Աշխարհագրություն

Ամանորը տարբեր երկրներում

Տարբեր երկրներում Ամանորը նշվում է յուրովի, սակայն նրանց ընդհանրացնում է այն, որ բոլոր մարդիկ Նոր տարին դիմավորում են նոր հույսերով ու սպասելիքներով, ցանկություններ են պահում, նվերներ մատուցում, իսկ երեխաները սպասում են Ձմեռ Պապին, որին ամեն ժողովուրդ տարբեր անուններ է տալիս:                                             

Հին հայերի նավասարդյան Ամանորը նշվել է օգոստոսի 11-ին: Այն XII դարում ընդունել է տոմարագետ Հովհ. Սարկավագը: Հայկական ավանդական Ամանորը յոթնօրյա բացօթյա տոնակատարությամբ նշվել է Նպատ լեռան ստորոտում: Տոնի գլխավոր ծիսական արարողությունը լեռան գագաթին մեկամյա կենդանու զոհաբերությունն էր  և ծիսական կերակուր եփելը (զոհաբերած կենդանու մսով հարիսա): Հեթանոս հայերի ամանորյա այս տոնակատարությունը շարունակվել է նաև քրիստոնեության վաղ շրջանում: 

Բուլղարիայում ավանդույթի համաձայն Նոր տարին դիմավորում են տանը: Տոնակատարության սկզբում տան կրտսերը կանգնում է տոնածառի մոտ և երգում, իսկ մեծահասակները նրան նվերներ են մատուցում: Սակայն ամենահետաքրքիրը սկսվում է ժամը 00:00-ին հնչող ղողանջներից հետո, երբ տանտիրուհին սկսում է կտրատել ամանորյա անակնկալ-կարկանդակը: Եթե մեկին կարկանդակի միջից բաժին է հասնում մետաղադրամ, դա նշանակում է, որ այն կբերի հարստություն, իսկ չամուսնացածներին բաժին ընկած վարդի ճյուղը` սեր:

Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա, որի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ թաքցված է ընկույզ կամ նուշ: Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին: Եթե նրանցից որեւէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում ամուսնությունից խուսափել չի լինի:

Մեծ Բրիտանիայում նվերները պատվիրում են «Father Christmas»-ին (բառացի նշանակում է Ծննդյան Հայր): Նրան գրում են նամակ, որն այնուհետև գցում են բուխարիի մեջ: Ծխնելույզից դուրս եկող ծուխը ճիշտ տեղը կհասցնի ուղարկված նամակը:

Իտալիայում անցնող տարվա վերջին օրը բոլոր պատուհաններից դուրս են թափում անպիտան իրերը: Իտալացիները նախընտրում են Նոր տարի մտնել ոչ միայն տան նորացված հարդարանքով, այլև նոր հագուկապով: Փոքրիկ իտալացիները նվերներ են սպասում Ձմեռ Պապի կնոջից` Լա Բեֆանայից:      

Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է: Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջը: Այդ օրը տեղի ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է Բեշերունգ: Ամանորի ճաշկերույթի ամենակարեւոր մասը կոչվում է «der Lebekuchen»՝ մեղրաբլիթ-քաղցրաբլիթ:     

Հյուսիսային Հնդկաստանի բնակիչները Ամանորին գերադասում են հագուստը զարդարել վարդագույն, կարմիր, մանուշակագույն կամ սպիտակ ծաղիկներով: Հնդիկ մայրերը քաղցրավենիքները, ծաղիկները և փոքրիկ նվերները դնում են առանձին սկուտեղի վրա, իսկ առավոտյան երեխաները աչքերը փակում են և սպասում, որ իրենց մոտեցնեն սկուտեղին` նվերը ստանալու համար:                                             

Ճապոնիայում, ըստ ավանդույթի, Ամանորից առաջ միմյանց նվիրում են բացիկներ այն կենդանու պատկերով, որի տարին է լինելու: Սակայն ճապոնական տան հիմնական զարդարանքը «կադոմացու»-ն է (ելքի մոտի սոճի): «Կադոմացու»-ն յուրօրինակ ողջույն է Նոր տարվա սրբին: Սովորաբար այն պատրաստում են սոճուց, բամբուկից եւ բրնձի հյուսված ցողուններից:                                                                

Ծննդյան օրերին Չինաստանում հայտնվածներն առաջին հերթին նկատում են Լույսի ծառեր: Դա տոնածառի նախատիպն է: Լույսի ծառերը զարդարվում են արևելյան ճոխությամբ, վառ լապտերիկներով, ծաղիկներով եւ ծաղկաշղթաներով: Նույն ձևով զարդարվում են նաև տները: Տոնի նախօրեին փոքրիկ չինացիները տան պատերին կախում են գուլպաներ, որտեղ Դուն Չե Լաո Ռենը` Ծննդյան Պապիկը, դնում է իր նվերները:                                                                        

Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը եւ բրնձի շիլան: Իսկ Ծննդյան տոնի գլխավոր դերակատարներից է «Joulupukki»-ն: Ֆիններն այդպես են կոչում Ձմեռ Պապին:

Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ` չնայած կան որոշակի կանոններ: Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը: Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»:

Էստոնիայում, ինչպես նաև Ավստրիայում և Շոտլանդիայում, նոր տարում երջանկություն կբերի փողոցում հանդիպած ծխնելույզ մաքրողը, որը պարտադիր ձեռքին պետք է ունենա աշխատանքի համար անհրաժեշտ իրերը: Շոտլանդիայում Ամանորի գիշերը գնում են հարևան-բարեկամների տուն՝ նախապես վերցնելով մի կտոր քաղցրաբլիթ, մեկ գավաթ գինի և մի փոքրիկ կտոր ածուխ:

Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր: Այդ նվերը պայմանավորված է նրանով, որ ձմռանը բևեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության և ուրախության խորհրդանիշն է: Շվեդական տներում Ամանորի տոնակատարությունը սկսվում է նրանից, որ հայրիկները տնից դուրս են բերում աղբը, իսկ վերադառնում են Յուլ Տոմտենի` Ձմեռ Պապի կերպարանքով: Երբ ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը, բոլորը սկսում են շվիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտենը` նվերներ բաժանել: Այդպիսի աղմուկ-աղաղակի պայմաններում է Նոր տարին մուտք  գործում Շվեդիա:                                                                               

Հրեաների Նոր տարին կոչվում է Ռոն Աշանա: Հրեական տարվա վերջին ամսում առավոտյան աղոթքում կարդում են «Սլիխոթ»՝ հատուկ աղոթք, որում ասվում է գործած մեղքերի մասին և խնդրում են Աստծուն ներել դրանք: Սակայն Ամանորի դիմավորումը ուրախ տան է: Ռոն Աշանային հրեաների սեղանին միշտ պետք է լինի մեղր եւ խնձոր: Խնձորի կտորները թաթախում են մեղրի մեջ և ուտում:    

Տոնի նախօրեին Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ նուգա եւ շամպայն: Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է և հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ` այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու, խաղող ուտելու: Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 հատիկ, որից յուրաքանչյուրը խորհրդանշում է տարվա ամիսը. եթե հասցնում են ուտել բոլոր 12-ը, ապա դրանով գրեթե «երաշխավորվում» է բաղձալի երազանքի կատարումը: Ի դեպ, այս ավանդույթը տարածվում է նաև նրանց վրա, ով Նոր տարին դիմավորում է տանը: Խաղողի հատիկները դրվում են բոլոր ափսեների մեջ:

Աշխարհագրություն

Բնական ռեսուրսներ

1. Ի՞նչ տարբերություն կա բնական ռեսուրսների և բնական պայմանների միջև:

Բնական պայմանները կամ լինում են նպաստավոր կամ անբարենպաստ, իսկ բնական ռեսուրսները օգտագործում են տնտեսության մեջ:

2.Կարո՞ղ է բնական պայմանը ժամանակի ընթացքում դառնալ բնական ռեսուրս, բերեք օրինականեր:

Օրինակ՝ հասարակածային և արևադարձային խոնավ կլիմայի շրջաններում գյուղացիները ոչ մի ծախս չեն կատարում թանկարժեք ոռոգման ցանցի կառուցման համար, քանի որ մթնոլորտային առատ տեղումները բավարար են հողագործության համար:

Խաղողագործական այն տարածքներում, որտեղ ձմռանը չեն լինում

դաժան ցրտեր և խաղողի վազերի ցրտահարության վտանգ չկա, վազերը աշնանը չեն ծածկում հողի շերտով, իսկ գարնանը՝ ազատում հողից:

3.Նշեք հինգ սպառվող չվերականգնվող ռեսուրս և հինգ սպառվող վերականգնվող ռեսուրս:

Սպառվող ռեսուրսներ — Եթե վերցնենք ինչ — որ տարածքում գտնվող անտառ և այն հատենք, ապա կարող ենք ենթադրել, որ այն չի վերականգնվի, քանի որ տեղի կունենան բնության այլ տարրերի փոփոխություններ, որոնք թույլ չեն տա վերականգնել անտառը։

Չսպառվող ռեսուրսներ — երկաթ, մանգան, գունավոր մետաղներ, մետաղային օգտակար հանածոներ, ածուխի հանքեր, տուֆ, բազալտ:

4.Նշեք հինգ ռեսուրս, որոնք սպառվելու դեպքում կարելի է փոխարինել այլ ռեսուրսով:

ծով, մարդիկ, անտառ, հող և կենդանական աշխարհ

Աշխարհագրություն

1.Ռասսաներ՝ եվրոպեոիդ, մոնղոլոիդ, նեգրոիդ և ավստրալոիդ:

Եվրոպեոիդ՝սպիտակկամ թուխ մածկ, միջին կամ բարձր հասակ, սև կամ խարտյած մազեր:

Մոնղոլոիդ՝ սև, կոշտ և ուղիղ մազեր, մաշկի թուխ կամ դեղնավուն մաշկ,տափակ դեմք, աչքերի նեղ բացվածք, խիստ արտահայտված այտոսկրեր:

Նեգրոիդ՝ մաշկի մուգ գույն, գանգուր մազեր, լայն քիթ, հաստ շուրթեր:

Ավստրալոիդ՝ մուգ գույնի մաշկ, հաստ շուրթեր, լայնանիստ քիթ, զարգացած մազածածկույթ:

2.Աշխարհի ժողովուրդները դավանում են տարբեր կրոններ: Սակայն ամենամեծաքանակ հետևորդներն ունեն երեքը՝ քրիստոնեությունը, մահմեդականությունը (իսլամ) և բուդդայականությունը: Դրանք համարվում են համաշխարհային կրոններ:

Քրիստոնեությունն ունի մի քանի ուղղություն: Գլխավոր ուղղություններն են կաթոլիկությունը, ուղղափառությունը և բողոքականությունը:

Մահմեդականության երկու ուղղություններն են սուննիզմը և շիիզմը:

Հնագույն կրոններից է հուդայականությունը, որի դավանորդները հրեաներն են:

Աշխարհագրություն

Նշել 5 բնական գիտություն, որոնք կապված են աշխարհագրության հետ

Բնագիտություն, ֆիզիկա, կենսաբանություն, մաթեմատիկա, քիմիա:

1,Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ տարածքի մեծության հետևյալ խմբերում, գերխոշոր, խոշոր, միջին, փոքր

Նիդերլանդներ, ֆրանսիա, Գերմանիա, Իրան, Պակիստան, Մոնղոլիա, Հայաստան, Ուկրաինա, Արգենտինա, Մոնակո, Անդորրա, Իսրայել, Ռուսաստան, Նիգերիա, Ավստրալիա, Կամերուն։

Ռուսաստան, Ավստրալիա, Արգենտինա, Իրան, Նիգերիա, Պակիստան, ֆրանսիա, Ուկրաինա Կամերուն, Գերմանիա, Նիդերլանդներ, Հայաստան, Իսրայել, Անդորրա, Մոնակո

2,Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ բնակչության թվի նվազման

Նիգերիա, Ալբանիա, Բելգիա, Իտալիա, Մեքսիկա, Բրազիլիա, Եգիպտոս, Կիպրոս, Ճապոնիա, Ուրուգվայ, Լիբանան, Սիրիա

Կիպրոս, Ուրուգվայ, Լիբանան, Բելգիա, Սիրիա, Իտալիա, Եգիպտոս, Ճապոնիա Մեքսիկա Նիգերիա Բրազիլիա:

Ինչպե՞ս են որոշում բնակչության թիվը։

Բնակչության թվի համար հավաստի տեղեկություններ ստանալու նպատակով կազմակերպվում են մարդահամարներ: Ի մի բերելով մարդահամարների տվյալները ստանում են աշխարհի բնակչության ընդհանուր թիվը:

2․ Ինչու՞ է  բնակչության թիվը զարգացած երկրներում ավելի քիչ, քան ոչ զարգացած երկրներում։

Բնակչության թիվը հատկապես արագ է աճում աշխարհի առավել աղքատ ու թույլ զարգացած երկրներում

3․ Ի՞նչ խնդիրներ կարող է հանգեցնել բնակչության արագ աճը։

Բնակչության արագ աճը առաջացրել է բազմաթիվ հիմնախնդիրներ, ինչպիսիք են պարենային, աղքատության հաղթահարման, զբաղվածության, բնապահպանական,հանքահումքային և վառելիքաէներգետիկ ռեսուրսների օգտագործման հիմնախնդիրներ:

Աշխարհագրություն

1․ Բնակչության վերարտադրության վրա ի՞նչ գործոններ են ազդում։

Բնակչության վերարտադրության վրա ազդում են ինչպես բնական-կենսաբանական, այնպես էլ տնտեսական, մշակութային, հոգեբանական գործոնները:

2․ Զարդացած և զարգացող երկրներում ի՞նչ ժողովրդագրական քաղաքականություն են իրականացնում։

Բնակչության վերարտադրության առաջին տիպի երկրներում գերակշռում է բնակչության բնական աճի բարձրացմանն ուղղված քաղաքականությունը: Պետությունը խրախուսում է բազմազավակությունը, նշանակում է նպաստներ, տալիս է տարբեր արտոնություններ:

Բնակչության վերարտադրության երկրորդ տիպի երկրներում սկսել են իրականացնել բնակչության աճի կրճատման ուղղված ժողովրդագրական քաղաքականություն:

Աշխարհագրություն

Բնակչության թվի արագ աճը ի՞նչ հիմնախնդիրներ է առաջացնում։

Բնակչության բնական շարժը բնակչության թվի փոփոխությունն է (աճը կամ նվազումը), որը տեղի է ունենում բնական եղանակով՝ ծննդի ու մահվան հետևանքով։ Իսկ բնակչության մեծ աճի դեպքում անհարմարության խնդիրներ են առաջանում:

⦁ Ի՞նչ է բնակչության վերարտադրությունը։ Ներկայացնել բնական և մեխանիկական շարժը։

Բնակչության վերարտադրությունը մարդկանց սերունդների մշտական հերթափոխությունն է, որը բնակչության բնական և մեխանիկական շարժերի ամբողջությունն է։ Ողջ աշխարհի բնակչության վերարտադրությունը միայն բնական շարժի արդյունք է, իսկ երկրների մեծ մասինը՝ բնական ու տարածքային շարժերի ամբողջությունն է։

⦁ Ո՞ր գործոններն են ազդում բնակչության բնական շարժի վրա։

Բնակչության բնական շարժը բնակչության թվի փոփոխությունն է (աճը կամ նվազումը), որը տեղի է ունենում բնական եղանակով՝ ծննդի ու մահվան հետևանքով։

⦁ Ո՞ր գործոններն են ազդում մեխանիկակն շարժի վրա։

Ի տարբերություն ամբողջ աշխարհի, առանձին երկրների և տարածաշրջանների բնակչության թվի աճը և սերունդների հերթափոխումն ու նորացումը տեղի են ունենում ոչ միայն բնական շարժի, այլ նաև մեխանիկական շարժի հաշվին։

Հայաստանի բնակչությունն արագորեն աճել է խորհրդային ժամանակաշրջանում, բնակչության թիվն ավելացել է 4,9 անգամ՝ հասնելով 3,57 մլն-ի:

Հանրապետությունում վերջին 20 տարիների ընթացքում ազգամիջյան հարաբերությունների սրման, ղարաբաղյան պատերազմի (1991-1994), երկրի տնտեսական շրջափակման, էներգետիկ, ճգնաժամի, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժի և արտագաղթի հետևանքով հանրապետության բնակչության թիվը նվազել է շուրջ 800 հազարով:

Ըստ 2011-ի մարդահամարի՝ ՀՀ մշտական բնակչությունը 3,213 միլիոն էր:

Տարի   Բնակչության թիվը տարեսկզբի դրությամբ

2006    3221,1

2009    3238,0

2010    3249,5

2011    3262,6

2017    2986,1

Աշխարհագրություն

1.Ի՞նչ է ռասան: Որո՞նք են ռասայական հատկանիշները:

Ռասայական հատկանիշներն են՝ մաշկի գույնը, գանգի կառուցվածքը, մազերի գանգրությունը, աչքերի բացվածքը, շուրթերի ձևը և այլն:

2.Թվարկել չորս մեծ ռասաներ:

Չորս մեծ ռասաներն են՝ եվրոպեոիդ, մոնղոլոիդ, նեգրոիդ և ավստրալոիդ:

3.Ի՞նչ է ազգը: Ինչպե՞ս է որոշվում անձի ազգային պատկանելությունը: Ի՞նչ է ազգերի ձուլումը:

Յուրաքանչյուր ազգ որոշակի տարածքի վրա պատմականորեն ձևավորված և վերոհիշյալ   հատկանիշներով օժտված մարդկային կայուն խումբ է:

Ի տարբերություն ռասայական պատկանելության՝ ազգային պատկանելությունը շատ դժվար է որոշել: Այստեղ  վճռորոշ է անձի ազգային ինքնագիտակցությունը՝ այս կամ այն էթնիկ համայնքին պատկանելու գիտակցումը:

Ազգերի ձուլումը (ուծացումը) մի ազգի մեջ մյուս ազգերի ներկայացուցիչների ձուլումն է առաջինի լեզուն,մշակույթը և ազգային սովորությունները յուրացնելու միջոցով,կամ որևէ ազգի տարալուծում է այլ ազգերի մեջ:

4.Նշել աշխարհի խոշորագույն լեզվաընտանիքները, լեզվաընտանիքները, լեզվախմբերը և ժողովուրդները: Բացատրել հնդեվրոպական լեզվաընտանիքի լայն տարածման պատճառները:

Աշխարհում առանձնանում են 15 լեզվաընտանիք: Դրանցից ամենատարածվածը հնդեվրոպական լեզվաընտանիքն է, որի կազմի մեջ մտնող լեզուներով խոսում է բնակչության շուրջ կեսը:

Մեր մայրենին՝ հայրենը, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հայկական լեզվախմբին:

Ամեն լեզվաընտանիք իր հերթին բաժանվում է ավելի փոքր խմբերի՝լեզվախմբերի, որոնք էլ իրենց հերթին բաղկացած են առանձին լեզուներից: Այսպես, հնդեվրոպական լեզվաընտանիքի կազմում առանձնանում են սլավոնական, ռոմանական, գերմանական խոշոր լեզվախմբերը:

Աշխարհում խոսողների թվով առաջին տեղում չինարենն է (շուրջ 1,3մլրդ մարդ): Առավել տարածված լեզուներն են անգլերենը, իսպաներենը, ֆրանսերեն, արաբերենը, ռուսերենը:

5.Նշել համաշխարհային կրոններն ու դրանց տարածման շրջանները:

Աշխարհի ժողովուրդները դավանում են տարբեր կրոններ: Սակայն ամենամեծաքանակ հետևորդներն ունեն երեքը՝ քրիստոնեությունը, մահմեդականությունը (իսլամ) և բուդդայականությունը: Դրանք համարվում են համաշխարհային կրոններ:

Քրիստոնեություն դավանում է 1,9 մլրդ մարդ: Նրանք հիմնականում բնակվում են Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում, Հարավային և Կենտրոնական Աֆրիկայում, Ասիայի մի շարք երկրներում:

Քրիստոնեությունն ունի մի քանի ուղղություն: Գլխավոր ուղղություններն են կաթոլիկությունը, ուղղափառությունը և բողոքականությունը:

Մահմեդականություն դավանողների թիվը շուրջ 1,2 մլրդ է: Նրանք բնակվում են Հյուսիսային Աֆրիկայում և Հարավարևմտյան ու Կենտրոնական Ասիայում: Նրա երկու ուղղություններն են սուննիզմը և շիիզմը: Մահմեդականների թվով առաջին երկիրը Ինդոնեզիան է:

Երրորդը բուդայակնությունն է, որի հետևորդների թիվը աշխարհում հասնում է 400 մլն-ի (Հարավարևելյան և Արևելյան Ասիա,Մոնղոլիա):