Հայոց լեզու

Մակբայ, տեսակները։

Առաջադրանքներ

1․Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: Ուշադրություն դարձրո՛ւ ընդգծված դերանուններին և մակբայներին:

Բոլոր մարդիկ վազում էին հոսանքի ուղղությամբ:

Ոչ ոք չէր վազում հոսանքի ուղղությամբ:

Այդպիսի երևույթները բավականին հաճախ են նկատվում:

Այդպիսի երևույթները ոչ հաճախ են նկատվում:

Լիովին հնարավոր է ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ:

Բոլորովին հնարավոր չէ ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ:

Քամին դեռ փչում էր:

Քամին այլևս չէր փչում:

Ինչ—որ մեկը լուսամուտներին թուղթ էր կպցրել:

Որևե մեկը լուսամուտներին թուղթ չէր կպցրել:

Պատերազմը քայքայել էր ամբողջ տնտեսությունը:

Պատերազմը չէր քայքայել ողջ տնտեսությունը:

Այստեղ տարվա բոլոր տեղումները լինում են միայն գարնանը:

Այստեղ տարվա ոչ մի տեղում տեղում չի լինում գարնանը:

2.Տրված նախադասությունները դարձրո´ւ հաստատական: Ուշադրությո´ւն դարձրու ժխտական դերանուններին հ մակբայներին:

Ոչ մի հնար նրան չէր օգնի կրճատելու ժամանակը:

Բոլոր հնարներն նրան կօգնեն կրճատելու ժամանակը:

Ոչ մի առագաստանավ քամուն հակառակ շարժվել չի կարող:

Բոլոր առագաստանավերը կարողանում են քամուն ընդառաջ շարժվել:

Ոչ ոք զբոսնելու ցանկություն չուներ:

Բոլորը զբոսնելու ցանկություն ունեին:

Իբր միջատներին թունավորող այդ դեղը բոլորովին վնաս չէր տալու այլ կենդանի էակների:

Միջատներին թունավորող այդ դեղը ամբողջովին վնաս էր տալու այլ կենդանի էակների:

Այդ փաստարկներն ամենևին չհամոզեցին մարդկանց:

Այդ փաստարկներն ամբողջովին համոզեցին մարդկանց:

Ոչ մեկը հիացած չէր այդ փոշով:

Բոլորը հիացած էին այդ փոշով:

Վաղուց ոչինչ չենք լսել այդ մասին:

Վաղուց մենք ամեն ինչ լսել ենք այդ մասին:

3. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:

Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:

Անարվեստ, անդեմ, անդուռ, անսիրտ, անահ, անմահ, դժգոհ, դժկամ դժբախտ, ապարդյուն ապաշնորհ, ապերախտ, ապուշ, տհաճ, տգեղ, չտես, չկամ:

4․Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր, թե դրանք ինչո՛ վ են տարբերվում:

Ա. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորը մահապատժի էր ենթարկվում: Պետրոս Մեծը Սիբիր էր աքսորում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջուրն է ենթակա վտանգի: Մարդիկ անխնա թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ ուրախանում են:

Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆն արտահայտվել է թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ չէին հասկանում այդ տարօրինակ զուգորդումը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդպիսի դիրք ընդունում:

Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներն ահավոր վախենում են: Նրանք ջրի մակերևույթի մոտ են ելք փնտրում, ցատկում օդ, նետվում ափ: Հոգեվարքի պարը վերջանում է ջղաձգություններով, ապա ձկները սատկում են:

 Ի՞նչ է մտածում բանական մարդը:

Բ. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորի աստղը խավարում էր: Պետրոս Մեծը Սիբիր էր քշում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջրի գլխին է վտանգը կախված:Մարդիկ առանց սրտերը ցավելու թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ աշխարհքով մեկ են լինում:

 Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆը հանդես է գալիս թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ գլխի չէին ընկնում այդ տարօրինակ կապը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդ օրն ընկնում:

Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներին անպատմելի սարսափ է պատում: Նրանք ջրի երեսին են ճար ու ճամփա ման գալիս, իրենց ափ գցում: Հոգեվարքի պարը վերջանում է թալիկ-թալիկ գալով, ապա ձկները շունչները փչում են:

Ի՞նչ է մտքովն անցակցնում բանական մարդը:

Ա տեքստը ավելի համառոտ է ներկայացված:

5. Տրված դարձվածքները գրի՛ր հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն և անհրաժեշտ փոփոխություններ արա՛:

Համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:

Աչքդ է մտնում, ցավին ուրիշ դարման է գտել, խելքը գնում է (ուշքն ու միտքն իրենը չէ), թուրը աջ ու ձախ կտրում է, աչքի չընկնեն, խելքին փչածը, ամպերի հետ է խաղում, իր կաշվից վախեցող, կողքով անցնեն:

Մարդու խելքը գնում է աչքի չընկնելու գաղափարը, ու նա խելքի փչածը հեքիաթի է վերածում անտեսանելի դարձնող գլխարկի, անտեսանելի մարդու մասին: Իսկ բնությունն այդ ցավին ուրիշ դարման է գտել: Նա ներկում է իր ստեղծած էակներին, պաշտպանական գունավորում է տալիս, որ թշնամիները կողքով անցնեն: Բնության մեջ դա ամեն քայլափոխի աչքդ է մտնում: Անապատային գորշ դեղնավուն գույնն ունեն անապատի կենդանիների մեծ մաս` և՛ սարդը, և՛ որդը: Հյուսիսի ձյունածածկ հարթավայրերում ապրող կենդանիներին էլ` լինի դա բևեռային արջ, որ ձյան ֆոնի վրա նրանք չնկատվեն:

6.Բառերը, քանի ձևով հնարավոր է, վերադասավորի´ր, որ ամեն անգամ մի բան կարևորվի:

Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:

Դելֆինները բաց ակվարիումից դանդաղ լողում էին դեպի ազատություն:

Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:

Շոտլանդիայի և Նորվեգիսւյի բնակիչները «ծովատառեխի անձրևի» բազմիցս ականատես են եղել:

Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:

Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:

Ծայրին փոքրիկ լամպ ունեցող ինքնահոսներ են թողարկվում ճապոնիայում:

7.Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր: Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:

Գորտը սկսեց բարձր ու երկարաձիգ կռկռալ:

Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը: Հայտնվեցին միանգամայն իրիկնային ձայները` յուրահատուկ ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:

Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:

Արահետը  գնում էր դեպի գյուղը ոչ թե ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:

Սա այն հսկայի կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:

Տեսանք այն ավտոբուսի վարորդին, որով եկել էինք:

8․Տրված ասույթները հեղինակի խոսքով նախադասություններ դարձրո՛ւ` հեղինակի խոսքը գրելով ուղղակի խոսքից առաջ, հետո և դրա մեջ:

օրինակ`

Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը:

Լայբնից:

ա) Լայբնիցը գրել է . «Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը»:բ)«Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը»,-Լայբնիցը գրել է :

գ) «Յուրաքանչյուր ճշմարտություն ,- գրել է Լայբնիցը,- պիտի ունենա իր հաստատումը»:

«Նետը շարժվում է աղեղալարի հաղորդած ուժով, իսկ ճշմարտությունը՝ գիտելիքով»,- գրել է Դեմոկրիտը:

Պլատոնը գրել է.  «Իրերի աշխարհը անվերջ կազմավորման և քայքայման աշխարհ է»:

«Բոլոր անհրաժեշտ գիտելիքները կարող ենք ստանալ ուսումնասիրելով արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները»,-գրել է  Ջոն Լոկը:

«Ամենագեղեցիկ ու ամենախոր հույզը գաղտնիքի իմացումն է: Ում օտար է այդ հույզը, ով կորցրել է զարմանալու ունակությունը, նրան կարելի մեռած համարել»,-գրել է Էնշտեյնը: