English

Ex.2 (c)

In 1990, Erin was in a car accident.

A lot of people in Hinkley were sick.

The drinking water in Hinkley was clean.

There was chromium in the water.

The bosses at Pacific Gas and Electric were happy.

(d)

Was Erin Brockovich British?

Was it her job to drive a car for the law company?

Were there lots of papers about sick people in Hinkley?

Was the water in Hinkley clean?

Were a lot of people in Hinkley sick?

Was the film Erin Brockovich successful?

 Ex.4

I was born in 2007

I was born in Yerevan

Գրականություն

Վահան Թոթովենց

Ներման աղոթք

Այս ստեղծագործությունը մի տղայի մասին էր, որի մայրը շատ աստվածավախ էր: Նա տղային իր հետ տանում էր աղոթելու: Մի օր, երբ տղան իր մոր հետ գնում է եկեղեցի աղոթելու, երկու խնձոր է գողանում: Նա այդ խնձորները տանում ու տալիս է մի աղջկա, որը սովորում էր իրենց դպրոցում: Նա համբուրում է այդ աղջկան: Հետո նրա մայրը իմանում է դրա մասին և տանում է տղային մեղքերի թողություն անելու: Տղան այդ ժամանակ սկսում է լաց լինել, մայրն էլ մտածելով, թե տղան լացում է գողություն անելու համար, փորձում է սփոփել նրան: Բայց տղան լաց էր լինում, քանի որ  աղջիկը լքել էր նրան:

Կարծում եմ, որ տղան չպետք է գողանար խնձորները, ինչ իրավիճակում էլ, որ լիներ: Գողությունը կարող է կործանել մարդու ճակատագիրը:

2. Տրված բառերն ու արտահայտությունները արևելեհայերեն դարձրո՛ւ:

ա) Զրուցած էր- զրուցել էր

բերած էին- բերել էին

կազդեին- ազդեցություն կունենային

կկենար- կմնար

չէի տեսներ- չէի տեսնի

չէի հարցներ- չէի հարցնի

ներս գացի- ներս գնացի

մոտեցուցի- մոտեցա

մի՛ թողուր- մի՛ թողնի

բ) Քաղցր սարսուռ մը- մի քաղցր սարսուռ

հանդիսավորություն մ՛ունեին- հանդիսավորություն ունեին

մեկ-երկու օրեն- մեկ -երկու օրից

վարդի թուփերու ետին- վարդի թփերի ետևում

համբուրեցի զինքը- համբուրեցի իրեն

ուզեցի Զարուին վերջին շնորհք մը ընել- ուզեցի Զարուին վերջին շնորհքը ցույց տալ համբուրելուս վախեն- Զարուն համբույրիցս վախեցավ

Հայոց պատմություն

ԽՈՍՐՈՎ ՄԵԾ

Պարսկաստանում Արտաշիրը դավադրությամբ սպանում է պարթևների թագավոր Արտավանին և վերջ դնում պարթև Արշակունիների թագավորությանը։ Երբ Արտավանի սպանության գույժը հասնում է Հայաստան, հայոց Արշակունի Խոսրով թագավորին, վերջինս մեծ ցավով է ընդունում այդ լուրը և նախապատրաստվում պատերազմի։ Խոսրովը զորքով արշավում է Ասորեստանի կողմերը, հասնում մինչև Տիզբոն, ավերում քաղաքներն ու բարեկարգ ավանները ու վերացնում պարսից տերությունն ու կարգերը։ Խոսրովը ամեն կերպ ուզում էր վրեժ լուծել Արտաշիրից իր տոհմակից Արշակունիների իշխանությունը խլելու և Արտավանի արյան համար։ Խոսրովը պատգամավորներ է ուղարկում պարթևական տոհմերին ու նախարարներին՝ իրեն զորավիգ կանգնելու և Արտաշիրի դեմ կռվելու համար։ Սակայն պարթև ազնվականների մեծ մասը հնազանդվել էր Արտաշիրին և չէր ուզում Խոսրովի հետ միաբանվել։ Այն ժամանակ Խոսրովը հայոց զորքերով և իրեն օգնության եկած կովկասյան ցեղերի զորքի հսկա բազմությամբ ճակատամարտի է ելնում պարսից զորքի դեմ։ Արտաշիրը չի դիմանում Խոսրովի զորքերի ճնշմանը և փախուստի է դիմում։ Խոսրովը հետապնդելով պարսիկներին՝ դաժանաբար կոտորում է նրանց ամբողջ զորքը: Խոսրովը կատարյալ հաղթանակ է տանում, բազում ավարով և մեծ ցնծությամբ վերադառնում է Հայոց աշխարհ՝ Վաղարշապատ քաղաքը։ Այդպես, տասնմեկ տարի շարունակ Խոսրովը արշավում ու ավերում բոլոր այն երկրները, որոնք գտնվում էին պարսից թագավորի իշխանության տակ։

Հայոց լեզու

Առաջադրանքներ

Ուղղական (ո՞վ, ի՞նչ) երեխա, դասարան, աշուն, մահ

Սեռական (ո՞ւմ, ինչի՞) երեխայի, դասարանի, աշնան, մահվան

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) երեխային, դասարանին, աշնան, մահվան

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) երեխայից, դասարանից, աշնանից, մահվանից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) երեխայով, դասարանով, աշնանով, մահվանով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) երեխայի, դասարանում, աշնան, մահվան

2. Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:

Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:

Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:

Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:

Միրգը հորեղբոր այգուց են բերում:

Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:

Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:

Գոյականները դրված են սեռական հոլովով և ցույց են տալիս պատկանելություն:

3.Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ընդգծված, գործիական հոլովով դրված բառերը:

Մի ամսով էր գնացել, բայց տարով մնաց:

Գնացքն անցնում էր լայնատարած դաշտով:

Ամեն ինչ սիրով ու պատրաստկամությամբ է անում:

Ընկերներով հավաքվել են մեկի տանը:

Մի պատրվակով տնից դուրս եկավ:

Ճանապարհը մի կիլոմետրով էլ երկարեցրեց:

Գոյականները պատասխանում են ումո՞վ, ինչո՞վ, որտեղո՞վ, որքա՞ն ժամանակով, ինչպե՞ս հարցերին և ցույց են տալիս, այն առարկան, որով  կատարվոմ է գործողությունը, տեղը, ժամանակը, ձևը:

4. Բառերի ընդհանուր արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց ուղիղ ձևերը և տրված բառերը բացատրի՛ր արմատների միջոցով:

Ա. Ելևէջ-էջ

 Իջևան-էջ

 Իջնել-էջ

Վայրէջք-էջ

Բ. Բանբեր-բան

Բանակռիվ-բան

 բանաստեղծ-բան

 բանասեր-բան

Գ. Սնափառ-սին

 Սնամեջ-սին

 Սնահավատճ-սին

 Սնապարծ-սին

5. Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:

ա) Սահմանադիր- սահման-ա-դիր

 զմրուխտափայլ- զմրոխտ-ա-փայլ

կանխավճար- կանուխ-ա-վճար

սնափառ- սին-ա-փառ

բաղաձայն- բաղ-ա-ձայն

պարտատեր- պարտք-ա-տեր

կենսախինդ- կյանք-ա-խինդ

ջրամուկ- ջուր-ա-մուկ

արևամանուկ- արև-ա-մանուկ

ձեռագործ- ձեռք-ա-գործ

նորամուտ- նոր-ա-մուտք

բ) Կենարար- կյանք-արար

կենսուրախ- կյանք-ուրախ

զուգընթաց- զուգ-ընթաց

ջրկիր- ջուր-կիր

ջրհեղեղ- ջուր-հեղեղ

բանբեր- բան-բեր

քարտաշ- քար-տաշ

 տնպահ- տուն-պահ

լուսնկա- լուսին-կա

մթնկա- մութն-կա

ձնծաղիկ- ձյուն-ծաղիկ

ռնգեղջյուր- ռնգ-եղջյուր

քարափ- քար-ափ

մոլեռանդ- մոլ-եռանդ

 հրձիգ- հուր-ձիգ

քարտաշ- քար-տաշ

ակնհայտ- ակն-հայտ

Գրականություն

Աշնան արև

Տարվա բոլոր եղանակներն էլ ունեն իրենց տեղն ու դերը բնության մեջ: Սակայն աշունը հայտնի է իր զարմանալի հարստությամբ ու առատությամբ: Հարստություն, որն այնքան անհրաժեշտ է մարդկանց: Աշնան բերքն ու բարիքն է մարդուն ուժ տալիս՝ ապրելու և հարատևելու, իսկ այդ բոլորը արևի շնորհիվ է իրականանում: Հասունանում է կարմրաթուշ խնձորը, տանձը, դեղձը, նուռը: Մենք գիտենք, թե որքան է անհրաժեշտ այդ արևը: Դժվար է մտածել, որ այդ սիրելի արևին պետք է փոխարինի ձմռան ցրտաչունչ եղանակը: Մենք ուզում ենք, որ աշնան արևը երկնքում փայլի ժպտուն ու հավերժ:

Հայոց լեզու

Սպասում, քույր, շուն, գիշեր բառերը հոլովի´ր:

Ուղղական (ո՞վ, ի՞նչ) — սպասում, քույր, շուն, գիշեր

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)- սպասումի, քրոջ, շան, գիշերվա

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)- սպասման, քրոջ, շան, գիշերվան

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)- սպասումից, քրոջից, շնից, գիշերվանից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)- սպասումով, քրոջով, շնով, գիշերվանով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)- սպասման, քրոջ, շան, գիշերվա

2. Փորձի´ր բացատրել, թե ի´նչ են ցույց տալիս գործիական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Ծերուկը երկաթե ձողով գրում էր կավե սալիկի վրա:

Արտում մի մարդ կար, որ խոտ էր քաղում մանգաղով:

Բահով էր փորել այդ հսկա փոսը:

Այն նկարը կարծես թութակի պոչով է նկարել:

Ուզում ես այս ամուր պատը փոքր քլունգով քանդե՞լ:

Տաբատի վրայի բիծը սպունգով ու օճառով մաքրեց:

Գործիական հոլովով դրված ընդգծված գոյականները ցույց են տալիս միջոցի անուղղակի խնդիր:

3. Փորձի´ր բացատրել, թե ին՞չ են ցույց տալիս տրական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Վերջապես մոտենում ենք տաճարին:

Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին:

Աթոռներ չկային. Սեղանը մոտեցրեց բազմոցին:   

Շատ տարիներ հետո  հասավ փնտրած ամրոցին:

Ձեռքի բաժակը տվեց հորը:

Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին:

Տրական հոլովով դրված ընդգծված գոյականները ցույց են տալիս հանգման անուղղակի խնդիր:

4. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի մոտակայքում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանքերով, որոնք բազմիցս հիշատակվել են հայկական ձեռագրերում: Բրոնզի ու երկաթի դարաշրջաններից սկսած՝ հայկական լեռնաշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:

Հետագայում հնէաբաններն ու երկրաբանները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր ու մետաղ ձուլելու տեղեր:

5. Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Գահընկեց- գահից ընկած

Իշխանազուն- իշխանական ծագում ունեցող անձ

 Արյունարբու- արյուն խմող

 Արքայանիստ- արքայի նստավայր

 Դյուրաբեկ- հեշտ կոտրվող

 Գավաթակից- կերուխումի ընկեր

 Դրկից- հարևան

ֆիզիկա

Քննարկվող հարցեր.

1.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

2.բերել մեխանիկական շարժման օրինակներ

Փողոցում շարժվող մեքենան ժամանակի ընթացքում փոխում է իր դիրքը շրջապատի շենքերի, ծառերի նկատմամբ:

3.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին:

4.Ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինմը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:

5.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ

Նյութական կետը ֆիզիկական մարմին է՝ օժտված որոշակի հատկություններով:

6.Ինչն են անվանում շարժման հետագիծ

Այն գիծը, որով հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը:

7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ:

8.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Անցած ճանապարհը ունի չափման միավոր, իսկ հետագիծը՝ ոչ:

Կենսաբանություն

Պտերանմանների կառուցվածքը, կենսապայմանները և բազմազանությունը

Սպորավոր բույսերի շարքում մամուռներին հաջորդող բարձրակարգ բույսերի բաժինը ներկայացնում են պտերանմանները, որոնք ընդգրկում են մոտ  10.000  տեսակ: Պտերանմաններին են պատկանում պտերները, ձիաձետերը և գետնամուշկերը:

Պտերներ, դրանց կառուցվածքը, 

Պտերանմաններն, ի տարբերություն մամուռների, լավ զարգացած ցամաքային բույսեր են: Պտերանմաններին բնորոշ են հիմնական բուսական հյուսվածքները և լավ մասնագիտացված մարմինը: Պտերանմաններին բնորոշ է արմատային համակարգ, ունեն լավ արտահայտված ցողուն և զարգացած տերևներ, նման են ծաղկավոր բույսերին, սակայն ծաղիկ չունեն:

Մոտ  300−350  միլիոն տարի առաջ պտերները հասնում էին  40  մ բարձրության և զբաղեցնում էին մեծ տարածություններ: Դրանք ծառանման պտերանմաններն էին, որոնցից կազմված անտառները զբաղեցնում էին ողջ երկրագունդը: Պտերանմաններից կազմված վաղ անտառներում բնակվում էին հսկա միջատներն ու սողունները: Ներկայումս ծառանման ձևերը պահպանվել են միայն Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, նրանց բարձրությունը հասնում է  20  մ-ի:

 Պտերներ

Ժամանակակից պտերները հիմնականում բազմամյա խոտաբույսեր են: Նրանք աճում են խոնավ, ստվերոտ վայրերում, գետերի և առուների եզրերին:

Ցողունը հողում վեր է ածվում կոճղարմատի, որից զարգանում են հավելյալ արմատները և տերևները: Պտերների կոճղարմատը թունավոր է և հանդիսանում է հումք որոշ դեղատեսակների համար:

Պտերների տերևները կրկնակի փետրաձև են, կանաչ, մինչև մեկ մետր երկարություն ունեցող: Պտերների ներկայացուցիչներից են՝ ադիանտումը, իժալեզուն, ձարխոտը:

Հայաստանի Հանրապետությունում տարածված է սովորական վահանապտերը, իսկ պտերանմանների որոշ տեսակներ գրանցված են «Կարմիր գրքում»: Վահանապտերի տերևները լայնորեն կիրառվում են ծաղկեփնջերի զարդարման մեջ:

English

Ex. 1 (a)

You should read more, Jane. You watch too much TV.

My uncle lives in that house over there.

Do you like listening to CDs?

Alex and Sarah play computer games every weekend.

My father doesn’t like the same music as me.

Our teacher hardly ever gives us a lot of homework.

A:  Does your mother work on Saturdays?

B: Yes, she does.

A: Do they write a lot of emails?

B: No, they don’t.

I don’t get up early at the weekend.

(b)

Annie often plays football, but now she’s playing computer games.

My mum usually works in London, but this week she is working in New York.

I am reading a magazine at the moment. It’s strange, because I don’t usually read magazines.

We  don’t watch television very often, but we are watching an interesting programme at the moment.

A: Do your friends always swim in the sea?

B: No, not always. They are swimming in the pool today.

A: Karen’s not in her room. Is she helping Dad in the kitchen?

A: No, she isn’t. She is having a shower.

Ex. 2 (a)

Music, Drama, Maths, English, Science, History, French, Geography, Technology, Chemistry.

(b)

Hobbies and interests

Listening to music, dancing, playing the guitar.

Housework

Doing the ironing, cleaning the windows, tidying up.

English

Ex.1

The president had  little power.

She spoke little English. It was nearly impossible to understand her.

They got few complaints.

I’m sorry, but I have little time to waste.

He is lucky. He has few problems.

They have little interest in politics.

There’s very little communication between them.

Few children understood her.

We had little hope that his sister would survive.

Very few students studied Latin last year.

Ex. 2

How many stars are there in the sky?

How many people live on islands?

How many birds are there?

How much water is in the ocean?

How much money is in a bank?

How many countries are there in the world?

How much bread is eaten per day?

How many bones are there in the human body?

How much sand is in the deserts?

How much information is on the internet?

Ex. 3

We  need some bananas.

You can’t buy any posters in the shop.

We haven’t got any oranges at the moment.

Peter has bought some new books.

She always takes some sugar with her coffee.

I have seen some nice postcards in this souvenir shop.

There aren’t any folders in my bag.

I have some magazines for you.

There are some apples on the table.

Pam does not have any pencils on her desk.

Գրականություն

Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի

Խաղաղությո՜ւն թող ըլլա…

Ո՛չ արյուններ, քրտինք հոսին

Լայն երակին մեջ ակոսին.

Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝

Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի

Բերրիությո՜ւն թող ըլլա…

Ամեն աստղե ցող կայլակի,

Ու ամեն հասկ ձուլե ոսկի.

Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝

Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի

Առատություն թող ըլլա…

Ոսկի ծովուն մեջ ցորյանին

Հավետ լողա թող գերանդին.

Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝

Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի

Պտղաբերում թող ըլլա…

Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,

Հորդի գինին բաժակներուն.

Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝

Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Առաջադրանքներ

Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ակոս -խոր ու երկար կնճիռ

Կալյակ –կաթիլ

Ցորյան – ցորեն

Աղուն- աղալու համար պատրաստված հացահատիկ

Հայոց լեզու

Կետադրել հատվածները.

I

Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար,  որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ  կամեցան դրա վրա բնակություն հաստատել: Սակայն նրա վրա բարձրանալր շատ դժվար էր, թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին ու ցած գլորվեցին մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին, այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը,  բարձրացան լեռան  վրա ու հանգիստը կյանք վայելեցին:Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կեսճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով, վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին:

II

Մի կղզում մի մարդ է ապրելիս լինում: Այս մարդն այնքան ալարկոտ է լինում, որ օրերով  տեղից վեր չի կենում: Մի օր էլ նա լսում է,  որ դիմացի կղզում միաչքանիներ են ապրում:  Որոշում է գնալ ու նրանցից մեկին բերել իր հետ: Մտածում է,  որ միաչքանուն ցույց տալու համար փող կվերցնի մարդկանցից ու կհարստանա: Ծուլանում է, թե մի քիչ լավ մտածի. մի օր վեր է կենում, նավակն է նստում ու թիավարում դեպի միաչքանի մարդկանց կղզին: