1․ Նշի՛ր բայածանցը և գրի՛ր ածանցի տեսակը։
Մոտենալ, ցատկոտել, կորչել, վախենալ, խաղացնել, կոտրվել, պատռոտել, հեռացնել, հագնել, գրվել, կարդացնել, մրոտել, հասցնել։
1․ Նշի՛ր բայածանցը և գրի՛ր ածանցի տեսակը։
Մոտենալ — են, սոսկածանց
ցատկոտել — կոտ, բազմապատկական
կորչել — չ, սոսկածանց
վախենալ — են, սոսկածանց
խաղացնել — ացն, պատճառական
կոտրվել — վ, կրավորական
պատռոտել — ոտ, բազմապատկական
հեռացնել — ացն, պատճառական
հագնել — ն, սոսկածանց
գրվել — վ, կրավորական
կարդացնել — ացն, պատճառական
մրոտել — ոտ, բազմապատկական
հասցնել — ցն, պատճառական:
2․ Գրի՛ր հինգ սոսկածանցավոր, հինգ պատճառական, հինգ բազմապատկական և հինգ կրավորական բայ։
Սոսկածանցավոր-փոքրանալ, հագնել, դնել, բռնել, մանրանալ
Պատճառական-խաղացնել, աշխատացնել, վախեցնել, խոսեցնել, մոտեցնել
Բազմապատկական-կտրատել, կեղտոտվել, պարտվել, ներկոտվել, ջրոտվել
Կրավորական-նկարվել, հաշվարկել, վարվել, բռնվել, կոտրվել
3․ Դո՛ւրս գրիր սահմանական եղանակի ժամանակային ձևերը։ Գրի՛ր ժամանակային ձևը, դեմքը, թիվը։
Նա իրեն միայնակ և անզոր էր զգում (անկատար անցյալ, III դեմք, եզակի) դատարկ դասարանում, բոլոր տղաները տուն էին գնում՝ (անկատար անցյալ, III դեմք, հոգնակի թիվ) Դեն Սիդը, Ջեյմս Միսիպպոն, Դիկ Կորկորանը, նրանք բոլորը քայլում էին (անկատար անցյալ, III դեմք, հոգնակի թիվ) Հարավային Խաղաղականի երկաթգծի երկայնքով՝ ծիծաղելով, խաղալով, իսկ Միսս Ուիսիգի այս խելացնոր միտքը տանջում էր (անկատար անցյալ, III դեմք, եզակի) իրեն:
4․ Հոլովի՛ր տուն, աղջիկ, ժամանակ, մարդ բառերը։
Ուղղական-տուն, աղջիկ, ժամանակ, մարդ (ո՞վ, ի՞նչ)
Սեռական-տան, աղջկա, ժամանակի, մարդու(ո՞ւմ, ինչի՞)
Տրական-տանը, աղջկան, ժամանակին, մարդուն(ո՞ւմ, ինչի՞ն)
Բացառական-տնից, աղջկանից, ժամանակից, մարդուց(ումի՞ց, ինչի՞ց)
Գործիական-տնով, աղջկանով, ժամանակով, մարդով(ումո՞վ, ինչո՞վ)
Ներգոյական-տան մեջ, աղջկա մեջ, ժամանակի մեջ, մարդու մեջ (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)
5.Առաջին շարքից ընտրիր նախածանցը և 2-րդ շարքից արմատը և կազմիր 6 նախածանցավոր բառ:
Ենթ անկյունագիծ ֊
նախ շրջադարձ
հար գլխագին
արտ տևողություն
վեր մշտավառ
առ սահմանապահ
Օրինակ՝ ենթագլուխ,․․․
6․ Բառարանի օգնությամբ բացատրի՛ր դարձվածքները։
Իրար սրտից ջուր խմել – իրար հանդեպ հաճելի վարմունք ունենա
Հազար մաղով անցկացրած – առանց ամոթի՝ անամոթ
Հիվանդի համար ջուր բերող – դանդաղաշարժ, ծանրաշարժ
Գլխին կրակ թափել – ուժեղ բարկանալ մեկի վրա
Կանաչ-կարմիրը կապել – զարդարել
Կոպեկի համար մեռած – ագահաբար խնայող՝ ժլատ
Ուրիշի բնում ձու ածել – օտարին կամ ուրշին օգուտ տվող
Ոտքի կոխան դարձնել – ոտքերի տակ տալ, ոտնահարել
Փուշը մատից հանել – նեղության պահին օգնության գալ
Գրքի մի երեսը կարդալ — հարցին մոտենալ մեկ կողմից
7. Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված:
ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
2.երեսից կախվել – թախանձել
3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
4.աչքերը փակել – ժպտալ /մահանալ/
5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
8. գլխին տալ — ուրախանալ:
8․ Յուրաքանչյուր բառի համար գրի՛ր 1-ական հոմանիշ և հականիշ բառ:
Թյուր-հոմանիշ՝ սխալ, հականիշ՝ ճիշտ
Շնորհալի-հոմանիշ՝ տաղանդավոր, հականիշ՝ ապաշնորհ
Նուրբ-հոմանիշ՝ բարակ, հականիշ՝ կոշտ
Անաչառ-հոմանիշ՝ արդար, հականիշ՝ անազիվ
Երախտագետ-հոմանիշ՝ շնորհակալ, հականիշ՝ ապերախտ
Անդորր-հոմանիշ՝հանդարտություն, հականիշ՝ աղմուկ
Անաղարտ-հոմանիշ՝ անբիծ, հականիշ՝ պիղծ
Պարկեշտ-հոմանիշ՝ համեստ, հականիշ՝ անհամեստ
Ահռելի-հոմանիշ՝ մեծ, հականիշ՝ մանր
Հանդուգն-հոմանիշ՝ համարձակ, հականիշ՝ խոնարհ
Փութաջան-հոմանիշ՝ ջանասեր, հականիշ՝ ծույլ Խրթին-հոմանիշ՝ բարդ, հականիշ՝ հեշտ