Գրականություն

Հովհաննես Թումանյան

 Լոռեցի Սաքոն

Պոեմը սկզբում նկարագրում է Լոռու ձորը՝ սիրուն ու պատկերավոր: Սաքո անունով մի հովվի մասին է պատմում: Ձորում մի տնակ կար, ուր Սաքոն միայնակ էր այդ օրը: Սաքոն ընկեր ուներ, ով այդ գիշեր գնացել էր տուն՝ գուցե աղ էր հարկավոր ոչխարի համար, կամ էլ որոշել էր զոքանչի ձվածեղ ուտել, նշանածին էր կարոտել:

Աժդահա Սաքոն ընկնում է երևակայությունների գիրկը: Մտքերը այցելում են նրան, իսկ վերջում խելագարության հասցնում: Նա մտածում էր չարքերի մասին, որոնք թուրքերի կանանց կերպարանք առած այցելում են մարդկանց ու հարսանիքի կանչում: Վախեցած հովվի աչքին երևում է, թե դուռը բացվում է և տունը լցվում է թուրք կանանցով: Սաքոն վազում է մութ ձորում: Նրան թվում է, թե չարքերն ընկել են իր ետևից: Ու այսպես էլ խելագարվում է Սաքոն…

Պոեմը հիմնված է իրական դեպքի վրա: Թումանյանը ներկայացնում է իր ծանոթներից մեկին՝ Սաքոյի պատմությունը: Սկզբում Թումանյանը Սաքոյին ներկայացնում է անվախ, աժդահա կերպարով, իսկ վերջում արդեն խելագարված… Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կարող է լինել իր հետ, ինչի կարող են հասցնել մտքերը, միայնությունը ու երևակայությունը… Եվ այդ գիշեր էլ Սաքոն խելագարվում է… Ահա թե ուր կարող է հասցնել երևակայությունը:

Оставить комментарий