Հայոց լեզու

Տրված բառազույգերում ընդգծված արմատները համեմատի՛ր և գրի՛ր, թե ի՞նչ փոփոխոթյուն է կատարվել:

Օրինակ՝

տպագիր, գրաճանաչ — ի-ն դարձել է ը:

Հայրենասեր, սիրալիր-ե-ի

Սպառազեն, զինավառ-ե-ի

Անիղձ, ըղձալի- ի-ը

Լայնասիրտ, սրտագին- ի-գաղտնավանկ ը

Մեծատուն, տնական- ու-գաղտնավանկ ը

Բազմագույն, գունագեղ- ույ-ու

Հետախույզ, հետախուզել- ույ-ու

2․ Գրի՛ր, թե ընդգծված արմատների մեջ ինչ փոփոխություն է կատարվել (փոփոխությունը տեսանելի դարձնելու համար բառը վանկատի՛ր):

Օրինակ՝

կես — կիսատ (կի-սատ) – ե-ն դարձել է ի:

Թիվ-թվանշան(թըվա-նը-շան)-ի-նդարձնելէ ը:

Անասուն — անասնապահ (ու-ն դուրս է ընկել, սղվել է):

Տեր -(տի-րա-նալ) տիրանալ-ե-ի

էջ-(իջ-նել) իջնել, է-ի

ինձ-(ընձ-ուղտ) ընձուղտ, ի-ը

գիծ — (գը-ծել) գծել, ի- գաղտնավանկ ը

աղավնի –(ա-ղավ-նյակ) աղավնյակ-ի-յա

կաղնի — (կաղ-նուտ) կաղնուտ, ի-ու

հուր — (հրե-ղեն) հրեղեղեն, ու-գաղտնավանկ ը

հիսուն — (հիս-նա-մյա) հիսնամյա, ու-սղվել է

առու — (առ-վակ) առվակ, ու- սղվել է

աստղ —-աս-տղա-յին աստղային հնչյունափոխություն տեղի չի ունեցել

3.Գրի՛ր, թե ընդգծված արմատների մեջ ի՞նչ փոփոխություն է կատարվել:

Օրինակ՝

վայրկյան — վայրկենական — յա-ն դարձել է ե:

Ձյուն — ձնհալ – յու-ն դարձել է ը:

Մատյան —մատենիկ

յա-ն դարձել է ե

սառույց —սառցահատ

ույ-ը սղվել է

կառույց — կառուցել

կույտ — կուտակել:

ույ-ը դարձել է ու

4. Տեքստը փոխադրի՛ր՝  անուղղակի խոսքերն  ուղղակի դարձնելով:

Բռնցքամարտի չեմպիոն, համաշխարհային հռչակի տեր Մուրը ջազային նվագախմբի տնօրեն ընկերոջից մի մեծ գումար փող առավ: Նա ընկերոջը հարցրեց, թե ի՛նչ երաշխավորագիր տա նրան: Վերջինս պատասխանեց, թե ուզում է, որ նա իր նվագախմբի անդամ դառնա: Մարզիկը շատ զարմացավ և ասաց, որ ինքը երաժշտական լսողություն չունի և ոչ մի գործիք չի նվագել երբևէ: Տնօրենը պատասխանեց, որ դա կարևոր չէ, դրա փոխարեն նա առողջ թոքեր ու շատ հայտնի անուն ունի:

Բռնցքամարտի չեմպիոն, համաշխարհային հռչակի տեր Մուրը ջազային նվագախմբի տնօրեն ընկերոջից մի մեծ գումար փող առավ: Նա ընկերոջը հարցրեց․

-Ի՞նչ երաշխավորագիր տամ ինձ։

Վերջինս պատասխանեց.

-Ուզում եմ, որ իմ նվագախմբի անդամ դառնաս։

Մարզիկը շատ զարմացավ և ասաց․

-Ես երաժշտական լսողություն չունեմ և ոչ մի գործիք չեմ նվագել երբևէ:

Տնօրենը պատասխանեց․

-Դա կարևոր չէ, դրա փոխարեն դու առողջ թոքեր և շատ հայտնի անուն ունես:

5.Ուրիշի ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՞ս փոխեցիր:

Արագիլին հարցրին.

-Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտի վրա կանգնում:

Գարնանը մոծակը դուրս եկավ ուղտի ականջից, ուղղեց թևիկներն ու տզզաց.

-Շնորհակալ եմ հյուրընկալության համար, բարեկա՛մ, մնաս բարով, ես գնում եմ:

Ուղտը վիզը ծռեց, մի կերպ տեսավ իր հետ խոսող մոծակին ու ասաց.

— Դու ո՞վ ես, քեզ չեմ ճանաչում:

Մոծակը թռավ առյուծի մոտ ու ձայն տվեց. -Ես քեզնից չեմ վախենում, է˜,  որովհետև դու ինձնից  ուժեղ չես:

Արագիլին հարցրին, թե  իմաստուն հավքը ինչո՞ւ է անվերջ մի ոտի վրա կանգնում:

Գարնանը մոծակը դուրս եկավ ուղտի ականջից, ուղղեց թևիկներն ու տզզաց, որ շնորհակալ է հյուրընկալության համար իր բարեկամին, և ասաց, որ ինքը գնում է:

Ուղտը վիզը ծռեց, մի կերպ տեսավ իր հետ խոսող մոծակին ու ասաց, թե նա ով է,  նրան չի ճանաչում: Մոծակը թռավ առյուծի մոտ ու ձայն տվեց, որ իրենից չի վախենում, որովհետև նա իրենից ուժեղ չէ:

Оставьте комментарий