Հայոց լեզու

1.Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՛ս փոխեցիր:

Օրինակ`

Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում :

— Ես շատ արագ եմ վազում,-Արան ասաց: (Որ շաղկապը դուրս եկավ, ինքը դարձավ՝ ես, վազում է դարձավ՝ վազում եմ):

Փոքրիկ Իշխանն ասում էր,որ ինքը  միշտ ուզում է իմանալ, թե ինչո՛ւ են փայլում աստղերը:

-Ես միշտ ուզում եմ իմանալ, թե ինչու՛ են փայլում աստղերը, — ասում էր Փոքրիկ Իշխանը։

Թագավորն ասաց,որ իրեն  բոլոր աստղերն են ենթարկվում:

-Ինձ բոլոր աստղերն են ենթարկվում, — ասաց թագավորը։

Ճանապարհորդը պատմում էր, որ ինքը կարող է  գնել նոր հայտնաբերած աստղերը:

-Ես կարող եմ գնել նոր հայտնաբերված աստղերը, — պատմում էր ճանապարհորդը

Գործարար մարդը պնդում էր, որ ինքը կարող է գնել նոր հայտնաբերած աստղերը:

-Ես կարող եմ գնել նոր հայտնաբերված աստղերը, — պնդում էր գործարար մարդը։

Աշխարհագրագետը հարցնում էր, թե նորահայտ մոլորակի վրա օվկիանոս կա՞ արդյոք:

-Նորահայտ մոլորակի վրա օվկիանոս կա՞ արդյոք,- հարցնում էր աշխարհագրագետը:

Գայլը տեսավ, որ հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում ու նախատեց, թե ի՛նչ հարայհրոց  կբարձրացնեին, եթե միս ուտողն ինքը լիներ:

-Հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում,- տեսավ գայլը ու նախատեց,- ի՛նչ հարայհրոց  կբարձրացնեիք, եթե միս ուտողն ես լինեի:

2․Դո՛ւրս գրիր ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրո՛ւ անուղղակի:

Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը  և ֆիլհարմոնիկի լեփլեցուն դահլիճում պատմում էր իր տեսած քաղաքների մասին:

Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուտ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.

-Իսկ ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:

Չարենցը նայեց նրան, զգաց, որ սիրահարվածի մեկն է, ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի  քիչ  էլ լռեց ու ասաց.

— Հա՜, տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը Երևանում է: Դա Նայիբի քուչեն է:

 Իսկ Նայիբի  քուչեն  Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Այդ փողոցից դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան, ոչ մի պատշգամբ ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից էր մնացել:

 Տղան նեղացավ, որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց.

-Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետև….այնտեղ է ապրում  իմ սիրած աղջիկը:

Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց, թե ո՞րն է աշխարհի

ամենագեղեցիկ փողոցը:

Չարենցը մի  քիչ  էլ լռեց ու ասաց, որ այո՛, տեսել է, շատ գեղեցիկ փողոցներ է տեսել, բայց իր տեսած ամենագեղեցիկ փողոցը Երևանում է: Դա Նայիբի քուչեն է:

Բանաստեղծը պարզաբանեց, որ Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետև….այնտեղ է ապրում  իր սիրած աղջիկը:

3. Հոլովի՛ր ես, դու, նա դերանունները։

Ուղղ.   ես,         դու,       նա,       

Սեռ.     իմ           քո          նրա,

Տր.         ինձ        քեզ        նրան

Հայց.    ինձ        քեզ        նրան

Բաց.     ինձնից, ինձանից          քեզնից, քեզանից          նրանից              

Գործ.   ինձնով, ինձանով          քեզնով, քեզանով         նրանով

Ներգ    ինձնում, ինձանում     քեզնում, քեզանում     նրանում

Հիմնավորիր այս միտքը՝ Չի կարելի, որ մարդիկ ժամանակի մեքենա ունենան։

Մարդ չպետք է զղջա անցյալում կատարած իր սխալի համար: Նա պարզապես պետք է փորձի այդ սխալը չկրկնել։ Չնայած մարդը չպետք է անցյալը մոռանա, չ՞է որ դա նրա կյանքն է, նա պետք է անցյալը հիշի և դրա սխալները չկրկնելով՝ իր ապագան կառուցի։

Оставьте комментарий