Հայոց լեզու

1․ Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Մատնաչափ, կիսագունդ, անհարթ, անտեսանելի, ինքնաշարժ, սկզբնական, արեմտաեվրոպական, աստղադիտարան, համաշխարհային, հավասարաչափ:

Մատնաչափ— մատի չափով

կիսագունդ- գնդի կեսը

անհարթ- հարթությունից շեղված

անտեսանելի- ոչ տեսանելի

ինքնաշարժ- ինքնուրույն շարժվող

սկզբնական- սկզբի համար

արեմտաեվրոպական—արևմտյան եվրոպային բնորոշ

աստղադիտարան- աստղերը դիտելու տեղ

համաշխարհային- ամբողջ աշխարհին բնորոշ

հավասարաչափ- հավասար չափով

2․Տեքստը համառոտ փոխադրի՛ր և հետևություննե՛ր արա:

Եթե մեկը հայտնվի և լրջորեն պնդի, թե երկրի միջուկը մարմելադից է, միանգամից կասենք, որ բնության մեջ մարմելադ չի լինում, դա մարդկային խոհանոցի արդյունք է, ու դրա գոյությունը ենթադրում է մրգատու ծառերի, դրանց պտուղների առկայություն: Կասենք, որ մարդիկ չգիտեն էլ, թե ինչպե՛ս կարելի է բուսականությունն ու խոհանոցային արվեստը երկրի ընդերք տեղափոխել: Հետո էլ հետազոտություններ կատարելու և պարզելու փոխարեն, թե արդյո՞ք երկրի միջուկն իսկապես մարմելադից է, հարց կտանք, թե այդ ի՞նչ մարդ է, որ նման միտք է հղացել: Կամ հենց իրեն կհարցնենք, թե դա որտեղի՞ց է նրան հայտնի դարձել: Իսկ մարմելադի մասին դժբախտ վարկածի հեղինակը խորապես կվիրավորվի և մեզ կմեղադրի, թե կեղծ գիտական նախապաշարմունքի պատճառով մերժում ենք իր պնդումն ու չենք կարողանում օբյեկտիվորեն գնահատել:

Եթե մեկը հայտնվի և պնդի, թե երկրի միջուկը մարմելադից է, կասենք, որ բնության մեջ մարմելադ չի լինում, դրա գոյությունը ենթադրում է մրգատու ծառերի, դրանց պտուղների առկայություն: Մարդիկ չգիտեն, թե ինչպե՛ս կարելի է բուսականությունն ու խոհանոցային արվեստը երկրի ընդերք տեղափոխել: Հետազոտություններ կատարելու և պարզելու փոխարեն, թե արդյո՞ք երկրի միջուկն իսկապես մարմելադից է, հարց կտանք, թե այդ ի՞նչ մարդ է, որ այդպես է մտածել։ Մարմելադի մասին վարկածի հեղինակը կվիրավորվի և մեզ կմեղադրի, որ կեղծ գիտական նախապաշարմունքի պատճառով մերժում ենք իր պնդումն ու չենք կարողանում օբյեկտիվորեն գնահատել:

3․Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը:

Սրա հիման վրա կլինի:

Մի լուրջ հակաճառություն ունեմ:

Պատմությունս վերաբերում է հենց քո ընկերոջը:

Ի՞նչ է հրաբուխը:

Ի՞նչ են մթնոլորտային ճակատները:

Հեռախոսը շքեղություն չէ:

Պատերազմից հետո այդ կողմերը եկող աոաջին և միակ մարդն էր:

Դու անպայման մեծ հաջողության կհասնես:

Գրականություն

Վահան Տերյանի մասին

Փետրվարի 9-ին (նոր տոմարով) Ջավախքի Ախալքալաքի գավառի Գանձա գյուղի քահանա Սուքիաս Տեր- Գրիգորյանի բազմանդամ ընտանիքում ծնվեց 11-րդ զավակ Վահանը` ապագա բանաստեղծ Վահան Տերյանը:

Նա սկզբնական կրթությունը ստացել է գյուղի դպրոցում: Առաջին ուսուցիչը եղել է թելավցի, բարձրագույն կրթությամբ Նիկողայոս Խեչոյանը, որի մասին հաճելի հիշողություններ է պահպանել Տերյանը: Սեպտեմբերին ընդունվում է Ախալքալաքի դպրոց: Հունվարյան արձակուրդներին գյուղ է գալիս, կտրականապես հրաժարվում է շարունակել ուսումը` խիստ հիասթափված քաղաքի մթնոլորտից:

Լազարյան Ճեմարանի արխիվում պահպանված մի գործում գրված է. «Մայրաքաղաքի հայկական եկեղեցիների թոշակառու Տեր-Գրիգորյան Վահան: Ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին: Ընդունվել է երրորդ դասարան 1899 թվականի օգոստոսի 14-ին»: 1903թ.-ի ապրիլի 7-ին Մոսկվայից Տերյանը առաջին նամակը գրում է քրոջը` Նաշոյին (Նախշուն Տեր-Գրիգորյան-Սիմոնյանին). «Ես ողջ եւ առողջ եմ եւ ցանկանում եմ ձեր բոլորի առողջությունը»:

Մարտ ամսին Ավ. Իսահակյանն այցելում է Լազարյան ճեմարան: Հիշում է. «Ինձ շրջապատեցին մի քանի ուսանող աշակերտներ, որոնց մեջ էր Վահանը: Բոլորն ինձ հարցեր էին տալիս եւ հարցերիս պատասխանում: Վահանը լուռ ու անխոս հետեւում էր մեզ` աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում նրան, կարմրում էր ու շփոթվում: Մնաք բարին` Վահանը ձեռքս ամուր սեղմեց եւ շշնջաց. «Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսա»: Ես հրավիրեցի նրան ինձ մոտ»: Մի երկու օր հետո Վահանը ընկերոջ հետ այցելում է Ավ. Իսահակյանին, ցույց է տալիս մոմլաթե կազմով հաստ տետր, որի վրա դանակի ծայրով փորագրված էր. «Արիւն»: «Մի՞թե արյան բանաստեղծություններ ես գրում»,- հարցնում է: Ավ. Իսահակյանի տարակուսանքը փարատվում է, երբ վերջից կարդում է «Նիւր»: Ճեմարանի տեսուչ Վասիլ (Բարսեղ) Գասպարյանի դուստր Աննան կոչվում է նաեւ Նյուրա, ում նկատմամբ Տերյանը սեր է ունեցել:

Փետրվարից ճեմարանում դասերը դադարում են: Մայիսին Վահանը մեկնում է Կովկաս: Ամռանը լինում է հայրենի Գանձայում: Մի շաբաթի չափ Վահանենց ընտանիքին հյուր է լինում Ավ. Իսահակյանը: Գանձայից ոչ հեռու, Ս. Հովհաննեսի մատուռում նրանք տեսնում են շրջակա գյուղերից վարդավառի ուխտի եկած գյուղացիներին: «Նայի~ր, – ասում է Վահանն ինձ,-հիշում է Իսահակյանը,-ա~խ, ի~նչ տխուր աչքեր ունեն մեր գյուղացիները, ինչ մտահոգ դեմքեր` արեւով, անձրեւով այրված ու բովված: Ի~նչ դառն աղքատություն է կաթում վրաներից, բայց ուրախանում են: Բայց ի՞նչ թախծոտ ուրախություն է այս: Իբրեւ թե ուրախ երգեր են երգում, բայց ինչ վիշտ ու մորմոք կա նրանց ուրախ երգերի մեջ: Դարերի տառապանքն է խոսում սրանց բերանով: Այս ժողովրդին մեր ինտելիգենցիան չի կարող հասկանալ, ու՞ր մնաց օտարը: Մեր նոր գրողներից Թումանյանը եւ դու, միայն երկուսդ եք զգում ժողովրդին: Ձեզանից հետո կամ նոր երգ պիտի ասել կամ պիտի լռել»:

Օգոստոսին ընդունվում է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի եւ գրականության բաժինը: Դեկտեմբերի 3-ի ուշ գիշերին խուզարկում են Վահանի համեստ բնակարանը: Նրա մոտ գիշերում էր Օնիկ Օհանջանյանը: Թեեւ ոչինչ չեն գտնում, բայց երկուսին էլ ձերբակալում են: Դեկտեմբերի 13-ին Վահանին ազատում են, ընկերը մնում է բանտում` «իբրեւ քաղաքականապես վնասակար անձնավորություն», որին դատ է սպասվում:

Մայիսի սկզբին Մոսկվայից մեկնում է Բաքու. Ճանապարհին հիվանդանում է եւ ստիպված կանգ է առնում Մոզդոկում ավագ եղբոր` Ղազարոսի մոտ: Մայիսից հունիսի վերջերը Վահանը Բաքվում է` Ալ. Մյասնիկյանի մոտ: Օգոստոսին Գանձայում է: 29-ին Օնիկ Օհանջանյանին գրած նամակից. «… Եվ թախիծը .. Հենց որ իջնում է մթնշաղը, գյուղը լռում է, իջնում է իրոք գերեզմանային լռություն, որը երբեմն խախտվում է նաեւ շների հաչոցով: Թվում է, թե գերեզմանոցում ես ապրում: Ահա հենց այդ ժամանակ է, որ անտանելի ծանր է լինում, եւ հոգիդ պարուրում է ճմլող, կուրծքդ ցավելու աստիճանի սեղմող թախիծը: Եվ թվում է` գիշերը վերջ չունի: Լույսի, որեւէ ձայնի խելահեղ տենչը համակում է քեզ, եւ վախենում ես սեփական ձայնիցդ: Թախի~ծ: Անդրշիրիմյան լռություն: Անվախճան գիշեր… Ի՜նչ կտայի մի անսպասելի մտերմիկ ողջույնի, հարազատ ձայնի մի հնչյունի համար… Դու երջանիկ ես, Օնի՛, դու քույր ունես, քո կողքին մարդ կա, որին կարող ես վստահել խոհերդ ու անուրջներդ: Քաղցր է ունենալ մի մարդ, որը կարող է հասկանալ քեզ, որի կրծքին ազատորեն կարող ես լալ կյանքիդ, չիրականացած երազներիդ, մոլորություններիդ ու հույսերիդ ողջ դառնությունը: Դու հրաշալի մայր ունես: Ես էլ մայր ունեի, եւ նա ինձ կհասկանար, եթե ոչ գլխով, ապա սրտով…»:

English

Fill in the simple form of the PRESENT PERFECT TENSE !

Someone has eaten my apple.

Oh no ! I have broken a window.

My sister has started a new job recently.

You have not left your homework on the bus. Here it is.

I  have written my English essay.

We have already finished our shopping.

I  have lost all my money.

John hasn’t gone to the supermarket. He’s still here.

Your girlfriend has just phoned.

Mr and Mrs Jackson have not seen the new film yet.

Peter has never seen such a large dog,

They have lived  here for a long time.

He’s late. He has not arrived yet.

Has he ever been to Australia ?

I  have bought some new shows and a hat.

TEST

WRITE THE PARTICIPLE FORM OF THE FOLLOWING VERBS.

go → gone

sing → sung

be → been

buy → bought

do → done

COMPLETE THE TABLE IN PRESENT PERFECT SIMPLE.

positive               

He has written a letter.

They have stopped.

We have danced.

She has worked.

Andy has slept.                                

Negative

He has not written a letter.

They have not stopped.               

We have not danced.    

She has not worked.

Andy has not slept.                        

Question

Has he written a letter?               

Have they stopped?      

Have we danced?

Has she worked?                            

Has Andy slept?

WRITE SENTENCES IN PRESENT PERFECT SIMPLE.

They have asked a question.

He has spoken English.

I have been  in my room .

We have not washed the car.

Annie has not forgotten her homework.

WRITE QUESTIONS IN PRESENT PERFECT SIMPLE.

Have they  finished  their homework?

Has Sue kissed  Ben?

Has the waiter brought  the tea ?

Has Marilyn  paid  the bill?

Have you ever written  a poem ?

ASK FOR THE INFORMATION IN THE BOLD PART OF THE SENTENCE.

They have talked about art at school. – Where have they talked about art?

Jane has got a letter. – What has she got?

Oliver has cooked dinner. – Who has cooked dinner?

Caron has read seven pages. – How many pages has Carol read?

You have heard the song 100 times. – How many times have you heard the song?

Կենսաբանություն

Մկանների կառուցվածքը և նշանակությունը

Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասն են և ապահովում են շարժումների  բազմազանությունը։

Մարդն ունի ավելի քան  600  մկան, որոնք, կախված կառուցվածքից և գործառույթից լինում են հարթ (ոչ կամային կծկվող) և միջաձիգ զոլավոր (կամային կծկվող մկաններ): Սրտի մկանը ըստ կառուցվածքի միջաձիգ զոլավոր է,սակայն կծկվում է ոչ կամային:

Չափահաս մարդու կմախքային մկանները կազմում են մարմնի զանգվածի  1/3 -ը, իսկ երեխաներինը՝  1/4 -ը։ Ծերունական հասակում մկանային զանգվածը փոքրանում է։ Մարզիկների մոտ այն կազմում է մարմնի ընդհանուր զանգվածի  50  %-ը։ Մկանները հարուստ են արյունատար անոթներով, որոնք ապահովում են նրանցում ընթացող նյութափոխանակությունը։

Կմախքային մկաններն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մկան կազմված է շարակցահյուսվածքային միջնաշերտով միմյանցից բաժանված բազմաթիվ խրցերից։ Արտաքինից մկանը ծածկված է ամուր թաղանթով՝ փակեղով։ Մկանի ծայրերում փակեղը վերածվում է ջլերի, որոնցով մկանը միանում է ոսկրերին: Մկանախրցերում գտնվում են տարբեր երկարության մկանաթելեր։

Մկանների ֆունկցիան

Միջաձիգ զոլավոր մկանների դերն օրգանիզմում բազմազան է։ Նրանք մասնակցում են մարմնի խոռոչների և օրգանների պատերի կազմությանը (կրծքի, որովայնի խոռոչ, ըմպան, կոկորդ) ապահովում են մարմնի կեցվածքը, հավասարակշռությունը, ձայնի առաջացումը։ Միջաձիգ զոլավոր մկանները մասնակցում են շնչառական և կլլման շարժումներին, ձևավորում են դիմախաղը, ապահովում ակնաշարժ և ծամիչ ապարատի գործունեությունը։ Նրանց կծկումը կմախքի հետ միասին ապահովում է մարմնի տեղափոխությունը տարածության մեջ, ջերմության առաջացումը։

Մկանների հիմնական խմբերը

Մկանների տարբեր խմբեր բազմատեսակ ֆունկցիաներ են կատարում։

Ըստ տեղադրվածության և ֆունկցիայի մեր մարմնի մկանները բաժանվում են հետևյալ խմբերի՝ գլխի, մեջքի, կրծքի, որովայնի և վերջույթների։

Գլխի մկանները բաժանվում են երկու խմբի՝ դիմախաղի և ծամիչ։ Դեմքի արտահայտությունը՝ ուրախություն, վիշտ, թախիծ, զայրույթ, առաջանում է դիմախաղի մկանների կծկումներով և թուլացումներով։ Այդ մկանները մասնակցում են նաև բերանի, ակնակապիճի, քթի բացվածքների փոփոխությանը, իրականացնում են այտերի, շրթունքների շարժումները։ Դիմախաղի մկանները մի ծայրով ամրանում են գանգոսկրերին, մյուս ծայրով՝ մաշկին։ Այս մկանները համեմատաբար լավ զարգացած են մարդկանց և կապիկների մոտ։ Ծամիչ մկաններն իրականացնում են ստորին ծնոտի շարժումները՝ վեր, վար, աջ, ձախ, առաջ և հետ։

Մեջքի մկանները ստորին վերջույթների մկանների հետ միասին ապահովում են մեր մարմնի ուղղաձիգ դիրքը, իրանի շարժումները։ Մեջքի երկարությամբ դասավորված մկանների կծկման շնորհիվ իրանը կարող է հետ կորանալ։

Որովայնի մկանները կատարում են բազմատեսակ ֆունկցիաներ։ Նրանք ապահովում են իրանի դեպի առաջ և կողքեր թեքվելը, աջ և ձախ շրջվելը, որովայնի օրգանները պահում են բնականոն դիրքում, հեշտացնում աղիների դատարկումը, միզարձակումը։ Այս մկանները կծկվելիս ճնշում են գործադրում ներքին օրգանների վրա, ուստի կոչվում են մամուլի մկաններ: Սրանք պաշտպանում են նաև որովայնի խոռոչի մկանները հարվածներից և վնասվածքից: 

Վերջույթների մկանները կարևոր դեր են խաղում տեղաշարժման ժամանակ, ֆիզիկական աշխատանք կատարելիս՝ իրենց վրա կրելով մարմնի ամբողջ ծանրությունը։ Հատկապես լավ զարգացած է սրունքի հետևի կողմում գտնվող ձկնամկանը, որը կծկվելով ոտքը ծալում է ծնկան հոդում, բարձրացնում կրունկը։ Այդ շարժումները կարևոր են վազելիս, քայլելիս։ Ազդրի վրա տեղադրված է մարդու մարմնի ամենաերկար մկանը` (դերձակամկանը՝ մինչև  50  սմ):

Քառագլուխ մկան

Մարդու յուրաքանչյուր շարժում իրականանում է հակադիր ներգործող երկու խումբ մկանների՝ ծալող և պարզող, համաձայնեցված գործունեությամբ: Անընդհատ, առանց հանգստի ֆիզիկական աշխատանք կատարելիս մկանի աշխատունակությունն աստիճանաբար փոքրանում է:

Հայոց պատմություն

Ռուսթուրքական պատերազմ 1877-1878

Հակամարտություն Օսմանյան կայսրության և Ուղղափառ եկեղեցու դաշինքի միջև Ռուսական կայսրության գլխավորությամբ, որի մեջ էին մտնում Բուլղարիան, Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան: Մարտերը տեղի ունեցան Բալկաններում և Կովկասում, պատճառը 19-րդ դարի վերջին բալկանյան ազգայնականության աճն էր: Լրացուցիչ պատճառներից էին Ռուսաստանի նպատակները վերականգնելու տարածային կորուստները Ղրիմի պատերազմի ժամանակ, վերականգնել դիրքերը Սև ծովում Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող ազատատենչ ժողովուրդների օգնությամբ:

Դաշնակիցները Ռուսաստանի գլխավորությամբ հաղթեցին պատերազմում: Արդյունքում Ռուսաստանին Կովկասում անցան Կարսը և Բաթումը, ինչպես նաև Բուդյակ տարածաշրջանը: Պաշտոնապես անկախություն ձեռք բերեցին Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան, որոնք դե ֆակտո անկախացել էին մինչև պատերազմը: Մոտ հինգ դար (1396–1878) լինելով օսմանյան լծի տակ` Բուլղարիան վերահիմնադրվեց որպես Բուլղարիայի իշխանություն, որի տարածքը անցնում էր Դանուբ գետից մինչև Ստարա Պլանինա (բացառությամբ հյուսիսային Դոբրուդջայից, որն անցավ Ռումինիային), ինչպես նաև Սոֆիա տարածաշրջանը, որը դարձավ նոր պետության մայրաքաղաք: 1878 թվականի Բեռլինի կոնգրեսով թույլատրվեց Ավստրո-Հունգարիային օկուպացնել Բոսնիան և Հերցեգովինան, իսկ Մեծ Բրիտանիային` Կիպրոսը:

Սկզբում կնքված Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որը ստորագրվել է մարտի 3-ին, այժմ տոնվում է որպես ազատության օր Բուլղարիայում:

Ռուս-թուրքական պատարերազմի արդյունքում նաև միջազգայնացվեց հայկական հարցը: Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող հայերի մեծ մասը ընդունում էր ռուսներին որպես ազատագրողներ:

Հայկական հարցի միջազգայնացում

Ռուս-թուրքական պատերազմի հետևանքներից էր նաև Հայկական հարցի միջազգայնացումը: Օսմանյան կայսրության արևելյան մասի (Արևմտյան Հայաստան) շատ հայեր ռուսներին ընդունում էին որպես իրենց ազատագրողներ: Հայերը բռնությունների զոհ էին դառնում թուրքերի և քրդերի կողմից և օգնություն էին խնդրում ռուսներից, որպես անվտանգության երաշխավորներ: 1878 թվականի հունվարին Պոլսո հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը դիմեց Ռուսաստանի ղեկավարությանը` հույս ունենալով, որ հաշտության պայմանագրով ռուսները Արևմտյան Հայաստանը կդարձնեն Ռուսական կայսրության մարզ և որի ինքնիշխանությունը կմնա հայերին:

Այնուամենայնիվ Մեծ Բրիտանիան համաձայն չէր ռուսներին զիջել այսքան մեծ տարածներ և Սան Ստեֆանոյի պայմանագիրը վերափոխվեց Բեռլինի կոնգրեսում, որը կայացավ 1878 թվականի հունիսին: Հայկական պատվիրակությունը Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ մեկնեց Բեռլին ներկա գտնվելու կոնֆերանսին, սակայն հայերին չթույլատրվեց մասնակցել քննարկումներին: Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածը վերափոխվեց և ռուսական զորքերի թուրքական տարածքներում ներկայության մասին դրույթները հանվեցին: Բեռլինի պայմանագրով հոդվածը դարձավ 61-րդը:

Քանի որ կետը վերափոխվեց, բարեփոխումներ տեղի չունեցան: 1878 թվականին, երբ Խրիմյան Հայրիկը ձեռնունայն վերադարձավ Բեռլինի կոնգրեսից, ահա այսպես նա ներկայացրեց իր տպավորությունները: Բեռլինում բոլոր հպատակ ազգերի համար բաժանվում էր հոգեճաշ հարիսա, դուք ինձ ուղարկել էիք, որպեսզի ես գնամ և բերեմ մեր բաժինը: Բոլորը եկան իրենց երկաթե շերեփներով, վերցրին ու տարան իրենց բաժինը, երբ ես փորձեցի վերցնել մեր բաժինը, իմ շերեփը թղթից էր ու լղճվեց մնաց հարիսայի մեջ, ես մնացի ձեռնունայն: Այդ բառերից հետո անցել է 139 տարի, սակայն հայկական շերեփը դեռ երկաթից չէ: Իսկ, որը պետք է լինի այդ երկաթե շերեփը՝ բանա՞կը… ոչ միայն: Երկաթե շերեփը միայն հզոր տնտեսությունն ու կառավարման համակարգը չէ: Հայրենիքը առանց պետության նման է թղթե շերեփի: Դրանից հետո հայ մտավորականներ և հայ համայնքը, որը գաղթել էր Եվրոպա և Ռուսաստան, 1880-ական և 1890-ական թվականներին ստեղծացին կուսակցություններ և հեղափոխական միություններ, որպեսզի ճնշում գործադրեին Օսմանյան կայրության վրա և պաշտպանեին հայ ժողովրդի շահերը, որոնք ապրում էին Արևմտյան Հայաստանում:

Ուսումնական ճամբար

Հաշվետվություն

Ուսումնական ճամբարին մասնակցել եմ հեռավար կերպով: Ընտրել եմ մաթեմատիկոսների ջոկատը, քանի որ շատ եմ սիրում մաթեմատիկա առարկան: Հաշվի առնելով համավարակը՝ չեմ մասնակցել որևէ ճափորդության: Շատ հետաքրքիր խնդիրներ եմ լուծել ուսումնական ճամբարի ընթացքում: Կատարել եմ նաև օլիմպիադայի առաջադրանքները, որոնք նույնպես հետաքրքիր էին:

Հանրահաշիվ

Մաթեմատիկական օլիմպիադա

1. 2)45

2. 2)5

3. 3)18

4.1)9

5. 4)0

6. 2)12

7. 4)56

8. 3)10

9. 1)50

10. 2)11

11. 2)32

12. 1)2

13.  3)0

14. 1)150

15. 4)այլ պատասխան

16. 2019 ճառագայթ սպիտակ է, մեկ հատ սև

17. 1բանանը=1նարինջ+100դրամ

      2 նարինջ+1բանան=2 նարինջ+(1նարինջ+100դրամ)=700 դրամ

      3 նարինջը=700-100=600 դրամ

      1 նարինջը=600:3=200 դրամ

18. 45×2=90կմ/ժ=25մ/վ

      250:25=10վ

19. 900

20. 41×18:24=30,75

Կենսաբանություն

Հենաշարժիչ համակարգ: Ոսկրերի կառուցվածքը և աճը

Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հետևյալ ֆունկցիաները`

 Հենարանային

 Պաշտպանական

 Տեղաշարժման

 Արյունաստեղծ

Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։ Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է, ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը, կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը, խոշոր անոթները, կոնքերը՝ սեռական, միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։ Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի, ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկորը նաև արյունաստեղծ օրգան է։

Ոսկրահյուսվածք

 Կմախքի ոսկրերը կազմված են ոսկրահյուսվածքից, որը շարակցական հյուսվածքի տարատեսակ է։ Այն կազմված է ոսկրաբջիջներից, օրգանական ու անօրգանական միացություններ պարունակող միջբջջային նյութից, որը կազմում է ոսկրահյուսվածքի  2/3 -ը։ Այն պինդ է և ամուր, օժտված է մեխանիկական բարձր հատկություններով և ամրությունը գերազանցում է երկաթին ու գրանիտին։ Ոսկրահյուսվածքը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր, նրանում մշտապես կատարվում է ոսկրի քայքայում և ստեղծում։

Ոսկրերի կառուցվածքը և տեսակները

Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։ Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։ Այն բարակ, ամուր, արյունատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։ Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։ Շրջոսկրի տակ գտնվում է հոծ ոսկրահյուսվածքը, իսկ դրա տակ՝ սպունգանման ոսկրահյուսվածքը: Վերջինս կատարում է արյունաստեղծ ֆունկցիա: Տարբերում են ոսկրերի հետևյալ տեսակները  խողովակավոր, տափակ և սպունգանման (խառը)։

Խողովակավոր երկար ոսկրերը սնամեջ են, որն ապահովում է նրանց ամրությունը և թեթևությունը։ Յուրաքանչյուրը կազմված է մարմնից և երկու հաստացած ծայրերից՝ գլխիկներից։ Մարմինը կազմված է խիտ ոսկրանյութից, որի ներսում գտնվում է դեղին ոսկրածուծով լցված ոսկրային խոռոչը։ Գլխիկները կազմված են սպունգանման նյութից, որի խորշիկներում գտնվում է կարմիր ոսկրածուծը։ Արտաքինից գլխիկները ծածկված են ապակենման աճառով։

Խողովակավոր ոսկրերը կազմում են վերջույթների կմախքը և կատարում լծակների ֆունկցիա։ Տարբերում են երկար (բազուկոսկր, ազդրոսկր) ևկարճ (մատոսկր) խողովակավոր ոսկրեր։

Սպունգանման (խառը) ոսկրերը կազմված են սպունգանման ոսկրանյութից և ծածկված են խիտ ոսկրանյութի բարակ շերտով (ող, դաստակի ոսկրեր)։

 Տափակ ոսկրերը երկու կողմից պատված են խիտ ոսկրանյութի թիթեղով, որոնց միջև գտնվում է սպունգանման նյութ։ Դրանք մասնակցում են խոռոչների գոյացմանը և կատարում պաշտպանական ֆունկցիա (գանգի ոսկրեր, կոնքոսկր):

Ոսկրերի աճը

Ոսկրերն աճում են երկարությամբ և հաստությամբ։ Ոսկրի աճը հաստությամբ պայմանավորված է շրջոսկրի ոսկրաստեղծ հատկությամբ։ Նրա ներքին մակերեսի բջիջների բաժանման շնորհիվ ոսկրի մակերևույթին առաջանում են ոսկրաբջիջների նոր շերտեր, իսկ դրանց շուրջը՝ միջբջջային նյութ։ Ոսկրերի ծայրերում գտնվող աճառահյուսվածքի բջիջների բաժանման շնորհիվ ոսկրերն աճում են երկարությամբ։

Ոսկրերի աճը կարգավորում է հիպոֆիզի առջևի բլթի աճի հորմոնը։ Չափահաս մարդու ոսկրերը չեն աճում, սակայն հին ոսկրանյութի փոխարինումը նորով շարունակվում է ամբողջ կյանքում։

 Ոսկրերն ունեն բարդ քիմիական բաղադրություն, կազմված են օրգանական և անօրգանական միացություններից։ Ոսկրերի բաղադրության մեջ մտնում է մոտ  50 % ջուր, օրգանական միացությունները կազմում են  28 %, իսկ անօրգանական միացությունները՝  22 %:

Պատմություն

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԱՄԱՆՈՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Նոր տարին այն եզակի, նույնիսկ միակ տոնն է, երբ բոլոր մարդիկ առանց բացառության փորձում են հավատալ հրաշքների, ցանկություններ են պահում եւ նվերներ մատուցում եւ բոլորը սպասում են Ձմեռ Պապուն, Սանտա Կլաուսին կամ Յուլ Տոմտոնին: Որտեղ, ինչպես, ինչ եւ ինչքան Ձմեռ Պապիկներ, նվերներ, անակնկալներ կփորձենք պատմել այս էջում: Բուլղարիայում ավանդույթի համաձայն Նոր տարին դիմավորում են տանը: Տոնակատարության սկզբից տան կրտսերը կանգնում է տոնածառի մոտ եւ երգում, իսկ մեծահասակները նրան նվերներ են մատուցում: Սակայն ամենահետաքրքիրը սկսվում է 00:00-ին հնչող ղողանջներից հետո, երբ մի պահ անջատվում է լույսը ամանորյա համբույրների համար: Դրանից հետո միայն տանտիրուհին սկսում է կտրտել ամանորյա անակնկալ-կարկանդակը: Եթե կարկանդակի միջոցով բաժին է հասնում կոպեկ՝ կբերի հարստություն, իսկ վարդի ճյուղը կբերի սեր: Այդպիսի «թխվածքային անակնկալներ» ընդունված են նաեւ Ռումինիայում եւ Ավստրալիայում: Նմանատիպ ավանդույթ կա պորտուգալացիների մոտ նույնպես. Սուրբ Ծննդի նախօրեին նրանք նվիրում են «արքայական կարկանդակ»: Բացի չրերից եւ ընդեղենից դրա մեջ կա մեկ փոքրիկ մեդալ կամ արձանիկ: Գտնողի համար դրանք նշանակում են մաղթանք. «Խաղաղություն քո տանը»:

Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա: Այն եւս անակնկալով է: Շիլայի առանձնահատկոթյունն այն է, որ այնտեղ թաքնված է ընկույզ կամ նուշ: Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին: Եթե նրանցից որեւէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում ամուսնությունից խուսափել այլեւս չի լինի: Ամուսնացածների համար շիլայի անակնկալը խոստանում է պարզապես հաջող տարի: Դա եւս վատ չէ:

Մեծ Բրիտանիայում նվերները պատվիրում են «Father Christmas»-ն (բառացի նշանակում է Ծննդյան Հայր): Նրան գրում են նամակ՝ մանրամասն թվարկելով եւ բացատրելով, թե ինչ են ցանկանում: Նամակն այնուհետեւ գցում են բուխարիի մեջ: Ծխնելույզից դուրս եկող ծուխը ճիշտ տեղը կհասցնի ուղարկված նամակը: Ի դեպ, բրիտանացիների նվերները գրեթե նույն արժողության են, իսկ կարգի համաձայն, դրանք բաժանվում են վիճակահանության միջոցով: Իսկ Իտալիայում անցնող տարվա վերջին օրը բոլոր պատուհաններից դուրս են թափում անպիտան իրերը: Իտալացիները նախընտրում են Նոր տարի մտնել ոչ միայն տան նորացված հարդարանքով, այլեւ նոր հագուկապով: Սակայն իտալական հին ավանդույթը այլ է. դեկտեմբերի 31-ին տղամարդիկ եւ կանայք հարազատներին նվիրում են կարմիր գույնի ներքնազգեստ: Հենց այդ գույնն է խորհրդանշում նորությունը: Իսկ փոքրիկ իտալացիները նվերներ են սպասում Ձմեռ Պապու կնոջից, որը անվանվում է ոչ թե Ձյունանուշ, այլ Լա Բեֆանա:

Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է: Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջը: Այդ օրը տեղի ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է Բեշերունգ: Ամանորի ճաշկերույթի ամենակարեւոր մասը կոչվում է «der Lebekuchen»՝ մեղրաբլիթ-քաղցրաբլիթը: Ալյուրից, շաքարից եւ չամիչից պատրաստված այդ «իսկական հրաշքը» 16-րդ դարում երբեմն կարող էր մեկ երկար նստարանի չափ լինել: Անկախ նրանից, թե չինական հորոսկոպով ինչ կենդանու տարի է լինելու, Հարավային Գերմանիայում եւ Ավստրիայում մարդիկ շատ հաճախ իրար նվիրում են ապակյա կամ ճենապակյա խոզուկներ, որոնք հիմնականում գանձանակ են լինում:

Հյուսիսային Հնդկաստանի բնակիչները Ամանորին գերադասում են հագուստը զարդարել վարդագույն, կարմիր, մանուշակագույն կամ սպիտակ ծաղիկներով: Հնդիկ մայրերը քաղցրավենիքները, ծաղիկները եւ փոքրիկ նվերները դնում են առանձին սկուտեղի վրա, իսկ առավոտյան երեխաները աչքերը փակում են եւ սպասում, որ իրենց մոտեցնեն սկուտեղի մոտ՝ նվերը ստանալու համար:

Ճապոնիայում կա ավանդույթ. Ամանորից առաջ միմյանց նվիրում են բացիկներ այն կենդանու պատկերով ում տարն գալիս է: Սակայն ճապոնական տան հիմնական զարդարանքը «կադոմացու»-ն է (ելքի մոտի սոճի): «Կադոմացու»-ն յուրօրինակ ողջույն է Նոր տարվա սրբին: Սովորաբար «կադոմացու»-ն պատրաստում են սոճիից, բամբուկից եւ բրնձի հյուսված ցողուններից: Ճապոնացիներն իրենց տունը զարդարում են նաեւ ձարխոտի եւ մանդարինի տերեւներով: Ի դեպ, Նոր տարվա առաջին վայրկյաններից ճապոնացիները սկսում են ծիծաղել, քանի որ համոզված են, որ ծիծաղը նոր տարում իրենց հաջողություն կբերի:

Ծննդյան օրերին Չինաստանում հայտնվածներն առաջին հերթին նկատում են Լույսի Ծառեր: Դա մեր տոնածառի նախատիպն է: Լույսի Ծառերը զարդարվում են արեւելյան ճոխությամբ, վառ լապտերիկներով, ծաղիկներով եւ ծաղկաշղթաներով: Նույն ձեւով զարդարվում են նաեւ տները: Տոնի նախօրեին փոքրիկ չինացիները տան պատերին կախում են գուլպաներ, որտեղ Դուն Չե Լաո Ռենը՝ Ծննդյան Պապիկը, դնում է իր նվերները:

Արեւելա-ասիական մի շարք երկրներում՝ Վիետնամում, Կամպուչիայում, Կորեայում, Մոնղոլիայում եւ այլն: Ամանորի պարտադիր իրերից է գեղեցիկ զարդարված փոցխը: Ամենայն հավանականությամբ հենց այդ փոցխի միջոցով են Ամանորի գիշերը «դիզում երջանկությունը»: Ի դեպ, Արեւելքում տարածված են նաեւ ծննդյան տոնավաճառները, որտեղից կարելի է ձեռք բերել ոչ միայն հագուստ, կոշիկ, սնունդ եւ այլն, այլեւ երազանքներ, հույսեր եւ երջանկություն: Այդ տոնավաճառում, օրինակ՝ կարելի է ձեռք բերել «դարումա»՝ փայտյա կամ փափուկ մի խաղալիք, որը բուդդայական պանթեոնից է: Կարելի է ձեռք բերել նաեւ «համայումի»՝ բութ ծայրով եւ սպիտակ բմբուլներով աղեղներ, որոնք կոչված են տնից վտարել չար ուժերին: Կարելի է ձեռք բերել նաեւ «տակառա-բունե»՝ բրնձով լի նավակներ, որտեղ նստած են յոթ սրբեր: Այդ իրը խորհրդանշում է բարիք եւ հաջողություն:

Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը եւ բրնձի շիլան: Իսկ Ծննդյան տոնի գլխավոր դերակատարներից է «Joulupukki»-ն: Ֆիններն այդպես են կոչում Ձմեռ Պապին: Նախկինում նա բացի նվերներից իր հետ բերում էր նաեւ ճիպոտներ, իսկ իր այցը սկսում էր հետեւյալ խոսքերով. «Կա՞ն, արդյոք, այս տանը խելոք երեխաներ»: Այսօր դաստիարակության գործոնը գրեթե վերացել է եւ բոլոր երեխաները ստանում են նվերներ:

Ամերիկայում ավելի շատ ուշադրություն է դարձվում ոչ թե նվերին, այլ փաթեթավորմանը: Ծննդյան տոնի օրը բոլորը կարող են ժամերով եւ մեծ ուրախությամբ բացել նվերը, որը կաղամբի նման փաթաթված է բազմաթիվ թղթերի մեջ:

Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ, չնայած կան որոշակի կանոններ: Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը: Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»:

Էստոնիայում, ինչպես նաեւ Ավստրիայում եւ Շոտլանդիայում երջանկություն նոր տարում կբերի փողոցում հանդիպած ծխնելույզ մաքրողը, որը պարտադիր ձեռքին պետք է ունենա աշխատանքի համար անհրաժեշտ իրերը: Շոտլանդիայում նաեւ Ամանորի գիշերը գնում են հարեւան-բարեկամների տուն՝ նախապես վերցնելով մի կտոր քաղցրաբլիթ, մեկ գավաթ գինի եւ մի փոքրիկ կտոր ածուխ: Շոտլանդացիների տեսանկյունից դա ամենալավ ձեւն է ամբողջ տարվա համար ապահովել սննդամթերք, խմիչք եւ տաքություն:

Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր: Այդ նվերը պայմանավորված է նրանով, որ ձմռանը Բեւեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության եւ ուրախության խորհրդանիշն է: Շվեդական տներում Ամանորի տոնակատարությունը սկսվում է նրանից, որ հայրիկները տնից դուրս են բերում աղբը , իսկ վերադառնում են Յուլ Տոմտենի՝ Ձմեռ Պապու կերպարանքով: Երբ ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը բոլորը սկսում են սերպանտին շաղ տալ, շվիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտենն էլ նվերներ բաժանել: Այդպիսի աղմուկ-աղաղակի պայմաններում Նոր Տարին մուտք է գործում Շվեդիա:

Հրեաների Նոր տարին կոչվում է Ռոն Աշանա: Հրեական տարվա վերջին ամսում առավոտյան աղոթքում կարդում են «Սլիխոթ»՝ հատուկ աղոթք, որում ասվում է գործած մեղքերի մասին եւ խնդրում են Աստծուն ներել դրանք: Սակայն Ամանորի դիմավորումը ուրախ տան է: Ռոն Աշանային հրեաների սեղանին միշտ պետք է լինի մեղր եւ խնձոր: Խնձորի կտորները թաթախում են մեղրի մեջ եւ ուտում են:

Տոնի նախօրեին Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ նուգա եւ շամպայն: Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է եւ հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ՝ այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու եւ խաղող ուտելու համար: Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 գիլա: Յուրաքանչյուր գիլան խորհրդանշում է տարվա ամիսը, իսկ եթե հասնում են ուտել բոլոր 12 գիլաներն, ապա դրանով գրեթե «երաշխավորվում» է բաղձալի երազանքի կատարումը: Ի դեպ, այս ավանդույթը տարածվում է նաեւ նրանց վրա, ով Նոր Տարին դիմավորում է տանը: Խաղողի գիլաներ դրվում են բոլոր ամանների մեջ:

Հայոց լեզու

1․ Նշի՛ր բայածանցը և գրի՛ր ածանցի տեսակը։

Մոտենալ, ցատկոտել, կորչել, վախենալ, խաղացնել, կոտրվել, պատռոտել, հեռացնել, հագնել, գրվել, կարդացնել, մրոտել, հասցնել։

1․ Նշի՛ր բայածանցը և գրի՛ր ածանցի տեսակը։

Մոտենալ — են, սոսկածանց

ցատկոտել — կոտ, բազմապատկական

կորչել — չ, սոսկածանց

վախենալ — են, սոսկածանց

խաղացնել — ացն, պատճառական

կոտրվել — վ, կրավորական

պատռոտել — ոտ, բազմապատկական

հեռացնել — ացն, պատճառական

հագնել — ն, սոսկածանց

գրվել — վ, կրավորական

կարդացնել — ացն, պատճառական

մրոտել — ոտ, բազմապատկական

հասցնել — ցն, պատճառական:

2․ Գրի՛ր հինգ սոսկածանցավոր, հինգ պատճառական, հինգ բազմապատկական և հինգ կրավորական բայ։

Սոսկածանցավոր-փոքրանալ, հագնել, դնել, բռնել, մանրանալ

Պատճառական-խաղացնել, աշխատացնել, վախեցնել, խոսեցնել, մոտեցնել

Բազմապատկական-կտրատել, կեղտոտվել, պարտվել, ներկոտվել, ջրոտվել

Կրավորական-նկարվել, հաշվարկել, վարվել, բռնվել, կոտրվել

3․ Դո՛ւրս գրիր սահմանական եղանակի ժամանակային ձևերը։ Գրի՛ր ժամանակային ձևը, դեմքը, թիվը։

Նա իրեն միայնակ և անզոր էր զգում (անկատար անցյալ, III դեմք, եզակի) դատարկ դասարանում, բոլոր տղաները տուն էին գնում՝ (անկատար անցյալ, III դեմք, հոգնակի թիվ) Դեն Սիդը, Ջեյմս Միսիպպոն, Դիկ Կորկորանը, նրանք բոլորը քայլում էին (անկատար անցյալ, III դեմք, հոգնակի թիվ)  Հարավային Խաղաղականի երկաթգծի երկայնքով՝ ծիծաղելով, խաղալով, իսկ Միսս Ուիսիգի այս խելացնոր միտքը տանջում էր (անկատար անցյալ, III դեմք, եզակի) իրեն:

4․ Հոլովի՛ր տուն, աղջիկ, ժամանակ, մարդ բառերը։

Ուղղական-տուն, աղջիկ, ժամանակ, մարդ (ո՞վ, ի՞նչ)

Սեռական-տան, աղջկա, ժամանակի, մարդու(ո՞ւմ, ինչի՞)

Տրական-տանը, աղջկան, ժամանակին, մարդուն(ո՞ւմ, ինչի՞ն)

Բացառական-տնից, աղջկանից, ժամանակից, մարդուց(ումի՞ց, ինչի՞ց)

Գործիական-տնով, աղջկանով, ժամանակով, մարդով(ումո՞վ, ինչո՞վ)

Ներգոյական-տան մեջ, աղջկա մեջ, ժամանակի մեջ, մարդու մեջ (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)

5.Առաջին շարքից ընտրիր նախածանցը և 2-րդ շարքից արմատը  և կազմիր 6 նախածանցավոր բառ:

Ենթ     անկյունագիծ       ֊

    նախ     շրջադարձ         

     հար      գլխագին              

     արտ     տևողություն        

     վեր      մշտավառ            

     առ      սահմանապահ

Օրինակ՝ ենթագլուխ,․․․

6․ Բառարանի օգնությամբ բացատրի՛ր դարձվածքները։

Իրար սրտից ջուր խմել – իրար հանդեպ հաճելի վարմունք ունենա

Հազար մաղով անցկացրած – առանց ամոթի՝ անամոթ

Հիվանդի համար ջուր բերող – դանդաղաշարժ, ծանրաշարժ

Գլխին կրակ թափել – ուժեղ բարկանալ մեկի վրա

Կանաչ-կարմիրը կապել – զարդարել

Կոպեկի համար մեռած – ագահաբար խնայող՝ ժլատ

Ուրիշի բնում ձու ածել – օտարին կամ ուրշին օգուտ տվող

Ոտքի կոխան դարձնել – ոտքերի տակ տալ, ոտնահարել

Փուշը մատից հանել – նեղության պահին օգնության գալ

Գրքի մի երեսը կարդալ — հարցին մոտենալ մեկ կողմից

7. Ո՞ր դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել

2.երեսից կախվել – թախանձել

3.արյունը ջուր դառնալ – սահմռկել

4.աչքերը փակել – ժպտալ /մահանալ/

5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել

6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ

7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել

8. գլխին տալ — ուրախանալ:

8․ Յուրաքանչյուր բառի համար գրի՛ր 1-ական հոմանիշ և հականիշ բառ:

Թյուր-հոմանիշ՝ սխալ, հականիշ՝ ճիշտ

Շնորհալի-հոմանիշ՝ տաղանդավոր, հականիշ՝ ապաշնորհ

Նուրբ-հոմանիշ՝ բարակ, հականիշ՝ կոշտ

Անաչառ-հոմանիշ՝ արդար, հականիշ՝ անազիվ

Երախտագետ-հոմանիշ՝ շնորհակալ, հականիշ՝ ապերախտ

Անդորր-հոմանիշ՝հանդարտություն, հականիշ՝ աղմուկ

Անաղարտ-հոմանիշ՝ անբիծ, հականիշ՝ պիղծ

Պարկեշտ-հոմանիշ՝ համեստ, հականիշ՝ անհամեստ

Ահռելի-հոմանիշ՝ մեծ, հականիշ՝ մանր

Հանդուգն-հոմանիշ՝ համարձակ, հականիշ՝ խոնարհ

Փութաջան-հոմանիշ՝ ջանասեր, հականիշ՝ ծույլ Խրթին-հոմանիշ՝ բարդ, հականիշ՝ հեշտ