Ֆիզիկա

Առաջադրվող հարցեր՝

  1. Մեխանիկական էներգիայի ինչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:

Բացի մեխանիկական էներգիայից գոյություն ունեն էներգիայի այլ բազմաթիվ տեսակներ՝ ջերմային, էլեկտրական, քիմիական, միջուկային և այլն:

1. Ջերմային էներգիա

Մարդիկ շատ վաղուց օգտագործում են վառելանյութերի այրումից առաջացող ջերմային էներգիան: Որպես վառելանյութ օգտագործում են քարածուխը, տորֆը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը:

2. Էլեկտրական էներգիա

Ներկայումս մարդկության կողմից ամենաշատ օգտագործվող էներգիան էլեկտրական էներգիան է: Էներգիայի այլ տեսակների հետ համեմատած` էլեկտրական էներգիան ունի մի շարք առավելություններ. հեշտությամբ և քիչ կորուստներով տեղափոխվում է մեծ հեռավորություններ, ինչպես նաև էլեկտրական սարքերում կարող է փոխակերպվել էներգիայի այլ տեսակների: 

Օրինակ

Էլեկտրաշարժիչներում էլեկտրական էներգիան վերածվում է մեխանիկական էներգիայի, ջեռուցիչ սարքերում` ջերմային էներգիայի, լուսավորող սարքերում` լուսային էներգիայի:

Էլեկտրական էներգիա ստանում են տարբեր տիպի էլեկտրակայաններում՝ հիդրոէլեկտրակայաններում, ջերմաէլեկտրակայաններում, հողմաէլեկտրակայաններում, արևի մարտկոցներում:

3. Միջուկային էներգիա

Միջուկային էներգիան անջատվում է որոշ նյութերի (ուրան, պլուտոնիում) ատոմային միջուկների ճեղքման ընթացքում: Ատոմային էլեկտրակայաններում այդ էներգիայի հաշվին էլեկտրաէներգիա է արտադրվում: Ատոմային էլեկտրակայան գործում է նաև Հայաստանում՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանը:

4. Քիմիական էներգիա

Քիմիական էներգիան անջատվում է տարբեր նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաների հետևանքով, ցանկացած վառելիքի այրման ժամանակ: Քիմիական էներգիայով են աշխատում, օրինակ, էլեկտրական մարտկոցները:

2.Ձևակերպեք էներգիայի պահպանման օրենքը:

Եթե մարմինների համակարգից էներգիա չի հաղորդվում շրջապատին և ոչ էլ շրջապատից՝ համակարգին, ապա այդ մարմինների բոլոր տեսակի էներգիաների գումարը ժամանակի ընթացքում մնում է անփոփոխ: Այլ կերպ ասած՝ էներգիան չի անհետանում և ոչնչից չի ստեղծվում:

3.Ինչպես է փոխվում որոշ բարձրությունից ընկնող գնդիկի էներգիան հենարանին (օրինակ գետնին) հարվածելուց հետո: Խախտվում է արդյոք էներգիայի պահպանման օրենքն այդ ժամանակ: Ինչու՞:

Յուրաքանչյուր մարմին, շնորհիվ Երկրի հետ փոխազդեցության, օժտված է պոտենցիալ էներգիայով: Այդ էներգիան որոշվում է մարմնի բարձրությամբ, այսինքն՝ մարմնի և Երկրի փոխադարձ հեռավորությամբ:

Երբ գունդը հարվածում է գետնին, գնդի սկզբնական պոտենցիալ էներգիան գրեթե ամբողջությամբ փոխակերպվում է կինետիկի: Գետնին հարվածելուց հետո գունդը վեր չի բարձրանում: Նշանակում է՝ գունդը կորցրել է ձեռք բերած կինետիկ էներգիան, հետևաբար՝ նաև լրիվ մեխանիկական էներգիան:

Նաև ասեմ, որ չի խախտվում էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը:

4.Ինչու է ընկնող գնդիկի հարվածից կապարե թիթեղի ջերմաստիճանը բարձրանում:

Թիթեղի և գնդի տաքացումը ցույց է տալիս, որ մեծացել է դրանց մոլեկուլների ջերմային շարժման միջին կինետիկ էներգիան: Այլ կերպ ասած՝ մեխանիկական էներգիան մասամբ փոխակերպվել է մոլեկուլների շարժման էներգիայի: Բայց մոլեկուլները ոչ միայն շարժվում են, այլև փոխազդում: Յուրաքանչյուր մարմին, շնորհիվ Երկրի հետ փոխազդեցության, օժտված է պոտենցիալ էներգիայով: Այդ էներգիան որոշվում է մարմնի բարձրությամբ, այսինքն՝ մարմնի և Երկրի փոխադարձ հեռավորությամբ:

Կապարի թիթեղում մոլեկուլները նույնպես օժտված են պոտենցիալ էներգիայով, քանի որ, համաձայն մոլեկուլային-կինետիկ տեսության հիմնական դրույթների, մոլեկուլները նույնպես փոխազդում են: Մոլեկուլների փոխազդեցության պոտենցիալ էներգիան կախված է նրանց միջև հեռավորություններից: Թիթեղը դեֆորմացնելիս կապարի մոլեկուլներ միջև հեռավորությունները փոխվում են: Ուստի փոխվում էնաև մոլեկուլների պոտենցիալ էներգիան:

5.Ինչ է մարմնի ներքին էներգիան: Ինչից է կախված այն:

Մարմնի մասնիկների ջերմային շարժման կինետիկ էներգիաների և մասնիկների փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարն անվանում են մարմնի ներքին էներգիա:

Մարմնի ֆիզիկական վիճակը փոփոխելիս, օրինակ, տաքացնելիս կամ դեֆորմացնելիս, փոփոխվում է նրա ներքին էներգիան:

Оставьте комментарий