English

 My day off

My name is Gegham. I am thirteen. I go to school five days a week, so I have two days off — Saturday and Sunday. So, I get up very late on Saturday and Sunday. I enjoy staying in bed and playing computer games. I usually have late breakfast. I stay at home and watch TV, listen to music. I often go for a walk with my friends. In the evenings I like to watch films. I always go to bed late on Saturday and  Sunday. I like weekends because I can rest.

Русский яык

Домашнее задание

1. Запиши словосочетания с данными существительными. Обозначь падеж существительных.

1.Привет сестре(Д.п), привет брату(Д.п)

 2. Радовался празднику(Д.п), радоваться весне(Д.п)

 3. Писать пером(Т.п), писать мелом(Т.п)

 4. Рассказывать о лисе(П.п), говорить о сове(П.п) говорить о еже(П.п),

5. Урожай овса(Р.п), пшеницы(Р.п),

6. Рассказ ветерана(Р.п), рассказ гостя(Р.п)

2.Выдели существительные и укажи, в каком падеже они употреблены.

Стоят суровые морозы (и.п). Реки и озера (и.п.)одеты плотным ледяным ковром (т.п.). Январский лес (и.п)спит под теплой шубой (т.п.). В глубокий снег (и.п) спрятались маленькие елочки(и.п).

Но и в суровое время (в.п.) года (р.п.) кипит в лесу (п.п.)жизнь (и.п). Следы (и.п)  рассказывают о ней. Под широким кустом (т.п.)   ночевал заяц (и.п). На полянке (п.п.) ныряли в пушистый снег (в.п.)тетерева(и.п.). Здесь прошел величавый лось (и.п.).

3. Впиши подходящие по смыслу предлоги, укажи падеж существительных.

Добежать до реки,  подъехал к заводу, летел над полем, читал о животных, смотрел на картину,  нашёл  в портфеле, поставил на полку, ушёл с другом, увидел под кроватью, поздравление от.

Русский язык

Дары волхвов

Торгуясь с зеленщиком, бакалейщиком и мясником так, что горели уши, Делла насобирала всего доллар и восемьдесят пять центов. На эти гроши она должна купить подарок на рождество своему мужу Джиму.

Джим и Делла снимают меблированную квартирку. У этой семьи два сокровища: роскошные волосы Деллы, перед которыми померкли бы все драгоценности самой царицы Савской, и золотые часы Джима, которым позавидовал бы сам царь Соломон.

Делла остановилась возле вывески: «Всевозможные изделия из волос». За двадцать долларов она продала своё сокровище и на вырученные деньги купила Джиму платиновую цепочку для его часов. Готовя мужу ужин, она молилась, чтоб ему не разонравиться с короткой стрижкой.

Пришедший домой, замёрзший без перчаток Джим то ли с удивлением, то ли с ужасом, то ли с гневом рассматривал свою жену. Никакая причёска, стрижка или другая причина не могут заставить Джима разлюбить свою жену, но он никак не мог осознать факт, что у Деллы больше нет кос. Наконец Джим вытащил свёрток, в котором был набор черепаховых гребней с драгоценными камушками — предмет тайных желаний Деллы. В ответ она преподнесла мужу цепочку. Но её подарок, как и подарок Джима пришлось пока спрятать: Джим заложил часы, чтобы купить жене гребни.

Волхвы, те, кто завели моду делать рождественские подарки, были люди мудрые, поэтому и их дары были с оговорённым правом обмена в случае непригодности. Эти двое были наимудрейшими, так как пожертвовали друг для друга своими величайшими сокровищами.

Գրականություն

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյան) հայ բանաստեղծ, գրող և թարգմանիչ, հրատարակիչ:

Գրական անուն

Եղիշե Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի արդյունքում, անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում, և որի արմատները թույն են արտադրում։ 1921 թվականից «Չարենց» գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ «Չարենց» անվան ընտրությանը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն. «Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։

Կենսագրություն

Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի /Թելլի/ Միրզայանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում է։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալով պատճառով։ 1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող առաջին բանաստեղծությունը։ 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան». նա արդեն հանդես էր գալիս «Չարենց» գրական ազգանվամբ։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան։

1915 թվականին Հայկական կամավորական 6-րդ ջոկատը, թուրքերի դեմ կռվող ռուսական բանակին միանալու համար, անցնում էր Վանա լճից հյուսիս-արևելք գտնվող Թափարիզ լեռան վրայով։ Լեռան կատարին՝ ձյուների մեջ, սառած-ընկած էին ծերերի, կանանց, երեխաների դիակներ… Տարերայնորեն գումարված միտինգում ելույթ ունեցավ նաև վտիտ մարմնով կարսեցի մի կամավորական։ Զինվորական համազգեստը մեծ էր նրա վրա, բայց խոշոր, սև աչքերում այնպիսի կրակներ էին վառվում, որ ոչ ոք չէր նկատում հագուստի անհամապատասխանությունը։ Այդ զինվոր-հռետորը ապագա մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցն էր (Սողոմոնյան)։ Տեսածի, ապրածի ու զգացածի յուրահատուկ արտահայտությունը հետագայում դարձավ բանաստեղծի «Դանթեական առասպել» պոեմը, որը 1914-1918 թվականների համաշխարհային պատերազմի առաջին և ամենացնցող արձագանքն է հայ գրականության մեջ։ Այս պոեմը առաջին գրավոր հիշատակություններից է Հայոց եղեռնի մասին։

Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։ Հայրենիքին պիտանի լինելու մղումով 1919 թվականի աշնանը նա ուսուցչություն է անում Կարսի մարզի Բաշքյադիկլար գյուղի դպրոցում։

Չարենցի անունը նրան արժանի բարձր գնահատականով ներկայացնելու պատիվը վիճակված էր խոշորագույն քննադատ, Հանրային կրթության և արվեստների նախարար Նիկոլ Աղբալյանին, որն էլ հայ գրական ընկերության անդրանիկ նիստերից մեկը 1919 թվականի հոկտեմբերի 18-ին նվիրեց Չարենցի ստեղծագործությանը։ Բանաստեղծը թեև ներկա չէր երեկոյին, բայց տեղեկացավ գրական այդ իրադարձության մասին։ 1920 թվականի հունվար-մայիս ամիսներին Աղբալյանին ներկայացած բանաստեղծն աշխատանքի է նշանակվել Աղբալյանի ղեկավարած նախարարությունում, որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար։ 1920-1921 թվականներին Չարենցին վերստին տեսնում ենք ուսուցչի պաշտոնում։ Այս բարդ ու հարափոփոխ ժամանակների ծնունդն են նրա «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները՝ գրված 1920 թվականին։

1920-ական թվականների առաջին տարիները ևս բուռն շրջան են նրա թե՛ գրական, թե՛ անձնական կյանքում։ Մեկը մյուսի հետևից գրում է «Էմալե պրոֆիլը Ձեր», «Փողոցային պչրուհուն» շարքերը, «Ամենապոեմ», «Չարենցնամե» պոեմները, շարադրում «Երկիր Նաիրի» վեպը։ 1921 թվականի մայիսին ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ, ում հանդեպ տածում էր անսահման սեր ու գորով և ում հետագայում պիտի կոչեր «հերոսական կին և բարեկամ»։

1932 թվականին լրանում է Չարենցի գրական գործունեության 20 տարին։ Գրողների միությունը որոշում է նշել այդ հոբելյանը, ինչն այդպես էլ չի նշվում։ 1935 թվականից սկսած՝ Չարենցի դեմ ուղղված հալածանքներն ավելի են խորանում։ Նրան հեռացնում են հրատարակչությունից և գրողների միությունից։ 1936 թվականի սեպտեմբերի 24-ից Չարենցը ենթարկվում է տնային կալանքի, նույնը վերջնականապես պարտադրվում է նոյեմբերի 9-ին։ Հայտնի է նաև, որ այդ օրերին գրազի համար մի գիշերում Չարենցը գրել և հաջորդ օրը պատռել է վեց տասնյակից ավելի քառյակ։ 1936 թվականից ավելի ուժգնացած հալածանքների օրերին Չարենցը մեկուսացած կյանք է վարում։

Չարենցը տառապել է խորացած մորֆինիզմով, որից և հյուծվել է օրգանիզմը, իսկ վերջին օրերին մորֆիի բացակայությունը հասցրել է աղեստամոքսային ուղու քայքայման։ Նրա վիճակը ծանրացել էր նոյեմբերի 17-ից, այդ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, ուր և վախճանվել է նոյեմբերի 27-ին։

Քիմիա

Առաջադրանքներ

1.Գրի՛ր 2, 5, 8, 11, 15 կարգաթվերով տարրերի քիմիական նշանները , նշիր դիրքը պարբերական համակարգում:

2`He-8 խումբ,1պարբերություն

5`B-3 խումբ,2պարբերություն

8՝O-6 խումբ, 2 պարբերություն

11՝Na-1 խումբ, 3 պարբերությւն

15՝P-5 խումբ, 3 պարբերություն

2.Ստորեւ ներկայացված բանաձեւերից ընտրե՛ք իոնային և կովալենտ կապով միացությունները՝ LiF, N2O, Na2O, PF3, NH3, MgJ2, O2, CH4, CaCl2:

Իոնային՝LiF,Na2O

Կովալենտ՝N2O,PF3,NH3,MgJ2,O2,CH4,CaCl2

3.Հաշվե՛ք Cl տարրի օքսիդացման աստիճանը HClO4 , KClO3միացությանների մեջ:

4.

Առանձնացրու՛ քիմիական ռեակցիաները ՝նշելով ռեակցիայի տեսակը

Նշի՛ր ռեակցիային մասնակցող նյութերի օքսիդացման աստիճանները

.դասակարգի՛ր ռեակցիային մասնակցող անօրգանական նյութերը

.Նշի՛ր ռեակցիային մասնակցող նյութերի քիմիական կապի տեսակը.

2Mg + O 2 =2MgO՝միացման ռեակցիա

Mg՝պարզ-մետաղ,0,մետաղական

O`պարզ-իներտ գազ,0,կովալենտ

Mg+2O-2`բարդ,օքսիդ,իոն

Fe + CuCl2 = Cu + FeCl 2՝տեղակալման

Fe`պարզ-մետաղ,0,մետաղական

Cu2Cl-12`բարդ-աղ,իոն

Cu`պարզ-մետաղ,0,մետաղական

Fe+2Cl-2`բարդ-աղ-իոն

CaCO 3 → CaO + CO 2`քայքայման

Ca+2CO3-2`բարդ-աղ-իոն

Ca+2O-2`բարդ-օքսիդ-իոն

CO2` բարդ-օքսիդ,կովալենտ

2KClO 3 → 2KCl + 3O 2՝քայքայման

 2KCLO3-բարդ,աղ,իոն

2KCl-բարդ,օքսիդ,իոն

3O2-պարզ,թթվածին,0,գազային

Fe 2 O 3 + HCl =FeCl 3 + H 2 O

Fe2O3-բարդ,օքսիդ,իոն

HCl-բարդ,թթու,կովալենտ բևեռային

FeCl3-բարդ,օքսիդ,իոն

H2O-բարդ,օքսիդ,կովալենտ բևեռային

Fe + H 2 SO 4 =FeSO 4 + H 2чտեղակալման ռեակցիա

Fe`պարզ-մետաղ,0,մետաղական

H2SO4`բարդ,աղ,կովալենտ

Կենսաբանություն

Շնչառության նշանակությունը: Շնչառական օրգանների կառուցվածքը և գործառույթները

Շնչառության նշանակությունը

Բոլոր կենդանի օրգանիզմները, նաև մարդը, նյութափոխանակության իրականացման համար մշտապես թթվածնի կարիք են զգում: Թթվածինը օրգանիզմ է մտնում շնչառության միջոցով:

Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և նյութափոխանակության արգասիք ածխաթթու գազի հեռացումը:

Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից (քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող և բրոնխներ) և գազափոխանակության օրգաններից` թոքերից:

Քթի խոռոչը ոսկրաաճառային միջնորմով բաժանվում է երկու խոռոչների: Յուրաքանչյուր խոռոչ ունի ոլորապտույտ անցուղիներ, որոնք մեծացնում են նրա ներքին մակերեսը: Այդ ամբողջ մակերեսը պատված է լորձաթաղանթով, որը կազմված է թարթիչավոր էպիթելային հյուսվածքից: Թարթիչների թարթման, շարժման օգնությամբ քթի խոռոչից հեռացվում է լորձը՝ նրան կպած մանրէների և փոշու հետ միասին: Քթի խոռոչում ներշնչված օդը, շփվելով լորձաթաղանթի արյունատար անոթների հետ, տաքանում է՝ հասնելով մարմնի ջերմաստիճանին, իսկ լորձի միջոցով խոնավանում է (մինչև  95 % խոնավություն) Քթի խոռոչից օդը անցնում է քթըմպան, որն ըմպանի վերին մասն է, ապա մտնում է կոկորդ:

Կոկորդ

Կոկորդը գտնվում է պարանոցի վերին մասում: Այն մի քանի աճառներով, կապաններով, ջլերով և մկաններով միմյանց միացած խոռոչ է: Աճառներից ամենամեծը՝ վահանաճառը, շոշափվում է պարանոցի վրա առջևից: Այն արտաքինից պաշտպանում է կոկորդը: Կոկորդի մուտքը վերևից փակվում է մակկոկորդի աճառով, որը կլլման պահին խոչընդոտում է սննդագնդիկի թափանցումը շնչափող: Հակառակ դեպքում սննդանյութի անցումը շնչափող շնչահեղձության և մահվան պատճառ կարող է դառնալ:

Կոկորդի խոռոչը պատված է լորձաթաղանթով, որը վնասազերծում է օդի հետ այստեղ հասած մանրէները, փոշին և շարունակում է տաքացնել ու խոնավացնել օդը:

Շնչափողը անմիջապես կոկորդի շարունակությունն է: Այն  10−15 սմ երկարությամբ խողովակավոր օրգան է: Կազմված է  16−20  աճառային կիսաօղակներից, որոնց շնորհիվ պարանոցի շարժումների դեպքում շնչափողի լուսածերպը մնում է բաց վիճակում, և օդն անարգել անցնում է շնչառական ուղիներ: Շնչափողի հետին պատը հպվում է կերակրափողին, և աճառի բացակայության շնորհիվ չի խանգարվում սննդագնդիկի տեղաշարժը: Շնչափողը ստորին մասում վեր է ածվում երկու գլխավոր՝ աջ և ձախ բրոնխների:

Բրոնխները կառուցվածքով նման են շնչափողին: Նրանք երկու խոշոր խողովակներ են, որոնք մտնում են թոքեր և այնտեղ ճյուղավորվելով առաջացնում են բրոնխածառ: Խոշոր բրոնխները վեր են ածվում մանր բրոնխների, սրանք էլ` մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են օդով լցված թոքաբշտերով: Թոքաբշտերի պատերը կազմված են միաշերտ հարթ էպիթելից, բարակ առաձգական թելերից և պատված են արյան մազանոթների խիտ ցանցով:

Թոքերը երկուսն են, տեղավորված են կրծքավանդակում, գրավում են համարյա նրա ամբողջ խոռոչը: Թոքերը նման են հատած կոնի, գագաթով ուղղված են վեր, հիմքով՝ ցած և հենվում են ստոծանուն: Թոքերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի: Յուրաքանչյուր թոքի մեջ մտնում է մեկ բրոնխ, բազմակի ճյուղավորվելով վերածվում մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են մանրադիտակային մեծություն և կառուցվածք ունեցող թոքաբշտիկներով և նմանվում խաղողի ողկույզի:

Թոքաբշտիկների պատը կազմված է միաշերտ բջիջներից, որոնք արտաքուստ ծածկված են արյունատար մազանոթների խիտ ցանցով: Թոքաբշտերի և մազանոթների պատերի միջև կատարվում է գազափոխանակություն:

English

Test

Choose from the following prepositions at, by, for, from, in, on, with and complete the sentences.

Where do you come from     ?

My cousin lives   in   Norway.

They are walking on  the bridge.

I don’t like flying, so I went to Paris by   bus.

You can stay    with   me tonight.

My birthday is  on  29th February.

I’ll see you at   Christmas.

Put the books on  the table, please.

I haven’t seen you  for   ages.

I like this house   by   the river.

Use the verbs in brackets to complete the sentences. Use the correct tense.

1. When I  looked out of the window, I  saw John.

2.  Have you ever  played the piano since you left school?

3. I  have not seen him for two days.

4. When he tried to open the door, he  dropped his key.

5. They  have lived in this house since 1987.

6. My father  was washing his car while my mother and I  were preparing dinner.

7. Did you  meet her yesterday?

8. Mary  has been in London for three days.

9. The headmaster  entered the classroom when they  were writing their exams.

10. He bought a new car last week.

11. I think that they  will arrive tomorrow morning.

12. Last Wednesday they  played chess after they  had done their homework.

Choose the correct pronouns to complete the sentences.

1. The old woman lived alone, with —- to look after —-.

A) someone / her

B) anyone / herself

C) everyone / she

D) no one / her

E) anyone / she’s

2. —- two rings here on my little finger belonged to —- grandmother.

A) These / my

B) That / mine

C) Those / me

D) The / myself

E) This / my

3. When the little boy grabbed the lizard, —- tail broke off in —- hand.

A) it’s / his

B) it / him

C) its / his

D) it / one’s

E) its / he’s

4. A baby learns the meaning of words as —- are spoken by others and later uses —- in sentences.

A) their / they

B) they / them

C) they / themselves

D) it / them

E) they / it

5. Some of these clothes are —-, and the rest of —- belong to Zack.

A) yours / it

B) my / them

C) hers / their

D) me / they

E) mine / them

6. As for —-, I prefer to let people make up —- minds.

A) myself / each other’s

B) I / his own

C) mine / one another’s

D) me / their own

E) my / theirs

7. The solicitor wrote a letter to Ann and —- in which he asked us if we could settle the matter between —-.

A) I / us

B) me / us

C) myself / ours

D) mine / our

E) me / we

8. As —- cuts it as well as he does, I always have my hair cut at Johnson’s.

A) anyone

B) someone else’s

C) no one else

D) everyone

E) nobody’s

9. They decided to buy the house because —- location would allow —- to get to work very easily.

A) theirs / them

B) it / themselves

C) its / them

D) they / us

E) its / their

10. Our dog is of a very good breed as —- is the offspring of two very champion dogs and inherited —- features.

A) this / its

B) he / them

C) she / theirs

D) that / his

E) it / their

 Complete the following exercise with adjective or adverb form of the words.

1. That pitbull looks angry.

2. She spoke  quietly.

3. Erica listened to her mother carefully.

4. Mary makes  careless mistakes.

5. Children grow  quickly.

6. He is very happy today.

7. It’s raining heavily.

8. Morgan was  seriously hurt in a car accident. (serious)

9. His situation was very serious.

English

Queen Elizabeth II

Queen Elizabeth II is Head of State of the United Kingdom, Head of the Commonwealth and Supreme Governor of the Church of England.

Her reign began on the 6th February 1952.

Top 10 facts

The Queen was the elder daughter of Prince Albert, the Duke of York and his wife (Lady Elizabeth Bowes-Lyon). She had a younger sister called Margaret Rose.

Following the death of her grandfather King George V in January 1936, Elizabeth’s uncle David became the new King Edward VIII

The Queen married Prince Philip, Duke of Edinburgh in 1947.

The Queen heard of the death of her father while she was on tour in Kenya. Her coronation was held at Westminster Abbey on the 2 June 1953.

She has four children – Charles, Prince of Wales; Anne, Princess Royal; Andrew, Duke of York and Edward, Earl of Wessex. She also has eight grandchildren.

1992 was a difficult year for the Queen. Windsor Castle caught fire and the marriages of her three eldest children foundered.

In June 2012 the Queen celebrated her Diamond Jubilee – 60 years on the throne.

The Queen is the constitutional monarch.

There have been 12 Prime Ministers during her reign. The first of these was Sir Winston Churchill.

As Head of State the Queen formally opens each new parliamentary session.

Հայոց լեզու

1.Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՛ս փոխեցիր:

Օրինակ`

Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում :

— Ես շատ արագ եմ վազում,-Արան ասաց: (Որ շաղկապը դուրս եկավ, ինքը դարձավ՝ ես, վազում է դարձավ՝ վազում եմ):

Փոքրիկ Իշխանն ասում էր,որ ինքը  միշտ ուզում է իմանալ, թե ինչո՛ւ են փայլում աստղերը:

-Ես միշտ ուզում եմ իմանալ, թե ինչու՛ են փայլում աստղերը, — ասում էր Փոքրիկ Իշխանը։

Թագավորն ասաց,որ իրեն  բոլոր աստղերն են ենթարկվում:

-Ինձ բոլոր աստղերն են ենթարկվում, — ասաց թագավորը։

Ճանապարհորդը պատմում էր, որ ինքը կարող է  գնել նոր հայտնաբերած աստղերը:

-Ես կարող եմ գնել նոր հայտնաբերված աստղերը, — պատմում էր ճանապարհորդը

Գործարար մարդը պնդում էր, որ ինքը կարող է գնել նոր հայտնաբերած աստղերը:

-Ես կարող եմ գնել նոր հայտնաբերված աստղերը, — պնդում էր գործարար մարդը։

Աշխարհագրագետը հարցնում էր, թե նորահայտ մոլորակի վրա օվկիանոս կա՞ արդյոք:

-Նորահայտ մոլորակի վրա օվկիանոս կա՞ արդյոք,- հարցնում էր աշխարհագրագետը:

Գայլը տեսավ, որ հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում ու նախատեց, թե ի՛նչ հարայհրոց  կբարձրացնեին, եթե միս ուտողն ինքը լիներ:

-Հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում,- տեսավ գայլը ու նախատեց,- ի՛նչ հարայհրոց  կբարձրացնեիք, եթե միս ուտողն ես լինեի:

2․Դո՛ւրս գրիր ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրո՛ւ անուղղակի:

Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը  և ֆիլհարմոնիկի լեփլեցուն դահլիճում պատմում էր իր տեսած քաղաքների մասին:

Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուտ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.

-Իսկ ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:

Չարենցը նայեց նրան, զգաց, որ սիրահարվածի մեկն է, ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի  քիչ  էլ լռեց ու ասաց.

— Հա՜, տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը Երևանում է: Դա Նայիբի քուչեն է:

 Իսկ Նայիբի  քուչեն  Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Այդ փողոցից դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան, ոչ մի պատշգամբ ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից էր մնացել:

 Տղան նեղացավ, որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց.

-Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետև….այնտեղ է ապրում  իմ սիրած աղջիկը:

Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց, թե ո՞րն է աշխարհի

ամենագեղեցիկ փողոցը:

Չարենցը մի  քիչ  էլ լռեց ու ասաց, որ այո՛, տեսել է, շատ գեղեցիկ փողոցներ է տեսել, բայց իր տեսած ամենագեղեցիկ փողոցը Երևանում է: Դա Նայիբի քուչեն է:

Բանաստեղծը պարզաբանեց, որ Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետև….այնտեղ է ապրում  իր սիրած աղջիկը:

3. Հոլովի՛ր ես, դու, նա դերանունները։

Ուղղ.   ես,         դու,       նա,       

Սեռ.     իմ           քո          նրա,

Տր.         ինձ        քեզ        նրան

Հայց.    ինձ        քեզ        նրան

Բաց.     ինձնից, ինձանից          քեզնից, քեզանից          նրանից              

Գործ.   ինձնով, ինձանով          քեզնով, քեզանով         նրանով

Ներգ    ինձնում, ինձանում     քեզնում, քեզանում     նրանում

Հիմնավորիր այս միտքը՝ Չի կարելի, որ մարդիկ ժամանակի մեքենա ունենան։

Մարդ չպետք է զղջա անցյալում կատարած իր սխալի համար: Նա պարզապես պետք է փորձի այդ սխալը չկրկնել։ Չնայած մարդը չպետք է անցյալը մոռանա, չ՞է որ դա նրա կյանքն է, նա պետք է անցյալը հիշի և դրա սխալները չկրկնելով՝ իր ապագան կառուցի։

Հայոց պատմություն

Հայաստանն Առաջին համաշխարհային պատերազմում մասնակցություն է ունեցել Կովկասյան ճակատում։ 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել պետությունների երկու ռազմական դաշինքների միջև, մի կողմից Կենտրոնական ուժերի (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, 1915 թվականից՝ Բուլղարիա), մյուս կողմից՝ Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, 1917 թվականից՝ ԱՄՆ, ընդամենը 34 պետություն)։ Իր բնույթով պատերազմը զավթողական Էր. նրա բոլոր գլխավոր մասնակիցները հետապնդում Էին տարածամոլական նպատակներ։ 1914 թվականի հուլիսի 18-ին (օգոստոսի 1) սկսված համաշխարհային պատերազմի հետ հայ ժողովուրդը որոշակի հույսեր Էր կապում, ռուսական զենքի օգնությամբ ազատագրել Արևմտյան Հայաստանը և վերականգնել իր պետականությունը։ Արևելահայ հասարակական–քաղաքական շրջաններն ու ազգային կուսակցությունները պատերազմը հայտարարեցին արդարացի և իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին Անտանտի քաղաքականությանը։ Դրան շատ բանով նպաստեց Ռուսաստանի պաշտոնական շրջանների կողմից պատերազմի մեջ մտնելու գլխավոր նպատակը արևելքի քրիստոնյաների «ազատագրումը» ազդարարելը։ Ռուսաստանի կողմից Արևմտյան Հայաստանի գրավումը ոչ միայն չէր հակասում հայ ազգ-ազատագրական շարժման ղեկավարների ձգտումներին, այլև կարևոր տեղ էր զբաղեցնում նրանց քաղաքական ծրագրերում։ Սկսված համաշխարհային պատերազմն ու Թուրքիայի պատերազմի մեջ մտնելը խիստ բարդացրին արևմտահայերի վիճակը։ Թուրքիայի կառավարող շրջանները ձգտում էին իրենց կողմը գրավել հայերին և բանակցությունների մեջ մտնելով նրանց քաղաքական ղեկավարների հետ, առաջարկում էին կամավորական ջոկատներ ստեղծել թուրքական բանակի շարքերում և արևելահայերին ապստամբության դրդել Ռուսաստանի դեմ։ Հայերը մերժեցին այդ առաջարկները։ Պատերազմը սկսվելուն պես Արևելյան Հայաստանի քաղաքական շրջանները եռանդուն կերպով ձեռնամուխ եղան Հայկական կամավորական շարժման կազմակերպմանը Անդրկովկասում։ Բացի այդ, պաշտոնական տվյալներով, Ռուսաստանի յուրաքանչյուր 100 հայից 13-ը զորակոչվել էր բանակ։ Ռուսաստանի 2 միլիոնանոց հայությունը պատերազմի տարիներին ռուսական բանակին տվեց ավելի քան 200 հազար զինվոր։ Ռուսական իշխանությունները հավանություն տվեցին և ըստ ամենայնի օժանդակեցին հայկական կամավորական զորամասերի ստեղծմանը ռուսական բանակի կազմում։ Կովկասյան ճակատում ռազմական գործողությունները հիմնականում տեղի էին ունենում Արևմտյան Հայաստանի տարածքում։ Պատերազմը սկսվեց թուրքական զորքերի հարձակմամբ, որոնց ճնշման տակ ռուսական Կովկասյան բանակը նահանջեց՝ հակառակորդին թողնելով Ալաշկերտի դաշտը։ 1914 թվականի դեկտեմբերին թուրքական 3-րդ բանակը էնվեր փաշայի հրամանատարությամբ ձեռնարկեց Սարիղամիշի օպերացիան՝ Կարսի հետագա գրավման նպատակով։ Սակայն թուրքական զորքերի հարձակումը կասեցվեց։ Ռուսական բանակը, հակահարձակման անցնելով, ջախջախիչ պարտության մատնեց հակառակորդին։ Թուրքերը կորցրին մոտ 70 հազար մարդ և ստիպված նահանջեցին ելման դիրքերը։ 1915 թվականի ապրիլին ռուսական զորքերը նոր հաղթանակ տարան Դիլմանի ճակատամարտում (հատկապես որոշիչ դեր խաղաց Անդրանիկի հայ կամավորների ջոկատը), որի շնորհիվ կանխվեց թուրքական հարձակումը դեպի Թավրիզ ռուսական բանակի թիկունքը։ Կովկասյան ճակատում ռազմական գործողությունների առաջին իսկ շրջանում թուրքական իշխանությունները սկսեցին հայ բնակչության բռնի տեղահանումը Արևմտյան Հայաստանի ճակատամերձ շրջաններից։ Թուրքիայում ծավալվեց կատաղի հակահայկական քարոզչություն։ Այդպիսով Թուրքիայի հայ բնակչությունը զրկվեց իր մարտունակ մասից։ Օգտվելով պատերազմի ընձեոած հնարավորությունից՝ երիտթուրքական կառավարությունը, սկսած 1915 թվականի ապրիլից, ճակատամերձ գոտուց «վստահություն» չներշնչող հայ բնակչության տեղահանության պատրվակով, ձեռնամուխ եղավ հայերի բարբարոսական բնաջնջմանը, այդ կանխամտածված ցեղասպանությանը զոհ գնաց 1, 5 միլիոն  Մարդ։ Մի շարք վայրերում Օսմանյան կայսրության հայ բնակչությունը դիմեց ինքնապաշտպանության և դիմադրեց թուրք ջարդարարներին (Վանի հերոսամարտ 1915 թվական, Մուշի գոյամարտ 1915 թվական, Սասունի ինքնապաշտպանություն 1915 թվական, Ուրֆայի հերոսամարտ 1915 թվական, Շապին–Գարահիսարի հերոսամարտ 1915 թվական, Ֆընտըճագի ինքնապաշտպանություն 1915 թվական)։

1915 թվականի գարնանը ռուսական զորքերը հարձակողական հաջող օպերացիա կազմակերպեցին Վան և Ուրմիա լճերի շրջանում, ազատագրեցին Վան քաղաքը (որտեղ ռուսական զորքերը մնացին 80 օր)։ Վանի գրավմամբ անխուսափելի ջարդերից փրկվեցին հազարավոր վասպուրականցիներ, որոնք այնուհետև նահանջող ռուսական զորքերի հետ գաղթեցին Արևելյան Հայաստան և Անդրկովկաս։ 1915 թվականի հուլիս-օգոստոսին Ալաշկերտի օպերացիայի ընթացքում ռուսական զորքերը պարտության մատնեցին հակառակորդին, խափանեցին Կարսի ուղղությամբ Կովկասյան ճակատը ճեղքելու թուրքական հրամանատարության ծրագիրը՝ դրանով թեթևացնելով անգլիական զորքերի գործողությունները Միջագետքում։ 1915 թվականի դեկտեմբերից 1916 թվականի փետրվարը ռուսական բանակը գեներալ Յուդենիչի հրամանատարությամբ հաջողությամբ իրականացրեց էրզրումի հարձակողական օպերացիան, որի հետևանքով ռուսական զորքերը փետրվարի 3 (16)-ին գրավեցին էրզրումը։ Թուրքական զորքերի հետապնդումը շարունակվեց մինչև փետրվարի կեսը. ռազմաճակատի գիծը կայունացավ էրզրումից արևմտյան 70-100կմ երկարությամբ։ Միաժամանակ ռուսական բանակի այլ զորամասեր հարձակման անցան Սև ծովի ափերով և գրավեցին Ռիզե ու Տրապիզոն նավահանգիստները։

Հետպատերազմյան կարգավորման ժամանակ հայկական հարցը Անտանտի երկրների օգնությամբ լուծելու Հայաստանի Հանրապետության կառավարության և արևմտահայերի քաղաքական շրջանների փորձերը ապարդյուն անցան։

Պատմություն

Ալբանիա

Ամբողջական պաշտոնական անվանումը՝ Ալբանիայի Հանրապետություն, պետություն Բալկանյան թերակղզու արևմտյան մասում՝ Ադրիատիկ և Հոնիական ծովերի ափին։ Մայրաքաղաքն է Տիրանան։

Ալբանիան Իտալիայից առանձնանում է Օտրանտոյի նեղուցով։ Հյուսիս-արևելքում սահմանակից է մասամբ ճանաչված Կոսովոյին, հյուսիս-արևմուտքում՝ Չեռնոգորիային, արևելքում՝ Մակեդոնիային, հարավ-արևելքում՝ Հունաստանին։

Անվանումը ծագում է իլլիրիական olba բառից, որը նշանակում է լեռ կամ լեռնային երկիր։ Մյուս մեկնաբանումը լատիներեն է ալբիս-ը նշանակում է սպիտակ, 12-13-րդ դարերում, երբ վենետիկցիները ափ դուրս եկան այս երկրում բնակիչները նրանց դիմավորեցին իրենց սպիտակ ազգային տարազով։

Ալբանիան գտնվում է Եվրոպայի հարավում՝ Բալկանյան թերակղզու արևմտյան մասում՝ Ադրիատիկ ծովի ափին։ Նրա տարածքի մեծ մասն զբաղեցնում են լեռնաշղթաներն ու սարահարթերը։ Առանձին լեռնագագաթներ հասնում են 2500 մ-ի (առավելագույնը՝ 2764 մ, Կորաբին լեռ)։ Երկրի ընդերքը հարուստ է քրոմիտի (պաշարներով և արդյունահանմամբ առաջինն է Եվրոպայում), երկաթի, նիկելի, պղնձի, նավթի, բիտումի, գորշ ածխի պաշարներով։ Լեռնային կիրճերից դեպի ծով են շտապում փրփրադեզ արագահոս գետեր (Դրին, Մատին, Շկումբինեին, Սեմանին)։ Նրանք կտրում-անցնում են Ադրիատիկ ծովի ափի երկայնքով ձգվող նեղլիկ հարթավայրը։ Կան բազմաթիվ (150) մանր լճեր, իսկ Շկոդեր, Օխրիդյան և Պրեսպա մեծ լճերը սահմանային են և Ալբանիային են պատկանում մասամբ։

Կլիման միջերկրածովյան է. ամառը շոգ է, ձմեռը՝ մեղմ ու խոնավ, օդի ջերմաստիճանը 0օC-ից չի իջնում։ Լեռներում զով ու խոնավ է, ձնածածկույթը պահպանվում է մի քանի ամիս։

Երկրի ղեկավարը նախագահն է։

Երկրի խորհրդարանը միապալատանի Ազգային ժողովն է (140 տեղ)։ 100 պատգամավորներ մեկ մանդատանի շրջաններում ընտրվում են մեծամասնական համակարգով (երկու փուլով), 40-ը՝ կուսակցական ցուցակներով՝ չորս տոկոսանոց շեմով։ Պատգամավորների լիազորությունների ժամկետը 4 տարի է։

Ալբանիայի առաջին խորհրդարանը ստեղծվել է 1920 թ.՝ անկախության համար և Փարիզի պայմանագրով նախատեսված Հունաստանի, Իտալիայի և Հարավսլավիայի միջև երկրի բաժանման դեմ պայքարի ընթացքում։

Բնակչության թիվը 3 620 000 մարդ (2012 թ․), հայերի թիվը՝ մոտ 400։ Բնակչության միջին խտությունը՝ 126 մարդ։ Կյանքի միջին տևողությունը՝ 76,4 տարի։ Ազգային կազմը՝ ալբանացիներ (95%), հույներ (3%), վալախներ, հայեր (0,01%), գնչուներ։ Ուրբանիզացմսն մակարդակը՝ 53,7%: Պետական լեզուն՝ ալբաներեն։

Հնուց ի վեր Ալբանիայում տարածված են եղել արհեստները, որոնցից ամենահատկանշականը արծաթի գեղարվեստական մշակումն է։ Զարգացած է նաև գորգագործությունը։ Երկրում պահպանվել են թուրքական խոհանոցի սովորույթները, մսից պատրաստված ճաշատեսակներ՝ կծու սոուսով։ Ընդունված է արևելյան սուրճը։ Պահպանվում է ազգային տարազը, որի հիմնական գույներն են սպիտակը, սևն ու կարմիրը։

Մինչև 20-րդ դարի կեսերը Ալբանիայի քաղաքներում գերակշռում էին երկհարկանի քարե տները՝ կղմինդրե ծածկով։ Ժամանակակից կառույցները բազմահարկ են։ Մայրաքաղաք Տիրանան խոշոր արդյունաբերական և մշակութային կենտրոն է։ Այնտեղ գործում է համալսարան։

Русский язык

Счастье

У каждого человека своё представление о счастье. Для одного это много денег и возможность жить в своё удовольствие. Для другого человека счастье — это любимая жена, дети.

Счастье — это что-то не материальное. Не деньги и не богатство. Счастье — это такое возвышенное состояние души. Когда хочется бегать босиком по лужам, делать глупости, встречать восход солнца. Хочется, чтобы все окружающие люди тоже были счастливы.

Счастье — это мирное небо и нет войны. Все живы и здоровы.

Счастье — когда тебя любят таким, какой ты есть. И не надо врать и изворачиваться.

Для матери и отца счастье, когда сын вернулся живым и здоровым из армии. Для сына счастье видеть радостные глаза любимой девушки, которая дождалась его.

Есть и счастье трудных дорог. Что человек в жизни сделал хорошего? Чем помог другому человеку? Этой мерой измеряются все его земные труды. Богатая красавица принцесса Диана. Могла бы сидеть в своём шикарном дворце, купаться в роскоши. Её не понимали в родной семье, поэтому для неё было счастье служить другим людям. Она посещала госпитали и больницы, жертвовала им деньги. Люди Диану искренне любили. После её гибели вся площадь перед Букенгемским дворцом была полна живых цветов.