Հայոց լեզու

Կետադրե՛լ նախադասությունները և ձևաբանորեն վերլուծե՛լ․

Կհանդիպես նրան, բայց հաջողություն չեմ ակնկալում:

Ուսին մնացել է խոռոչաձև սպի,  իսկ հոգում՝ չսպիացող մի ցավ:

Մեքենան դղրդյունով անցավ քարե նեղ կամուրջը,  մի քանի կիլոմետր համաչափ վազքով սլացավ գետի ափով, ապա բարձրացավ քարքարոտ ճանապարհով:

Թողել եմ ներքև և ՛փառք, և՛ գանձ, և՛ քեն, և՛ նախանձ:

Ո՛չ հայրենիք ունի,  ո՛չ տուն,  ո՛չ անուն:

Կրակը լափեց թե՛ սերմ, թե՛ սերմնացան:

Նա այն հարուստներից էր, որոնց պարսկերեն հորջորջումով կոչում են նովսիքա, այսինքն՝ նոր քսակի տեր:

Հովիվներն աշխատում էին թաքցնել ոչխարների հոտերը և գուժում էին այդ բոթը:

Երիտասարդը մխրճվել էր մինչև հատակը և ոչ մի ապարանք չէր տեսել այդտեղ:

Կրակները վաղուց հանգել էին,  և շարժումը դադարել էր:

Տներում վառվում էին կրակները, և գյուղի վրա բացվում էր պարզ ու աստղազարդ երկինքը:

Հանգչում էին լույսերը, և մի ակնթարթում մասրենին կորչում էր խավարի մեջ:

Оставить комментарий