Ամանորը հրաշք է
Նոր տարին յուրահատուկ տոն է: Այն յուրօրինակ տոն է փոքրիկների համար: Փոքրիկները աննկարագրելի հիացմունքով են զարդարում տոնածառը, հրաշքի սպասումով նամակ գրում ձմեռ պապիկին, ձնեմարդ պատրաստում և սպասում ամանորյա հրաշքի:
Շատ եմ սիրում Նոր Տարին: Ես միշտ այն անցակցնում եմ ընտանիքիս անդամների ՝հայրիկիս, մայրիկիս և եղբորս հետ:
Ինձ համար ամանորյա հրաշք է ձյունը: Շատ եմ սիրում, երբ ձյուն է գալիս ու քաղաքն ամբողջովին սպիտակ զգեստ է հագնում: Հրաշք է նաև այն, որ տոնն անցկացնում ես ընտանիքիդ անդամների հետ: Շատ եմ սիրում այդ օրը նվերներ ստանալ: Ամանորը հրաշքներով լի տոն է, որովհետև այդ օրը կարող են կատարվել քո ցանկությունների մի զգալի մասը:
Ես հույս ունեմ, որ գալիք նոր տարուն կկատարվեն իմ ցանկությունների գոնե մի որոշ մասը:
Ցանկանում եմ, որ գալիք նոր տարուն բոլորի ցանկությունները իրականություն դառնան: