"Մխիթար Սեբաստացի" կրթահամալիր, Միջին դպրոց, 8-3 դասարան
Автор: geghammargaryan7
Ողջույն: Ես Գեղամ Մարգարյանն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ երաժշտություն լսել, նվագել: Հաճախում եմ նաև ջութակի դասերի: Սիրում եմ լողալ: Ազատ ժամանակ զբաղվում եմ լողով:
Սա իմ բլոգն է: Այստեղ դուք հետաքրքիր նյութեր կգտնեք:
Հայկական ճարտարապետական նշանավոր այս համալիրը գտնվում է Ամաղու գյուղից արևելք, անդընդախոր կիրճի հյուսիսային կողմի դժվարամատչելի դարավանդի վրա։ Վանքի տարածքը սրբատեղի է եղել և ուխտատեղի դեռ վաղ միջնադարում իր հրաշագործ աղբյուրի շնորհիվ և հայտնի էր որպես Ավագ կամ Խորաձոր անապատ:
Վանական համալիրը հիմնադրվել է ավելի ուշ՝ XII դարում և կառուցապատվել հիմնականում XIII-XIV դդ.: Անապատը Նորավանք է վերանվանվել 1221-ին:
Համաքրիստոնեական միջնադարյան արվեստի համար աննախադեպ է Հայր Աստծո և Սուրբ Հոգու պատկերագրությունը, որն արվել է Նորավանքի որմնաքանդակներում: Նորավանքի այդ քանդակները դուրս են գալիս ազգային արվեստի շրջանակներից:
Ավանդազրույցներ վանքի մասին
Մոմիկի կյանքը սերտորեն կապված է Նորավանքի հետ: Նրա մասին բազմաթիվ ավանդապատումներ են ստեղծվել: Դրանցից մեկը պատմում է, որ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի միակ աղջկան` Լուսիկին: Լուսիկն էլ Մոմիկին է սիրահարվում: Իշխանն իմանում է այդ մասին, ու, որովհետև հանգուցյալ իշխանուհուն խոսք էր տվել, որ նրա հոգու փրկության համար պիտի շիներ մի վանք, որի նմանը չլիներ հայոց աշխարհում, կանչում է Մոմիկին և այսպիսի պայման դնում: Մոմիկը երեք տարում պետք է կառուցեր 3 տաճար, որոնցից մեկը լինելու էր իշխանի տոհմական դամբարանը, երկրորդը` աղոթատուն, իսկ երրորդ տաճարում պետք է կատարվեր Մոմիկի ու Լուսիկի պսակադրությունը: Մոմիկը նախօրոք պիտի կտրեր, տաշեր ու քանդակեր երեք տաճարի քարերն այն հաշվով, որ ոչ մի քար չպակասեր, ու վանքն էլ անկրկնելի պիտի մնար հայոց աշխարհում:
Մոմիկն ընդունում է այս պայմանը: Նա աշխատում է օր ուգիշեր` մտածելով Լուսիկի մասին, նրա տեսիլքից ուժ ստանալով ու երևակայության մեջ ստեղծված պատկերները քարերի վրամարմնավորելով: Նա ավարտում է քարերի մշակումը, հաշվարկում ու մտքում որոշում յուրաքանչյուր քարի տեղը, գտնում երրորդ տաճարի գմբեթի վերջին քարը` վրան քանդակելով նետահար մի սիրտ, որին վերևից նայում էր լուսինը: Ապա գարնանն սկսում է առաջին տաճարը: Երկրորդ գարնանն արդեն սկսում է երկրորդ տաճարը: Վերջին տաճարը Մոմիկը կառուցում է ավելի մեծ եռանդով` շարելով գիշեր ու զօր: Ահա վերջապես վարպետը հասնում է գմբեթին, և նրա քարերից ոչ մեկը դեռ չէր պակասել:
Իշխանը, տեղեկանալով, որ Մոմիկն արդեն մոտենում է շինարարության ավարտին, կանչում է իր Սեպուհին և հրամայում սպանել վարպետին: Սեպուհը բարձրանում է Մոմիկի մոտ` իբրև թե իշխանի կողմից նրան շնորհավորելու` աշխատանքի ավարտի առթիվ: Երբ ուրախացած Մոմիկը պատրաստվում է վերջին քարը դնել գմբեթին, Սեպուհը հրում է նրան, և վարպետը քարի հետ ընկնում է երրորդ տաճարի մեջ` սեղանի առջև, ուր պիտի կատարվեր նրա պսակադրությունը: Այնտեղ էլ թաղում են նրան, իսկ տաճարը կիսատ մնաց, որովհետև նրա վերջին քարը չդրվեց, այլ շիրմաքար դարձավ վարպետի համար: Սակայն վանքը անկրկնելի մնաց, ինչպես ասել էր իշխանը, որովհետև չկար նրա ստեղծողը, որ նորը շիներ, ուստի միշտ նոր էր մնալու: Եվ այդ պատճառով էլ վանքի անունն էլ մնաց Նորավանք:
Մայիս ամսվա վերջին շաբաթը հեռավար առցանց ուսուցման ամփոփիչ շաբաթն էր: Ուսուցիչները ամփոփում էին երրորդ ուսումնական շրջանը: Կարծում եմ, որ հեռավար առցանց ուսումնական շրջանում բավականին ծավալուն աշխատանք է կատարվել թե՛ կազմակերպիչների, թե՛ ծրագրի ղեկավարների, թե՛ ուսուցիչների, թե՛ սովորողների և ինչու՞ չէ ՝ նաև ծնողների կողմից:
Այս ուսումնական շրջանը բավականին հետաքրքիր էր: Տեսադասերը բավականին ուսուցողական ու բովանդակալից էին: Ես ձեռք եմ բերել նոր համակարգչային հմտություններ, մասնակցել եմ շատ հետաքրքիր նախագծերի: Ինձ համար շատ կարևոր ձեռք բերում էր կատարածս թարգմանությունների հրատարակումը “Գրաշխարհ” ամսագրում:
Որբացած նորածին Դավթին ուղարկում են Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ քաջազունը մեծանում է ժամ առ ժամ: Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում Սասուն: Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ: Դավիթն սպանում է Սասունը կողոպտած դևերին և երկրի ամբարները լցնում բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին: Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն: Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին:
Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ: Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ: Խանդութը ծնում է արու զավակ և անունը դնում Մհեր: Չափահաս դառնալով՝ նա որոշում է գնալ և գտնել հորը: Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում: Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»: Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից:
Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում են ու հզորանում: Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք են սպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում գալիս են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում այն: Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ: Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն:
Մեծ Մհեր
Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը: Այդ տարիներին Սասունը հարկատու էր Մըսրա Մելիքին: Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին. հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան անվանում են Առյուծաձև Մհեր, Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում նրա հետ, մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում իր որսատեղին, շինում բերդեր ու կամուրջներ:
Մըսրում մեռնում է Մելիքը: Նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից: Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ ի հիշատակ մեռած ամուսնու: 7 տարի նա Մհերին պահում է իր մոտ՝ արբեցնելով թունդ գինով: Ի վերջո սթափվելով և զգալով իր սխալը՝ Մհերը վերադառնում է Սասուն: Արմաղանը դժվարությամբ ներում է նրան: Մհերը նորից շենացնում է Սասունը: Որոշ ժամանակ անց Արմաղանը ծնում է մի տղա, որին անվանում են Դավիթ: Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը, պայմանի համաձայն, մեռնում են:
“Сделайте что-то хорошее – люди последуют вашему примеру”.
А. Швейцер
Прочитайте рассказ.
Швейцеру было 30 лет, когда он узнал, что в Африке не хватает врачей. Несмотря на то что он уже был известным философом, крупным музыковедом, талантливым музыкантом, он решил получить медицинское образование. Концерты и книги помогли молодому учeному скопить средства, чтобы начать новую жизнь.
Получив диплом врача, он вместе с женой Еленой Бресслау отправился в Африку, чтобы в джунглях построить больницу для местного населения.
В феврале 1913 года супруги покинули Европу. Они взяли с собой 70 чемоданов оборудования для больницы. Через два месяца они высадились у самого экватора, а потом 210 километров проплыли на лодках. Как только они доплыли до затерянной в джунглях Ламбарене, сразу принялись за работу. Часть деревянного домика, в котором их поселили, они превратили в больницу, сарай для лодок стал
больничной палатой.
Первое время работать было очень трудно. Ученый не знал местного языка, не было помощников, оперировать приходилось на открытом воздухе, а больных надо было принимать по 40 человек в день. Весть о белом докторе, который излечивает от всех болезней, разнеслась по джунглям. Жители Габона называли его «очанга», что значит «волшебник».
Больные приходили к нему за 200–300 километров. Лечил Швейцер бесплатно, поэтому вскоре его пациенты стали его помощниками. После того как Швейцер вылечил Джозефа, знавшего французский язык, бывший больной стал постоянным переводчиком при больнице. Через год после приезда Швейцера в Ламбарене была построена просторная поликлиника, палата для лежачих больных, хирургическое отделение и операционная.
Когда началась первая мировая война, Франция и Германия стали врагами.
Швейцера выслали в Германию, так как он был немецким гражданином.
В 1924 году он вновь приехал в Ламбарене. Но больница там была полностью разрушена. Ему все пришлось начать сначала. На помощь доктору снова пришло население Габона. Сам он трудился не покладая рук: утром он был врачом, а после полудня – строителем. Когда построили 40 больничных зданий, просторнее и лучше прежних, он открыл детскую поликлинику и зубоврачебный кабинет.
После первой мировой войны Альберт Швейцер стал активным борцом за мир.
В 1935 году ему была присуждена Нобелевская премия мира. Представителю комитета по Нобелевским премиям он сказал: «Эти деньги я использую на строительство лепрозория». За месяц до смерти он сам руководил строительством госпиталя. Он очень волновался за судьбу созданного им медицинского городка: «У меня осталось очень мало времени. Кто займѐтся этим, когда меня не станет?!»
Ответьте на вопросы
Кем был Альберт Швейцер?
Альберт Швейцер был известным философом, крупным музыковедом, талантливым музыкантом и прекрасным врачом.
Почему он решил поменять профессию?
Он решил поменять профессию, потому что в Африке не хватало врачей.
Куда Швейцер отправился вместе с женой?
Вместе женой Швейцер отправился в Африку, в джунглях построить больницу.
Почему Швейцера называли волшебником?
Швейцера называли волшебником, потому что он лечил больных от всех болезней.
5.За что Швейцеру была присуждена Нобелевская премия мира?
После первой мировой войны Альберт Швейцер стал активным борцом за мир и в 1935 году ему была присуждена Нобелевская премия мира.
Продолжите предложения.
1. Швейцер решил стать врачом, потому что в Африке не хватало врачей. 2. Он отправился в Африку после того, как получил медицинское образование. 3. Первое время он лечил людей на улице под открытым небом. 4. Сначала у него не было помощников. 5. Через год они посторили просторную поликлинику, палату для лежачих больных, хирургическое отделение и операционную. 6. После мировой войны Швейцер получил Нобелвскую пре-мию мира. 7. Он использовал деньги за Нобелевскую пре-мию, на строительство лепрозори.
Выберите и вставьте в предложения пропущенные глаголы.
1. Швейцер приехал в Африку. 2. Они оказались на берегу. 3. Он превратил сарай в операционную. 4. Через два месяца они высадились у самого экватора. 5. Он собирал средства, чтобы поехать в Африку. 6. Сначала они лечили больных на улице. 7. Во время войны больницу разрушили.
2. Տրված է երկու բազմություն՝ A և B: A-ն ունի 7 տարր, իսկ B-ն՝ 5: Պարզիր A և B բազմությունների միավորման տարրերի թիվը, եթե դրանց հատումն տարր չունի, բեր օրինակ:
|A|=7
|B|=5
|AUB|=5+7=12
A={1, 3, 5, 7, 9, 11, 13} B={2, 4, 6, 8, 10}
3. Տրված է երկու բազմություն՝ A և B: A-ն ունի 11 տարր, իսկ B-ն՝ 8: Պարզիր A և B բազմությունների միավորման տարրերի թիվը, եթե դրանց հատումն ունի 4 տարր:
|A|=11
|B|=8
|AՈB|=4
|AUB|=11+8-4=15
4.Եղբայրը և քույրը միասին լրացրին ամբողջ խաչբառը: Եղբայրը գտավ պատասխաններից 38-ը, քույրը` 22-ը, իսկ երկուսով միասին գտան 10 պատասխան։ Քանի՞ հարցից էր կազմված խաչբառը:
|A|=38
|B|=22
|AUB|=38+22-10=50
5. Դասարանի բոլոր 24 աշակերտները ցուցակագրվեցին լողի և շախմատի խմբակներում։ Ընդ որում՝ նրանցից 18-ի ազգանունները կան լողի խմբակի ցուցակում, իսկ 15-ի ազգանունները՝ շախմատի խմբակի ցուցակում։ Քանի՞ աշակերտ ցուցակագրվեց և՛ լողի, և՛ շախմատի խմբակներում։
|AUB|=24
|A|=18
|B|=15
|A|+|B|= 18+15=33
|AՈB|=33-24=9
6.Դասարանի 31 աշակերտից 21-ը ցանկություն է հայտնել սովորել անգլերեն, 18-ը՝ գերմաներեն։ Քանի՞ աշակերտ է ցանկություն հայտնել սովորել և՛ անգլերեն, և՛ գերմաներեն։
Կաթնասունները կամ գազանները ամենակատարյալ զարգացած, տաքարյուն, ողնաշարավոր օրգանիզմներն են: Կաթնասունների մեծ մասն ապրում է գետնի վրա: Կաթնասունների հիմնական հատկանիշներից է լավ զարգացած, տարբերակված, իսկական ատամների առկայությունը:
Ցամաքային կաթնասուններից շատերը չորքոտանի կենդանիներ են: Նրանց ոտքերը, ի տարբերություն սողունների, տեղադրված են ոչ թե մարմնի կողքերին, այլ իրանի տակ:
Հողում բնակվող կաթնասունների մարմինը գլանաձև երկարացած է, պարանոցը կարճ է, գրեթե աննկատ: Ջրային կաթնասունների մարմինն ունի շրջահոսելի ձև, իսկ առջևի վերջույթները ձևափոխվել են լողաթաթերի: Թռիչքին հարմարվելու համար չղջիկները ձեռք են բերել թռիչքին հատուկ ապարատ՝ թաղանթավոր թևեր:
Առաջին բրածո կաթնասունը մելանոդոնն էր: Նա ուներ առնետի մեծություն և, ըստ երևույթին, ձագերին կերակրում էր կաթով: Առաջին կաթնասունները ձվածին էին, ավելի ուշ ծագեցին կենդանածին կաթնասունների բազմաթիվ տեսակներ:
Հիմք ընդունելով կաթնասունների հարմարվածությունը միջավայրի այս կամ այն կոնկրետ պայմաններին՝ առանձնացնում են նրանց էկոլոգիական խմբերը.
1 . անտառաբնակ կաթնասուններ,
2 . տափաստանային կաթնասուններ,
3 . գետնաբնակ կաթնասուններ,
4 . օդաբնակ կաթնասուններ,
5 . ջրաբնակ կաթնասուններ,
6 . կիսաջրաբնակ կաթնասուններ,
7 . ծառաբնակ կաթնասուններ,
8 . մարդու կողմից բուծվող կաթնասուններ:
Հայտնի է կաթնասունների մոտ 5,5 հազար տեսակ:
Կաթնասունների մաշկը բաղկացած է երկու շերտից՝ վերնամաշկից և բուն մաշկից, ենթամաշկային ճարպանքից: Վերնամաշկը կատարում է արտաքին ծածկութային գործառույթ: Բուն մաշկը գտնվում է անմիջապես վերնամաշկի տակ և պարունակում է մաշկի հիմնական բաղկացուցիչ կառուցվածքային տարրերը՝ արյունատար անոթներ, նյարդեր, գեղձեր, մազապարկ, մազը շարժող մկանաթել: Նյարդը վերնամաշկի տակ վերածվում է մաշկամկանային ռեցեպտորների՝ ցավը, շփումը, ջերմությունը զգալու համար: Մկանաթելը շարժում է մազը: Ենթամաշկային ճարպանքը ջերմամեկուսիչի դեր է կատարում:
Կաթնասունների մեծ մասն ունի մազածածկույթ: Դա նրանց բնորոշ հատկանիշն է, ինչպես փետրածածկույթը թռչունների կամ թեփուկները սողունների համար: Կենդանիների մազածածկույթը ձևավորում է մորթի: Մորթին շոգ ժամանակ պաշտպանում է կենդանուն գերտաքացումից, իսկ ձմռանը՝ սառչելուց: Գետնափոր կաթնասունների մազածածկույթը կազմված է միայն աղվամազից, իսկ վայրի սմբակավորներինը միայն կոպիտ քիստերից, որոնք հաճախ սնամեջ են: Մազը կազմված է բնից և արմատից, որը բուն մաշկի մեջ սկիզբ է առնում գնդաձև սոխուկից: Մազարմատը գտնվում է մազապարկում: Բուն մաշկում են տեղավորված նաև քրտնագեղձերը:
Կաթնասունների մաշկը պարունակում է մի քանի տեսակ գեղձեր՝ ճարպագեղձեր, հոտ արձակող գեղձեր, քրտնագեղձեր և կաթնագեղձեր: Ճարպագեղձերը արտազատում են ճարպ, որի ծորանները սկիզբ են առնում մազապարկից: Հոտ արձակող գեղձերը ծառայում են պաշտպանության, բնակության տարածքը նշելու կամ հակառակ սեռին գտնելու համար: Քրտնագեղձերը գալարուն ոլորված հիմքով են, արտադրում են քրտինք և նպաստում են արտաթորությանը և ջերմակարգավորմանը: Կաթնագեղձերը քրտնագեղձերի յուրահատուկ ձևափոխություններ են: Նրանցում արտադրված կաթը միակ, լիարժեք սնունդն է ձագի կյանքի սկզբնական շրջանում:
Կաթնասունների մատների ծայրերին կան եղջերային ճանկեր, եղունգներ կամ սմբակներ: Այծերը, եղջերուները, կովերը, ցուլերը, ռնգեղջյուրները գլխի վրա ունեն եղջյուրներ:
Եղջերային թեփուկներ կամ վահանիկներ կան կրծողների պոչի վրա, իսկ զրահակիրների մարմնի մեջքային կողմում դրանք զրահ են առաջացնում: Որոշ կաթնասունների մարմինը զուրկ է մազերից, թեփուկներից կամ այլ եղջերային գոյացություններից:
Կաթնասունների մազածածկույթը պարբերաբար թափվում է, փոխարինվում նորով: Մազաթափումը սեզոնային երևույթ է, որի հետևանքով փոխվում է նաև մազածածկի գույնը, երանգը: Ձմռանը մորթին ունենում է ավելի խիտ աղվամազ, քան տարվա տաք եղանակին: Փոփոխվում է նաև մորթու գույնը:
Կաթնասունների մարմինը կազմված է գլխից, պարանոցից, իրանից, վերջույթներից և պոչից:
Գլուխ. իր երկու կողմերին կրում է զույգ խոշոր աչքեր, որոնց երրորդ կոպը ապաճել է: Գլխի վերևում գտնվում են արտաքին ականջի ականջախեցիները՝ ծածկված մազածածկույթով: Կաթնասունների որոշ տեսակներ գլխի վրա ունեն առատ մազածածկույթ՝ բաշ: Կաթնասունների ծնոտները գլխի վրա դեպի առաջ սրված են՝ կազմելով կաթնասունների բերանը կամ երախը: Այն իր վրա կրում է շուրթերը և վիբրիսները: Ծնոտների ատամնափորիկներում տեղավորված են ատամները:
Բերանը կաթնասունների կարևորագույն օրգաններից մեկն է, որը պաշտպանական, հարձակվողական, այնպես էլ աշխատանքային և սննդառական օրգան է:
Վերին ծնոտի առաջնամասում՝ բերանից վերև գտնվում է կաթնասունների քիթը՝ զույգ քթանցքերով:
Պարանոց. ապահովում է գլխի շարժուն միացումը իրանին և նրա սահուն շարունակությունն է հանդիսանում:
Իրան. կրում է առջևի և հետին զույգ վերջույթները և մազոտ պոչը:
Վերջույթներ. բոլոր կաթնասունների տեղաշարժման օրգաններն են՝ հետևի վերջույթները և առջևի վերջույթները: Առջևի վերջույթներ` թևերը կազմված են բազկից, նախաբազկից, դաստակից: Հետևի վերջույթներ` ոտքերը կազմված են ազդրից, սրունքից, կրնկաթաթից և մատներից:
Կաթնասունների կմախքը ունի նույն հիմնական բաժինները` I . գանգ, II . ողնաշար, III . գոտիներ, IV . վերջույթներ:
I . Գանգ. կազմված է գանգատուփից և դիմային բաժնի ու ծնոտի ոսկրերից:
II . Ողնաշար. ունի 5 բաժին՝ պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային, պոչային:
Պարանոցային ողերը միմյանց շարժուն միացած են, 7 -ն են և կայուն են բոլոր կաթնասունների համար:
Կրծքային ողերը 12−15 -ն են, որոնք կրում են կողեր: Կողերը միանալով մի կողմից ողնաշարին, իսկ մյուս կողմից կրծոսկրին՝ կազմում են կրծքավանդակը: Կրծքավանդակը պաշտպանում է սիրտը և թոքերը:
Գոտկային բաժինը կազմված է 2−9 ողերից: Դրանց շնորհիվ իրանը լավ ծալվում է և ուղղվում՝ ապահովելով օրգանիզմի ակտիվ շարժունակությունը:
Սրբանային ողերը, սերտաճելով կոնքի հետ, ստեղծում են ամուր հենարան շարժման համար:
Պոչային ողերի քանակությունը ևս տարբեր է և կախված է պոչի երկարությունից:
III . Գոտիներ.
Առջևի գոտի՝ ուսագոտի — կազմված է զույգ թիակներից, զույգ անրակներից: Որոշ կաթնասուններ անրակներ չունեն՝ այծյամներ, ձիեր:
Ետևի գոտի՝ կոնքագոտի — կազմված է զույգ կոնքերից, դրանցից յուրաքանչյուրը կազմված է սերտաճած երեք ոսկրերից: