Գրականություն

Վարդան Այգեկցի

Արծիւ եւ նետ

Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար: Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.

— Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:

Բառարան

երթայր — գնում էր

յերկինս — երկնքում

հարին — խփեցին

զնա — նրան

նետիւ — նետով

արար — արեց

հայեցաւ — նայեց

ետես — տեսավ

իւր — իր

ասէ — ասում է

զի — որ, որովհետև, քանի որ

Հարցեր և առաջադրանքներ

Ճի՛շտ կարդա այս բառերը.

յերկինս, յինէն, իմոյ, զնա, զնետն, զփետուրն, իւր:

  1. Աշխարհաբար դարձրու այս բառակապակցությունները.

զփետուրն իւր- իր փետուրն

պատճառ սպանման իմոյ- իր սպանվելու պատճառը:

  1. Առակն աշխարհաբար դարձրու:

Արծիվը ճախրում էր երկնքում և նրան նետով խփեցին: Նա զարմացավ. թե ով դա  արեց: Նայեց ու տեսավ նետը՝ իր փետուրը և ասաց.

— Իմ սպանվելու պատճառն ինձանից է:

  1. Առակի համառոտ փոխադրությունը գրաբար դարձրու (բառերի գրաբարյան դասավորությունն աշխատիր պահել).

Արծվին (զարծիւն) նետով խփեցին: Տեսնելով (տեսեալ) նետը` իր փետուրը, արծիվն ասում է.

— Իմ սպանվելու պատճառն ինձանից է:

Զարծիւն հարին նետիւ: Տեսեալ զնետն՝ զփետուրն իւր զարծիւն ասէ.

  • Յինէն է պատճառ սպանման իմոյ:

Գրականություն

Դաշնամուր

Այս պատմվածքը Բեն անունով մի տղայի մասին էր: Նա շատ լավ էր դաշնամուր նվագում, բայց գումար չուներ դաշնամուր ձեռք բերելու համար: Բացի այդ նա թերագնահատում էր իրեն։ Վաճառողուհին ու իր ընկերուհին շատ էին սիրում նրան  լսել։ Կարծում եմ, որ մարդ չպետք է իրեն թերագնահատի: Եթե նա թերագնահատի իրեն, չի կարողանա իրականություն դարձնել իր երազանքը։ Կարծում եմ, որ այս պատմվածքը շատ հետաքրքիր էր:

Share this:

Գրականություն

Աշխարհի իմ տաքուկ անկյունը

Այս մեծ աշխարհի մի փոքրիկ անկյունում գտնվում է իմ հայրենիքը` Հայաստանը: Հայրենիքն ինձ համար ամեն բանից թանկ է ու վսեմ: Այն մի լեռնոտ ու քարքարոտ երկիր է: Լեռներ, որոնցից ամեն մեկն ունի իր պատմությունը: Զուր չէ ասված, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Եթե այս կամ այն երկիր պիտի գնաս՝ տեսնելու հոյակապ շինություններ ու կառույցներ, ապա Հայաստան պիտի գաս ՝ հիանալու բնության կենդանի հրաշքներով: Այս լեռնոտ երկիրը պահելու համար քանի-քանի մարդիկ են զոհվել: Այս լեռները տիրելու համար որքան ազգեր են ոտքի ելել: Այս լեռներով ներշնչված՝ քանի-քանիսն են բանաստեղծ դարձել ու դրանց անմահ փառքը երգել: Դուք անառիկ զինվորներ եք, հայրենի՛ լեռներ:

Գրականություն

Համաստեղ

Նապաստակի մը օրագիրը

Մաս առաջին

Նապաստակի տեսած առավոտյան արևն ինչպիսին էր: Հիմա նկարագրիր քո տեսած առավոտյան արևը:

Նապաստակի տեսած արևը կաղամբի նման մատղաշ էր: Քանի որ նապաստակները շատ են սիրում կաղամբ, այդ իսկ պատճառով արևը իր համար կաղամբի նման լավն էր: Իմ առավոտյան արևը շատ գեղեցիկ էր, ջերմ ու պայծառ:

Հաստատիր կամ ժխտիր հետևյալ մտքերը.

նապաստակը վախկոտ էր

Նապաստակը վախկոտ էր, քանի որ նա մտնում է բույնը նույնիսկ ընկնող տերևի  ձայնից:

նապաստակը երազկոտ էր

Նապաստակը երզակոտ էր, քանի որ այն ամենը, ինչ նա տեսնում էր, պայծառ ու գեղեցիկ էր: Նա միշտ երազում էր լինել աքաղաղ՝ ունենալով նրան նման ձայն, լինել թռչյուն և չվել տաք երկրներ:

նապաստակը վախկոտ-երազկոտ էր

Նապաստակը վախկոտ և երազկոտ էր:

նապաստակն ինքնահավան էր

Նապաստակը ինքնահավան չէր, քանի որ ամեն ինչում նա միայն տեսնում էր դրականը:

նապաստակն ուշադիր էր շրջապատի հանդեպ

Նապաստակը ուշադիր էր շրջապատի հանդեպ, քանի որ նա զգում էր ամեն մի շարժում:

նապաստակը հումորի զգացում ուներ

Նա հումարի զգացում ուներ:

նապաստակը նախանձ էր

Նա նախանձ չէր:

Գրականություն

Վահան Թոթովենց

Ներման աղոթք

Այս ստեղծագործությունը մի տղայի մասին էր, որի մայրը շատ աստվածավախ էր: Նա տղային իր հետ տանում էր աղոթելու: Մի օր, երբ տղան իր մոր հետ գնում է եկեղեցի աղոթելու, երկու խնձոր է գողանում: Նա այդ խնձորները տանում ու տալիս է մի աղջկա, որը սովորում էր իրենց դպրոցում: Նա համբուրում է այդ աղջկան: Հետո նրա մայրը իմանում է դրա մասին և տանում է տղային մեղքերի թողություն անելու: Տղան այդ ժամանակ սկսում է լաց լինել, մայրն էլ մտածելով, թե տղան լացում է գողություն անելու համար, փորձում է սփոփել նրան: Բայց տղան լաց էր լինում, քանի որ  աղջիկը լքել էր նրան:

Կարծում եմ, որ տղան չպետք է գողանար խնձորները, ինչ իրավիճակում էլ, որ լիներ: Գողությունը կարող է կործանել մարդու ճակատագիրը:

2. Տրված բառերն ու արտահայտությունները արևելեհայերեն դարձրո՛ւ:

ա) Զրուցած էր- զրուցել էր

բերած էին- բերել էին

կազդեին- ազդեցություն կունենային

կկենար- կմնար

չէի տեսներ- չէի տեսնի

չէի հարցներ- չէի հարցնի

ներս գացի- ներս գնացի

մոտեցուցի- մոտեցա

մի՛ թողուր- մի՛ թողնի

բ) Քաղցր սարսուռ մը- մի քաղցր սարսուռ

հանդիսավորություն մ՛ունեին- հանդիսավորություն ունեին

մեկ-երկու օրեն- մեկ -երկու օրից

վարդի թուփերու ետին- վարդի թփերի ետևում

համբուրեցի զինքը- համբուրեցի իրեն

ուզեցի Զարուին վերջին շնորհք մը ընել- ուզեցի Զարուին վերջին շնորհքը ցույց տալ համբուրելուս վախեն- Զարուն համբույրիցս վախեցավ

Գրականություն

Աշնան արև

Տարվա բոլոր եղանակներն էլ ունեն իրենց տեղն ու դերը բնության մեջ: Սակայն աշունը հայտնի է իր զարմանալի հարստությամբ ու առատությամբ: Հարստություն, որն այնքան անհրաժեշտ է մարդկանց: Աշնան բերքն ու բարիքն է մարդուն ուժ տալիս՝ ապրելու և հարատևելու, իսկ այդ բոլորը արևի շնորհիվ է իրականանում: Հասունանում է կարմրաթուշ խնձորը, տանձը, դեղձը, նուռը: Մենք գիտենք, թե որքան է անհրաժեշտ այդ արևը: Դժվար է մտածել, որ այդ սիրելի արևին պետք է փոխարինի ձմռան ցրտաչունչ եղանակը: Մենք ուզում ենք, որ աշնան արևը երկնքում փայլի ժպտուն ու հավերժ:

Գրականություն

Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի

Խաղաղությո՜ւն թող ըլլա…

Ո՛չ արյուններ, քրտինք հոսին

Լայն երակին մեջ ակոսին.

Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝

Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի

Բերրիությո՜ւն թող ըլլա…

Ամեն աստղե ցող կայլակի,

Ու ամեն հասկ ձուլե ոսկի.

Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝

Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի

Առատություն թող ըլլա…

Ոսկի ծովուն մեջ ցորյանին

Հավետ լողա թող գերանդին.

Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝

Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի

Պտղաբերում թող ըլլա…

Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,

Հորդի գինին բաժակներուն.

Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝

Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Առաջադրանքներ

Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ակոս -խոր ու երկար կնճիռ

Կալյակ –կաթիլ

Ցորյան – ցորեն

Աղուն- աղալու համար պատրաստված հացահատիկ