Հայոց պատմություն

Սասունի ինքնապաշտպանությունը

Օսմանյան իշխանությունները, տակավին 1894թ. չկարողանալով ընկճել սասունցիների դիմադրությունը, վճռում են նոր արշավանք կազմակերպել: Դրանով նրանք ձգտում էին վերացնել արևմտահայության ազատագրական կարևոր կենտրոններից մեկը:

Այդ ծրագիրն իրականացնելու համար իշխանությունները 1902-1904թթ. ընթացքում սկսում են զորամասեր տեղափոխել Մշո դաշտ և Սասուն: Զորքերի թիվը հասցվում է 10 հազարի: Նրանց են միանում շրջակա քրդական մի քանի ցեղեր: Կառավարության նախապատրաստություններն աննկատ չեն մնում սասունցիներից: Նրանք ևս դիմում են նախազգուշական միջոցների: Հայ ազգային կուսակցությունները, անհանգստացած Արևմտյան Հայաստանից եկող տագնապալի լուրերից, որոշում են օգնություն ուղարկել Սասուն: 1902-1904թթ. Դաշնակցություն և Հնչակյան կուսակցությունները կազմակերպում են հայդուկային և զինատար խմբերի անցումը Արևմտյան Հայաստան: 904թ. ապրիլի 1-ին սկսվում է Սասունի վրա օսմանյան ուժերի հարձակումը հյուսիսից և հարավից: Նրանց դիմագրավում էին Հրայրի և Գևորգ Չաուշի ուժերը: Հայ ինքնապաշտպանները նահանջում են Տալվորիկ: Ապրիլի 6-ին թուրքերն անցնում են լայնածավալ հարձակման: Հրայրն իր մարտիկներով կարողանում է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը: Թուրքերը, սակայն, լրացուցիչ ուժեր են կենտրոնացնում և հրետանու կրակի ներքո անցնում են հարձակման: Չկարողանալով դիմագրավել թշնամուն՝ Հրայրը մի քանի գյուղերի բնակչության հետ նահանջում է Գելիեգուզան, որի ժամանակ էլ սպանվում է: Զոհվեց հայ ազատագրական պայքարի ամենապայծառ ռահվիրաներից մեկը: Հրայրին թաղում են Աղբյուր Սերոբի կողքին, Գելիեգուզան գյուղում:

Սասունցիներին հաջողվում է կանգնեցնել հակառակորդի հարձակումը: Նրանք հարկադրում են թուրքերին նահանջել մինչև Շենիկ:

Ապրիլի 15-ին օսմանյան հրամանատարությունը նախաձեռնում է նոր հարձակում: Հայերը ստիպված էին դիմագրավել 20 անգամ գերազանցող ուժերին: Հակառակորդին հաջողվում է ծանր մարտերով մոտենալ Գելիեգուզանին: Սասունցիների ինքնապաշտպանության վերջին օջախը պաշտպանում էին Անդրանիկի գլխավորած մարտիկները: Ի վերջո զգացվում է զինամթերքի պակասը, և ինքնապաշտպանները ստիպված են լինում տեղի տալ: Ապրիլի 22-ին թուրքական զորքերը գրավում են Գելիեգուզանը: Ինքնապաշտպանները 10 օր շարունակ անհավասար մարտեր են մղում՝ ապահովելով խաղաղ բնակչության նահանջը Մշո դաշտի հայկական գյուղերը:

Դիմադրական կռիվները շարունակվում են մինչև 1904թ. հուլիսի կեսերը: Հայերը շարունակում են մի շարք հաղթանակներ տանել: Ուժերը, սակայն, անհավասար էին: Թուրքական բանակին և քրդական ջոկատներին հաջողվում է ճնշել հայերի ինքնապաշտպանությունը: 1904թ. Սասունի ինքնապաշտպանությունն ավարտվում է հայերի պարտությամբ:

Հայոց պատմություն

Բարենորոգումների մայիսյան ծրագիրը

Սասունի կոտորածները բողոք և զայրույթ առաջացրին բազմաթիվ երկրներում: Միջազգային առաջադեմ հասարակայնությունը բողոքի ձայն բարձրացրեց Աբդուլ Համիդի կողմից Սասունում կատարված ոճրագործությունների դեմ: Հասարակական պահանջի ազդեցության տակ անգլիական, ֆրանսիական և ռուսական կառավարությունները սկսեցին անդրադառնալ Սասունի ջարդերին: 1894թ. նոյեմբերին կազմվեց հատուկ հանձնաժողով՝ Սասունի կոտորածներն ուսումնասիրելու համար: Մի քանի ամիս աշխատելուց հետո հանձնաժողովը եզրակացրեց, որ Սասունի հայությունը կոտորվել է առանց տարիքի և սեռի խտրության, կոտորվել է թուրքական իշխանությունների կողմից առանց պատճառի: Վերստին առաջ քաշվեց Հայկական հարցը: 1895թ. մայիսի 11-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները Թուրքիային ներկայացրին բարենորոգումների ծրագիր, որը կոչվեց մայիսյան: Ըստ դրա՝ Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Դիարբեքիրի և Սեբաստիայի վիլայեթներում (նահանգներում) իրականացվելու էին բարենորոգումներ: Նահանգապետերը նշանակվելու էին 5 տարի ժամկետով, առանց կրոնական խտրության: Եթե նահանգապետը քրիստոնյա էր, ապա տեղակալը պետք է լիներ մահմեդական և հակառակը: Նահանգապետերն ու գավառապետերը նշանակվելու էին սուլթանի կողմից: Խաղաղ ժամանակ «համիդիե» հեծելազորը զրկվում էր զենք և համազգեստ կրելու իրավունքից: Վերացվելու էին բռնի պարհակները, կարգավորվելու էր հարկային դաշտը, լուծում էին ստանալու հողային և դատական հարցերը:

Ստանալով այդ փաստաթուղթը՝ սուլթանը կեղծավորաբար գոհունակություն հայտնեց, սակայն ավելացրեց, որ ինքն անարդար է համարում բարենորոգումների իրականացումը կայսրության միայն մի մասում: Դեսպաններին նա ասաց, որ անհրաժեշտ է բարենորոգումներ իրականացնել նաև մնացած վիլայեթներում: Չնայած նրան, որ սուլթանը 1895թ. հոկտեմբերին հաստատեց բարենորոգումների ծրագիրը, սակայն ոչ մի քայլ չձեռնարկեց դրանց իրագործման ուղղությամբ:

Եվրոպայի մեծ տերությունների ուշադրությունը գրավելու և նրանց աջակցությամբ մայիսյան բարենորոգումների ծրագիրը կենսագործելու համար հնչակյանները 1895թ. սեպտեմբերին Կ.Պոլսում խաղաղ ցույց կազմակերպեցին: Ցույցի կազմակերպիչները նախօրոք դեսպաններին տեղեկացրել էին, որ ցույցն ունի խաղաղ բնույթ: Շուրջ 4000 խաղաղ ցուցարարներ շարժվեցին դեպի Բաբ Ալի՝ կառավարության նստավայրը: Սակայն կես ճանապարհին ոստիկանները կանգնեցնում են ցուցարարներին և թույլ չեն տալիս պահանջագիրը հանձնել կառավարությանը: Ապա ցուցարարների վրա են հարձակվում զինվորները՝ գնդակոծելով նրանց: Նույն օրը ջարդերը տարածվում են ողջ Կ.Պոլսով, որին զոհ է գնում շուրջ 2000 հայ:

Ֆիզիկա

 1. Որքան է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի լրիվ մեխանիկական էներգիան:

Ճոճոնակի լրիվ մեխանիկական էներգիան պահպանվում է, եթե ճոճանակի վրա ազդող դիմադրության և շփման ուժերը բացակայում են:

2.Էներգիայի ինչ փոխակերպումներ են  տեղի ունենում ճոճանակի սեփական տատանումների ժամանակ:

3. Որ դիրքում է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի պոտենցիալ էներգիան առավելագույնը և որ դիրքում նվազագույնը:

Տատանումների ընթացքում գնդիկի պոտենցիալ էներգիան պարբերաբար փոխակերպվում է կինետիկ էներգիայի, իսկ կինետիկը՝ պոտենցիալ: Թեև այն էներգիաներից յուրաքանչյուրն առանձին-առանձին փոփոխվում է, բայց դրանց գումարը, որը գնդիկի լրիվ մեխանիկական էներգիան է, անփոփոխ է:

4. Որ դիրքում է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի կինետիկ էներգիան առավելագույնը և որ դիրքում նվազագույնը:

5. Ինչպես կարելի է ստանալ չմարող տատանումներ:

Չմարող տատանումներ հնարավոր են այնպիսի պայմաններում, երբ բացակայում է ինչպես շփումը, այնօես էլ՝ օդի դիմադրությունը: Այդ դեպքում համակարգը (թելավոր, մասնավորապես՝ մաթեմատիկական ճոճոնակը, զսպանակավոր ճոճոնակը և այլն) կատարում են անփոփոխ լայնույթով տատանումներ:

6. Ինչ մեծություններից է կախված մաթեմատիկական ճոճանակի տատանումների պարբերությունը և ինչ մեծություններից  այն կախված չէ: Գրել բանաձևը:

Փոքր լայնույթով տատանումների դեպքում մաթեմատիկական ճոճոնակի տատանումների պարբերությունը կախված չէ լայնույթից:

Մաթեմատիկական ճոճոնակի տատանումների պարբերությունը կախված չէ ճոճանակի գնդիկի զանգվածից:

Մաթեմատիկական ճոճոնակի տատանումների պարբերությունը կախված է ճոճոնակի թելի երկարությունից:

Ճոճոնակի տատանումների պարբերությունը կախված է ազատ անկման արագացումից:

7. Ինչ մեծություններից է կախված զսպանակավոր ճոճանակի տատանումների պարբերությունը: Գրել բանաձևը:

Զսպանակավոր ճոճոնակի սեփական տատանումների պարբերությունը կախված է միայն ճոճոնակի բնութագրող պարամետրերից:

8. Որքան է ազատ անկման արագացումը ՝ հասարակածում, բևեռներում, Երևանում:

Հասարակածում: g = 9,78մ/վ2

Երևանի աշխարհագրական լայնությունում (40o): g = 9,80մ/վ2

Բևեռներում: g = 9,83մ/վ2

9. Ինչու են հարկադրական տատանումները չմարող:

Դիմադրության ուժերի առկայությամբ հարկադրական տատանումները չեն մարում այնքան ժամանակ, քանի դեռ համակարգի վրա ազդում է պարբերաբար փոփոխվող արտաքին ուժ, որն անվանում են հարկադրող ուժ:

10. Ինչից է կախված հարկադրական տատանումների լայնույթը:

Հարկադրական տատանումների լայնությունը կախված է հարկադրող ուժի հաճախականությունից:

11. Ինչու են հարկադրական տատանումները չմարող:

Դիմադրության ուժերի առկայությամբ հարկադրական տատանումները չեն մարում այնքան ժամանակ, քանի դեռ համակարգի վրա ազդում է պարբերաբար փոփոխվող արտաքին ուժ, որն անվանում են հարկադրող ուժ:

12. Ինչից է կախված հարկադրական տատանումների լայնույթը:

Հարկադրական տատանումների լայնությունը կախված է հարկադրող ուժի հաճախականությունից:

13. Ինչ է ռեզոնանսը:

Հարկադրական տատանումների լայնույթի շեշտակի աճը, երբ հարկադրող ուժի տատանումների հաճախականությունը համընկնում է տատանողական համակարգի սեփական հաճախությանը, կոչվում է ռեզոնանս:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1․ Կազմի՛ր ամպ, ձմեռ, օր, մուկնբառերի հոլովական համակարգը։

Ուղղական — ամպ, ձմեռ, օր, մուկ (ո՞վ, ի՞նչ)

Սեռական — ամպի, ձմռան, օրվա, մկան (ո՞ւմ, ինչի՞)

Տրական — ամպին, ձմռան, օրվան, մկան (ո՞ւմ, ինչի՞ն)

Բացառական — ամպից, ձմռանից, օրվանից, մկանից (ումի՞ց, ինչի՞ց)

Գործիական — ամպով, ձմռանով, օրով, մկնով (ումո՞վ, ինչո՞վ)

Ներգոյական — ամպի մեջ, ձմռան մեջ, օրվա մեջ, մկան մեջ (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)

2․ Կազմի՛ր հետևյալ բառերի հոգնակի թիվը։ Ընդգծիր՛ր հոգնակիակերտ վերջավորությունը։

Երեխա — երեխաներ, շուն — շներ, նստարան — նստարաններ, աթոռ — աթոռներ, գնդակ — գնդակներ, անգղ — անգղներ, տետր — տետրեր, հարս — հարսներ, թոռ — թոռներ, կին — կանայք, նախամարդ — նախամարդիկ, ջրափոս — ջրափոսեր։

3․ Ածականները երկու խմբի բաժանի՛ր։

Գեղեցիկ, խորթ, հմայիչ, հետաքրքրասեր, ակնոցավոր, տհաճ, գլխավոր — բնութագրում է մարդուն

Ապակյա, փայտե, հնադարյա։ — բնութագրում է առարկան

4․ Բառարանի օգնությամբ կազմիր՛ր հետևյալ բառերի հոմանշային շարքերը։

Աղքատ – Չքավոր, չունևոր, ընչազուրկ, թշվառ

Գեղեցիկ – Սիրուն, գեղանի, գեղեցկուհի, սիրունիկ, գողտրիկ

Բարձր – Վերև, վեր, վերին

Կապույտ – Երկնագույն, կապտագույն, լուրթ,

Ժլատ –ճղճիմ, ընչաքաղց, անկուշտ, անկշտում:

Խելացի – Խելոք, ուշիմ, բանիմաց, իմաստուն, խոհեմ

Արևածագ – Լուսածագ, լուսաբաց, լուսադեմ, արշալույս, այգաբաց

Մեծ –  Խոշոր, հսկա, հսկայական, աժդահա, ահագին

Ձի – Հովատակ, զամբիկ

5․Տրված նախադասությունները (ասույթները) դարձրո ´ւ հեղինակի խոսքով նախադասություններ և գրի´ր հնարավոր բոլոր ձևերով:

Օրինակ`

Ամեն ինչ արվեստ է: Բեն

1. Բենն ասել է. «Ամեն ինչ արվեստ է»:

2. «Ամեն ինչ արվեստ է»,- ասել է Բենը:

3. «Ամեն ինչ,- ասել է Բենը,- արվեստ է»:

1. Բենն ասել է. «Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով, որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ` համարյա գետնի:»:

2. «Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով, որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ` համարյա գետնի:»,- ասել է Բենը:

3. «Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով,- ասել է Բենը,- որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ` համարյա գետնի»:

Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով:

Ֆրանց Կաֆկա

1. Ֆրանց Կաֆկան ասել է. «Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով»:

2. «Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով»,- ասել է Ֆրանց Կաֆկան:

3. «Կարծես ավելի շատ սայթաքում են,– ասել է Ֆրանց Կաֆկան,- քան անցնում դրա վրայով»:

Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում: Ֆրանց Կաֆկա

1. Ֆրանց Կաֆկան ասել է. «Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում:»:

2. «Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում:»,- ասել է Ֆրանց Կաֆկան:

3. «Իսկական հակառակորդը,– ասել է Ֆրանց Կաֆկան,- անսահման արիություն է ներշնչում»:

Տվեք ինձ հենման կետ, և ես կփոխեմ Երկիրը: Արքիմեդ

1. Արքիմեդն ասել է. «Տվեք ինձ հենման կետ, և ես կփոխեմ Երկիրը»:

2. «Տվեք ինձ հենման կետ, և ես կփոխեմ Երկիրը:»,- ասել է Արքիմեդը:

3. «Տվեք ինձ հենման կետ,– ասել է Արքիմեդը,- և ես կփոխեմ Երկիրը»:

6․ Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի:

1) Ծերունին վճռական տեսքով ասաց, որ հասավ նաև իր գործելու ժամանակը:

— Հասավ նաև իմ գործելու ժամանակը, — ասաց ծերունին վճռական տեսքով։

2) Նա զարմացավ, թե ի՛նչ է կրակը, ինքը չի վախենում կրակից:

— Ի՞նչ է կրակը, ես չեմ վախենում կրակից, — ասաց նա զարմանքով։

3) Նա խնդրեց, որ նավապետը բացատրի, թե ի՛նչ է պատահել իրենց ջրին:

-Նավապե՛տ, բացատրիր, ի՛նչ է պատահել ձեր ջրին,- խնդրեց նա:

4) Խոհարարն ասաց, որ ինքը գործ չունի մեր փորձերի հետ, իրեն իսկական մաքուր ջուր է պետք:

— Ես գործ չունեմ ձեր փորձերի հետ, ինձ իսկական մաքուր ջուր է պետք, — ասաց խոհարարը։

5) Բարկացած ընկերոջը հանգստացնելու համար ասում էր, որ նրա նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել:

Քո նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել, — ասաց նա բարկացած ընկերոջը հանգստացնելու համար։

7.Տեքստը վերականգնի՛ր նախադասությունները վերադասավորելով:

Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են: Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական  քարայրներ կան: Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը:

8.Տեքստը վերականգնի՛ր նախադասությունները վերադասավորելով:

Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական  քարայրներ կան: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են: