Առաջադրանքներ
Շաղկապը իմաստից զուրկ, քերականական հարաբերություններ արտահայտող խոսքի մաս։ Արտահայտում է առարկաների, երևույթների միջև դրսևորվող համադասական հարաբերություներ։
Շաղկապներն իրար են կապում նախադասության համազոր և համադաս նախադասություններ, իսկ բարդ ստորադասական նախադասություններում՝ երկրորդական նախադասությունները գլխավորի և միմյանց հետ։
Ըստ իրենց շարահյուսական դերի շաղկապները լինում են․
Համադասական շաղկապներ
Համադասական շաղկապների դերը համադաս անդամների ու նախադասությունների կապակցումն է։ Այս շաղկապները կապակցում են նախադասության բազմակի անդամներ կամ համադաս նախադասություններ։Համադասական շաղկապներից են`և,ու,իսկ,բայց,ապա,սակայն։
Ստորադասական շաղկապներ
Այս շաղկապները բարդ ստորադասական նախադասության ստորադաս նախադասությունը կապակցում են գերադաս նախադասությանը՝ որ, թե, եթե, որպեսզի, որովհետև, թեև, թեկուզ, թեպետ, հենց որ, մինչ, մինչև, մինչդեռ, ուրեմն, քան և այլն։
Ըստ կիրառության՝ շաղկապները լինում են մենադիր, կրկնադիր և զուգադիր։
Մենադիր են միայնակ գործածվող շաղկապները. Մութն ընկավ, և բոլորը ցրվեցին։
Կրկնադիր են կրկնվող շաղկապները. Նա և՛ սովորում էր, և՛ աշխատում։
Կրկնադիր շաղկապների վրա շեշտ է դրվում, և նրանց կապակցած միավորները տրոհվում են ստորակետերով։
Զուգադիր են որոշակի զույգերով գործածվող շաղկապները.
Եթե թույլ տան, ապա կգամ։ Թեև դժվար էր, սակայն կատարեցինք։ Ոչ միայն եկավ, այլև
բոլորին օգնեց։ Ոչ թե դժգոհեք, այլ փորձեք որևէ ձևով օգնել։
Շաղկապները նախադասության անդամ չեն համարվում։
Վարժություններ
Վարժություն 1։ Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և
ստորադասական)։
Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև,
ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։
Ստորադասական – եթե, որպեսզի, որովհետև, թեև, քանզի
Համադասական – և, բայց, սակայն, իսկ, սակայն, նաև
Վարժություն 2։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե, որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։
Եթե ես աշխատեմ, ապա ցանկալի արդյունքի կհասեմ::
Դու պետք է գնաս այդ հանդիպմանը, որպեսզի հասկանաս շատ հարցերի պատասխաններ:
Ես չգնացի այսօր դպրոց, որովհետև լավ չէի զգում:
Նրա արտաքինը շատ հաճելի է, սակայն վատ բնավորություն ունի:
Դու խոսում էիր, իսկ նա չէր լսում:
Ես եկա տուն և ճաշեցի:
Վարժություն 3։ Զույգ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանվամբ միացրո՛ւ՝ քանի ձևով կարող ես: Օրինակ`
Դու ամբողջ աշխարհում շրջած կլինես: Դու կվերադառնաս։ (երբ)
— Երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս: Դու, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս:
Կվերադառնաս, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես:
Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել: Հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ (որովհետև )
— Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել, որովհտետև հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ։
Որովհետև հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ, այդ կղզին կատարյալ կարելի է դարձնել։
Այդ կղզին, որովհետև հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ, կատարյալ դրախտ կարելի է դարձնել։
Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում: Անձրևն արդեն դադարել էր (չնայած)
— Անտառում ոչ մի շշուկ չէր լսվում, չնայած անձրևն արդեն դադարել էր: Չնայած անձրևն արդեն դադարել էր, անտառում ոչ մի շշուկ չէր լսվում։
Բոլորը քեզ նման մտածեին: Աշխարհն այդպիսին չէր լինի: (եթե)
— Եթե բոլորը քեզ նման մտածեին, աշխարհն այդպիսին չէր լինի:
Աշխարհն այդպիսին չէր լինի, եթե բոլորը քեզ նման մտածեին։
Աշխարհը, եթե բոլորը քեզ նման մտածեին, այդպիսին չէր լինի։
Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը: Այս քարի կտորը գտել եք: (որտեղ)
— Այնտեղ փնտրեցեք կոտրած ձիու հետքերը, որտեղ այս քարի կտորը գտել եք;
Այս քարի կտորը այնտեղ փնտրեցեք, որտեղ կորած ձիու հետքերը գտել եք:
Վարժություն 4։ Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե ուշադիր լսեմ ուսուցչուհուն ապա կհասանամ դասը:
Քանի որ վատառողջ էի, հետևաբար դպրոց չգնացի:
Որովհետև նրան բան ունեմ ասելու, ուստի ստիպված եմ սպասել:
Քանզի ես ունեմ նպատակ, ուրեմն կփորձեմ դա իրականացնել:
ռաջադրանքներ