Մաթեմատիկա

1-ից մեծ և 100-ից փոքր քանի՞ բնական թիվ կա, որ ոչ 2-ի է բաժանվում, ոչ էլ 3-ի:

99:3=33

99-33=66

66:2=33

Պատ. 33

2. Տրված է բնական եռանիշ թիվ, որի թվանշանների արտադրյալը 105 է: Որքա՞ն է այդ թվի թվանշանների գումարը:

105:5=21

21:7=3

5+7+3=15

3. 1111/101 = 11 հավասարությունը ճիշտ է: Որքա՞ն է 3333/101 + 6666/303 գումարի արժեքը:

3333:101=33

6666:303=22

33+22=55

4. Երեք հաջորդական բնական թվերի գումարը վերջանում է 2020-ով: Գտեք այս պայմանին բավարարող ամենափոքր թվերի եռյակը:

Լուծում չունի, որովհետև 2020-ը չի բաժանվում 3-ի, իսկ 3 հաջորդական բնական թվերի գումարը բաժանվում է 3-ի:

5. Հավասարասրուն եռանկյան սրունքին տարած միջնագիծը եռանկյան պարագիծը բաժանում է 15սմ և 6սմ մասերի: Գտեք այդ եռանկյան կողմերի երկարությունները:

15-6=9

15+6=21

9+9=18

21-18=3

3:3=1

9+1=10

Պատ.1սմ, 10սմ, 10սմ

Մաթեմատիկա

Եթե անհայտ թիվը փոքրացնենք 17-ով և արդյունքը եռապատկենք կստանանք 54։ Գտեք անհայտ թիվը։

Լուծում

  1. 54:3=17
  2. 17+17=34

5կգ ծիրան և 3կգ խնձոր գնելու համար պետք է վճարել 2100 դրամ, իսկ 7կգ ծիրան և 4կգ խնձոր գնելու համար՝ 2900 դրամ։Քանի՞ դրամ պետք է վճարել  1կգ խնձոր գնելու համար։

Լուծում

7ծ + 4խ=2900

5ծ + 3խ=2100

2ծ + 1խ=800

3ծ + 2խ=1300

1ծ + 1խ=500

1ծ + 0խ=300

0ծ + 1խ=200

Պատ. 1 կգ խ -200 դ

Երեք հաջորդական բնական զույգ թվերի գումարը 48 է։Գտեք այդ թվերի արտադրյալը։

Լուծում

  1. 48:3=16
  2. 16-2=14
  3. 16+2=18
  4. 14*16*18=4032

Հանդիսատեսները կինոդահլիճից կարող են դուրս գալ նեղ և լայն դռներով: Եթե բացեն միայն նեղ դռները, բոլոր հանդիսատեսները դուրս կգան12 րոպեում, իսկ եթե բացեն միայն լայն դռները, բոլոր հանդիսատեսները դուրս կգան 4 րոպեում: Որքա՞ն ժամանակում դուրս կգան բոլոր հանդիսատեսները, եթե միաժամանակ բացեն բոլոր դռները:

Լուծում

  1. 12:4=3
  2. 12-3=9
  3. 9:3=3

Պատ. 3ր

Ուղղանկյուն եռանկյան անկյուններից մեկը 20 աստիճան է: Հաշվեք ուղիղ անկյան գագաթից տարված բարձրությունով և անկյան կսորդով կազմված անկյան մեծությունը:

Լուծում

  1. 180-90-20=70
  2. 90:2=45
  3. 70-45=25

Պատ.250

Երկու ճանապարհորդ քայլում էին ճանապարհով՝ իրար ետևից: Ճանապարհի հարթ մասում նրանք քայլում էին նուն՝ 6 կմ/ժ արագությամբ և նրանց միջև հեռավորությունը 200մ էր: Վերելքին նրանք շարժվում էին նույն՝ 4կմ/ժ արագությամբ: Որքա՞ն էր նրանց միջև հեռավորությունը վերելքում:

Լուծում

  1. 6  կմ/ժ=1.67 մ/վ
  2. 4  կմ/ժ=1.11 մ/վ
  3. 200:1,67=120 վ
  4. 120*1.11=133 մ

Պատ.133 մ

Աշխարհագրություն

1.Ռասսաներ՝ եվրոպեոիդ, մոնղոլոիդ, նեգրոիդ և ավստրալոիդ:

Եվրոպեոիդ՝սպիտակկամ թուխ մածկ, միջին կամ բարձր հասակ, սև կամ խարտյած մազեր:

Մոնղոլոիդ՝ սև, կոշտ և ուղիղ մազեր, մաշկի թուխ կամ դեղնավուն մաշկ,տափակ դեմք, աչքերի նեղ բացվածք, խիստ արտահայտված այտոսկրեր:

Նեգրոիդ՝ մաշկի մուգ գույն, գանգուր մազեր, լայն քիթ, հաստ շուրթեր:

Ավստրալոիդ՝ մուգ գույնի մաշկ, հաստ շուրթեր, լայնանիստ քիթ, զարգացած մազածածկույթ:

2.Աշխարհի ժողովուրդները դավանում են տարբեր կրոններ: Սակայն ամենամեծաքանակ հետևորդներն ունեն երեքը՝ քրիստոնեությունը, մահմեդականությունը (իսլամ) և բուդդայականությունը: Դրանք համարվում են համաշխարհային կրոններ:

Քրիստոնեությունն ունի մի քանի ուղղություն: Գլխավոր ուղղություններն են կաթոլիկությունը, ուղղափառությունը և բողոքականությունը:

Մահմեդականության երկու ուղղություններն են սուննիզմը և շիիզմը:

Հնագույն կրոններից է հուդայականությունը, որի դավանորդները հրեաներն են:

Русский язык

1. Напишите по образцу

Хорошо – лучше; плохо – хуже ;  много – больше ;  мало – меньше ; поздно – позже, часто  – чаще ; громко – громче ; тихо  – тише  .

2. Выпишите слова в два столбика: с о в корне, с а в корне. 

 Загорелый, растворимый, наклониться, поклон, пловец, подгореть, пловчиха, творчество, склонение, творительный, загореть, пловцы, сгореть, загореться, обгореть, наклон.

Плавать, заря,  загар, плавательный, кланяться, плавание.

3. Выпишите слова с корнем -раст-(-ращ-) рос-. Восстановите по этим опорным словам текст.

Папирус — это болотное растение. Ещё в древние времена оно росло в Египте по берегам Нила. Папирус выращивали, чтобы делать из него бумагу. Когда папирус вырастет, достигнув 3—5 метров и толщины с руку, проникнуть в его заросли невозможно: это плотная стена. Корни папируса сплетаются, и, разрастаясь, группа растений отрывается от берегов и образует своеобразный островок, который медленно плывет по реке.

Такие островки задерживают движение кораблей, мешают судоходству.

Путешественники, побывавшие в тропиках Африки, утверждают, что видели папирус, который произрастает на озере Чад.

Մաթեմատիկա

  1. Մտապահված թվին գումարեցին նրանից 1-ով մեծ թիվը, հետո ստացված գումարից հանեցին մտապահված թվից մեկով փոքր թիվը: Արդյունքում ստացան 23: Ո՞րն էր մտապահված թիվը: *

X+(X+1)-(X-1)=23

X+X+1-X+1=23

X+2=23

X=23-2=21

  • 798 թվի մեջ բոլոր թվանշանները տարբեր են: Այդ թվին մոտ ո՞ր թիվն է, որ ունի նույն առանձնահատկությունը:

687

  • Շոկոլադե սալիկը բաղկացած է 12 սև և 12 սպիտակ կտորներից, տե՛ս նկ.-ը: Կառլսոնը ուզում է կտրել 2×2 սալիկ այնպես, որում սպիտակ և սև սալիկների քանակը լինեն հավասար: Քանի՞ հնարավոր տարբերակ կա: *

8 տարբերակ

  • Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնց թվանշանների գումարը հավասար է 3: *

102, 111, 120, 201, 210, 300

  • Դավիթը 2015 թվականին կդառնա այնքան տարեկան, որքան որ իր ծննդյան տարեթվի թվանշաների գումարն է: Ե՞րբ է ծնվել Դավիթը: *

2011,  2+0+1+1=4    2015-2011=4

  • Դասերից հետո, դասարանում մնաց մի քանի սովորող: Նարեն ասաց. -եթե ինձ չհաշվենք, ապա տղաներն ավելի շատ են քան աղջիկները: Արամն ասաց.- եթե ինձ չհաշվենք, ապա աղջիկները ավելի շատ են, քան տղաները: Երկուսդ էլ ճիշտ եք, -ասաց Կարենը: Ամենաքիչը քանի՞ աղջիկ և քանի՞ տղա էր մնացել դասարանում:

3 տղա        3 աղջիկ

  • 4000538 թվից հինգ թվանշան այնպես ջնջեք, որ մնացած թիվը լինի հնարավոր ամենամեծը:

                58

  • Երեխաները բակում հետևում էին շնիկին: Եթե հաչում էր, ապա 1 ր. հետո ուտում էր: Եթե շարժում էր պոչը, ապա 1 ր հետո խաղում էր: Եթե փռշտում էր ,ապա 1 ր հետո հաչում էր: Եթե ուտում էր, ապա 1ր հետո շարժում էր պոչը: Եթե խաղում էր, ապա 1 ր հետո փռշտում էր: Հարց.Շունը հաչաց, ապա 12 ր հետո ի՞նչ կանի:

Ուտում էր

  • Ամենամեծ միանիշ թվին քանի՞ անգամ պետք է գումարել ամենամեծ երկնիշ թիվը, որպեսզի ստանանք ամենամեծ եռանիշ թիվը:

9+99*10=999

10 հատ

  1. Շախմատի մրցաշարին 7 մարդ մասնակցեց: Մասնակիցներից յուրաքանչյուրը մնացածների հետ մեկական պարտիա խաղաց: Ընդամենը քանի՞ պարտիա խաղացվեց:

6+5+4+3+2+1=21

  1. Գտի՛ր օրինաչափությունը. 1, 8, 27, 64, 125, 216, 343, 512, 729, ..

1000, 1331

  1. 4000538 թվից հինգ թվանշան այնպես ջնջեք, որ մնացած թիվը լինի հնարավոր ամենամեծը:

58

  1. Բնում ապրում են 24 մուկ: Ամեն գիշեր նրանցից 4-ը գնում են պահեստ` պանիր բերելու: Կարո՞ղ է այնպես լինել, որ ժամանակի ինչ-որ պահի յուրաքանչյուր մուկ եղած լինի պահեստում մնացածներից յուրաքանչյուրի հետ միայն մեկ անգամ:

Ոչ

  1. Նկարում պատկերված է աման` իր կափարիչով: Կափարիչը ներկելու համար անհրաժեշտ է 30 գ ներկ: Քանի՞ գրամ ներկ է անհրաժեշտ ամանը ներկելու համար:

30:2=15    15*3=45    45 գրամ ներկ

  1. Երկու թվերի գումարը 715 է: Թվերից մեկը 0-ով է վերջանում: Եթե այդ 0-ն ջնջենք, մյուս թիվը կստացվի: Գտեք այդ թվերը:

650+65=715

Քիմիա

Գործնական աշխատանք՝

Թորում`Սպիրտի  ջրային  լուծույթի  թորումը

  Սարքավորումներ` Կլորատակ  կոլբ, քիմիական  սառնարան, ընդունիչ  կոլբ,սպիրտայրոց

Ազդանյութեր`սպիրտ, ջուր

Այս  եղանակով  կարելի  է  բաժանել  տարբեր  եռման  ջերմաստիճան  ունեցող  համասեռ  խառնուրդներ: Կլորատակ  կոլբի, հաճախ  էլ`  այսպես  կոչված  Վյուրցի կոլբի  մեջ  լցնել  թորվող  հեղուկը, ընդ  որում` հեղուկի  ծավալը  չպետք  է  գերազանցի  կոլբի  ծավալի  ²/3-ը, այսպես`հեղուկը  դուրս  կշարժվի: Կոլբը  միացվում  է  սառնարանին, թեք  խողովակն  իջեցվում  է  ընդունիչ  կոլբի  մեջ: Թորվող  հեղուկով  կոլբի  ներսի  ջերմաստիճանին  հետևում  են  կոլբի  բերանին  խցանով  ամրացված  ջերմաչափի  միջոցով:

Ձեթի  և  ջրի  անհամասեռ  խառնուրդի  բաժանումը  բաժանիչ  ձագարով

Սարքավորումներ` բաժանիչ  ձագար, բաժակ  

Ազդանյութեր` բուսական  յուղը , ջուր

Խառնուրդը  լցնում  ենք  բաժանիչ  ձագարի  մեջ,  թեթև  հեղուկը`բուսական  յուղը  բարձրանում  է  վերև: Բաժանիչ  ձագարի  տակ  բաժակ  ենք  ու  փականը  բացում: Ծանր  հեղուկը` բուսական  յուղը  բաժակի  մեջ  է  լցվում  և, բաժանման  սահմանըփականի  անցքին  հասնելիս` փականը  փակում  ենք:

Գրականություն

Համաստեղ

Նապաստակի մը օրագիրը

Մաս առաջին

Նապաստակի տեսած առավոտյան արևն ինչպիսին էր: Հիմա նկարագրիր քո տեսած առավոտյան արևը:

Նապաստակի տեսած արևը կաղամբի նման մատղաշ էր: Քանի որ նապաստակները շատ են սիրում կաղամբ, այդ իսկ պատճառով արևը իր համար կաղամբի նման լավն էր: Իմ առավոտյան արևը շատ գեղեցիկ էր, ջերմ ու պայծառ:

Հաստատիր կամ ժխտիր հետևյալ մտքերը.

նապաստակը վախկոտ էր

Նապաստակը վախկոտ էր, քանի որ նա մտնում է բույնը նույնիսկ ընկնող տերևի  ձայնից:

նապաստակը երազկոտ էր

Նապաստակը երզակոտ էր, քանի որ այն ամենը, ինչ նա տեսնում էր, պայծառ ու գեղեցիկ էր: Նա միշտ երազում էր լինել աքաղաղ՝ ունենալով նրան նման ձայն, լինել թռչյուն և չվել տաք երկրներ:

նապաստակը վախկոտ-երազկոտ էր

Նապաստակը վախկոտ և երազկոտ էր:

նապաստակն ինքնահավան էր

Նապաստակը ինքնահավան չէր, քանի որ ամեն ինչում նա միայն տեսնում էր դրականը:

նապաստակն ուշադիր էր շրջապատի հանդեպ

Նապաստակը ուշադիր էր շրջապատի հանդեպ, քանի որ նա զգում էր ամեն մի շարժում:

նապաստակը հումորի զգացում ուներ

Նա հումարի զգացում ուներ:

նապաստակը նախանձ էր

Նա նախանձ չէր:

Հայոց լեզու

1. Ուշադրություն դարձրո´ւ ընդգծված բառերին և գրի՛ր, թե բառին ե՛րբ է ավելանում ը, ե՛րբ` ն:

Գործը վաղվան մի´ թող: Գործն է անմահ:Գործն անմահ է:

Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակին:  Նավն  ավելի քան հարյուր տարի սուզված մնաց:

Ուումնասիրում էր իրենց գյուղի բույսերը: Իրենց գյուղի բույսերն էր ուսումնասիրում:

Սիրտը գործում էր օր ու գիշեր: Սիրտն օր ու գիշեր գործում է:

Հետքերը տանում էին անտառ: Հետքերն  անտառ  էին տանում:

Աղեղնավորը ներկաներին սպառնում էր ու գոռգոռոմ: Աղեղնավորն  սպառնում էր  ներկաներին ու գոռգոռում:

Աղջիկը հավանաբար շտապում էր: Աղջիկն շտապում էր հավանաբար:

Գինին կարասներում էին պահում: Գինին էին պահում կարասներում:

 Տղան ցանկապատի վրայով թռավ: Տղան էր ցանկապատի վրայով թռչողը:

Բաղաձայնով ավարտվող բառերը ը հոդն են ստանում, ձայնավորող ավարտվողները` ն:

Ը  հոդը կարող է ն-ով փոխարինվել, երբ նրան հաջորդող բառը ձայնավորով կամ սկ,սպ, ստ, զբ, զգ, շտ, կապակցություններով է սկսվում:

2. Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ է ը (ն) մասնիկը կոչվում հոդ: (Հոդ նշանակում է կապ):

Գոյականը խոսքի մեջ կարող է գործածվել որոշյալ կամ անորոշ առումով: Որոշյալ առումն արտահայտվում է որոշիչ ը կամ ն հոդերի միջոցով:

3. Գծիկները փոխարինի´ր ը կամ ն հոդով:

Ժողովուրդները տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով:

Ժողովուրդներն իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով են տարբերվում:

Աստղադիտակը դանիացի ապակեգործներն են ստեղծել: Աստղադիտակն ստեղծել են  դանիացի ապակեգործները:

Եվրոպացիներն առաջին անգամ արևածաղիկը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Արևածաղիկն առաջին անգամ եվրոպացիները տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Եվրոպացիները մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկը, երբ հայտնագործեցին Ամերիկան:

Գառնիի սյունազարդ տաճարը(մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճարն ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր աստծո պատվին է  ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճարը(մ.թ. 77 թվական):  Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճարն է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

4. Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:

Երկրագնդում վայրի կենդանիների բնաջնջումը շարունավում է: Դա կասեցնելը շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ նշաններ: Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն միտքը, որ առանց կենդանիների իրենց կյանքն անգույն  ու անհրապույր կլինի: Այդ մասին խոսք կարող են ասել այն որսորդները, որոնք զենքը փոխարինել են լուսանկարչական ապարատով: Նրանք ուժեր ու ժամանակ չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ դեպք դիտելու համար:

Կենսաբանություն

Մերկասերմերի  առանձնահատկությունները և բազմազանությունը

Սերմնավոր բույսերի առաջին ներկայացուցիչները, որոնք գրավել են երկրագունդը, մերկասերմերն են: Այս բույսերը կոչվում են մերկասերմներ, որովհետև նրանց սերմը պատված չէ պտղամսով: Մերկասերմները մարդու կյանքում և բնության մեջ մեծ դեր են խաղում, որովհետև նրանք մաքրում են օդը, նրանցից կարելի է տարբեր դեղեր ստանալ:

Մերկասերմերը մեծամասամբ ծառեր են: Նրանք ունեն լավ զարգացած արմատ, ցողուն և տերևներ:

Մերկասերմերը 150  մլն. տարի առաջ գերիշխող դիրք են գրավել երկրագնդում: Մերկասերմերի տեսակների քանակը կազմում է ընդամենը  600: Այս բույսերը տարածված են ամբողջ երկրագնդով մեկ, իսկ Հյուսիսային կիսագնդում կազմավորում են հսկայական անտառներ՝ տայգա:

Ջրի խնայողության նպատակով՝ մերկասերմերի տերևները ձևափոխվեցին ասեղնաձև փշերի, որի համար էլ նրանք երբեմն կոչվում են փշատերևավորներ կամ ասեղնատերևավորներ:

Մերկասերմերի հիմնական ներկայացուցիչներն ունեն հզոր արմատային համակարգ, որի միջոցով անընդհատ կարողանում են ջուր կլանել հողի ամենախոր շերտերից: Նշված առանձնահատկությունների հիման վրա մերկասերմերը մեծամասամբ տերևաթափ չունեն և մշտադալար են:

Մերկասերմերի ամենատարածված ներկայացուցիչներից են սոճին և եղևնին:

Սոճին  30−35  մ բարձրության հասնող լուսասեր մշտադալար ծառ է: Այն ունի հզոր արմատային համակարգ՝ լավ զարգացած, խորը թափանցող և մակերեսային արմատներով, որի շնորհիվ կարող է աճել ինչպես չոր հողերում, ավազուտներում ու ժայռերի վրա, այնպես էլ ճահճուտներում:

Եղևնիներն ունենում են մինչև   40  մ բարձրություն, ապրում են  200−250  տարի: Նրանց սաղարթը բրգաձև է: Արմատները մակերեսային են, գլխավոր արմատը թույլ է զարգացած: Եղևնին ստվերադիմացկուն ծառ է, բայց պահանջկոտ է հողի նկատմամբ, աճում է բերրի, խոնավ հողերում, կարող է աճել նաև այլ ծառերի ստվերում:

Ֆիզիկա

Դաս.11

Թեման.Հավասարաչափ  շարժում:Արագություն:Իներցիա

Քննարկվող հարցեր.

.Որ շարժումն է կոչվում հավասարաչափ:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ կոչվում է հավասարաչափ շարժում:

1.Որ մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այդ ճանապարհը: V=

2.Ինչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

Որպես արագության միավոր ընդունված է այն հավասարաչափ շարժման արագությունը, որի դեպքում մարմինը 1 վ-ում անցնում է 1 մ ճանապարհ (մ/վ):

3.Ինչպես որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

S=V*T

4.Ինչպես որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

S=V*T

5.Ինչպես որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

T=S/V

6.Ինչպես է շարժվում մարմինը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում

Եթե մարմնի վրա այլ մարմիններ չեն ազդում, ապա այն պահպանում է դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը:

7.Որ երևույթն  է կոչվում իներցիա

Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա:

8.Ինչու է վտանգավոր թռչել շարժվող ավտոբուսից

Շարժման արագությամբ կհպվես գետնին, որը վտանգավոր է կյանքին:

9.Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի իր արագությունը,թե ոչ:

Ոչ, որովետև այլ մարմինների ազդեցությունը բացակայում է և կշարժվի իներցիաով:

 Խնդիր 31

5+3=8 մ

Խնդիր 32

400+300=700 կմ

Խնդիր 33

36 կմ/ժ=36000/3600=10 մ/վ

Խնդիր 34

18 կմ/ժ=18000/3600=5 մ/վ=500 մ/վ

Խնդիր 35

72 կմ/ժ=72000/3600=20 մ/վ

20 մ/վ > 15 մ/վ       72 կմ/ժ > 15 կմ/ժ 

Խնդիր 36

V=S/T=20/0,5=40 կմ/ժ