Գրականություն

Ֆյոդոր Դոստոևսկի Տղան թաթիկով

Պատմվածքը երկու մասից էր բաղկացած՝ “տղան թաթիկով”և “տղան քրիստոսի տոնածառի հանդեսին։ Առաջին մասում հեղինակը նկարագրում է աղքատ երեխաների կյանքը, թե ինչպես են նրանք փող մուրում, ինչպես են այդ փողը տանում ու տալիս իրենց տիրոջը, թե ինչ գարշելի ու զզվելի միջավայրում են ապրում աղքատ երեխաները։ Երկրորդ մասում հեղինակը նկարագրում է մի տղայի կյանքը, որն ավարտվեց մի օտար բակում: Տղան ապրում էր նկուղում իր մայրիկի, հայրիկի և տատիկի հետ: Հայրը հարբեցող էր, մայրը հիվանդ էր և արդեն մահացել էր, իսկ տատիկը մի անկյունում նստած որդուն էր նախատում։ Տղան դուրս եկավ նկուղից, քայլեց քաղաքում, դիտեց այլ մարդկանց ուրախությունը ապակու ետևից և հանդիպեց մի չար տղայի: Վերջինս հարվածեց տղայի գլխին և փախավ, տղան էլ փախավ ու մտավ մի օտար մարդու այգի և հենց այդտեղ էլ շունչը փչեց, հայտնվեց Քրիստոսի մոտ, գտավ իր մորը, և իր նման շատ ու շատ այլ երեխաներին։ Այս պատմվածքը ցույց է տալիս, թե ինչպիսի դաժան մանկություն են ունենում աղքատ երեխաները, շատ հաճախ երեխաները չեն հասցնում մեծանալ, հենց մանուկ հասակում մահանում են։ Ինչքան դաժան են մարդիկ, երբ տեսնում են իրենց կողքին կանգնած է մի խեղճ երեխայի ու չեն օգնում։ Այս է աշխարհը, այս է երկիրը՝ դաժան ու անսիրտ:

Оставьте комментарий