Հայոց լեզու

1․Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ` նրանց ավելացնելով ինչպիսի՞, ո՞ր, ո՞ւմ, ինչի՞ հարցերին պատասխանող լրացումներ: Ընդգծի՛ր գլխավոր և երկրորդական անդամները։

Կրակ, ջուր, հող, օդ, երեխա, տուն:

Կրակ-բուխարու կրակ, ջուր-հոսող ջուր, հող-հայրենիքի հող, օդ-մաքուր օդ, երեխա-չարաճճի երեխա, տուն-մեծ տուն:

2. Տրված բառերին ում, ի՞նչ(ը), ինչի՞ն, ինչո՞վ հարցերին պատասխանող լրացումներ ավելացնելով՝ կազմի՛ր բառակապակցություններ: Ընդգծի՛ր գլխավոր և երկրորդական անդամները։

Սիրել, կտրտել, մատուցել, մոտեցնել, հանգստացնել:

Սիրել-սիրել մայրիկին, սիրել կիթառը, կտրտել-կտրտել միսը, մատուցել-մատուցել նվերը, մոտեցնել-մոտեցնել հյուրերին, հանգստացնել-հանգստացնել շանը:

3. Տրված նախադասությունը համառոտի՛ր, դարձրո՛ւ վեց-յոթ բառանի նախադասության տարբերակներ: Քանի՞ նախադասություն  է ստացվում:

Կապիկների վանդակի մոտ կանգնած՝ տասը րոպե մետաղացանցի արանքից փրչոտ ձագուկներին էի շոյում՝ հակառակ Բիլի անհամբերության ու շտապողականության:

Կապիկների վանդակի մոտ կանգնած էի։

Տասը րոպե ձագուկներին էի շոյում հակառակ Բիլի անհամբերության ու շտապողականության:

4. Տրված նախադասությունը համառոտի՛ր և վեց-յոթ բառանի նախադասությունների տարբերակներ ստացիր:

Մայր մտնող արևի շողերից տաքացած՝ աղավնիները իրար առաջ պարծենում էին իրենց գեղեցկությամբ ՝ մերթ լայն բացելով շագանակագույն թևերն ու մերթ  խոնարհվելով , պտտվելով ու տարօրինակ բամբ ձայներ արձակելով:

Մայր մտնող արևի շողերից տաքացած։

Աղավնիները իրար առաջ պարծենում էին իրենց գեղեցկությամբ, մերթ լայն բացելով շագանակագույն թևերն ու մերթ խոնարհվելով։

Պտտվելով ու տարօրինակ բամբ ձայներ արձակելով:

5․Գծերի փոխարեն գրել Մ կամ Ն:

Ռմբակոծել, բմբուլ, անբախտ, ամբողջովին, անբասիր, ամբարտավան, ամբոխ, ամպագոռգոռ, ամփոփել, ինքնամփոփ, համբույր, ճամփա, ըմպանակ, անբավ, ամբար, անբիծ, ըմբոստ, ըմբռնել, բանբեր, անբարբառ, ըմբոշխնել, Մանվել, Սամվել, անփույթ, անբարյացակամ, ճամփորդ, անբերրի, բամբասել, բանսարկու, ճամպրուկ, անպաճույճ, շամփուր, սիմֆոնիա, անպատճառ, բանվոր, ճամբար, անպայման, ամպրոպ:

6․Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:

ա.Կեղտ-աղտ, գութ- խիղճ, ավար -թալան, կարծիք -տեսակետ, օրրան- հայրենիք, մորմոք- թախիծ:

բ.Ձու -հավկիթ, նեցուկ- հենարան, ճաճանչ-ճառագայթ, թարթիչ-արտևանունք, վիհ- անդունդ, աշտանակ- ճրագակալ:

գ. Տաղտուկ- ձանձրույթ, խուճապ- տագնապ, գինարբուք- խրախճանք, , արգելք-խոչընդոտ, ահ- երկյուղ, գուրգուրանք- գորով, ,:

7․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են  գոյականներ․

ա. վերելակ, հնչուն, փչակ

բ. շեշտակի, հանք, հնչուն

գ. արցունք, հայուհի, վայրէջք

դ. ուղղակի, փափկասուն, փախուստ

Оставьте комментарий