Գործնական քերականություն
1․ Կազմի՛ր ամպ, ձմեռ, օր, մուկնբառերի հոլովական համակարգը։
Ուղղական — ամպ, ձմեռ, օր, մուկ (ո՞վ, ի՞նչ)
Սեռական — ամպի, ձմռան, օրվա, մկան (ո՞ւմ, ինչի՞)
Տրական — ամպին, ձմռան, օրվան, մկան (ո՞ւմ, ինչի՞ն)
Բացառական — ամպից, ձմռանից, օրվանից, մկանից (ումի՞ց, ինչի՞ց)
Գործիական — ամպով, ձմռանով, օրով, մկնով (ումո՞վ, ինչո՞վ)
Ներգոյական — ամպի մեջ, ձմռան մեջ, օրվա մեջ, մկան մեջ (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)
2․ Կազմի՛ր հետևյալ բառերի հոգնակի թիվը։ Ընդգծիր՛ր հոգնակիակերտ վերջավորությունը։
Երեխա — երեխաներ, շուն — շներ, նստարան — նստարաններ, աթոռ — աթոռներ, գնդակ — գնդակներ, անգղ — անգղներ, տետր — տետրեր, հարս — հարսներ, թոռ — թոռներ, կին — կանայք, նախամարդ — նախամարդիկ, ջրափոս — ջրափոսեր։
3․ Ածականները երկու խմբի բաժանի՛ր։
Գեղեցիկ, խորթ, հմայիչ, հետաքրքրասեր, ակնոցավոր, տհաճ, գլխավոր — բնութագրում է մարդուն
Ապակյա, փայտե, հնադարյա։ — բնութագրում է առարկան
4․ Բառարանի օգնությամբ կազմիր՛ր հետևյալ բառերի հոմանշային շարքերը։
Աղքատ – Չքավոր, չունևոր, ընչազուրկ, թշվառ
Գեղեցիկ – Սիրուն, գեղանի, գեղեցկուհի, սիրունիկ, գողտրիկ
Բարձր – Վերև, վեր, վերին
Կապույտ – Երկնագույն, կապտագույն, լուրթ,
Ժլատ –ճղճիմ, ընչաքաղց, անկուշտ, անկշտում:
Խելացի – Խելոք, ուշիմ, բանիմաց, իմաստուն, խոհեմ
Արևածագ – Լուսածագ, լուսաբաց, լուսադեմ, արշալույս, այգաբաց
Մեծ – Խոշոր, հսկա, հսկայական, աժդահա, ահագին
Ձի – Հովատակ, զամբիկ
5․Տրված նախադասությունները (ասույթները) դարձրո ´ւ հեղինակի խոսքով նախադասություններ և գրի´ր հնարավոր բոլոր ձևերով:
Օրինակ`
Ամեն ինչ արվեստ է: Բեն
1. Բենն ասել է. «Ամեն ինչ արվեստ է»:
2. «Ամեն ինչ արվեստ է»,- ասել է Բենը:
3. «Ամեն ինչ,- ասել է Բենը,- արվեստ է»:
1. Բենն ասել է. «Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով, որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ` համարյա գետնի:»:
2. «Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով, որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ` համարյա գետնի:»,- ասել է Բենը:
3. «Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով,- ասել է Բենը,- որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ` համարյա գետնի»:
Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով:
Ֆրանց Կաֆկա
1. Ֆրանց Կաֆկան ասել է. «Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով»:
2. «Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով»,- ասել է Ֆրանց Կաֆկան:
3. «Կարծես ավելի շատ սայթաքում են,– ասել է Ֆրանց Կաֆկան,- քան անցնում դրա վրայով»:
Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում: Ֆրանց Կաֆկա
1. Ֆրանց Կաֆկան ասել է. «Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում:»:
2. «Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում:»,- ասել է Ֆրանց Կաֆկան:
3. «Իսկական հակառակորդը,– ասել է Ֆրանց Կաֆկան,- անսահման արիություն է ներշնչում»:
Տվեք ինձ հենման կետ, և ես կփոխեմ Երկիրը: Արքիմեդ
1. Արքիմեդն ասել է. «Տվեք ինձ հենման կետ, և ես կփոխեմ Երկիրը»:
2. «Տվեք ինձ հենման կետ, և ես կփոխեմ Երկիրը:»,- ասել է Արքիմեդը:
3. «Տվեք ինձ հենման կետ,– ասել է Արքիմեդը,- և ես կփոխեմ Երկիրը»:
6․ Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի:
1) Ծերունին վճռական տեսքով ասաց, որ հասավ նաև իր գործելու ժամանակը:
— Հասավ նաև իմ գործելու ժամանակը, — ասաց ծերունին վճռական տեսքով։
2) Նա զարմացավ, թե ի՛նչ է կրակը, ինքը չի վախենում կրակից:
— Ի՞նչ է կրակը, ես չեմ վախենում կրակից, — ասաց նա զարմանքով։
3) Նա խնդրեց, որ նավապետը բացատրի, թե ի՛նչ է պատահել իրենց ջրին:
-Նավապե՛տ, բացատրիր, ի՛նչ է պատահել ձեր ջրին,- խնդրեց նա:
4) Խոհարարն ասաց, որ ինքը գործ չունի մեր փորձերի հետ, իրեն իսկական մաքուր ջուր է պետք:
— Ես գործ չունեմ ձեր փորձերի հետ, ինձ իսկական մաքուր ջուր է պետք, — ասաց խոհարարը։
5) Բարկացած ընկերոջը հանգստացնելու համար ասում էր, որ նրա նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել:
Քո նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել, — ասաց նա բարկացած ընկերոջը հանգստացնելու համար։
7.Տեքստը վերականգնի՛ր նախադասությունները վերադասավորելով:
Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են: Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը:
8.Տեքստը վերականգնի՛ր նախադասությունները վերադասավորելով:
Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են: