Տրված բառազույգերում ընդգծված արմատները համեմատի՛ր և գրի՛ր, թե ի՞նչ փոփոխոթյուն է կատարվել:
Օրինակ՝
տպագիր, գրաճանաչ — ի-ն դարձել է ը:
Հայրենասեր, սիրալիր-ե-ի
Սպառազեն, զինավառ-ե-ի
Անիղձ, ըղձալի- ի-ը
Լայնասիրտ, սրտագին- ի-գաղտնավանկ ը
Մեծատուն, տնական- ու-գաղտնավանկ ը
Բազմագույն, գունագեղ- ույ-ու
Հետախույզ, հետախուզել- ույ-ու
2․ Գրի՛ր, թե ընդգծված արմատների մեջ ինչ փոփոխություն է կատարվել (փոփոխությունը տեսանելի դարձնելու համար բառը վանկատի՛ր):
Օրինակ՝
կես — կիսատ (կի-սատ) – ե-ն դարձել է ի:
Թիվ-թվանշան(թըվա-նը-շան)-ի-նդարձնելէ ը:
Անասուն — անասնապահ (ու-ն դուրս է ընկել, սղվել է):
Տեր -(տի-րա-նալ) տիրանալ-ե-ի
էջ-(իջ-նել) իջնել, է-ի
ինձ-(ընձ-ուղտ) ընձուղտ, ի-ը
գիծ — (գը-ծել) գծել, ի- գաղտնավանկ ը
աղավնի –(ա-ղավ-նյակ) աղավնյակ-ի-յա
կաղնի — (կաղ-նուտ) կաղնուտ, ի-ու
հուր — (հրե-ղեն) հրեղեղեն, ու-գաղտնավանկ ը
հիսուն — (հիս-նա-մյա) հիսնամյա, ու-սղվել է
առու — (առ-վակ) առվակ, ու- սղվել է
աստղ —-աս-տղա-յին աստղային հնչյունափոխություն տեղի չի ունեցել
3.Գրի՛ր, թե ընդգծված արմատների մեջ ի՞նչ փոփոխություն է կատարվել:
Օրինակ՝
վայրկյան — վայրկենական — յա-ն դարձել է ե:
Ձյուն — ձնհալ – յու-ն դարձել է ը:
Մատյան —մատենիկ
յա-ն դարձել է ե
սառույց —սառցահատ
ույ-ը սղվել է
կառույց — կառուցել
կույտ — կուտակել:
ույ-ը դարձել է ու
4. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:
Բռնցքամարտի չեմպիոն, համաշխարհային հռչակի տեր Մուրը ջազային նվագախմբի տնօրեն ընկերոջից մի մեծ գումար փող առավ: Նա ընկերոջը հարցրեց, թե ի՛նչ երաշխավորագիր տա նրան: Վերջինս պատասխանեց, թե ուզում է, որ նա իր նվագախմբի անդամ դառնա: Մարզիկը շատ զարմացավ և ասաց, որ ինքը երաժշտական լսողություն չունի և ոչ մի գործիք չի նվագել երբևէ: Տնօրենը պատասխանեց, որ դա կարևոր չէ, դրա փոխարեն նա առողջ թոքեր ու շատ հայտնի անուն ունի:
Բռնցքամարտի չեմպիոն, համաշխարհային հռչակի տեր Մուրը ջազային նվագախմբի տնօրեն ընկերոջից մի մեծ գումար փող առավ: Նա ընկերոջը հարցրեց․
-Ի՞նչ երաշխավորագիր տամ ինձ։
Վերջինս պատասխանեց.
-Ուզում եմ, որ իմ նվագախմբի անդամ դառնաս։
Մարզիկը շատ զարմացավ և ասաց․
-Ես երաժշտական լսողություն չունեմ և ոչ մի գործիք չեմ նվագել երբևէ:
Տնօրենը պատասխանեց․
-Դա կարևոր չէ, դրա փոխարեն դու առողջ թոքեր և շատ հայտնի անուն ունես:
5.Ուրիշի ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՞ս փոխեցիր:
Արագիլին հարցրին.
-Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտի վրա կանգնում:
Գարնանը մոծակը դուրս եկավ ուղտի ականջից, ուղղեց թևիկներն ու տզզաց.
-Շնորհակալ եմ հյուրընկալության համար, բարեկա՛մ, մնաս բարով, ես գնում եմ:
Ուղտը վիզը ծռեց, մի կերպ տեսավ իր հետ խոսող մոծակին ու ասաց.
— Դու ո՞վ ես, քեզ չեմ ճանաչում:
Մոծակը թռավ առյուծի մոտ ու ձայն տվեց. -Ես քեզնից չեմ վախենում, է˜, որովհետև դու ինձնից ուժեղ չես:
Արագիլին հարցրին, թե իմաստուն հավքը ինչո՞ւ է անվերջ մի ոտի վրա կանգնում:
Գարնանը մոծակը դուրս եկավ ուղտի ականջից, ուղղեց թևիկներն ու տզզաց, որ շնորհակալ է հյուրընկալության համար իր բարեկամին, և ասաց, որ ինքը գնում է:
Ուղտը վիզը ծռեց, մի կերպ տեսավ իր հետ խոսող մոծակին ու ասաց, թե նա ով է, նրան չի ճանաչում: Մոծակը թռավ առյուծի մոտ ու ձայն տվեց, որ իրենից չի վախենում, որովհետև նա իրենից ուժեղ չէ: