ այդ անհայտ արատով երկվորյակներ, որոնք մարմնով իրար կպած են: Ֆիզիկական բոլորովին նույնատիպ արատը նրանց դարձրում է անբաժանելի:
Մասնագետները, թերթերը գրում են այդ չտեսնված ու չլսված երեույթի մասին, և հիվանդությունը քաղաքի անունով էլ կոչում են` «սիամի երկվորյակներ»: Սակայն հարցը դրանով չի փակվում: Բժշկական արտահայտությունը դառնում է նաև զանազան համեմատությունների ու փոխաբերությունների հիմքը: Ընդհանրապես, երբ հարկ է լինում նշելու երկու արարածների նմանությունը, իսկույն ասում են. «Կարծես սիամի երկվորյակներ լինեն»:
Եկե՛ք վերհիշենք․
Գոյականների կրած փոփոխությունները հոլովների միջոցով կոչվում է հոլովում: Բառերը թեքվում կամ փոփոխության են ենթարկվում սեռական հոլովից:
Հոլովական համակարգ
Ուղղական (ո՞վ, ի՞նչ)
Սեռական (ո՞ւմ, ինչի՞)
Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)
Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)
Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)
Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)
4․ Հոլովի՛ր պայուսակ, տղա, քաղաք բառերը։
Ուղղական (ո՞վ, ի՞նչ) – Պայուսակ, տղա, քաղաք
Սեռական (ո՞ւմ, ինչի՞) – Պայուսակի, տղայի, քաղաքի
Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) – Պայուսակին, տղային, քաղաքին
Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) – Պայուսակից, տղայից, քաղաքից
Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) – Պայուսակով, տղայով, քաղաքով
Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) – Պայուսակում, տղայի մեջ, քաղաքում