Հասարակագիտություն

Արժեքը, աշխարհի յուրահատուկ ընկալումն է, որը ձևավորվում է ոչ միայն ձեռք բերված գիտելիքի և ինֆորմացիայի, այլև սեփական կենսափորձի հիման վրա։

Մշակույթը խիստ կապված է մարդու արժեհամակարգի հետ։ Նեղ իմաստով՝ արժեքը մարդու համար իրի, առարկայի կամ երևույթի դրական նշանակությունն է։ Արժեքը մարդու վերաբերմունքն արտահայտող ցուցանիշ է, որի կարևոր կատեգորիաներից են ՝ հավատն ու սերը։

Հավատը ծնում է հույս և մղում մարդուն ապրելու, ստեղծելու, արարելու։ Հավատը դառնում է կողմնորոշիչ մարդու կյանքի և գործունեության համար։ Մարդիկ քանի դեռ ապրում են՝ հավատում են, քանի դեռ հավատում են՝ ապրում են։

Սերը մյուս մարդկանց հետ միավորվելու ձգտումն է։ Սիրո մեջ միավորվում են մարդու արժեքային պատկերացումները։ Այն բաղկացած է մի քանի մակարդակներից։ Այլասիրությունը ուրիշին սիրելու, իսկ եսասիրությունը սեփական անձը սիրելու երևույթն է։

Նաև կան սիրո առանձնացված դրսևորումներ։Օրինակ սերը անհավասարների միջև, երբ միայն տալիս ես՝ առանց վերադարձի ակնկալիքի։ Սիրո այդ ձևն անվանում են մայրական։

Հաջորդը սերն է հավասարների միջև, երբ ինչքան տալիս, նույնքան ստանում ես։ Օրինակ՝ եղբայրական սերը։

Սերն անհատական ընտրողական զգացում է, որը դրսևորվում է խորը և կայուն ապրումներում։ Ըստ Հեգելի՝ սիրո ճշմարիտ էությունն այն է, որ հրաժարվես ինքդ քեզ գիտակցելուց, մոռանաս քեզ ուրիշի <<Ես>>-ի մեջ և այնուամենայնիվ , այդ կորսվածության ու մոռացվածության մեջ առաջին անգամ գտնես և տիրապետես քեզ։

Սերն ապրում է, որն ըստ Հեգելի չի հենվում խորհրդածությունների և դատողականության վրա, այլ բխում է զգացմունքից։ Սերը խիստ անհատական և անկրկնելի ապրում է։

Ամեն մեկը յուրովի է սիրում։ Սիրո մեջ մարդն ավելի պահանջկոտ է դառնում ինքն իր նկատմամբ, ձգտում ինքնակատարելագործման։Ահա թե ինչու սերը մշակութային և գեղեցիկ երևույթ է։

Հաճախ արժեք է համարվում ճշմարտությունը, հատկապես բարու և գեղեցիկի հետ կապվելիս։ Բարու, գեղեցիկի, արդարի միասնության սկզբունքը գալիս է Սոկրատեսից,ով փիլիսոփայական գիտելիքը բաժանում է տեսականի(որի կրողը նա համարում է ճշմարիտը ),գործնականի (բարին),գեղարվեստականի (գեղեցիկը)։

Ճշմարտությունը միայն որոշակի սոցիալ-մշակութային պայմաններում է ձեռք բերում արժեքային նշանակություն, իսկ գոյաբանական և իմացաբանական իմաստներով ըմբռնված ճշմարտությունը արժեքաբանորեն չեզոք են։ Կյանքում հաճախ ճշմարտությունը զոհաբերվում է արժեքներին։ Եթե Արիստոտելն առաջնորդվում էր <<թեև Պլատոնը բարեկամս է, բայց ճշմարտությունը թանկ է>> սկզբունքով, ապա շատերն առաջնորդվում են << թեև ճշմարտությունը թանկ է, բայց Պլատոնը բարեկամս է>> սկզբունքով։

Արժեքների տարբերակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժեքները բավարարում են սուբյեկտի կենսական պահանջմունքները և իմաստավորում են կյանքը։ Սուբյեկտի արժեքները միավորվելով կազմում են մի ամբողջական համակարգ։ Անձի մասին կարելի է դատել նրան առավել բնորոշ արժեքներով, որոնք գոյացնում են անձի ներաշխարհը։ Իսկ ինչ վերաբերում է ազգային արժեքներին, դրանք բախտորոշ նշանակություն ունեն և ձևավորվում են պատմական զարգացման ընթացքում, կազմում ներկա կեցության հիմքը և բնականոն գոյության ու անխափան զարգացման երաշխիքը։ Ազգին հատուկ արժեքներն արտացոլվում են նրա ինքնագիտակցությանը տարբեր ձևերում՝ արվեստի, փիլիսոփայության, բարոյականության, կրոնական պատկերացումների բանահյուսության մեջ։ Ազգի արժեհամակարգը պետք է յուրացնի յուրաքանչյուր անհատ հանրության մեջ բնականոն գործելու համար։ Այսպիսով անհրաժեշտ է տարբերակել արժեք-միջոց և արժեք-նպատակ հասկացողությունները։ Օրինակ <<իշխանությունը>>, մի բան է որպես միջոց, մեկ այլ բան որպես՝ նպատակ, նմանապես փողը և փառքը։ Երբ իշխանությունը, փողն ու փառքը դառնում են անձի գերագույն արժեք, դա հիվանդագին և ախտածին երևույթ է, մինչդեռ որպես միջոց դրանք համարվում են կյանքի ընդունելի ու անհրաժեշտ տարրեր։

Առանձնացնենք նաև արժեք-արժանիքները, որոնք անձի համար ոչ միայն կենսականորեն անհրաժեշտ բարիք են, այլ նաև ցանկալի հատկություն։ Արժեք-արժանիքների ըմբռնումը կարևոր է <<անհատ-ազգ>> փոխհարաբերությունների կարգավորման առումով։ Բոլոր անձնային հատկությունները հանդիսանում են տվյալ անձի արժանիքները, մասնավորապես <<հաստատակամություն>>, <<աշխատասիրություն>>, <<համբերատարություն>> և այլն։ Պետք է տարբերակել ազգային արժանիքներ հասկացողությունը, որում առանձնանում է ազգային-պետական միաբանության ապահովումը։ Միաբանության ապահովման մեջ վճռորոշ դեր են խաղում երեք հիմնական արժեք-արժանիքներ՝ արժանապատվություն, արդարամտություն, աշխատասիրություն։

Արժանապատվությունը սեփական <<Ես>>-ի արժեքի գիտակցումն է։ Դա անձի վարքի, արարքների, իրավունքների գնահատականն է, անձի ինքնագնահատականը։

Ազգային արժանապատվությունը սեփական ազգի արժանիքների, վաստակի, իրավունքների գիտակցումն է, ինքնահարգանքը՝ որպես ազգի ներկայացուցիչ։

Արդարամտությունը այլոց ճշմարիտ, արդարացի գնահատումն է։ Եթե արժանապատվությունը անձի հարգանքն է իր հանդեպ, ապա արդարադատությունը հարգանքն է ուրիշների հանդեպ։ Այսպիսով արդարամտությունը ոչ միայն անդրադառնում է մեր սեփական ինքնագնահատականի վրա, այլ նաև ազդում է դրա վրա։

Աշխատասիրությունը աշխատանքի հանդեպ անձի դրական վերաբերմունքն է։ Այն բացառիկ կարևորություն ունի և առաջընթացի գլխավոր նախադրյալն է։ Վերը նշված արժեք-արժանիքները խիստ փոխկապակցված են և դրանցից յուրաքանչյուրի բացակայությունը հանգեցնում է որևէ էական խնդրի առաջացման։

Այսպիսով պետք է հաշվի առնել, որ մշակույթն ու արժեքը չեն նույնանում, բայց և այնպես մշակույթում ստեղծված լավագույն հատկանիշը արժեքն է։ Այն անհատներն ու ազգերը, ոոնք ապրում են արժեքների գերակայությամբ բարձր ոգեղեն հատկանիշներով ապրող ազգեր և անհատներ են, իսկ երբ նվազում են արժեքները վրա է հասնում ոգու սովը։Ոգեղենությունը պեք է հատուկ լինի բոլորին, հատկապես՝ մտավորականությանը, որը համարվում է ազգի ինտելեկտուալ խիղճը։

Աշխարհագություն

Վրաստան

Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:

Վրաստանն ունի շատ հարմար աշխարհագրական դիրք, քանի որ Սև ծովի արևելյան ափին է գտնվում:Վրաստանը ունի տարանցիկ տրանսպորտային դիրք Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Սև ծովի ավազանի երկրների միջև: Աշխարհագրական դիրքի շնորհիվ Վրաստանը մեծ եկամուտ է ստանում:

Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:

Վրաստանը՝ որպես կանոն մեր տարածաշրջանում ակտիվ դերակատարում ունեցող երկրներից է, փորձում էր մի կողմից ամրապնդել և զարգացնել իր հարաբերությունները տարածաշրջանային իր հարևանների հետ, մյուս կողմից, արդյունավետորեն մանևրելով, առաջ մղել իր շահերը տարածաշրջանում:

Գնահատեք Սև ծովի դերը Վրաստանի կյանքում։

Սև ծովը Վրաստանի աշխարհագրական դիրքում շատ մեծ դեր ունի, Սև ծովից հիմնական եկամուտի աղբյուրն է կազմում արտահանումը նավերի օգնությամբ:

Որո՞նք են Վրաստանի զարգացման նախադրյալները:

Վրաստանի զարգացման հիմնական նախադրյալը ծովն է:

Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար։

Հայ-վրացական հարաբերություններ, պաշտոնական հարաբերություններ երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Վրաստանի միջև։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի և Հայաստանի միջև կնքված են ավելի քան 80 պայմանագրեր, այդուհանդերձ երկրների միջև հարաբերությունները միանշանակ չեն։ Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին և ունի լարված հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Վրաստանը ունի լարված հարաբերություններ Ռուսաստանի հետ և սերտ համագործակցում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Վրաստանը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Դոնբասի ճգնաժամի հետ կապված։

Աշխարհագրություն

Թուրքիա

Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիան միջցամաքային երկիր է , որը գտնվում է Եվրասիայի հարավարևմտյան հատվածում։ Երկրի մեծ մասը գտնվում է Անատոլիայում , իսկ մի փոքրիկ մաս հարավարևելյան Եվրոպայում ՝ Բալկանյան թերակղզում։

Ինչո՞վ է բացատրվում Թուրքիայի բնակչության ազգային կազմի խայտաբղետությունը։ Ինչպիսի՞ն է ազգային փոքրամասնությունների վիճակը։

 Անտիկ ժամանակներում Թուրքիայի մերօրյա տարածքը բաժանված է եղել ասորիների, հույների, թրակիացիների, փռյուգիացիների, ուրարտացիների և հայերի մեջ։

14-րդ դարի կեսերին Օսմանյան կայսրությունն իր շուրջն է միավորում Անատոլիան, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի մեծ մասը։

Ալեքսանդր Մակեդոնացու կողմից այս տարածքների նվաճումից հետո, Փոքր Ասիան ենթարկվում է հունականացման, իսկ որոշ ժամանակ անց մտնում է Հռոմեական կայսրության մեջ։ Կայսերական Հռոմի մասնատումից հետո Անատոլիան դարձել է Բյուզանդական կայսրությանը ենթակա տարածք։ 11-րդ դարում Անատոլիան ենթարկվել է սելջուկների արշավանքներին և սկսվել է տարածաշրջանի թուրքալեզու ազգերով բնակեցման գործընթացը։ 1071 թվականիՄանազկերտի ճակատամարտում բյուզանդական զորքերը ջախջախիչ պարտություն են կրում սելջուկներից, որի արդյունքում ներկայիս Թուրքիայի տարածքի վրա ստեղծվում է Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը։ Սելջուկները ղեկավարում են Անատոլիան մինչև մոնղոլական արշավանքները։ 1299 թվականին օղուզների ցեղի առաջնորդ Օսման I-ը Թուրքիայի արևելքում ստեղծում է իր պետությունը, որը, կարճ ժամանակահատվածում ընդարձակվելով, դառնում է աշխարհակալ կայսրություն։

1453 թվականին   թուրքերը գրավում են Կոստանդնուպոլիսը ՝ վերջ դնելով դարերի պատմություն ունեցող Բյուզանդիայի գոյությանը։ Այսպիսով՝ Օսմանյան կայսրությունը դառնում է Եվրասիայի և Աֆրիկայի մեծագույն քաղաքական ուժը։

Թուրքերը շատ վատ են տրամադրված այլ կրոն ունեցող ազգերի հետ՝ ոչ մուսուլման ազգերին։ Եվ գտնվելով թուրքիայի կազմի մեջ դարեր շարունակ մարդկանց ստիպել են մոռանալ իրենց լեզուն, կրոնը և ստեղծել նոր ներկա Թուրքիայում։ Երկրի փոքրամասնություններն են ՝ հայերը, հույները, ալբանացիները, վրացիները, քրդերը, չելքեզները և այլք։ Քրդերը կազմում են երկրի բնակչության 20%-ը։Թուրքիայի բնառեսուրսային ներուժն ինչպիսի՞ դեր է խաղում նրա արդյունաբերության և գյուղատնտեսության մասնագիտացման վրա։

Գրականություն

Հովհաննես Թումանյան

 Լոռեցի Սաքոն

Պոեմը սկզբում նկարագրում է Լոռու ձորը՝ սիրուն ու պատկերավոր: Սաքո անունով մի հովվի մասին է պատմում: Ձորում մի տնակ կար, ուր Սաքոն միայնակ էր այդ օրը: Սաքոն ընկեր ուներ, ով այդ գիշեր գնացել էր տուն՝ գուցե աղ էր հարկավոր ոչխարի համար, կամ էլ որոշել էր զոքանչի ձվածեղ ուտել, նշանածին էր կարոտել:

Աժդահա Սաքոն ընկնում է երևակայությունների գիրկը: Մտքերը այցելում են նրան, իսկ վերջում խելագարության հասցնում: Նա մտածում էր չարքերի մասին, որոնք թուրքերի կանանց կերպարանք առած այցելում են մարդկանց ու հարսանիքի կանչում: Վախեցած հովվի աչքին երևում է, թե դուռը բացվում է և տունը լցվում է թուրք կանանցով: Սաքոն վազում է մութ ձորում: Նրան թվում է, թե չարքերն ընկել են իր ետևից: Ու այսպես էլ խելագարվում է Սաքոն…

Պոեմը հիմնված է իրական դեպքի վրա: Թումանյանը ներկայացնում է իր ծանոթներից մեկին՝ Սաքոյի պատմությունը: Սկզբում Թումանյանը Սաքոյին ներկայացնում է անվախ, աժդահա կերպարով, իսկ վերջում արդեն խելագարված… Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կարող է լինել իր հետ, ինչի կարող են հասցնել մտքերը, միայնությունը ու երևակայությունը… Եվ այդ գիշեր էլ Սաքոն խելագարվում է… Ահա թե ուր կարող է հասցնել երևակայությունը: