Դերենիկ Դեմիրճյան
Ավելորդը
Պատմվածքի հերոսը Հաճի աղան է՝ մի վաճառական, որը շատ է սիրում և արժեքավորում իր ունեցվածքը: աճի աղայի ընտանիքում ավանդույթ կար, որ հենց որ Հաճի աղան մտնում էր տուն, ընտանիքի կանայք պետք է նրա համար սուրճ պատրաստեին, հանեին նրա կոշիկները…
Երբ Հաճի աղայի քույրը՝ Սրբունը, որը կորցրել էր իր ամուսնուն, հիվանդանում է տիֆով և անդամալույծ է դառնում, Հաճի աղան նրան բերում է իր տուն և նրա համար անկյուն է հատկացնում, որովհետև չի ուզում, որ Սրբունը բեռ դառնա ուրիշների ուսերին և նրանք բողոքեն իրենից: Բայց այդ անում է թերևս ոչ թե իր քրոջ, այլ իր պատվի մասին:
Հաճի աղան երբ իմացավ, որ թուրքերը գալու են քաղաք, առաջին բանը, որ մտածեց, իր տունը, ընտանիքը և հարստությունը փրկելն էր, իսկ եթե դա չհաջողվի, ինքն իրեն փրկելը: Նա իրեն ավելի էր սիրում, քան իր ընտանիքը:
Երբ գալիս է փախչելու պահը, Հաճի աղան չի կարողանում ֆուրգոն և սահնակ վերցնել: Սահնակը անհամեմատ փոքր էր ֆուրգոնից, և նա չի ցանկանում վերցնել իր անդամալույծ քրոջը: Եթե վերցներ, ապա չէր կարող պահել իր ընտանիքը և տարիների աշխատած հարստությունը չէր կարողնա փրկել: Եվ, քանի որ նա ինքնասեր էր ու մտածում էր իր անձի մասին, չէր կարող չվերցնել իր հարստությունները:
Վերջում Հաճի աղան զղջում է իր արածի համար, փնտրում է քրոջը, բայց չի գտնում: Հաճի աղան ինքն իրեն չի ներում այդ արարքը, հոգեպես շատ տանջվում է, հասկանում, որ ավելորդ մարդ աշխարհում գոյություն չունի: Մահից առաջ «ավելորդի» հիշատակի համար ոսկի է տալիս տերտերին աղքատներին բաժանելու համար: