Հայոց լեզու

Գործնական քերականություն

Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:

Թեկուզ……………… , այնուամենայնիվ………..:

Թեպետ………………, սակայն………………….:

Չնայած որ………….., բայց………………………:

Թեև…………………., բայց և այնպես……………:

Թեկուզ նա գեր է, այնուամենայնիվ կարողանում է արագ վազել:

Թեպետ նա վատառողջ էր, սակայն ներկա գտնվեց ժողովին:

Չնայած որ դու խելացի ես, բայց դու պետք է պատրաստվես քննությանը:

Թեև նրանք շատ էին աշխատել, բայց չկարողացան պատասխանել հարցերին:

Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:

Եթե լավ աշխատես, ապա արդյունքի կհասնես:

Քանի որ նա վատառողջ էր, հետևաբար ներկա չգտնվեց միջոցառմանը:

Որովհետև նա լավ է աշխատում, ուստի արդյունքի կհասնի:

Քանզի նա գիտակցում է իր սխալը, ուրեմն այլևս դա չի կրկնի :

Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ: Փորձի՛ր բացատրել՝ ստորակետը այս կառույցներում ինչ դեր  ունի:

…………………., այլապես…………….:

Ոչ թե…………., այլ…………………….:

……………….., այլ ոչ թե………………:

Զենքը դիր գետնին, այլապես կկրակեմ։

Ոչ թե մնա տանը, այլ զբաղվիր մեկ այլ կարևոր գործով։

Աշխատանք գտիր, այլ ոչ թե անգործ նստիր։

Տրված ընդարձակ նախադասությունները դարձրու համառոտ` թողնելով միայն ենթական ու ստորոգյալը:

Ձկները իջել էին :

Մենք կարդում էինք:

Երեկոն խաղաղ էր:

Խանութը փակ էր:

Եղբայրն ու քույրը կարոտում էին:

Հրամանները կատարվում էին:

Անձրևն ու կարկուտը հաջորդում էին:

Աչքը ճանապարհին էր:

Առաջադրանքներ:

Տրված պարզ համառոտ նախադասությունները դարձնել պարզ ընդարձակ:

Ես հիշում եմ: Օրինակ` Մինչև հիմա ես հիշում եմ այդ տխուր դեպքը:

Արևը լուսավորում է մեր կյանքն ու հոգիները:

Տարիներ անց այս ջուրը քչքչում է :

Շենքը ուներ պայծառ լուսավորություն:

Հայրը բարկացավ որդու արարքից:

Նրանք պայքարեցին հանուն հայրենիքի ազատության:

Հովիտները երևում էին հեռվում:

Оставьте комментарий