Աշխարհագրություն

Հնդկաստան

Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում:

Հնդկաստանը  տարածքով 7-րդ ամենամեծ երկիրն է, իսկ բնակչության մեծությամբ երկրորդն է: Հնդկաստանը աշխարհում առաջատար երկիրն է թեյի արտադրությամբ, առաջատարներից է բրնձի արտադրությամբ: Հնդկաստանը ողջ աշխարհում երկաթի, պղնձի և մանգանի պաշարներն ունի:

Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:

Հնդկաստանի զարգացման ամենամեծ նախադրյալը թեյի արտադրությունն է, որը արտահանվում է շատ երկրներ ողջ աշխարհում: Հնդկաստանի համար որպես զարգացման նախադրյալ կարող են նաև հանդես գալ՝ երկաթի, մանգանի և պղնձի պաշարները: Հնդկաստանի զարգացման նախադրյալներից մյուսն էլ անասնապահություն է, որով Հնդակաստանը առաջինն է ողջ աշխարհում:

Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերն են՝ անասնապահությունը և թեյի արտադրությունը:

Աշխարհագրություն

Հարավային Ասիա

Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:

Հարավային Ասիան ֆիզիկաաշխարհագրական հատկանիշներով առանձնանում է մյուս տարածաշրջաններից, քանի որ այն հյուսիսային կողմից բարձր լեռներով սահմանազատված է Կենտրոնական և Արևելյան Ասիայից, արևելյան կողմից՝ խիտ անտառներով՝ Հարավարևելյան Ասիայից: Արևմտյան կողմից՝ բարձրավանդակներով ու անապատներով՝ Հարավարևմտյան Ասիայից: Հարավային Ասիայի տնտեսությունը թույլ է զարգացած:

Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:

Հարավային Ասիան աշխարհի առաջատարն է թեյի, ոսպի, ջուտի, գետնանուշի, գարու, բրնձի, ցորենի, բամբակի և այլ բույսերի համախառն բերքով: Հարավային Ասիայի ընդերքի հարստություններից առանձնանում են քարածուխը, երկաթի և մանգանի, քրոմի, տիտանի հանքաքարերը:

Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Հարավային Ասիայի երկրների տնտեսությունը թույլ զարգացած է: Խոշոր արդյունաբերական ներուժ ունեն միայն Հնդկաստանն ու Պակիստանը: Մյուսները հիմնականում հետամնաց գյուղատնտեսական երկրներ են: Գյուղատնտեսության մեջ գերակշռողը բուսաբուծությունն է:

Քարտեզի վրա նշել Հարավային Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Աշխարհագրություն

Հարավարևելյան Ասիա

Որոնք են Հարավարևելյան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

Զարգացման նախադրյալ են հանդիսանում վառելիքային, մետաղային հանքային ռեսուրսները և այլ բնական ռեսուրսները։ Հարավարևելյան Ասիայի կլիման բարենպաստ է հողագործության համար:

Ինչ դեր ունի Հարավարևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ:

Հարավարևելյան Ասիայում կա բավարար բնական ռեսուրսներ։ Կան մետաղային ռեսուրսների պաշարներ։

Փորձել համեմատել Հարավային և Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանների աշխարհագրական դիրքը, բնական պայմաններն ու բնական ռեսուրսները։

Հարավային և Հարավարևելյան Ասիաներում զարգացած է գյուղատնտեսությունը, սակայն թույլ է մեքենաշինությունը: Հարավային և Հարավարևելյան Ասիաներում մեծ հարստություն է հողը և զարգացած է հողագործությունը։ Տարբերություններից այն է, որ Հարավային Ասիայում բնակչության աճը ավելի շատ է և բնակչությունը շատ խիտ է, իսկ հարավարևելյան երկրներում այն միջին խտության է։ Հարավարևելյան Ասիայի առանձնահատկությաններից նաև այն է, որ Հարավարևելյան Ասիայի երկրները շատ զարգացած են : Վիետնամը, որը գտնվում է այնտեղ, ապահովում է Ասիայի կապը ամբողջ աշխարհի հետ։