Գրականություն

Սասունցի Դավիթ

Որբացած նորածին Դավթին ուղարկում են Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ քաջազունը մեծանում է ժամ առ ժամ: Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում Սասուն: Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ: Դավիթն սպանում է Սասունը կողոպտած դևերին և երկրի ամբարները լցնում բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին: Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն: Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին:

Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ: Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ: Խանդութը ծնում է արու զավակ և անունը դնում Մհեր: Չափահաս դառնալով՝ նա որոշում է գնալ և գտնել հորը: Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում: Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»: Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից:

Գրականություն

Սանասար և Բաղդասար

Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում են ու հզորանում: Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք են սպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում գալիս են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում այն: Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ: Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն:

Մեծ Մհեր

Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը: Այդ տարիներին Սասունը հարկատու էր Մըսրա Մելիքին: Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին. հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան անվանում են Առյուծաձև Մհեր, Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում նրա հետ, մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում իր որսատեղին, շինում բերդեր ու կամուրջներ:

Մըսրում մեռնում է Մելիքը: Նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից: Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ ի հիշատակ մեռած ամուսնու: 7 տարի նա Մհերին պահում է իր մոտ՝ արբեցնելով թունդ գինով: Ի վերջո սթափվելով և զգալով իր սխալը՝ Մհերը վերադառնում է Սասուն: Արմաղանը դժվարությամբ ներում է նրան: Մհերը նորից շենացնում է Սասունը: Որոշ ժամանակ անց Արմաղանը ծնում է մի տղա, որին անվանում են Դավիթ: Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը, պայմանի համաձայն, մեռնում են:

Գրականություն

Սասնա ծռեր

«Սանասար և Բաղդասար» ճյուղը

Գրավոր ներկայացրո՛ւ կարդացածդ հատվածը:

«Սանասար և Բաղդասար» ճյուղը պատմում է առաջին սերնդի մասին: Հայոց Գագիկ թագավորը հարկատու է Բաղդադի կռապաշտ խալիֆին։ Վերջինս, լսած լինելով Գագիկի դստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ուզում է նրան կնության վերցնել, սակայն մերժում է ստանում։ Վիրավորված խալիֆն ավերում է Հայոց աշխարհը։ Ծովինարը որոշում է հոժարակամ դառնալ խալիֆի կինը՝ երկիրը ավերումից փրկելու համար։ Լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է խնդրում։ Հանկարծակի բխած Կաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում։ Հասնում է Բաղդադ։ Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում ու հզորանում են։ Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք են սպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում են այն։ Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ։ Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Ցռան Վերգոն։

Գրականություն

«Սասնա ծռեր» դյուցազնավեպը

«Էպոսը հայ ցեղի ապրած կյանքի և հոգեկան կարողությունների հոյակապ գանձարանն է ու իր մեծության անհերքելի վկայությունն է աշխարհի առջև»

Հովհաննես Թումանյան

Հայկական մշակույթում «Սասնա ծռեր» ազգային էպոսն առանձնահատուկ տեղ է գրավում: Այն ծնունդ է առել Հայկական լեռնաշխարհի ամենագողտրիկ անկյուններից մեկում՝ Սասունում:

Սասունցիներն աչքի են ընկել միայն իրենց տեսակին հատուկ համառությամբ, հայրենիք ու հող պաշտելով և մի փոքր էլ «ծուռ» լինելով:

Էպոսում գործում են հերոսների չորս հիմնական սերունդ, որոնք միմյանց հետ կապված են ազգակցական կապերով: «Սասնա ծռերը» բաղկացած է վիպական 4 մասից կամ ճյուղից, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսների մեկ սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»:

Էպոսի առաջին հերոսները Սանասարն ու Բաղդասարն էին, նրանք հայոց Գագիկ թագավորի աղջկա՝ Ծովինարի զավակներն էին: Ծովինարը հայրենի հողը լքելուց առաջ մեկ լիքը բուռ և մեկ կիսատ բուռ ջուր էր խմել Կաթնաղբյուրից: Լիքը բռից ծնվում է խոշորակազմ և ուժեղ Սանասարը, իսկ կիսատ բռից՝ փոքրակազմ Բաղդասարը: Այնուհետև մեծանալով և հզորանալով եղբայրները կռվում են խալիֆայի զորքի դեմ, հաղթում նրան և փախչելով Բաղդատի խալիֆի իշխանությունից՝ գալիս են հայրենի Սասունում բերդ կառուցում, հզորացնում և շենացնում այն:

Սանասարին հաջորդում է իր որդիներից ամենաքաջը՝ Մհերը: Մեծ Մհերին նաև ասում էին Առյուծաձև Մհեր, քանի որ գոտեմարտել էր հսկա առյուծի հետ, որը փակել էր հացի ճանապարհը, և մեջտեղից երկու կես արել: Մհերը նաև մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում հարկերից:

Տարիներ հետո, երբ Մելիքը մեռնում է, նրա կինը՝ Իսմիլ Խաթունը Մհերին խնդրում է, որ գա և տիրություն անի իր երկրին: Սակայն Իսմիլ Խաթունը խորամանկությամբ և արբեցնելով կարողանում է 7 տարի Մհերին պահել Մըսըրում և մի արու զավակ ունենալ նրանից, որին իր ամուսնու անունով անվանում է Մելիք: Հասկանալով իր սխալը՝ Մհերը նորից վերադառնում է Սասուն և նորից շենացնում այն: Որոշ ժամանակ անց ծնվում է Դավիթը, որին տուն բերելուն պես, Մհերն ու կինը մահանում են:

Հենց Դավիթն էր, ով կռվելով կրտսեր Մըսրա Մելիքի հսկայական զորքի դեմ, սրի մեկ հարվածով սպանում է նրան և Սասունն ազատում է հարկերից և արաբների իշխանությունից: Դավիթն ունենում է մեկ որդի՝ Փոքր Մհերը, որին մահից առաջ անիծում է, քանի որ մենամարտի էր բռնվել իր հետ՝ չիմանալով որ իր հայրն է:

Դավիթը Մհերին անիծում է, որ անմահ լինի և անժառանգ: Փոխարինելով հորը՝ Փոքր Մհերը քաջաբար պատերազմում է Դավիթի թշնամիների հետ և լուծում հոր վրեժը: Եվ իհարկե, կատարվում է հոր տված անեծքը և «Սասնա ծռեր»-ի վերջին հերոսն, այդպես էլ անժառանգ ծերանալով, փակվում է Ագռավաքարում: Եվ այսպես էլ Փոքր Մհերը, անժառանգ մնալով, ավարտում է հայկական հերոսավեպը:

Էպոսում գլխավոր հերոսների կողքին տեսնում ենք ժողովրդի իմաստությունը մարմնավորող Քեռի Թորոսին, Ձենով Օհանին, արտատեր պառավին, արաբ ծերունուն և այլ տարեց մարդկանց, որոնք իրենց խրատներով օգնում են Սասնա քաջերին:

Գրականություն

Խորխե Բուկայ

Սիրել թաց աչքերով

Ինձ դուր եկավ այս ստեղծագործությունը, քանի որ այն ուսուցանում է, որ կյանքում ամեն ինչ ունի իր լավ և վատ կողմերը: Այստեղ կուժը անձնավորվում է: Տերը նրան հասկացնում է, որ նա այնքան էլ անպիտան չէ: Ճիշտ է իր վրա ճաք է առաջացել, բայց իրենից հոսող ջուրը կարող է օգտակար լինել: Այն կարող է ջրել արահետի գեղեցիկ ծաղիկները: Իսկ մարդիկ կարող են հիանալ արահետի գեղեցկությամբ: Ինձ շատ դուր եկավ այս միտքը՝

 — Ամեն անգամ, երբ ես անցնում էի այդ ճանապարհով, քեզնից հոսող ջուրը ոռոգում էր արահետի ձախ կողմը: Այդպես առաջացավ այս գեղեցկությունը:

Գրականություն

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ

Համո Սահյան

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,

Ախր ուրիշ տեղ հորովել չկա,

Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում

Սեփական հոգին խորովել չկա,

Ախր ուրիշ տեղ

Սեփական բախտից խռովել չկա:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ

Հողի մեջ այսքան օրհնություն չկա,

Այսքան վաստակած հոգնություն չկա,

Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,

Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:

Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,

Եկած` ուսերով Արագած սարի

Ուսերին հենված Սասնա տուն չկա:

Ախր ուրիշ տեղ

Ամեն մի քարից, առվից, ակոսից

Իմ աչքերով իմ աչքերին նայող

Մանկություն չկա…

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,

Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Բանաստեղծությունը ունի տխուր ու մռայլ գույներ, քանի որ հեղինակը չի ուզում լքել իր հայրենի հողը: Նա տառապում է այդ մտքից: Նա չի ուզում հեռանալ իր արմատներից ու ավանդույթներից:

Օտար ափերում նա չի կարող գտնել այն ամենը, ինչ նա ունի հայրենի հողում: Հայրենիքի հանդեպ սերը անհնար է բացատրել ու արտահայտել բառերով:

Գրականություն

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն՝ քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Քրիստոնյաներն իրար ողջունում են, ասելով.

-Քրիստոս յարեաւ ի մեռելոց…

-Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:

Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում (ստույգ թվականը վիճելի է՝ 27-33թթ. միջև ընկած ժամանակաշրջանում) Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։ Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում է որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ զատիկ, «…քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց…»։

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում և բուն զատկական Կիրակի օրը։

Ձուն  զատկական տոնում գրավում է  ամենակարևոր տեղը, քանի որ  անմիջականորեն առնչվում է տոնի ծիսական գաղափարախոսության հետ:  Ձուն հայոց ավանդական կենցաղում  համարվել է գարնան և պտղաբերության, ինչպես նաև հարության  խորհրդանիշը, քանզի իր մեջ պարունակում էր  վերածննդի գաղափարը: Որպես նոր կյանքի խորհրդանիշ` կապվում է գարնան, բնության զարթոնքի հավատալիքների հետ:  Իսկ ձվախաղի իմաստը հինը տապալելու և   նորին անցնելու գաղափարն ուներ:

Զատկի կերակուրները եփելիս կամ հավկիթները ներկելիս  կրակի մեջ օգտագործում էին  Տյառնընդառաջից և Ծաղկազարդից մնացած  խանձված ձողերը ու ճյուղերը: Շաբաթ  օրը` մայրամուտին, երդիկից  իջեցնում էին  Մեծ  պասի յոթ  շաբաթները խորհրդանշող  և պասը խախտողներին պատժող  ակլատիզը` իր վերջին փետուրով: Պաս պապ-Ակլատիզի վերջին`յոթերորդ  փետուրը հանելով`  տան երիտասարդները բուն ակլատիզին տանում էին դաշտերը  և փայտի  հարվածներով  դեսուդեն  քշելով` գցում ջուրը: Որպես ակլատիզ ծառայած սոխի ծլած  ծիլը  կտրում էին  և գցում  Զատկին  եփվող  կերակրի մեջ:  Շաբաթ երեկոյան պատարագը սովորականից շուտ էր սկսվում, որպեսզի  պատարագից հետո`  դեռ արևը  մայր չմտած,  մարդիկ հասցնեին պասը բացել:  Պատարագի մասնակիցները շտապում էին տուն` ավետելու  Քրիստոսի  հարությունը և պասի վերջը: Ճանապարհին  բոլոր  հանդիպողները  ողջագուրվում էին  և միմյանց հայտնում ուրախ լուրը.  «Քրիստոս  հարյա՜վ  ի մեռելոց»,  որի պատասխանը լինում էր.  «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:  Թաթախման  ընթրիքի հիմնական  կերակուրներն էին կարմիր ձուն, ձկնեղենը, փլավը, ձվով տապակած բանջարեղենը, թանով սպասը կամ կաթով  եփած կորկոտաճաշը: Իր կարևոր տեղն ու դերն ուներ զատկական մատաղը: Սովորաբար գյուղի բոլոր ընտանքիները մաս ունեին այդ մատաղի մեջ:  Հավաքված գումարով նախապես գնված եզները  կամ ոչխարները շաբաթ երեկո զոհաբերվում էին եկեղեցու բակում և եփվում գիշերը: Եփվող կաթսաների շուրջ երիտասարդները ողջ գիշեր  խաղում էին զատկական ամենասիրված խաղը`ձվախաղը: Զատկի մատաղը «ախառ» էր կոչվում: Ամբողջ գիշեր  օջախի մոտ հավաքված ու ձվախաղով տարված երիտասարդները զանազան երգեր էին երգում, պարում ու ուրախանում: Կիրակի օրը`վաղ  առավոտյան` եկեղեցու զանգերը հնչելուն պես,  բոլորը  շտապում էին եկեղեցի` պատարագի: Հաղորդություն ստանալու  ընթացքում  կատարվում էր զատկական մատաղի արարողությունը: Մատաղացուն մորթում էին եկեղեցու գավթում: Մատաղն առանց խտրականության բաժանվում էր բոլորին հավասարաչափ: Զատկական մատաղի մի տեսակ էր նաև Լոռիում տարածում գտած  թուրքատարուկը:

Գրականություն

Մի՛ նեղացրեք մարդուն

Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետեւ դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը, ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, ու նշանակում է, լավ մարդիկ էլ կպակասեն։

Իհարկե, մեկ ուրիշին կարելի եւ նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու․․․

Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի․․․

Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։

Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ

Ես ընտրեցի <<Մի՛ նեղացրեք մարդուն>> ստեղծագործությունը, քանի որ այն ինձ դուր եկավ: Ես համամիտ եմ ստեղծագործության հետ, որովհետև մարդուն անտեղի պետք չի նեղացնել: Մարդուն նեղացնել չի կարելի, քանի, որ դա կարող է ազդել մարդու հոգեկան աշխարհի վրա և շատ լուրջ հետևանքներ ունենալ: Չի կարելի նեղացնել թույլերին, քանի որ կյանքը բումերանգ է: Եթե դու նեղացնես թույլին, ապա քեզանից ուժեղն էլ քեզ կնեղացնի։

Գրականություն

Լեոնիդ Ենգիբարյան

Կրկեսի, էստրադայի և կինոյի հայ դերասան, ծաղրածու, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանը (1935թ. մարտի 15 — 1972թ. հուլիսի 25) XX դարի կրկեսի նշանավոր արտիստներից է: Վարպետորեն օգտագործելով իմպրովիզացիայի և մնջախաղի նոր ու հետաքրքիր արտահայտչամիջոցներ՝ հարստացրել է կրկեսի ծաղրածուի ավանդական կերպարը:

Լեոնիդ Ենգիբարյանը 1953-1955թթ. սովորել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում (զբաղվել է բռնցքամարտով, ստացել 1-ին կարգ): 1959թ. ավարտել է Մոսկվայի պետական կրկեսային և էստրադային արվեստի ուսումնարանը:

Նույն թվականից Հայկական կրկեսի կոլեկտիվի արտիստ էր: 1971թ. ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոն՝ սկզբնավորելով «ենգիբարյանական ուղղությունը»: Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրևը», «Ծաղրածուի տարօրինակությունները»:

Ենգիբարյանն ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարաններ, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում: Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջն ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց» ստեղծագործությունները:

Նրա գործունեությանն են նվիրված «Ծանոթացե´ք, Լեոնիդ Ենգիբարովն է», «2-Լեոնիդ-2» կինոնկարները: Ենգիբարյանը գրել է «Առաջին ռաունդ» (1971թ.), «Վերջին ռաունդ» (1984թ.) գրքերը (երկուսն էլ`   ռուսերեն): Արձակագիր և կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է հիանալի գրող: 1964թ. Պրահայում ծաղրածուների մրցույթում շահել է 1-ին մրցանակ: Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում:

1972թ. Երևանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան (հիմնադիր և ղեկավար՝ Սոս Պետրոսյան), կրկեսի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը (1995թ., քանդակագործ`   Լևոն Թոքմաջյան):

Գրականություն

Օ’ Հենրի <<Քանի դեռ սպասում է ավտոմեքենան>>

Օ’ Հենրիի <<Քանի դեռ սպասում է ավտոմեքենան>> ստեղծագործությունը մի օրիորդի ու երիտասարդի  հարաբերությունների մասին է: Վերջինս ամեն կերպ ցանկանում էր արժանանալ օրիորդի ուշադրությանը, սակայն օրիորդն իրեն պահում էր ինչպես լեդի: Իրականում նա քողարկում էր իրեն:

Այս ստեղծագործությունը շատ հետաքրքիր էր և ուներ անակնկալ վերջաբան։ Ստեղծագործության սկզբում երիտասարդի կերպարի հանդեպ մի տեսակ խղճահարություն ես զգում։ Իսկ օրիորդի կերպարը առանձնանում էր ազնվականին հատուկ վարքագծով: Նա շատ ինքնավստահ ու գոռոզ էր: Ստեղծագործության վերջում սկսում ես խղճալ օրիորդին, քանի որ նա ստել էր: Նա ամաչում էր իր ծագումից և գործից:

Օ’ Հենրիի «Քանի դեռ սպասում է ավտոմեքենան» ստեղծագործության հիմնական գաղափարը՝ ազնվությունն է։ Յուրաքանչյուր մարդ պիտի ազնիվ լինի և՛դիմացինի հանդեպ, և՛ ինքն իր հանդեպ: Երբեք պետք չէ ամաչել սեփական կարգավիճակից, առավել ևս՝ աշխատանքից։

Ամենազարմանալի և անսպասելի հատվածները

— Ով էլ որ լինեք,— խոսեց աղջիկը սառը,— պարտավոր եք հիշել, որ ես լեդի եմ։ Ես ներում եմ ձեզ այդ խոսքերի համար, քանզի գիտեմ, որ ձեր միջավայրում նման ակնարկները, անկասկած, բնական են համարվում։ Ես ձեզ առաջարկեցի նստել. եթե իմ հրավերքը ձեզ թույլ է տալիս ինձ «անուշիկս» կոչել, ապա համարեք, որ այն չի եղել։

— Ա՜խ, աստծո սիրույն, խնդրում եմ ինձ ներեք,— թախանձեց երիտասարդը։ Նրա ինքնագոհ դեմքն այժմ զղջում և հնազանդություն էր արտահայտում։— Ես սխալվեցի, հասկանո՞ւմ եք… այսինքն ուզում եմ ասել, որ զբոսայգում կան աղջիկներ, որոնք, հասկանում եք, որոնք… Դե, իհարկե, դուք այդ մասին չգիտեք, բայց…

Հասնելով անկյունին, աղջիկը շրջեց գլուխը, մի հայացք նետեց դեպի կարմիր անիվներով ճերմակ մեքենան, հետո անցավ կողքով և շարունակեց ճանապարհը։ Զբոսայգու մոտ կանգնած հարմարավետ, միաձի կառքի ետևում պահ մտնելով՝ երիտասարդը հետևում էր աղջկա յուրաքանչյուր շարժումին։ Դիմացի մայթն անցնելով, վերջինս փայլփլուն ցուցափեղկով ռեստորանի դռնով ներս մտավ։ Դա այն հաստատություններից էր, որտեղ ամեն ինչ շողշողում էր, ամեն ինչ ճերմակ էր, չորս բոլորը՝ ապակեպատ, որտեղ կարելի էր էժան գնով փառահեղ ընթրիք պատվիրել։ Աղջիկն անցավ ռեստորանի մի ծայրից մյուսը, մի պահ անհետացավ խորքում և անմիջապես հայտնվեց, հիմա արդեն առանց գլխարկի ու քողի։

Մուտքի ապակյա դռան մոտ գտնվում էր դրամարկղը։ Շիկակարմիր մազերով գանձապահուհին նայելով պատի ժամացույցին, դուրս եկավ իր տեղից, որն զբաղեցրեց մոխրագույն զգեստով աղջիկը։

Երիտասարդը ձեռքերը դրեց գրպաններն ու դանդաղ ետ գնաց։ Անկյունում նրա ոտքը սայթաքեց՝ դիպչելով գետնին ընկած թղթե կազմով փոքրիկ հատորիկին։ Վառ կազմից նա ճանաչեց աղջկա գիրքը։ Հետո անփութորեն բարձրացրեց հատորիկն ու կարդաց վերնագիրը. Սթիվենսոն «Նոր արաբական գիշերներ»։ Երիտասարդը գիրքը նետեց խոտերի մեջ ու մի պահ մոլորվեց։ Ապա բացեց ճերմակ մեքենայի դուռը, նստեց ու հենվելով բարձերին, վարորդին ասաց.

— Ակումբ քշի՛ր, Հենրի։ Խոսի՛ր ամենազարմանալի և անսպասելի հատվածների մասին:

Գրականություն

Կարդա՛ Ալբերտ Էյնշտեյնի գաղտնի նամակը:

Առաջադրանքներ

Ո՞րն է նամակի ասելիքը

Նամակի ասելիքը ակնհայտ երևում է հենց այս տողերում:

“Սերը Լույս է, որը լուսավորում է նրանց, ովքեր տալիս և ստանում են այն: Սերը ուժ է, այս ուժը բացահայտում է ամեն ինչ և կյանքին իմաստ է տալիս:”

Ո՞րն է նամակի ամենահետաքրքիր հատվածը

“Մենք միայն Սիրո միջոցով կարող ենք կյանքի մեջ իմաստ գտնել, պահպանել աշխարհը, ամեն մի գիտակից կամ զգացող արարածի և օգնել, որ մեր քաղաքակրթությունն ապրի:”

Ո՞րն է նամակի ամենազարմանալի հատվածը

“Ես խորապես ցավում եմ, որ չեմ կարողանում արտահայտել այն, ինչն իմ սրտում է և, ինչը քեզ համար կամացուկ բաբախում է ամբողջ կյանքում: Միգուցե չափազանց ուշ է ներողության համար, բայց ժամանակը հարաբերական է:

Ես պարտավոր եմ ասել, որ սիրում եմ քեզ և, որ քո շնորհիվ ես ունեմ վերջնական պատասխան:”

Ի՞նչ գիտես Ալբերտ Էյնշտեյնի մասին

Հանրահայտ գիտնական, ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը բավական հետաքրքիր անձնավորություն էր: Էյնշտեյնը ավելի քան 300 գիտական աշխատանքի հեղինակ էր, գրել է ավելի քան 150 գիրք և հոդված, մոտ 20 առաջատար համալսարանների պատվավոր դոկտոր էր, ներառյալ ԽՍՀՄ ԳԱ-ն: Ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկն է:

1952թ. Ալբերտ Էյնշտեյնին առաջարկում են Իսրայելի նախագահի պաշտոնը: Սակայն նա մերժում է: Էյնշտեյնը իր որոշումը բացատրում է փորձի և մարդկանց հետ աշխատելու ունակությունների պակասությամբ: Ալբերտ Էյնշտեյնը միշտ սատար էր Իսրայելին: Գիտնականը միշտ պաշտպան էր կանգնում ճնշված ազգերին:

Նրա առաջին կինը Միլեվա Մարիչն էր, ով չափազանց շատ էր խանդում Էյնշտեյնին, սակայն դա չէր կանգնեցնում Էյնշտեյնին: Զուգահեռ նա սկսեց հանդիպել իր ապագա երկրորդ կնոջ հետ: Իր կյանքի երկրորդ ուղեկցուհին դարձավ Էլզա Լովենտալը, ով Էյնշտեյնին ոչ հարազատ քույր էր գալիս: Նա տարիքով ավելի մեծ էր Էյնշտեյնից և նա նույնպես նախկինում ամուսնացած էր: Ալբերտ Էյնշտեյնը այդ ժամանակ արդեն հայտնի գիտնական էր և շատ հաճախ գիշերները իր տուն կանանց էր բերում: Իսկ Էլզա Լովենտալը այդ ամենին ներողամտորեն էր մոտենում և նույնիսկ առավոտյան Էյնշտեյնին սուրճ էր մատուցում:

1955թ. ապրիլի 17-ին Էյնշտեյնի մոտ որովայնային աորտայի անևրիզմա սկսվեց, ինչը կարող էր բերել ներքին արյունահոսության: Նրան առաջարկեցին վիրահատել, սակայն նա հրաժարվեց արհեստականորեն երկարեցնել կյանքը: Նա ուզում էր, որպեսզի երբ գա ժամանակը, հեռանա գեղեցիկ և բնական: Նա մահացավ հաջորդ օրը:

Նրա մահվանից 7 ժամ հետո, ստանդարտ դիահերձման գործողությունների ժամանակ, բժիշկ Թոմաս Շտոլց Հարվին հանեց Էյնշտեյնի ուղեղը: Չնայած Էյնշտեյնի բարեկամների անհամաձայնության, Շտոլցը ուղեղը իրեն պահեց: Դրանից հետո բժիշկը կորցրեց աշխատանքը և սկսեց Էյնշտեյնի ուղեղի հատվածները ուղարկել հետազոտությունների: Չնայած տարբեր առաջարկների, նա չէր վաճառում ուղեղը, այլ նվիրում էր հատվածները գիտնականներին: Բացի դրանից, Էյնշտեյնի ակնաբույժ Հենրի Աբրամսը գաղտնի հանեց նրա աչքերը: Դա հայտնի դարձավ միայն 1993թ.: Դրանք մինչ այսօր պահվում են Նյու Յորքում, չհրկիզվող պահարանում: «Աստղային պատերազմներ» ֆիլմի Յոդա Մագիստրոսի աչքերի համար որպես նախատիպ ընտրված է Էյնշտեյնի աչքերը:

Գրականություն

Հետաքրքիր դեպքեր Չարենցի կյանքից

Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով’ ասում է.

— Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:

— Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,- հարցնում է Չարենցը:

— Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը:

— Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում,- պատասխանում է բանաստեղծը:

Չարենցը շատ խիստ էր կենցաղում,- պատմում է գրող Խաժակ Գյուլնազարյանը,- հրաման էր տվել, որ ճանճերը սենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ու պատուհանից էին մտնում:

* * *

Մի անգամ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր իր տպավորությունները Եվրոպա կատարած ճանապարհորդություններից: Ուսանողները բազմաթիվ ու բազմատեսակ հարցեր էին տալիս պոետին, և նա պատասխանում էր ոգևորված ու մանրամասն: Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, հիվանդ տղա: Գունատ էր տղան, արտահայտիչ, մեծ-մեծ աչքեր ուներ, հուզված դեմք ու բարձրահասակ էր: Տղան կանգնեց ու դիմեց Չարենցին.

— Ասացե՛ք, խնդրե՛մ, պոե՛տ, ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞ր քաղաքում էր այն:

Չարենցն ուշի-ուշով նայեց պատանու աչքերին, մի պահ լռեց ու կարծես ծածուկ, կարծես շշուկով ասաց.

— Ամենալավ փողոցը Երևանի Նայիբի քուչան է…

Դահլիճը լցվեց շշուկով. բանաստեղծն անհավատալի բան ասաց: Նայիբի քուչան մի նեղ փողոց էր՝ ծուռումուռ, անլույս, անգույն, ամայի ու անմարդաբնակ:

— Որովհետև այնտեղ է ապրում իմ սիրելի կինը, — շարունակեց Չարենցը:

Դահլիճը թնդաց ծափերից…

* * *

Չարենցի անվան առաջացման վարկածներն, իհարկե, շատ են, կարդացեք երեք վարկած, որոնցից ամենահավաստին ու ամենահավանականը, երրորդ տարբերակն է՝ երբ ինքն իր մասին պատմում է հենց Չարենցը:

1. Չարենցի պատանեկան տարիների մտերիմերը Չարենց անվանումը բացատրում են, նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան են չար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է:

2. Ըստ մեկ ուրիշ աղբյուրի՝ մտորելով իր համար գրական կեղծանուն ստեղծելու մասին, հնչյունային և տեղաշարժային փոփխությունների է ենթարկել ռուս գրող Պուշկինի «Անչար» ստեղծագործությունը, արդյունքում ստացվել է ՝ Չարենց:

3. Իսկ իր անվան մասին խոսելիս, Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներին մի բժիշկ կար, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիկշկ Չարենց: Շատ յուրօրինակ համարելով այս ունունը, այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանը իրեն կոչում է Չարենց, Եղիշե Չարենց: Իհարկե՝ Չարենց անվան մասին ամենհավաստի աղբյուրը, համարվում է հենց բանաստեղծի պատմածը, ինչպես նշվեց վերը:

Ավելի ուշ Չարենց անվան մասին բանաստեղծը տվել է այսպիսի բացատրություն. ՝ «Ես իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անունն եմ տվել»: