Հայոց լեզու

1․Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա Ուժ, տարր, ծով, նաև, կույտ, բերդ, շենք:

Ուժեր , տարրեր , ծովեր , նավեր , կույտեր , բերդեր , շենքեր։

Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:

Ճանապարհներ, գաղտնիքներ, հրաշքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նահանգիստներ։

Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:

Գառներ, դռներ, մատներ, մկներ, թոռներ, ձկներ, լեռներ, բեռներ։

Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր։

Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:

Ծովածոցեր, սուզանավեր, դաշտավայրեր, շնագայլեր, հեռագրեր, լրագրեր:

Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:

Քարտաշներ, գրագիրներ, լեռնագործներ, բեռնակիրներ:

Է. Մարդ, կին:

Մարդիկ , կանայք։

2․Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով: Հարթավայրերում (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել: Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին: Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով: Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը (քարակույտ): Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից: Շատ ծովախորշեր (ծովախորշ) վերածվել են ցամաքի:

3․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․

Ստրուկի մտքով — ստրկամիտ

Լի և առատ — լիառատ

Կյանքի հյութ — կենսահյութ

Ցավից լլկված — ցավալլուկ

Մոլոր մտքով — մտամոլոր

Սուր ընթացող — սրընթաց

Խելքը կորցրած — խելագար

Նոր հայտնված — նորահայտ

Մենակ ապրող — միայնակ

Խիստ բարքով — խստաբարո

Երկար ապրող — երկարակյաց

Նոր եկած — նորեկ

Աչքին հաճելի — ակնահաճո

4․Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստանալ նոր բառեր:

Բարձրագագաթ — լեռնագագաթ

քաղցրաձայն — բարձրաձայն

վսեմաշուք — վեհաշուք

տիրակալ — բռնակալ

վճռաբեկ — դյուրաբեկ

սառնաղբյուր —ցայտաղբյուր

վարկանիշ — հականիշ

դալկադեմ — ընդդեմ

ցատկահարթակ — սանդղահարթակ

հոռետես — լրտես

5․Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:

Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել (թշնամու դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

6․Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը:

Սա կլինի հիմքը:

Մի լուրջ հակաճառություն ունեմ:

Պատմությունս հենց քո ընկերոջ մասին է:

Ի՞նչ է հրաբուխը:

Ի՞նչ են մթնոլորտային ճակատները:

Հեռախոսը շքեղություն չէ:

Դու անպայման մեծ հաջողության կհասնես:

7․ Տեքստը վերականգնի՛ր նախադասությունները վերադասավորելով:

Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:

Դեռևս 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական  քարայրներ կան: Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թռչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել:

Оставьте комментарий