Գրականություն

Ախրես ինչպե՜ս վեր կենամ գնամ” բանաստեղծության վերլուծություն

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ։

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,

Ախր ուրիշ տեղ հորովել չկա,

Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում

Սեփական հոգին խորովել չկա,

Ախր ուրիշ տեղ

Սեփական բախտից խռովել չկա։

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ։

Ախր ուրիշ տեղ

Հողի մեջ այսքան օրհնություն չկա,

Այսքան վաստակած հոգնություն չկա,

Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև,

Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա։

Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,

Եկած՝ ուսերով Արագած սարի

Ուսերին հենված Սասնա տուն չկա։

Ախր ուրիշ տեղ

Ամեն մի քարից, առվից, ակոսից

Իմ աչքերով իմ աչքերին նայող

Մանկություն չկա…

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,

Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ։

Ինձ շատ դուր եկավ այս բանաստեղծությունը:

Սահյանը այս բանաստեղծության մեջ ներկայացնում է իր ողջ սերը Հայաստանի հանդեպ: Ինչպե՞ս կարելի է ապրել առանց Հայաստան աշխարհի: Այս բանաստեղծությունը կարելի է համարել հայրենիքից չհեռանալու հոդոր: Սեփական հողը, դարերից եկած հոգևոր արժեքները անհնար է թողնել ու հեռանալ: Միայն Հայաստանում է, որ կարելի է ձյան մեջ արև տեսնել:

Ես համամիտ եմ բանաստեծի հետ: Ես էլ իմ կյանքը որևէ այլ երկրում չեմ պատկերացնում:

Այստեղ են իմ նախնիները, այստեղ են իմ հողն ու ջուրը…

Քիմիա

Նոր թեմա Թթվածին

Հարցեր, վարժություններ եւ խնդիրներ

1. Պատասխանե՛ք հետեւյալ հարցերին.
ա) ո՞րն է թթվածին տարրի քիմիական նշանը

Թթվածնի քիմիական նշանն է՝ O
բ) որքա՞ն են թթվածնի հարաբերական ատոմային եւ մոլային զանգվածները,

Ar-16 Mr-32

գ) ո՞րն է թթվածին տարրի կարգաթիվը

Թթվածին տարրի կարգաթիվն է՝ 8

դ) դիրքը պարբերական համակարգում

2/2/ա

2.

Գրե’ք թթվածնի հետ փոխազդեցության ռեակցիաների հավասարումները եւ անվանե’ք արգասիքները.
ա) ոչ մետաղների հետ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր եւ ազոտ),

O2+S=SO2 O2+C=CO2 O2+P=PO2 O2+N=NO2
բ) մետաղների հետ (լիթիում, մագնեզիում, կալցիում, երկաթ, ալյումին),

գ) բարդ նյութերի հետ (ծծմբի (IV) օքսիդ, ածխածնի (II) օքսիդ, ազոտի օքսիդ (II), մեթան):

Ֆիզիկա

Առաջադրվող հարցեր՝

1-Մարմինների որ հատկությունն է բնութագրում տեսակարար ջերմունակությունը:
Մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ, որ տվյալ պայմաններում միևնույն զանգվածով տարբեր մարմիններ նույն չափով տաքացնելու համար պահանջվում են տարբեր ջերմաքանակներ: Մարմնի այդ հատկությունը բնութագրում են մի ֆիզիկական մեծությամբ, որն անվանում են տեսակարար ջերմունակություն:

2-Որ ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն:  
Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքան ջերմաքանակ է անհրաժեշտ նյութի 1 կգ-ը 1°-ով տաքացնելու համար, կոչվում է այդ նյութի տեսակարար ջերմունակություն: Մարմնի ջերմային հատկությունները բնութագրող այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնին հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը մարմնի զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխությանը, կոչվում է տեսակարար ջերմունակություն:

3-Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:
Նյութի տեսակարար ջերմունակության միավորը ՄՀ-ում չափվում է ջոուլը բաժանած կիլոգրամ անգամ աստիճանով (1 Ջ/(կգ °C)):

4-Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:
c=Q/m(t2-t1)

5-Ինչու մեծ լճերի, ծովերի առափնյա վայրերում եղանակը մեղմ է:
Ծովափնյա բնակիչները լավ են զգում ջրի մեծ տեսակարար ջերմունակության ազդեցությունն իրենց վրա: Պատճառն այն է, որ ծովերը ոչ միայն դանդաղ են տաքանում գարնանը, այլև դանդաղ էլ սառչում են աշնանը՝ մեծ ջերմաքանակ տալով շրջապատին: Աշնանային տաք եղանակը պահպանվում է երկար ժամանակ, ուստի ձմեռը ծովամերձ վայրերում, որպես կանոն մեղմ է:

6-Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը: Իսկ սառչեիս մարմնի տված ջերմաքանակը:
Q=cm(t2C°−t1C°)

7-Ձևակերպեք ջերմափոխանակման օրենքը:
Եթե ջերմափոխանակությանը մասնակցող մարմինների համակարգը մեկուսացնենք արտաքին միջավայրից, ապա որոշ ժամանակ անց այդ մարմինների ջերմաստիճանները կհավասարվեն: Այդ ընթացքում տաք մարմինների տված Q1 ջերմաքանակի և սառը մարմինների ստացած Q2 ջերմաքանակի գումարը զրո է: 

8-Գրել ջերմային հաշվեկշռի հավասարումը:

Q1+Q2=0

Պատրաստել ուսումնական նյութ «Ինչ է կալորիան»  կամ «Տարբեր մթերքների կալորիականությունը», «Թերմոսներ» թեմաներից որևէ մեկով, տեղադրել բլոգում և հղումն ուղարկել ինձ:

Հայոց լեզու

Առաջադրանքներ

Ընդգծի՛ր կապը․

Ա․ այդպես, նկատմամբ, ոչինչ, միտք

Բ․ խենթ, իհարկե, hօգուտ, որովհետև

Գ․ Իհարկե, մտածել, երրորդ, մասին

2. Նախադասությունները ձևաբանորեն վերլուծի՛ր։

Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար:

Տնտեսուհին —հասարակ գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով, որոշյալ առում

Իրեն — անձնական դերանուն, եզակի թիվ, երրորդ դեմք, տրական

Վատ — ձևի մակբայ

զգաց — ձև մակբայ, դիմավոր բայ, երրորդ դեմք

Եվ — շաղկապ

Երբ — հարաբերական դերանուն

Աստիճաններով —հասարակ գոյական, հոգնակի թիվ, գործիական հոլով

Վերև — տեղի մակբայ

Բարձրանում էին — դիմավոր բայ, երրորդ դեմք, հոգնակի թիվ, սահմանական եղանակ, Հանկարծ — ձևի մակբայ

Ուզեց — դիմավոր բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ ժամանակ, եզակի թիվ, երրորդ դեմք

Որ — շաղկապ

Տղան — հասարակ գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով

Իսկապես — մակբայ

Դպրոց — հասարակ գոյական, եզակի թիվ, հայցական հոլով, անորոշ առում

Չգնար — դիմավոր բայ, ըղձական եղանակ, ապառնի, եզակի թիվ, երրորդ դեմք, ժխտական խոնարհում

3. Կազմի՛ր մոտենալ, խոսել բայերի դերբայկան համակարգը։

Անորոշ — ել, ալ (անորոշ դերբայը կարող է հոլովվել)

մոտենալ, խոսել

Ենթակայական — ող, ացող

մոտեցող, խոսացող

Համակատար — ելիս, ալիս

մոտենալիս, խոսելիս

Հարակատար — ած, ացած

մոտեցած, խոսացած

Անկատար — ում

մոտենում, խոսում

Վաղակատար — ել, ալ

մոտենալ, խոսել

Ապակատար — ելու, ալու

մոտենալու, խոսելու

Ժխտական — ի, ա

մոտեցի, խոսա

Կետադրի՛ր տեքստը:

Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար, որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ կամեցան դրա վրա բնակություն հաստատել: Սակայն նրա վրա բարձրանալր շատ դժվար էր, թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք, ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին ու ցած գլորվեցին մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին, այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը, բարձրացան լեռան վրա ու հանգիստ կյանք վայելեցին:

Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները համբերությունն իրենց նեցուկ ունենալով՝ վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին:

Աշխարհագրություն

Հնդկաստան

Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում:

Հնդկաստանը  տարածքով 7-րդ ամենամեծ երկիրն է, իսկ բնակչության մեծությամբ երկրորդն է: Հնդկաստանը աշխարհում առաջատար երկիրն է թեյի արտադրությամբ, առաջատարներից է բրնձի արտադրությամբ: Հնդկաստանը ողջ աշխարհում երկաթի, պղնձի և մանգանի պաշարներն ունի:

Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:

Հնդկաստանի զարգացման ամենամեծ նախադրյալը թեյի արտադրությունն է, որը արտահանվում է շատ երկրներ ողջ աշխարհում: Հնդկաստանի համար որպես զարգացման նախադրյալ կարող են նաև հանդես գալ՝ երկաթի, մանգանի և պղնձի պաշարները: Հնդկաստանի զարգացման նախադրյալներից մյուսն էլ անասնապահություն է, որով Հնդակաստանը առաջինն է ողջ աշխարհում:

Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերն են՝ անասնապահությունը և թեյի արտադրությունը:

Աշխարհագրություն

Հարավային Ասիա

Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:

Հարավային Ասիան ֆիզիկաաշխարհագրական հատկանիշներով առանձնանում է մյուս տարածաշրջաններից, քանի որ այն հյուսիսային կողմից բարձր լեռներով սահմանազատված է Կենտրոնական և Արևելյան Ասիայից, արևելյան կողմից՝ խիտ անտառներով՝ Հարավարևելյան Ասիայից: Արևմտյան կողմից՝ բարձրավանդակներով ու անապատներով՝ Հարավարևմտյան Ասիայից: Հարավային Ասիայի տնտեսությունը թույլ է զարգացած:

Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:

Հարավային Ասիան աշխարհի առաջատարն է թեյի, ոսպի, ջուտի, գետնանուշի, գարու, բրնձի, ցորենի, բամբակի և այլ բույսերի համախառն բերքով: Հարավային Ասիայի ընդերքի հարստություններից առանձնանում են քարածուխը, երկաթի և մանգանի, քրոմի, տիտանի հանքաքարերը:

Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Հարավային Ասիայի երկրների տնտեսությունը թույլ զարգացած է: Խոշոր արդյունաբերական ներուժ ունեն միայն Հնդկաստանն ու Պակիստանը: Մյուսները հիմնականում հետամնաց գյուղատնտեսական երկրներ են: Գյուղատնտեսության մեջ գերակշռողը բուսաբուծությունն է:

Քարտեզի վրա նշել Հարավային Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Աշխարհագրություն

Հարավարևելյան Ասիա

Որոնք են Հարավարևելյան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

Զարգացման նախադրյալ են հանդիսանում վառելիքային, մետաղային հանքային ռեսուրսները և այլ բնական ռեսուրսները։ Հարավարևելյան Ասիայի կլիման բարենպաստ է հողագործության համար:

Ինչ դեր ունի Հարավարևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ:

Հարավարևելյան Ասիայում կա բավարար բնական ռեսուրսներ։ Կան մետաղային ռեսուրսների պաշարներ։

Փորձել համեմատել Հարավային և Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանների աշխարհագրական դիրքը, բնական պայմաններն ու բնական ռեսուրսները։

Հարավային և Հարավարևելյան Ասիաներում զարգացած է գյուղատնտեսությունը, սակայն թույլ է մեքենաշինությունը: Հարավային և Հարավարևելյան Ասիաներում մեծ հարստություն է հողը և զարգացած է հողագործությունը։ Տարբերություններից այն է, որ Հարավային Ասիայում բնակչության աճը ավելի շատ է և բնակչությունը շատ խիտ է, իսկ հարավարևելյան երկրներում այն միջին խտության է։ Հարավարևելյան Ասիայի առանձնահատկությաններից նաև այն է, որ Հարավարևելյան Ասիայի երկրները շատ զարգացած են : Վիետնամը, որը գտնվում է այնտեղ, ապահովում է Ասիայի կապը ամբողջ աշխարհի հետ։

English

Homework

a.The play is  օn Monday at 9:30  at night.

b. My neighbour plays basketball   on Sundays.

c. The post office is at the corner of my street.

d. There is a travel agency   on Park Avenue.

e. Melissa’s birthday is in March.

f. Doris has English classes in March.

g. There is a pharmacy on   the left.

h. Her sister works in the shopping mall.

i. Our teacher’s birthday is on February 2nd.

j. Mary lives on 342 Park Street.

k. I study in the morning and work in the afternoon.

2. Now, lets complete with the prepositions: on, in, at, across from, between, around, next to.

a. Elizabeth lives in this street.

b. The Chinese restaurant is next to the clothes store.

c. There is a great cinema between the supermarket and the drugstore.

d. My house is across from the park.

e. There is a shoe store  around the corner.

f. I live in Gemini Street.

g. Mary’s work is on 65 Mason Street.

h. Leslie’s birthday is in December.

i. Jamie’s soccer classes are   on Mondays and Fridays.

j. Liza’s father lives across from the park, near the church.

threaten-likely to cause harm or damage to someone or something

uninhabitable-cannot be lived in

rising-getting bigger or getting higher

rough-not smooth, violent

refuse-say that you will not do or accept something

source-the place something comes from or starts at

tiny-very small

reduce-make smaller, make lower

Գրականություն

Համո Սահյան

Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 1939-1941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող։ Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։

Աշխատել է Սիսիանի շրջանային թերթում (1937-1938), «Խորհրդային գրող» ամսագրում (1938-1941), «Կոմունիստ» թերթում (1945-1951), այնուհետև՝ Երևանի «Ավանգարդ» թերթում (1951-1954) և «Ոզնի» հանդեսում (1954-1965)։

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։

Շնորհիվ Համո Սահյանի և Մուշեղ Գալշոյանի համատեղ ջանքերի 1945 թվականին լույս է տեսել Սահյանի առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Այստեղ դրսևորվում էր Սահյանի թեմատիկ և բանաստեղծական-դավանաբանական ընդհանուր ուղղվածությունը՝ ռեալիստական գուներանգներ, բնապատկերի գեղանկարչական ընկալում, խոսքի կառուցման ժողովրդական-բանահյուսական սկզբունք։ Հաջորդ՝ «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը։ «Բարձրունքի վրա» ժողովածուն բանաստեղծական կորցրած աշխարհն կրկին գտնելու փորձ էր, որով գրում է մանկության և պատանեկության արծարծումներով մի շարք թրթռուն պատկերներ:

Ավարտվում է բանաստեղծի ստեղծագործության առաջին շրջանը և սկսվում նորը՝ «Մայրամուտից առաջ» (1964), «Քարափների երգը» (1968), «Տարիներս» (1970) ժողովածուներով, որոնք նոր սկիզբ տվեցին Սահյանի ստեղծագործության մեջ. նրա քնարերգությունը հարստանում է թարմ արտահայտչաձևերով, բանաստեղծության ավանդական կառույցները նորոգվում են պատկերային նոր մտածողությամբ, ամրանում է բանաստեղծի կապն իր հոգևոր արմատների հետ։ Այդ գրքերում նա հանդես է գալիս նաև որպես գեղագետ-փիլիսոփա։ «Քարափների երգը» ժողովածուում քարափները ներկայացված են որպես մարդկության աղբյուրներ։ Ժողովածուի մի բանաստեղծության մեջ բանաստեղծը դիմում է իր ծննդավայրին և ասում է. «Քո սարերին եմ թիկնելու նորից»։

2014 թվականի ապրիլի 14-ին՝ բանաստեղծի 100-ամյակին, նրա հայրենի գյուղում՝ Լորում բացվել է տուն-թանգարան։

Հայոց լեզու

Կապ կոչվում են այն բառերը, որոնք մի բառ կապում են մեկ այլ բառի և այդ

կապվող բառի հետ դառնում են նրա լրացումը։ Օրինակ՝ խոսել դասից կապակ-

ցության մեջ խոսել և դասից բառերը կապվել են իրար անմիջականորեն՝

հոլովաձևով, սակայն խոսել դասի մասին կապակցության մեջ մասին բառը դասի

բառը կապել է խոսել բառին, և դասի մասին կապակցությունը արտահայտել է

բերել մեկ իմաստ՝ դասից։ Մասին-ը կապ է և կապակցել է խոսել և դասի

բառաձևերը։

Կապերը մի մասը դրվում է կապակցվող բառերից առաջ, մյուս մասը՝

դրանցից հետո, իսկ մի քանիսը՝ առաջ կամ հետո։ Կապվող բառից առաջ դրվող

կապերը կոչվում են նախադրություններ։ Դրանցից են՝ առանց, դեպի, մինչև,

հանուն, նախքան, չնայած, ըստ, հօգուտ (սխալ է ի օգուտ ձևը) և այլն, օրինակ՝

առանց գրքի, դեպի տուն, մինչև այգի։ Կապակցվող բառերից հետո դրվող

կապերը կոչվում են հետադրություններ։ Դրանցից են՝ առթիվ, զատ, համար,

հանդերձ, հանդեպ, մասին, միջև, մեջ, վրա, տակ, դիմաց։ և այլն, օրինակ՝ տոնի

առթիվ, դրանից զատ, գործի համար։ Այն կապերը, որոնք կարող են դրվել

կապակցվող բառերից թե՛ առաջ, թե՛ հետո, կոչվում են երկդրություններ, օրինակ՝

բացի (բացի նրանից կամ նրանից բացի), անկախ, շնորհիվ (սխալ է ի շնորհիվ

կապակցությունը) և այլն։

Որպես կապ հանդես եկող բառերը բաժանվում են 3 խմբի՝ իսկական,

անիսկական և կապական բառեր։

Իսկական են միշտ որպես կապ հանդես եկող

և չհոլովվող բառերը, օրինակ՝ մասին, բացի, դեպի։

Անիսկական են որպես կապ

գործածվող, սակայն հոլովվող բառերը, օրինակ՝ վրա, մոտ, առջև, տակ, մեջ և

այլն։

Կապական բառեր են համարվում այլ խոսքի մասերին պատկանող բառերը,

որոնք կարող են գործածվել նաև կապական արժեքով, օրինակ՝ Նա աջ ձեռքով

(գոյական) բռնել էր գրիչը։ Նա իր բոլոր նպատակներն իրագործում էր նրա

ձեռքով (կապական բառ)։ Պատկերը գծով (գոյական)բաժանված է երկու մասի։

Այդ մասնագիտության գծով (կապական բառ) փորձառու մարդիկ են հարկավոր։

Կապերի խնդրառությունը (կառավարումը)։ Ամեն մի կապի հետ կապակցվող

բառը դրվում է որոշակի հոլովով, օրինակ՝ վրա կապի հետ բառը պետք է դրվի

սեռական հոլովով՝ սեղանի վրա։ Կապի՝ որոշակի հոլովով խնդիր պահանջելը

կոչվում է կապերի խնդրառություն կամ կառավարում։ Պետք է հիշել, թե որ կապը

որ հոլովով խնդիր է պահանջում։

Ուղղական հոլովով կապի խնդիրներ գրեթե չեն դրվում։ Այսպես են դրվում

միայն ուղղական հոլովով բացահայտյալ ունեցող մասնական բացահայտիչները,

որոնք կապի խնդիրներ են, օրինակ՝ Նա՝ իբրև ընկեր, կատարեց իր պարտքը։

Քանի որ նա ենթական ուղղական հոլովով է, նրա բացահայտիչը ևս համարվում է

ուղղական հոլովով։

Սեռական հոլովով խնդիր են պահանջում շատ մեծ թվով կապեր՝ առթիվ,

առջև, դիմաց, մասին, համար, նման, նկատմամբ, պատճառով, փոխարեն և այլն։

Տրական հոլովով խնդիր են պահանջում որոշ կապեր՝ զուգընթաց,

ընդառաջ, կից, հակառակ, չնայած և այլն։

Հայցական հոլովով խնդիր են պահանջում մի շարք կապեր՝ առ, դեպի, ի

վար, ի վեր, մինչև, իբրև, նախքան, չհաշված և այլն։

Բացառական հոլովով խնդիր են պահանջում մի շարք կապեր՝ բացի, դուրս,

զատ, վար, վերև, ներքև, ներս, անկախ և այլն։

Գործիական հոլովով խնդիր են պահանջում մի քանի կապեր՝ հանդերձ,

մեկտեղ, մեկ (օրինակ՝ սենյակով մեկ)։։

Ներգոյական հոլովով կապի խնդիրներ չեն դրվում։

Պետք է հիշել, որ մի շարք կապերի հետ առաջին և երկրորդ դեմքերի

անձնական դերանունները դրվում են տրական հոլովով, թեև գոյականները

դրվում են սեռականով։ Այդ կապերն են՝ մոտ, վրա, հետ, պես, չափ, համար,

նման, հօգուտ, հանձին, ի դեմս, հանուն։ Չափ կապի հետ նշված դերանունները

կարող են դրվել նաև սեռական հոլովով՝ իմ չափ։ Հանդեպ կապի հետադաս

լինելու դեպքում դերանունը դրվում է սեռականով (իմ հանդեպ), իսկ նախադաս

լինելու դեպքում՝ տրականով (հանդեպ ինձ)։ Կապերի հոլովված ձևերի հետ

առաջին և երկրորդ դեմքերի անձնական դերանունները դրվում են սեռական

հոլովով՝ իմ մոտից, քո մոտից, քո վրայից և այլն։

Վարժություններ

Վարժություն 1։ Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց

խնդիրների հոլովը։

Յուրաքանչյուր մարդու համար  (սեռ. հ.)մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։

Ինձ համար (տր. հ.)մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է

ինձ մանուկ օրերից մինչև ծերություն(հայց. հ.) ։ Կյանքին կառչելու, համառ պայքարով

ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ

մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր

շուրջը փոթորկող չար տարերքի առաջ (սեռ. հ.), ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու

խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ (սեռ. հ.)օրհասական կռվի մեջ (սեռ. հ.)անգամ այդ ծառը իր

բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր

թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու

հղփացած իր ցեղակիցներին։ Վախթանգ Անանյան

Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։

1. երբ, բացի, որովհետև, այնտեղ

2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ

3. վրա, որևէ, և, մյուս

4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ

5. հանուն, անուն, այնքան, սույն

Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել է ձայնավորի հնչյունափոխություն։

Միջնապատ, միություն, գինեգործ, կիսալուսին, թիավարել, վիպասան, շինարարություն, հիվանդասենյակ, գիրանալ, գիտուն, վիրահատել, վիճահարույց, գիսավոր, հիանալի, լիություն, զինագործ, սիրավեպ, դիմաքանդակ, կինոթատրոն։

Միջնապատ-մեջ-պատ—ե>ի

Միություն-միանալ-ություն—չկա

Գինեգործ-գինի-գործել—ի>ե

Կիսալուսին-կես—լուսին ե>ի

Թիավարել-թիակ-վարել—չկա

Վիպասան-վեպ-ասել—ե>ի

Շինարարություն-շեն—ե>ի

Հիվանդասենյակ—հիվանդ—չկա

Գիրանալ-գեր—ե>ի

Գիտուն-գետ—ե>ի

Վիրահատել-վերք—ե>ի

Վիճահարույց-վեճ—ե>ի

Գիսավոր-գես—ե>ի

Հիանալի—չկա

Լիություն—լի—չկա

Զինագործ-զեն—ե>ի

Սիրավեպ-սեր—ե>ի

Դիմաքանդակ-դեմ—ե>ի

Կինոթատրոն—կինո—չկա։

Վարժություն 4։ Բառաշարքում առանձնացրու քանակական, դասական և բաշխական թվականները:

Տասնյոթ, հինգ-հինգ, միլիարդ, առաջին, հարյուր ութ, մեկական, քսանմեկերորդ, երեք հազար, ութսունինը, հազարական, վեցերորդ, յոթանասուն, ինը-ինը, մեկ, քառասունհինգ:

դասական-քսանմեկերորդ, վեցերորդ

բաշխական-հինգ-հինգ, մեկական, հազարական, ինը-ինը

քանակ-տասնյոթ, միլիարդ, առաջին, հարյուր ութ, երեք հազա, ութսունինը, յոթանասուն, մեկ, քառասունհինգ

Վարժություն 5.Առանձնացրու  ածանցավոր բայերը և ընդգծիր ածանցները:

Վախեցնել, երգել, առաջանալ, հանգստանալ, ցատկոտել, թարմացնել, խաղալ, զայրանալ, թռչկոտել, կրկնել, իջնել, բռնել, թռչել, թրջել, փախչել, հագցնել, կոտրվել, բացվել, վախենալ, կպչել, բարձրացնել, հրամայել, կտրատել, հեռացվել, արտահայտվել:

Կենսաբանություն

Վիտամիններ

Օրգանիզմ ներմուծված սննդանյութերի մեջ պարունակվում են նյութեր` վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար:

 Վիտամինների քանակությունն ավելի շատ է բուսական օրգանիզմներում, սակայն որոշ վիտամիններ բավարար քանակությամբ կան նաև կենդանական ծագում ունեցող սննդամթերքում: Վիտամինները բաժանվում են  2  խմբի` ջրալույծ և ճարպալույծ: Ճարպալույծ են  A,D,E,K  վիտամինները, իսկ ջրալույծ՝  B  և  C :

A  վիտամին (ռետինոլ): Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար:  A  վիտամինի անբավարարության հիմնական ախտանիշներից է գիշերային կուրությունը (հավկուրություն): Բացի այդ դանդաղում է աճը, ընկնում է դիմադրողականությունը, զարգանում են մաշկային հիվանդություններ:

 A  վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, կաթնամթերքում, ձվի դեղնուցում:

 Բուսական մթերքում  A  վիտամինը պարունակվում է նախավիտամինների ձևով, որոնք իրենցից ներկայացնում են գունանյութեր (պիգմենտներ)՝ կարոտինոիդներ:

Դրանցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն:

 B1  վիտամին (թիամին): Անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի փոխանակության համար: Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի:  B1  վիտամինով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը: Այն պարունակվում է առավելապես հատիկների թաղանթում և սաղմում, ուստի սննդի մեջ պետք է ընդգրկել ձավարեղեն (հատկապես՝ հնդկացորեն, վարսակաձավար), կոպիտ աղացած ալյուրից թխված հաց:

 B2  վիտամին (ռիբոֆլավին): Մասնակցում է օրգանիզմում կենսաբանական օքսիդացման գործընթացներին: Նպաստում է վերքերի ապաքինմանը, ապահովում է լուսային և գունային տեսողությունը: Անբավարարության դեպքում նկատվում են շրթունքների չորություն և ճաքեր, անկյուններում՝ խոցեր, մատների վրա՝ խոր ճաքեր, դանդաղում է վերքերի ապաքինումը: Մեծ քանակությամբ  B2  վիտամին պարունակվում է խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում:  B2  վիտամինը տաքացնելիս կայուն է, բայց հեշտությամբ քայքայվում է լույսի ազդեցությունից:

 B3  կամ  PP  վիտամին (նիկոտինաթթու): Մասնակցում է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացմանը: Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաև ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում: Ավելի լավ է յուրացվում կենդանական ծագման մթերքից:

B5  վիտամին (պանտոտենաթթու): Կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության համար: Կարգավորում է նյարդային համակարգի գործունեությունը, մակերիկամների և վահանագեղձի գործառույթները: Տարածված է բնության մեջ, բուսական և կենդանական հյուսվածքներում (պանտոտենային` հունարեն նշանակում է ամենատարածված):

 Օրգանիզմում  B5  վիտամինի անբավարարության կլինիկական ախտանշաններ չեն հաստատվել:

B6  վիտամին (պիրիդօքսին): Մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը, որոնք սպիտակուցների բաղկացուցիչ մասն են: Անբավարարությունից առաջանում է վաղ մանկական տարիքի երեխաների աճի կասեցում, սակավարյունություն, գերգրգռվածություն:  B6  վիտամինը պարունակվում է մսում, ձկնեղենում, կաթում, խոշոր եղջերավոր կենդանիների լյարդում, խմորիչներում և բուսական շատ մթերքներում:

 B9  վիտամին (ֆոլացին): Մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում ոսկրածուծի արյունաստեղծման գործառույթը, նպաստում  B12  վիտամինի յուրացմանը: Անբավարարության դեպքում առաջանում են ծանր սակավարյունություն, ստամոքսաղիքային և զգացողության խանգարումներ:

Ֆոլացինի խմբի կարևոր ներկայացուցիչը ֆոլաթթուն է, որը տարածված է բուսական և կենդանական աշխարհում: Առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում, բույսերի կանաչ տերևներում: Սինթեզվում է բույսերի, շատ բակտերիաների և սնկերի կողմից: Մարդու աղիների միկրոօրգանիզմները սինթեզում են մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը բավարարում է օրգանիզմի պահանջը:

 B12  վիտամին (ցիանակոբալամին): Մասնակցում է նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը:

B12  -ի անբավարարության դեպքում զարգանում է չարորակ սակավարյունություն: Զգալի քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, ձկնեղենում (հատկապես՝ լյարդում և խավիարում), քիչ քանակությամբ՝ մսում, կաթում, կաթնաշոռում, պանրում, ձվի դեղնուցում:

 B15  վիտամին (կալցիումի պանգամատ): Քիմիական կազմությունը և ազդեցության մեխանիզմը բավարար ուսումնասիրված չեն: Բուժիչ նպատակով կիրառում են աթերոսկլերոզի, արյան շրջանառության խանգարումների, լյարդաբորբերի և այլ հիվանդությունների ժամանակ:

 C  վիտամին (ասկորբինաթթու): Կարևոր դեր է խաղում օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնման գործընթացներում:  C  վիտամինի անհրաժեշտ քանակությունը (մեծահասակների համար՝ օրական  50–100  մգ, երեխաների՝  30–70  մգ) օրգանիզմը պետք է ստանա սննդի հետ:  C  վիտամինի անբավարարության սկզբնական շրջանում նկատվում են ընդհանուր թուլություն, քնկոտություն, գլխապտույտ, մարդը արագ հոգնում է: Շրթունքները, ականջները, քիթը կապտում են, լնդերը՝ ուռչում, խոցոտվում և արյունահոսում, շարժվում և ընկնում են ատամները: Կտրուկ թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը:

D  վիտամին (կալցիֆերոլներ): Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը:

 D  վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես  3–4  տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը):

Սովորաբար  D  վիտամինը առաջանում է մարդու մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ:  D  վիտամինի աղբյուր է ձկների լյարդի ճարպը: Ոչ մեծ քանակությամբ պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում: Մյուս կենդանական մթերքներն աղքատ են այս վիտամինով, իսկ բուսական մթերքը, որպես կանոն, բոլորովին չի պարունակում:

Русский язык

Домашнее задание

Упражнение 1

Вставьте в предложения полное или краткое прилагательное в нужной форме.

Образец: Кто… – тот смеется. Мой друг – очень… и интересный человек (веселый, весел). – Кто весел – тот смеется. Мой друг очень веселый и интересный человек.

1. Этот человек прожил… жизнь. Жизнь… (прекрасная и удивительная, прекрасна и удивительна). 2. Мир… . Ему хотелось обойти этот… мир (великий и загадочный, велик и загадочен). 3. …. земля давала хорошие урожаи. В этих местах земля… . (обильная и плодородная; обильна и плодородна). 4. Старый друг лучше… двух. Слова и дела их для нас не… (новые, новы). 5. Оказалось, что они хорошо… . Ко мне подошел… студент из пятой группы (знакомы, знакомый).

1. Этот человек прожил удивительную жизнь. Жизнь прекрасна (прекрасная и удивительная, прекрасна и удивительна).

2. Мир загадочен. Ему хотелось обойти этот великий мир (великий и загадочный, велик и загадочен).

3. Плодородная земля давала хорошие урожаи. В этих местах земля обильная. (обильная и плодородная; обильна и плодородна).

4. Старый друг лучше новых двух. Слова и дела их для нас не новые (новые, новы).

1. Задача трудная . 2. Способы решения этой математической задачи известны. 3. Коридор в этой квартире узкий. 4. Сегодня погода хорошая. 5. Эта аудитория свободная.

5. Оказалось, что они хорошо знакомы. Ко мне подошел знакомый студент из пятой группы (знакомы, знакомый).

Упражнение 2

Закончите предложения, поставив прилагательные в скобках в краткую форму. На какой вопрос они отвечают?

Образец: Воздух (свежий). – Воздух свеж. (Каков? ).

  1. Задача (трудный). 2. Способы решения этой математической задачи (известный). 3. Коридор в этой квартире (узкий). 4. Сегодня погода (хороший). 5. Эта аудитория (свободный).