Ֆիզիկա

Առաջադրանքներ

1.Ինչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:

Բոլոր նյութերը, կախված արտաքին պայմաններից, հանդիպում են պինդ, հեղուկ և գազային վիճակներում, որոնք ընդունված է անվանել ագրեգատային վիճակներ: Տարբեր ագրեգատային վիճակներում նյութերն ունեն տարբեր հատկություններ:

Պինդ մարմինն ունի որոշակի ձև և ծավալ, որոնք փոփոխելու համար անհրաժեշտ է պինդ մարմնի վրա ուժ գործադրել: Այսինքն՝ պինդ մարմինը պահպանում է և՛ իր ձևը, և՛ ծավալը:

Հեղուկը պահպանում է իր ծավալը, սակայն հեշտությամբ փոխում է ձևը՝ ընդունելով այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Նույն նյութը երեք ագրեգատային վիճակներում էլ բաղկացած է նույն մոլեկուլներից կամ ատոմներից: Այդ վիճակների տարբերությունը պայմանավորված է նյութի մասնիկների շարժման բնույթով և փոխազդեցությամբ:

2.Որոնք են ջրի ագրեգատային վիճակները:

Բնության մեջ նույն նյութը հանդիպում է տարբեր վիճակներում՝ հեղուկ, գազային և պինդ:

Օրինակ՝ ջուրը գազային վիճակում ջրի գոլորշի է, հեղուկ վիճակում՝ սովորական ջուր, պինդ վիճակում՝ սառույց:

Ե՛վ ջրի գոլորշին, և՛ ջուրը, և՛ սառույցը բաղկացած են ջրի H2O մոլեկուլներից:

3.Ինչով են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:

Նույն նյութը երեք ագրեգատային վիճակներում էլ բաղկացած է նույն մոլեկուլներից կամ ատոմներից: Այդ վիճակների տարբերությունը պայմանավորված է նյութի մասնիկների շարժման բնույթով և փոխազդեցությամբ:

4.Որ պրոցեսն է կոչվում հալում:

Բյուրեղային նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:

5.Որ պրոցեսն է կոչվում պնդացում:

Փուրձը ցույց է տալիս, որ նյութերը պնդանում (բյուրեղանում) են այն ջերմաստիճանում, որ ջերմաստիճանում հալվում են:

Պնդացում է կոչվում այն պրոցեսը, երբ նյութը հեղուկ վիճակից կարող է դառնալ պինդ:

6.Ինչ է հալման ջերմատիճանը:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում նյութը հալվում է, կոչվում է նյութի հալման ջերմաստիճան:

Այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է բյուրեղային նյութը հալման ջերմաստիչանում հեղուկի փոխարկելու համար, կոչվում է հալման ջերմություն:

7.Ինչ է գոլորշիացումը:

Նյութի անցումը հեղուկ կամ պինդ վիճակից գազային վիճակի կոչվում է շոգեգոյացում:

Գոյություն ունի շոգեգոյացման երկու ձև՝ գոլորշիացում և եռում:

Հեղուկի ազատ մակերևույթից շոգեգոյացումը կոչվում է գոլորշիացում:

8.Ինչ է խտացումը:

Նյութի անցումը գազային վիճակից հեղուկ վիճակի անվանում են խտացում:

9.Որ գոլորշին է կոչվում հագեցած:

Եթե գոլորշիացումը տեղի է ունենում բաց անոթից, ապա հեղուկի և նրա գոլորշու միջև հավասարակշռություն չի հաստատվում, քանի որ գոլորշու մի մասը հեղուկի մակերևույթից հեռանում է, և միավոր ժամանակում հեղուկից գոլորշի անցնող մոլեկուլների թիվը գերազանցում է հեղուկ վերադարձող մոլեկուլների թիվը: Այդպիսի գոլորշին կոչվում է չհագեցած:

Եթե մակերևույթի մոտ, որից տեղի է ունենում հեղուկի գոլորշիացում, ձեռքը թափահարելով կամ հովհարով առաջացնենք օդի շարժում, ապա այն կտանի գոլորշու մի մասը, ուստի հեղուկ վերադարձող մոլեկուլների թիվը կպակասի, և գոլորշիացումն ավելի արագ կընթանա:

Գոլորշիացող հեղուկի և նրա գոլորշու միջև հավասարակշռություն է հաստատվում, եթե անոթը փակ է, իսկ հեղուկի ջերմաստիճանը չի փոփոխվում: Այդ դեպքում միավոր ժամանակում հեղուկ վերադարփող մոլեկուլների թիվը ժամանակի ընթացքում հավասարվում է հեղուկից միավոր ժամանակում հեռացող մոլեկուլների թվին:

Հեղուկի և նրա գոլորշու միջև հավասարակշռության այդպիսի վիճակը կոչվում է շարժուն հավասարակշռություն, իսկ գոլորշին, որն իր հեղուկի հետ շարժուն հավասարակշռության մեջ է, կոչվում է հագեցած:

Оставить комментарий