Հայոց լեզու

Մակբայ, տեսակները։

Առաջադրանքներ

1․Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: Ուշադրություն դարձրո՛ւ ընդգծված դերանուններին և մակբայներին:

Բոլոր մարդիկ վազում էին հոսանքի ուղղությամբ:

Ոչ ոք չէր վազում հոսանքի ուղղությամբ:

Այդպիսի երևույթները բավականին հաճախ են նկատվում:

Այդպիսի երևույթները ոչ հաճախ են նկատվում:

Լիովին հնարավոր է ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ:

Բոլորովին հնարավոր չէ ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ:

Քամին դեռ փչում էր:

Քամին այլևս չէր փչում:

Ինչ—որ մեկը լուսամուտներին թուղթ էր կպցրել:

Որևե մեկը լուսամուտներին թուղթ չէր կպցրել:

Պատերազմը քայքայել էր ամբողջ տնտեսությունը:

Պատերազմը չէր քայքայել ողջ տնտեսությունը:

Այստեղ տարվա բոլոր տեղումները լինում են միայն գարնանը:

Այստեղ տարվա ոչ մի տեղում տեղում չի լինում գարնանը:

2.Տրված նախադասությունները դարձրո´ւ հաստատական: Ուշադրությո´ւն դարձրու ժխտական դերանուններին հ մակբայներին:

Ոչ մի հնար նրան չէր օգնի կրճատելու ժամանակը:

Բոլոր հնարներն նրան կօգնեն կրճատելու ժամանակը:

Ոչ մի առագաստանավ քամուն հակառակ շարժվել չի կարող:

Բոլոր առագաստանավերը կարողանում են քամուն ընդառաջ շարժվել:

Ոչ ոք զբոսնելու ցանկություն չուներ:

Բոլորը զբոսնելու ցանկություն ունեին:

Իբր միջատներին թունավորող այդ դեղը բոլորովին վնաս չէր տալու այլ կենդանի էակների:

Միջատներին թունավորող այդ դեղը ամբողջովին վնաս էր տալու այլ կենդանի էակների:

Այդ փաստարկներն ամենևին չհամոզեցին մարդկանց:

Այդ փաստարկներն ամբողջովին համոզեցին մարդկանց:

Ոչ մեկը հիացած չէր այդ փոշով:

Բոլորը հիացած էին այդ փոշով:

Վաղուց ոչինչ չենք լսել այդ մասին:

Վաղուց մենք ամեն ինչ լսել ենք այդ մասին:

3. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:

Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:

Անարվեստ, անդեմ, անդուռ, անսիրտ, անահ, անմահ, դժգոհ, դժկամ դժբախտ, ապարդյուն ապաշնորհ, ապերախտ, ապուշ, տհաճ, տգեղ, չտես, չկամ:

4․Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր, թե դրանք ինչո՛ վ են տարբերվում:

Ա. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորը մահապատժի էր ենթարկվում: Պետրոս Մեծը Սիբիր էր աքսորում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջուրն է ենթակա վտանգի: Մարդիկ անխնա թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ ուրախանում են:

Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆն արտահայտվել է թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ չէին հասկանում այդ տարօրինակ զուգորդումը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդպիսի դիրք ընդունում:

Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներն ահավոր վախենում են: Նրանք ջրի մակերևույթի մոտ են ելք փնտրում, ցատկում օդ, նետվում ափ: Հոգեվարքի պարը վերջանում է ջղաձգություններով, ապա ձկները սատկում են:

 Ի՞նչ է մտածում բանական մարդը:

Բ. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորի աստղը խավարում էր: Պետրոս Մեծը Սիբիր էր քշում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջրի գլխին է վտանգը կախված:Մարդիկ առանց սրտերը ցավելու թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ աշխարհքով մեկ են լինում:

 Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆը հանդես է գալիս թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ գլխի չէին ընկնում այդ տարօրինակ կապը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդ օրն ընկնում:

Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներին անպատմելի սարսափ է պատում: Նրանք ջրի երեսին են ճար ու ճամփա ման գալիս, իրենց ափ գցում: Հոգեվարքի պարը վերջանում է թալիկ-թալիկ գալով, ապա ձկները շունչները փչում են:

Ի՞նչ է մտքովն անցակցնում բանական մարդը:

Ա տեքստը ավելի համառոտ է ներկայացված:

5. Տրված դարձվածքները գրի՛ր հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն և անհրաժեշտ փոփոխություններ արա՛:

Համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:

Աչքդ է մտնում, ցավին ուրիշ դարման է գտել, խելքը գնում է (ուշքն ու միտքն իրենը չէ), թուրը աջ ու ձախ կտրում է, աչքի չընկնեն, խելքին փչածը, ամպերի հետ է խաղում, իր կաշվից վախեցող, կողքով անցնեն:

Մարդու խելքը գնում է աչքի չընկնելու գաղափարը, ու նա խելքի փչածը հեքիաթի է վերածում անտեսանելի դարձնող գլխարկի, անտեսանելի մարդու մասին: Իսկ բնությունն այդ ցավին ուրիշ դարման է գտել: Նա ներկում է իր ստեղծած էակներին, պաշտպանական գունավորում է տալիս, որ թշնամիները կողքով անցնեն: Բնության մեջ դա ամեն քայլափոխի աչքդ է մտնում: Անապատային գորշ դեղնավուն գույնն ունեն անապատի կենդանիների մեծ մաս` և՛ սարդը, և՛ որդը: Հյուսիսի ձյունածածկ հարթավայրերում ապրող կենդանիներին էլ` լինի դա բևեռային արջ, որ ձյան ֆոնի վրա նրանք չնկատվեն:

6.Բառերը, քանի ձևով հնարավոր է, վերադասավորի´ր, որ ամեն անգամ մի բան կարևորվի:

Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:

Դելֆինները բաց ակվարիումից դանդաղ լողում էին դեպի ազատություն:

Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:

Շոտլանդիայի և Նորվեգիսւյի բնակիչները «ծովատառեխի անձրևի» բազմիցս ականատես են եղել:

Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:

Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:

Ծայրին փոքրիկ լամպ ունեցող ինքնահոսներ են թողարկվում ճապոնիայում:

7.Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր: Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:

Գորտը սկսեց բարձր ու երկարաձիգ կռկռալ:

Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը: Հայտնվեցին միանգամայն իրիկնային ձայները` յուրահատուկ ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:

Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:

Արահետը  գնում էր դեպի գյուղը ոչ թե ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:

Սա այն հսկայի կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:

Տեսանք այն ավտոբուսի վարորդին, որով եկել էինք:

8․Տրված ասույթները հեղինակի խոսքով նախադասություններ դարձրո՛ւ` հեղինակի խոսքը գրելով ուղղակի խոսքից առաջ, հետո և դրա մեջ:

օրինակ`

Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը:

Լայբնից:

ա) Լայբնիցը գրել է . «Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը»:բ)«Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը»,-Լայբնիցը գրել է :

գ) «Յուրաքանչյուր ճշմարտություն ,- գրել է Լայբնիցը,- պիտի ունենա իր հաստատումը»:

«Նետը շարժվում է աղեղալարի հաղորդած ուժով, իսկ ճշմարտությունը՝ գիտելիքով»,- գրել է Դեմոկրիտը:

Պլատոնը գրել է.  «Իրերի աշխարհը անվերջ կազմավորման և քայքայման աշխարհ է»:

«Բոլոր անհրաժեշտ գիտելիքները կարող ենք ստանալ ուսումնասիրելով արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները»,-գրել է  Ջոն Լոկը:

«Ամենագեղեցիկ ու ամենախոր հույզը գաղտնիքի իմացումն է: Ում օտար է այդ հույզը, ով կորցրել է զարմանալու ունակությունը, նրան կարելի մեռած համարել»,-գրել է Էնշտեյնը:

Հայոց լեզու

Առաջադրանքներ

1․Պարզի´ր, թե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել:

Ա. Տասնմեկ, քսաներեք, քառասունվեց, հիսունչորս, յոթանասունինը, իննսունինը, տասնմեկերորդ, վաթսունութերորդ, երեսունմեկական:

Բացարձակ

Բ. Հարյուր մեկ, հազար երեք հարյուր երեսուներկու, երկու հազար հինգ հարյուր հիսուներորդ, չորս հարյուր վաթսունական, երեք քառորդ, զրո ամբողջ հինգ տասնորդական:

Հարադիր

Գ. Երկու-երկու, քսան-քսան, տասնութ-տասնութ, հարյուր-հարյուր:

Բաշխական

2․Պարզի՛ր, թե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել.

Ա. Մեկ, հինգ, վեց, ութ, տասը, քսան, հարյուր, հազար:

Բացարձակ

Բ. Տասնմեկ, քսանյոթ, հարյուր տասնինը, հազար վեց հարյուր քսանութ:

Բացարձակ

Գ. Երեսուն, քառասուն, երկրորդ, հինգերորդ, վեցական, տասական:

Բաղադրայլ

Դ. Հազար հինգ հարյուր յոթանասունմեկ, ութսունվեց, քսանյոթերորդ, քառասունմեկերորդ, մեկ երրորդ, երեք տասնորդական:

Հարադիր

3․Տրված թվականները խմբավորի՛ր

ա) ըստ կազմության (պարզ, ածանցավոր, բարդ, բարդածանցավոր).

բ) ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ).

գ) ըստ նրա, թե ինչպե՛ս են գրվում (կից, անջատ, գծիկով):

Հարյուր քսան, վաթսուն, երրորդ, յոթ, տասը-տասը, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինր, քառասուն-քառասուն, հազար ինը հարյուր իննսունվեց, մեկական, հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինզ հարյուր տասնվեց, հինգական, տասնյոթերորդ, քառասուներորդ:

Ա)  երրորդ, հարյուր քսան, յոթ, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինը, հազար ինը հարյուր իննսունվեց, հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինգ հարյուր տասնվեց, տասնյոթերորդ, քառասուներորդ։

Բ) տասը-տասը, քառասուն-քառասուն, մեկական, հինգական

Գ)  վաթսուն

4.Տրված թվականներով բառեր կազմի՛ր`  դրանք բաղադրելով Բ խմբում տրվսւծ արմատների և  ածանցների հետ:

Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին, երրորդ:

Բ. ճյուղ, գլուխ, ամ, ակի, անի, յա, յակ, պատիկ:

Երկճյուղ, քառյակ, յոթյակ, իննապատիկ, տասնապատիկ, երկակի, եռակի

5. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

Մարդն իր կյանքի 70 տարվա ընթացքում միջին հաշվով 50 000 000 քայլ է անում:  Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական 2 000 քայլ է անում:

Մարդն իր կյանքի 70 տարիներից 13-ը ծախսում է խոսակցությունների, 6 տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում 100 տոննա ուտելիք է օգտագործում:

Կյանքի 1/3-ը քնած  է անցկացնում:

Յոթանասուն տարվա, հիսուն միլիոն քայլ, երկու հազար քայլ, յոթանասուն տարիներից, տասներեքը ծախսում, վեց տարի, հարյուր տոննա, մեկ-երրորդը քնած է։

 6.Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

 Կալիֆոռնիացի 40-ամյա մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ 99 օր 13 ժամ 13 րոպեում, 6 ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը:  Ճանապարհի երկարությունը 4904 կիլոմետր էր: 1 օրում անցնում էր միջին հաշվով 50 կիլոմետր:

Քառասուն, իննսուն, տասներեք, վեց ժամով, չորս հազար չորս կիլոմետր, մեկ օրում, հիսուն կիլոմետր։

7․ Նախադասությունները լրացրո՛ւ` կետերը փոխարինելով ուղղակի խոսքերով:

Հյուրն ուշադիր լսում էր ոգևորված ուղեկցի պատմությունը տաճարի մասին ու մտածում էր«Այս ինչ հետաքրքիր պատմություն էր, երբեք չէի լսել այդ ամենի մասին»:

 Քաղցն անհամբեր էր դարձել նրան, ու լսելով տանտիրուհու շաղակրատանքը՝ մտքում ասում էր «Այս տանտիրուհին ինձ արդեն բարկացնում է»:

Արդեն ամեն ինչ պարզ էր ու հասկանալի. նա գրեց «Չեմ կարող քեզ հետ գալ»:

 Ցուցանակն անտառում զբոսնել ցանկացողներին զգուշացնում էր «Այստեղով անցնելն արգելվում է»:

Զարմացած նայում էր վիճող անծանոթներին ու մտածում «Ինչու՞ են նրանք վիճում»:

Վազում էր ծիածանի հետևից ու իրեն-իրեն շշնջում «Ինչպե՞ս հասնեմ նրան»:

Սպասումից ձանձրացած՝ մտածում էր «Ե՞րբ եմ հասնելու տեղ»:

8. Ընդգծված նախադասությունը (հեղինակի խոսքը) գրի՛ր:

ա) ուրիշի ուղղակի խոսքից առաջ,

բ) ուրիշի ուղղակի խոսքից հետո:

«Ես զգում էի,- պատմում է վեպի հերոսը,- թե ինչպես են սուզանավի պատուհանները, ջրի ճնշմանը ենթարկվելով, ներս հրվում»:

«Նավապետը մեղավոր է ճանաչվում, գրված էր դատական արձանագրության մեջ,- քանի որ ճանապարհը զիջելու ոչ մի հրաման չի տրվել»:

«Եթե մարմինը լույսը չի կլանում, չի անդրադարձնում և չի բեկում,- գրված է գրքում,- ինքնըստինքյան անտեսանելի է»:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1․ Կազմի՛ր ամպ, ձմեռ, օր, մուկնբառերի հոլովական համակարգը։

Ուղղական — ամպ, ձմեռ, օր, մուկ (ո՞վ, ի՞նչ)

Սեռական — ամպի, ձմռան, օրվա, մկան (ո՞ւմ, ինչի՞)

Տրական — ամպին, ձմռան, օրվան, մկան (ո՞ւմ, ինչի՞ն)

Բացառական — ամպից, ձմռանից, օրվանից, մկանից (ումի՞ց, ինչի՞ց)

Գործիական — ամպով, ձմռանով, օրով, մկնով (ումո՞վ, ինչո՞վ)

Ներգոյական — ամպի մեջ, ձմռան մեջ, օրվա մեջ, մկան մեջ (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)

2․ Կազմի՛ր հետևյալ բառերի հոգնակի թիվը։ Ընդգծիր՛ր հոգնակիակերտ վերջավորությունը։

Երեխա — երեխաներ, շուն — շներ, նստարան — նստարաններ, աթոռ — աթոռներ, գնդակ — գնդակներ, անգղ — անգղներ, տետր — տետրեր, հարս — հարսներ, թոռ — թոռներ, կին — կանայք, նախամարդ — նախամարդիկ, ջրափոս — ջրափոսեր։

3․ Ածականները երկու խմբի բաժանի՛ր։

Գեղեցիկ, խորթ, հմայիչ, հետաքրքրասեր, ակնոցավոր, տհաճ, գլխավոր — բնութագրում է մարդուն

Ապակյա, փայտե, հնադարյա։ — բնութագրում է առարկան

4․ Բառարանի օգնությամբ կազմիր՛ր հետևյալ բառերի հոմանշային շարքերը։

Աղքատ – Չքավոր, չունևոր, ընչազուրկ, թշվառ

Գեղեցիկ – Սիրուն, գեղանի, գեղեցկուհի, սիրունիկ, գողտրիկ

Բարձր – Վերև, վեր, վերին

Կապույտ – Երկնագույն, կապտագույն, լուրթ,

Ժլատ –ճղճիմ, ընչաքաղց, անկուշտ, անկշտում:

Խելացի – Խելոք, ուշիմ, բանիմաց, իմաստուն, խոհեմ

Արևածագ – Լուսածագ, լուսաբաց, լուսադեմ, արշալույս, այգաբաց

Մեծ –  Խոշոր, հսկա, հսկայական, աժդահա, ահագին

Ձի – Հովատակ, զամբիկ

5․Տրված նախադասությունները (ասույթները) դարձրո ´ւ հեղինակի խոսքով նախադասություններ և գրի´ր հնարավոր բոլոր ձևերով:

Օրինակ`

Ամեն ինչ արվեստ է: Բեն

1. Բենն ասել է. «Ամեն ինչ արվեստ է»:

2. «Ամեն ինչ արվեստ է»,- ասել է Բենը:

3. «Ամեն ինչ,- ասել է Բենը,- արվեստ է»:

1. Բենն ասել է. «Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով, որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ` համարյա գետնի:»:

2. «Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով, որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ` համարյա գետնի:»,- ասել է Բենը:

3. «Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով,- ասել է Բենը,- որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ` համարյա գետնի»:

Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով:

Ֆրանց Կաֆկա

1. Ֆրանց Կաֆկան ասել է. «Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով»:

2. «Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով»,- ասել է Ֆրանց Կաֆկան:

3. «Կարծես ավելի շատ սայթաքում են,– ասել է Ֆրանց Կաֆկան,- քան անցնում դրա վրայով»:

Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում: Ֆրանց Կաֆկա

1. Ֆրանց Կաֆկան ասել է. «Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում:»:

2. «Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում:»,- ասել է Ֆրանց Կաֆկան:

3. «Իսկական հակառակորդը,– ասել է Ֆրանց Կաֆկան,- անսահման արիություն է ներշնչում»:

Տվեք ինձ հենման կետ, և ես կփոխեմ Երկիրը: Արքիմեդ

1. Արքիմեդն ասել է. «Տվեք ինձ հենման կետ, և ես կփոխեմ Երկիրը»:

2. «Տվեք ինձ հենման կետ, և ես կփոխեմ Երկիրը:»,- ասել է Արքիմեդը:

3. «Տվեք ինձ հենման կետ,– ասել է Արքիմեդը,- և ես կփոխեմ Երկիրը»:

6․ Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի:

1) Ծերունին վճռական տեսքով ասաց, որ հասավ նաև իր գործելու ժամանակը:

— Հասավ նաև իմ գործելու ժամանակը, — ասաց ծերունին վճռական տեսքով։

2) Նա զարմացավ, թե ի՛նչ է կրակը, ինքը չի վախենում կրակից:

— Ի՞նչ է կրակը, ես չեմ վախենում կրակից, — ասաց նա զարմանքով։

3) Նա խնդրեց, որ նավապետը բացատրի, թե ի՛նչ է պատահել իրենց ջրին:

-Նավապե՛տ, բացատրիր, ի՛նչ է պատահել ձեր ջրին,- խնդրեց նա:

4) Խոհարարն ասաց, որ ինքը գործ չունի մեր փորձերի հետ, իրեն իսկական մաքուր ջուր է պետք:

— Ես գործ չունեմ ձեր փորձերի հետ, ինձ իսկական մաքուր ջուր է պետք, — ասաց խոհարարը։

5) Բարկացած ընկերոջը հանգստացնելու համար ասում էր, որ նրա նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել:

Քո նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել, — ասաց նա բարկացած ընկերոջը հանգստացնելու համար։

7.Տեքստը վերականգնի՛ր նախադասությունները վերադասավորելով:

Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են: Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական  քարայրներ կան: Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը:

8.Տեքստը վերականգնի՛ր նախադասությունները վերադասավորելով:

Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական  քարայրներ կան: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:

Հայոց լեզու

1․ Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Մատնաչափ, կիսագունդ, անհարթ, անտեսանելի, ինքնաշարժ, սկզբնական, արեմտաեվրոպական, աստղադիտարան, համաշխարհային, հավասարաչափ:

Մատնաչափ— մատի չափով

կիսագունդ- գնդի կեսը

անհարթ- հարթությունից շեղված

անտեսանելի- ոչ տեսանելի

ինքնաշարժ- ինքնուրույն շարժվող

սկզբնական- սկզբի համար

արեմտաեվրոպական—արևմտյան եվրոպային բնորոշ

աստղադիտարան- աստղերը դիտելու տեղ

համաշխարհային- ամբողջ աշխարհին բնորոշ

հավասարաչափ- հավասար չափով

2․Տեքստը համառոտ փոխադրի՛ր և հետևություննե՛ր արա:

Եթե մեկը հայտնվի և լրջորեն պնդի, թե երկրի միջուկը մարմելադից է, միանգամից կասենք, որ բնության մեջ մարմելադ չի լինում, դա մարդկային խոհանոցի արդյունք է, ու դրա գոյությունը ենթադրում է մրգատու ծառերի, դրանց պտուղների առկայություն: Կասենք, որ մարդիկ չգիտեն էլ, թե ինչպե՛ս կարելի է բուսականությունն ու խոհանոցային արվեստը երկրի ընդերք տեղափոխել: Հետո էլ հետազոտություններ կատարելու և պարզելու փոխարեն, թե արդյո՞ք երկրի միջուկն իսկապես մարմելադից է, հարց կտանք, թե այդ ի՞նչ մարդ է, որ նման միտք է հղացել: Կամ հենց իրեն կհարցնենք, թե դա որտեղի՞ց է նրան հայտնի դարձել: Իսկ մարմելադի մասին դժբախտ վարկածի հեղինակը խորապես կվիրավորվի և մեզ կմեղադրի, թե կեղծ գիտական նախապաշարմունքի պատճառով մերժում ենք իր պնդումն ու չենք կարողանում օբյեկտիվորեն գնահատել:

Եթե մեկը հայտնվի և պնդի, թե երկրի միջուկը մարմելադից է, կասենք, որ բնության մեջ մարմելադ չի լինում, դրա գոյությունը ենթադրում է մրգատու ծառերի, դրանց պտուղների առկայություն: Մարդիկ չգիտեն, թե ինչպե՛ս կարելի է բուսականությունն ու խոհանոցային արվեստը երկրի ընդերք տեղափոխել: Հետազոտություններ կատարելու և պարզելու փոխարեն, թե արդյո՞ք երկրի միջուկն իսկապես մարմելադից է, հարց կտանք, թե այդ ի՞նչ մարդ է, որ այդպես է մտածել։ Մարմելադի մասին վարկածի հեղինակը կվիրավորվի և մեզ կմեղադրի, որ կեղծ գիտական նախապաշարմունքի պատճառով մերժում ենք իր պնդումն ու չենք կարողանում օբյեկտիվորեն գնահատել:

3․Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը:

Սրա հիման վրա կլինի:

Մի լուրջ հակաճառություն ունեմ:

Պատմությունս վերաբերում է հենց քո ընկերոջը:

Ի՞նչ է հրաբուխը:

Ի՞նչ են մթնոլորտային ճակատները:

Հեռախոսը շքեղություն չէ:

Պատերազմից հետո այդ կողմերը եկող աոաջին և միակ մարդն էր:

Դու անպայման մեծ հաջողության կհասնես:

Հայոց լեզու

1․ Նշի՛ր բայածանցը և գրի՛ր ածանցի տեսակը։

Մոտենալ, ցատկոտել, կորչել, վախենալ, խաղացնել, կոտրվել, պատռոտել, հեռացնել, հագնել, գրվել, կարդացնել, մրոտել, հասցնել։

1․ Նշի՛ր բայածանցը և գրի՛ր ածանցի տեսակը։

Մոտենալ — են, սոսկածանց

ցատկոտել — կոտ, բազմապատկական

կորչել — չ, սոսկածանց

վախենալ — են, սոսկածանց

խաղացնել — ացն, պատճառական

կոտրվել — վ, կրավորական

պատռոտել — ոտ, բազմապատկական

հեռացնել — ացն, պատճառական

հագնել — ն, սոսկածանց

գրվել — վ, կրավորական

կարդացնել — ացն, պատճառական

մրոտել — ոտ, բազմապատկական

հասցնել — ցն, պատճառական:

2․ Գրի՛ր հինգ սոսկածանցավոր, հինգ պատճառական, հինգ բազմապատկական և հինգ կրավորական բայ։

Սոսկածանցավոր-փոքրանալ, հագնել, դնել, բռնել, մանրանալ

Պատճառական-խաղացնել, աշխատացնել, վախեցնել, խոսեցնել, մոտեցնել

Բազմապատկական-կտրատել, կեղտոտվել, պարտվել, ներկոտվել, ջրոտվել

Կրավորական-նկարվել, հաշվարկել, վարվել, բռնվել, կոտրվել

3․ Դո՛ւրս գրիր սահմանական եղանակի ժամանակային ձևերը։ Գրի՛ր ժամանակային ձևը, դեմքը, թիվը։

Նա իրեն միայնակ և անզոր էր զգում (անկատար անցյալ, III դեմք, եզակի) դատարկ դասարանում, բոլոր տղաները տուն էին գնում՝ (անկատար անցյալ, III դեմք, հոգնակի թիվ) Դեն Սիդը, Ջեյմս Միսիպպոն, Դիկ Կորկորանը, նրանք բոլորը քայլում էին (անկատար անցյալ, III դեմք, հոգնակի թիվ)  Հարավային Խաղաղականի երկաթգծի երկայնքով՝ ծիծաղելով, խաղալով, իսկ Միսս Ուիսիգի այս խելացնոր միտքը տանջում էր (անկատար անցյալ, III դեմք, եզակի) իրեն:

4․ Հոլովի՛ր տուն, աղջիկ, ժամանակ, մարդ բառերը։

Ուղղական-տուն, աղջիկ, ժամանակ, մարդ (ո՞վ, ի՞նչ)

Սեռական-տան, աղջկա, ժամանակի, մարդու(ո՞ւմ, ինչի՞)

Տրական-տանը, աղջկան, ժամանակին, մարդուն(ո՞ւմ, ինչի՞ն)

Բացառական-տնից, աղջկանից, ժամանակից, մարդուց(ումի՞ց, ինչի՞ց)

Գործիական-տնով, աղջկանով, ժամանակով, մարդով(ումո՞վ, ինչո՞վ)

Ներգոյական-տան մեջ, աղջկա մեջ, ժամանակի մեջ, մարդու մեջ (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)

5.Առաջին շարքից ընտրիր նախածանցը և 2-րդ շարքից արմատը  և կազմիր 6 նախածանցավոր բառ:

Ենթ     անկյունագիծ       ֊

    նախ     շրջադարձ         

     հար      գլխագին              

     արտ     տևողություն        

     վեր      մշտավառ            

     առ      սահմանապահ

Օրինակ՝ ենթագլուխ,․․․

6․ Բառարանի օգնությամբ բացատրի՛ր դարձվածքները։

Իրար սրտից ջուր խմել – իրար հանդեպ հաճելի վարմունք ունենա

Հազար մաղով անցկացրած – առանց ամոթի՝ անամոթ

Հիվանդի համար ջուր բերող – դանդաղաշարժ, ծանրաշարժ

Գլխին կրակ թափել – ուժեղ բարկանալ մեկի վրա

Կանաչ-կարմիրը կապել – զարդարել

Կոպեկի համար մեռած – ագահաբար խնայող՝ ժլատ

Ուրիշի բնում ձու ածել – օտարին կամ ուրշին օգուտ տվող

Ոտքի կոխան դարձնել – ոտքերի տակ տալ, ոտնահարել

Փուշը մատից հանել – նեղության պահին օգնության գալ

Գրքի մի երեսը կարդալ — հարցին մոտենալ մեկ կողմից

7. Ո՞ր դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել

2.երեսից կախվել – թախանձել

3.արյունը ջուր դառնալ – սահմռկել

4.աչքերը փակել – ժպտալ /մահանալ/

5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել

6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ

7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել

8. գլխին տալ — ուրախանալ:

8․ Յուրաքանչյուր բառի համար գրի՛ր 1-ական հոմանիշ և հականիշ բառ:

Թյուր-հոմանիշ՝ սխալ, հականիշ՝ ճիշտ

Շնորհալի-հոմանիշ՝ տաղանդավոր, հականիշ՝ ապաշնորհ

Նուրբ-հոմանիշ՝ բարակ, հականիշ՝ կոշտ

Անաչառ-հոմանիշ՝ արդար, հականիշ՝ անազիվ

Երախտագետ-հոմանիշ՝ շնորհակալ, հականիշ՝ ապերախտ

Անդորր-հոմանիշ՝հանդարտություն, հականիշ՝ աղմուկ

Անաղարտ-հոմանիշ՝ անբիծ, հականիշ՝ պիղծ

Պարկեշտ-հոմանիշ՝ համեստ, հականիշ՝ անհամեստ

Ահռելի-հոմանիշ՝ մեծ, հականիշ՝ մանր

Հանդուգն-հոմանիշ՝ համարձակ, հականիշ՝ խոնարհ

Փութաջան-հոմանիշ՝ ջանասեր, հականիշ՝ ծույլ Խրթին-հոմանիշ՝ բարդ, հականիշ՝ հեշտ

Հայոց լեզու

1․Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա Ուժ, տարր, ծով, նաև, կույտ, բերդ, շենք:

Ուժեր , տարրեր , ծովեր , նավեր , կույտեր , բերդեր , շենքեր։

Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:

Ճանապարհներ, գաղտնիքներ, հրաշքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նահանգիստներ։

Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:

Գառներ, դռներ, մատներ, մկներ, թոռներ, ձկներ, լեռներ, բեռներ։

Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր։

Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:

Ծովածոցեր, սուզանավեր, դաշտավայրեր, շնագայլեր, հեռագրեր, լրագրեր:

Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:

Քարտաշներ, գրագիրներ, լեռնագործներ, բեռնակիրներ:

Է. Մարդ, կին:

Մարդիկ , կանայք։

2․Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով: Հարթավայրերում (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել: Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին: Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով: Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը (քարակույտ): Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից: Շատ ծովախորշեր (ծովախորշ) վերածվել են ցամաքի:

3․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․

Ստրուկի մտքով — ստրկամիտ

Լի և առատ — լիառատ

Կյանքի հյութ — կենսահյութ

Ցավից լլկված — ցավալլուկ

Մոլոր մտքով — մտամոլոր

Սուր ընթացող — սրընթաց

Խելքը կորցրած — խելագար

Նոր հայտնված — նորահայտ

Մենակ ապրող — միայնակ

Խիստ բարքով — խստաբարո

Երկար ապրող — երկարակյաց

Նոր եկած — նորեկ

Աչքին հաճելի — ակնահաճո

4․Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստանալ նոր բառեր:

Բարձրագագաթ — լեռնագագաթ

քաղցրաձայն — բարձրաձայն

վսեմաշուք — վեհաշուք

տիրակալ — բռնակալ

վճռաբեկ — դյուրաբեկ

սառնաղբյուր —ցայտաղբյուր

վարկանիշ — հականիշ

դալկադեմ — ընդդեմ

ցատկահարթակ — սանդղահարթակ

հոռետես — լրտես

5․Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:

Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել (թշնամու դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

6․Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը:

Սա կլինի հիմքը:

Մի լուրջ հակաճառություն ունեմ:

Պատմությունս հենց քո ընկերոջ մասին է:

Ի՞նչ է հրաբուխը:

Ի՞նչ են մթնոլորտային ճակատները:

Հեռախոսը շքեղություն չէ:

Դու անպայման մեծ հաջողության կհասնես:

7․ Տեքստը վերականգնի՛ր նախադասությունները վերադասավորելով:

Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:

Դեռևս 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական  քարայրներ կան: Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թռչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել:

Հայոց լեզու

Ամանորը հրաշք է

Նոր տարին յուրահատուկ տոն է:  Այն յուրօրինակ տոն է փոքրիկների համար: Փոքրիկները աննկարագրելի հիացմունքով են զարդարում տոնածառը, հրաշքի սպասումով նամակ գրում ձմեռ պապիկին, ձնեմարդ պատրաստում և սպասում ամանորյա հրաշքի:

Շատ եմ սիրում Նոր Տարին: Ես միշտ այն անցակցնում եմ ընտանիքիս անդամների ՝հայրիկիս, մայրիկիս և եղբորս հետ:

Ինձ համար ամանորյա հրաշք է ձյունը: Շատ եմ սիրում, երբ ձյուն է գալիս ու քաղաքն ամբողջովին սպիտակ զգեստ է հագնում: Հրաշք է նաև այն, որ տոնն անցկացնում ես ընտանիքիդ անդամների հետ: Շատ եմ սիրում այդ օրը նվերներ ստանալ: Ամանորը հրաշքներով լի տոն է, որովհետև այդ օրը կարող են կատարվել քո ցանկությունների մի զգալի մասը:

Ես հույս ունեմ, որ գալիք նոր տարուն կկատարվեն իմ ցանկությունների գոնե մի որոշ մասը:  

Ցանկանում եմ, որ գալիք նոր տարուն բոլորի ցանկությունները իրականություն դառնան:

Հայոց լեզու

1.Հոմանիշների բառարանի օգնությամբ գրիր տրված բառերին մեկական հոմանիշ:

Ականակիտ- վճիտ, մաքուր

այգաբաց-լուսաբաց

 աշտանակ-մոմակալ

 գիրթ- շեշտակի

 թափոր- երթ, շքերթ

 կտրիճ- քաջ, քաջարի, խիզախ

 մահիկ- կիսալուսին, լուսնակ

 շեղբ-կույտ

սկահակ- գավաթ

դշխուհի- թագուհի

դժնի-դաժան

կշտամբանք- հանդիմանություն

մարտիկ- ռազմիկ

մթնշաղ- աղջամուղջ

2. .Փոխիր տրված բառերի մուգ գրված տառերը և ստացիր նոր բառեր:

Գիրք — գիրկ

 տանկ — տանձ

 սանր — մանր

մարագ — կարագ

նոր — հոր

բարդ — վարդ

Կետերի փոխարեն լրացրեք ջ, ճ կամ չ:

ա/  ալոճ, ակնակապիճ, աղճատել, աղջամուղջ, աճպարար, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղջիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքիջ:

բ/  առաջին, առողջություն, առնչություն, բաղարջ (գաթա), բաճկոն, գաղթօջախ, գաղջ (խոնավ, բորբոսնած), գաճաճ (թզուկ, փոքր), գեղջուկ (գյուղացի), թռչուն, թռչել, թրջել, թրջոց, հորջորջել (անվանել, կոչել), մեջտեղ, միջակ, միջօրե, ողջույն, վերջին, մխրճվել, մռնչյուն, մրջյուն, շիճուկ, ողջագուրվել, քուրջ:

գ/ առաջնորդ, գոճի, դաջել, եղջերու, երկարաճիտ, զեղչել, զիջել, զղջալ, Էջմիածին, ընչացք (բեղ), ընչաքաղց (ագահ), թարթիչ, ի հեճուկս (հակառակ մեկի), իջնել, լայնալիճ, լաջվարդ (կապույտ), կտրիչ (կտրող գործիք),կտրիճ (քաջ), հառաչանք, միջամտել, միջավայր, նախճիր (կոտորած), տարեվերջ, ուռճանալ, ուռչել:

դ/  ամբողջ, առաջնորդ, առէջ, բարեհաճ, դարչնագույն, խառնիճաղանջ (խայտաբղետ), խոճկոր, խրճիթ, ծխամորճ, կառչել, կարիճ, կճղակ, կճմթել, կնճիթ, կոճկել, կորչել, կռճիկ, հարճ, ճանճ, ճղճիմ, մահճակալ, մաճկալ, մարջան, մեջբերում, մեջք, մինչև, միջև, միջադեպ, նկարչական, շեղջ (կույտ), սոճի, Սոչի, վայրէջք, վերջաբան,

4.Լրացնել բաց թողնված տառերը:

Ջրաղացի ճրագի լույսն էր կենդանության միակ նշանը համատարած մթության մեջ:

Ծերունին նայեց հանդիպակաց  ամպին, բարձրացավ ամբարտակի վրա, քաշեց առաջը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կողպեց: Քամին վզվզում էր պատերի բացվածքներից, հափշտակում թափված հարդաշաղախ ալրափոշին և փախչում զվարճաձայն:Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազօրյա գործին` անշտապ կապելով ալրաթաթախ գոգնոցը:

Հայոց լեզու

Առաջադրանքներ

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած, կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ:

Ամենքը սիրում էին նրան, բայց նա տխուր էր, միշտ տխուր:Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը՝ հովասուն ծառերով և կարկաչյուն  շատրվաններով,նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ՝  չքանում…

Եվ հարուստը, ինչպես երբեմն պատահում է պատմությունների մեջ, հիացած նայեց թռչնի գեղեցկությանն ու շրջապատի ամայությանը, որքան աչքն էր կտրում, ապա ասաց քնքշորեն. «Նման չքնաղ երկիր դեռ չէի տեսել»:

Ըստ երևույթին նրանք իրար չէին հասկանում, և բարձրահասակ մեքսիկացին բեռնասայլակից հանեց իր հին հրացանը ու նշան բռնեց ճիշտ այնպես, ինչպես զինվորներն են անում կրակելիս:

հագած- հարակատար

հենել էր-անցյալ, անցյալ վաղակատար, երրորդ դեմք, եզակի

մեկնել էր- անցյալ, անցյալ վաղակատար, երրորդ դեմք, եզակի

սիրում էին- անցյալ, անկատար, երրորդ դեմք, հոգնակի

նստում էր- անցյալ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի

սլանում էր- անցյալ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի

երևում էր-անցյալ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի

պատահում է- ներկա, անկատար

հիացած- հարակատար, ներկա

կտրում- անկատար, ներկա

չէի տեսել- առաջին դեմք, եզակի, վաղակատար անցյալ

չէին հասկանում- երրորդ դեմք, անկատար, հոգնակի, անկատար անցյալ

են անում- հոգնակի, երրորդ դեմք, անկատար

2.Տեքստերում գործածված ներկա ժամանակի բայերի արտահայտած իմաստները համեմատիր և գրի՛ր, թե ինչ է ցույց տալիս ներկա ժամանակը տարբեր տեքստերում:

Ա.Մեր հրապարակներից մեկում արդեն երեք  օր է, ինչ մի քարավան  է կանգ առել: Երեկոյան վրանների առաջ վառվում են օջախները: Ուղտապանները կերակրում են իրենց ուղտերին և անվերջ շոյում, փայփայում նրանց: Քաղաքի երեխաները նրանց շուրջն են հավաքվում: Նրանցից շատերը երևի լաց կլինեն, երբ քարավանը գնա:

Կանգ է առել – Վաղակատակ ներկա

Վառվում են – Անկատար ներկա

Կերակրում են – Անկատար ներկա

Շոյում են – Անկատար ներկա

Փայփայում են – Անկատար ներկա

Հավաքվում են- Անկատար ներկա

Բ. Բոլորը գիտեն, որ անհողմ եղանակին ավելի հեշտ է  սառնամանիքին դիմանալը, քան քամու ժամանակ: Բայց միայն կենդանի արարածներն են քամու ժամանակ ավելի ուժեղ ցուրտ զգում, ջերմաչափի ցուցմունքն ամենևին չի փոխվում: Ինչքան ուժեղ է քամին, այնքան ավելի շատ սառը օդի զանգված է հասցնում միավոր ժամանակում շփվել մաշկի հետ, և ավելի շատ ջերմություն է անջատվում մարմնից: Հենց դա էլ  ցրտի զգացողություն է առաջացնում:

Զգում են – Անկատար ներկա

Չի փոխվում – Անկատար ներկա ժխտական

Հասցնում է – Անկատար ներկա

Անջատվում է – Անկատար ներկա

Առաջացնում է – Անկատար ներկա

3.Ընդգծված բայերը ներկա ժամանակով արտահայտի՛ր:

1891 թ. Սիամում (Թաիլանդ) ծնվում են աշխարհին (գոնե գիտությանը) մինչ այդ անհայտ արատով երկվորյակներ, որոնք մարմնով իրար կպած են: Ֆիզիկական բոլորովին նույնատիպ արատը նրանց դարձրում է անբաժանելի:

Մասնագետները, թերթերը գրում են այդ չտեսնված ու չլսված երեույթի մասին, և հիվանդությունը քաղաքի անունով էլ կոչում են` «սիամի երկվորյակներ»: Սակայն հարցը դրանով չի փակվում: Բժշկական արտահայտությունը դառնում է նաև զանազան համեմատությունների ու փոխաբերությունների հիմքը: Ընդհանրապես, երբ հարկ է լինում նշելու երկու արարածների նմանությունը, իսկույն ասում են. «Կարծես սիամի երկվորյակներ լինեն»:

Եկե՛ք վերհիշենք․

Գոյականների կրած փոփոխությունները հոլովների միջոցով կոչվում է հոլովում: Բառերը թեքվում կամ փոփոխության են ենթարկվում սեռական հոլովից:

Հոլովական համակարգ

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)

4․ Հոլովի՛ր պայուսակ, տղա, քաղաք բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ) – Պայուսակ, տղա, քաղաք

Սեռական (ո՞ւմ, ինչի՞) – Պայուսակի, տղայի, քաղաքի

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) – Պայուսակին, տղային, քաղաքին

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) – Պայուսակից, տղայից, քաղաքից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) – Պայուսակով, տղայով, քաղաքով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) – Պայուսակում, տղայի մեջ, քաղաքում

Հայոց լեզու

Ըստ կազմության՝ բայերը լինում են պարզ և ածանցավոր։

Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական:

Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ`  մեծ-ան-ալ, վախ-են-ալ, գտ-ն-ել, կոր-չ-ել և այլն:

Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն:  Պատճառական բայերը կազմվում են`

1. Ա  խոնարհման պարզ և ան սոսկածանցավոր բայերից` ացն ածանցով` խաղալ-խաղացնել, քարանալ-քարացնել:

2. Ե  խոնարհման պարզ և են սոսկածանցավոր բայերից` եցն ածանցով` քայլել-քայլեցնել, վախենալ-վախեցնել:

3.Ն, չ սոսկածանցավոր բայերից` ցն ածանցով` հասնել-հասցնել, փախչել-փախցնել:

Կան շատ բայեր, որոնցից ածանցներով պատճառական բայ չի կազմվում: Այսպիսի բայերի պատճառականը կազմվում է տալ բայի հարադրությամբ` բերել-բերել տալ, զարդարել-զարդարել տալ և այլն:

Կան բայեր, որոնցում կա ցն տառակապակցությունը` հարցնել, լցնել,վերցնել, սակայն դրանք պատճառական բայեր չեն, քանի որ առանց ցն -ի ձևեր չունեն:

Բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ` կտրել-կտրատել, խոցել-խոցոտել, թռչել-թռչկոտել, պատռել-պատռտել:

Ածանցներով բազմապատկական բայեր կազմվում են շատ քիչ բայերից: Բազմապատկական բայեր են կազմվում նաև արմատի կրկնությամբ` վազել-վազվզել, քաշել-քաշքշել և այլն, դարձյալ ոչ բոլոր բայերից:

Կազմությամբ կրավորական  կոչվում են այն բայերը, որոնց կազմում կա կրավորական ածանց:Կրավորական ածանցն է վ -ն` գրել-գրվել, կառուցել-կառուցվել, հեռանալ-հեռացվել, կարդալ-կարդացվել: Բացի ածանցավոր բայերից կան նաև հարադրական  բայեր: Դրանք բարդ բառեր են, դրանց բաղադրիչները գրվում են առանձին, բայց իմաստով համարժեք են մեկ բայի՝ բարև տալ-բարևել:

Առաջադրանքներ

1․ Ի՞նչ ընդհանրությամբ են խմբավորվել տրված բայերը:

Ա. Կիրառել, խմել, հնարել, բացատրել, գրավել, հասնել, լցնել, թռչել, սառչել:

Բ. Գնալ, զգալ, խոյանալ, ընթանալ, վախենալ, կամենալ, տզզալ, շրխկալ:

Առաջին շարքում տրված են ե-խոնարհման բայեր, իսկ երկրորդ շարքում ա-խոնարհման բայեր

2.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:

Օրինակ`

տես — տեսնել, բարձր — բարձրանալ:

Ա. Ընկեր-ընկերանալ, թանձր-թանձրանալ, խոր-խորանալ:

Բ. Վախ-վախենալ, կամ-կամենալ, մոտ-մոտենալ:

Գ. Հաս-հասնել, անց-անցնել, հագ-հագնել:

Դ-. Թիռ-թռչել, սառ-սառչել, կիպ-կպչել:

3.Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:

Մեծացնել, հեռացնել, գգացնել, վախեցնել, հիշեցնեյ, թռցնել, տեսցնել:

Մեծացնել- ացն

հեռացնել- ացն

զգացնել- ացն

վախեցնել- եցն

հիշեցնել-եցն

թռցնել- ցն

տեսցնել- ցն

Հայոց լեզու

1.Հոլովի՛ր գիրք, շուն, գինի, կին բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)

Ո՞վ — շուն, կին

Ի՞նչ — գիրք, գինի

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)

Ո՞ւմ — շանը, կնոջը

Ինչի՞ — գրքին, գինու

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)

Ո՞ւմ -շանը, կնոջը

Ինչի՞ — գրքին, գինու

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)

Ումի՞ց — շնից, կնոջից

Ինչի՞ց — գրքից, գինուց

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)

Ումո՞վ — շնով, կնոջով

Ինչո՞վ — գրքով, գինով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)

Ինչո՞ւմ-գրքում

Ու՞մ մեջ-կնոջ մեջ

2․Դո՛ւրս գրիր դերբայներն ու սահմանական եղանակի ժամանակային ձևերը։ Գրի՛ր ժամանակային ձևը, դեմքը, թիվը։

«Ռուբեն, — ասում եմ, — ուզում եմ, որ ինձ մի լավություն անես:

Ուզում եմ, ասում եմանկատար ներկա, եզակի թիվ, առաջի դեմք:

Պիտի խնդրեմ, որպեսզի ինձ անկորիզ խաղողի այգին տանես, որ անմիջապես «Արարատ» գերեզմանատան ետևում է, որովհետև խաղողի նորելուկ տերևներն արդեն բավական մեծացել են-վաղակատար ներկա, երրորդ դեմք, հոգնակի թիվ, և դրանք քաղելու ժամանակն է, ուզում եմ անկատար ներկա, եզակի թիվ, առաջի դեմք չորս-հինգ դյուժին հավաքել և տոլմա պատրաստել: Ահավոր քաղց եմ զգում Բիթլիսի մեր ամենասիրած կերակուրի հանդեպ»։ Ինչ խոսք, արդեն պարզել էի-վաղակատար անցյալ, առաջին դեմք, եզակի թիվ, որ համենայն դեպս միայն Բիթլիսը չէր, որ ծանոթ էր և սիրում էր-անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի թիվ խաղողի տերևով տոլմա ուտել։

 Այ թե համեղ ուտելիք է, ավանդական մածունն էլ լցնում ես — անկատար ներկա, երկրորդ դեմք, եզակի թիվ կես դյուժին տոլմաների վրա, հետո մի կես դյուժին էլ ես ավելացնում: «Որքան հասկանում եմ-անկատար ներկա, առաջին դեմք, եզակի թիվ, —ասում է-անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ Ռուբենը, — խաղողի տերև հավաքելիս, սովորաբար, ճյուղի կամ որթի վրայի յուրաքանչյուր երրորդ տերևն են պոկում անկատար ներկա, երրորդ դեմք, հոգնակի թիվ, այդ մասին լսե՞լ ես- վաղակատար ներկա, երկրորդ դեմք, եզակի թիվ »։

3․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ  նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:

4․ Տեքստում գտի՛ր տրված բառերի հոմանիշները, տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն:

Ենթադրություն, ինչքան, հերիք, մի, տեսնել, ժամանակ, հաստատել, նայել, համընկել, թիվ, ամբողջական:

Բավական է-հերիք է՝ հայացք նետեք-նայեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը որքա՜ն-ինչքա~ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվականին-թվին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մեկ-մի միասնական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան:

Հայոց լեզու

Առաջադրանքներ

Կազմի´ր մտածել, կարդալ բայերի սահմանական եղանակի ժամանակաձևերը (բացի անցյալ կատարյալից)։

Մտածում եմ, մտածում ես, մտածում է, մտածում ենք, մտածում եք, մտածում են։

Մտածում էի, մտածում էիր, մտածում էր,  մտածում էինք, մտածում էիք, մտածում էին։

Մտածելու եմ, մտածելու ես, մտածելու է, մտածելու ենք, մտածելու եք, մտածելու են:

Մտածելու էի, մտածելու էիր, մտածելու էի, մտածելու էինք, մտածելու էիք, մտածելու էին:

Մտածել եմ, մտածել ես, մտածել է, մտածել ենք, մտածել եք, մտածել են:

Մտածել էի, մտածել էիր, մտածել էր, մտածելու էինք, մտածելու էիք, մտածելու էին:

Կարդում եմ, կարդում ես, կարդում է, կարդում ենք, կարդում եք, կարդում  են։

Կարդում էի, կարդում էիր, կարդում էր, կարդում էինք, կարդում էիք, կարդում էին ։

Կարդալու եմ, կարդալու ես, կարդալու է, կարդալու ենք, կարդալու եք, կարդալու  են։

Կարդալու էի, կարդալու էիր, կարդալու էր, կարդալու էինք, կարդալու էիք, կարդալու  էին։

Կարդացել եմ, կարդացել ես, կարդացել է, կարդացել ենք, կարդացել եք, կարդացել  են։

Կարդացել էի, կարդացել էիր, կարդացել էր, կարդացել էինք, կարդացել էիք կարդացել  էին։

Նախադասություններից դո՛ւրս գրիր սահմանական եղանակի ժամանակաձևերը (բացի անցյալ կատարյալից) և կողքը գրի՛ր ժամանակաձևը։

Գարնանային առավոտը խոստանում էր պայծառ և արևոտ օր։ Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլերով բարձրանում Էին քարոտ արահետը և ամեն քայլափոխին փնչում։ Քրտինքից խոնավացել Էր ձիերի մուգ կապույտ վիզը։

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները, փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։

3. Կարդա՛տեքստը և հարցերին պատասխանի՛ր: Պատասխաններն այնպես գրի՛ր, որ տեքստի համառոտ փոխադրության ստացվի:

Մի թագավոր կամենում էր ժողովրդին հաճոյանալ ու իր անունն անմահացնել: Օրերից մի օր բանտ գնաց, որ այնտեղ, ցմահ բանտարկվածների մեջ, դատապարտված անմեղներին ու իսկապես զղջացողներին գտնի, ազատ արձակի: Նա բանտարկյալներից յուրաքանչյուրին հարցուփորձ արեց: Բոլորն էլ բողոքի վայնասուն բարձրացրին ու կուրծք ծեծելով պահանջեցին ազատ արձակել իրենց:

-Իմ այստեղ լինելը մեծ անիրավություն է,- ասաց մեկը:

-Իմ դատավորը կաշառված էր,- ասաց մյուսը:

-Ինձ չարամտորեն զրպարտել են,- բողոքեց երրորդը:

 Ու բոլորն էլ`

-Ես չար նախանձի դժբախտ զոհն եմ…

-Ես մի դժբախտ մարդ եմ…

-Ես անմեղ եմ…

Եվ զղջման կամ ներում հայցելու մասին ոչ ոք չէր մտածում: Բանտի վերակացուն էլ յուրաքանչյուրի հանցանքը մեկիկ-մեկիկ թվարկում էր, ու թագավորը տեսնում էր, որ բոլորն էլ չարսիրտ գազաններ էին` սուտ երդումներով, շահամոլ խաբեությամբ ու այլ պղծություններով աղտոտված: Ու նա գնալով մռայլվում էր:

«Մի՞թե ինձ վիճակված չէ անունս ժողովրդի մեջ անմահացնել»,- մտածում էր:

Մեծ տխրությամբ մթագնած` արքան պատրաստվում էր բանտից դուրս ելնելու, երբ բանտախցի ամենամութ անկյունում մի կալանավորի տեսավ, որը մինչ այդ ծպտուն չէր հանել:

-Ո՞վ ես,- նրան դիմեց թագավորը,- անունդ ի՞նչ է:

-Գործածս չարիքների պատճառով մարդիկ անեծքով են հիշում անունս, դրա համար էլ չեմ ուզում, որ դու իմանաս…,-ասաց երիտասարդը:

Թագավորը տեսավ, որ կալանավորը լայն ճակատ անի ու բաց, համարձակ հայացք: Նրան երիտասարդի խոսքը զարմացրեց,  նա ասաց.

-Հրամանս է. պատմի՛ր` ժողովուրդն ինչի՞ համար անունդ անիծեց, և ինչո՞ւ չես աղմկում, թե անմեղ ես:

Եվ երիտասարդ կալանավորը մեկ առ մեկ պատմեց իր հանցանքները: Իր տխուր պատմությունը վերջացնելով` ասաց.

-Խոստովանում եմ, որ մահապատժի էի արժանի, բայց  դատավորս արդարամիտ ու գթասիրտ էր, իմ երիտասարդությունը խնայեց, մահվան չդատապարտեց:

Այդ ժամանակ թագավորի մռայլությունը վերջապես անցավ, ու նա հրամայեց.

-Հեյ, վերակացո՛ւ, այս մարդուն դո՛ւրս քշիր, քանզի այս վայրագ գայլը կհոշոտի մյուս համեստ, անմեղ գառնուկներին…

Այդպես երիտասարդ հանցագործն ազատվեց, իսկ իրենց հանցանքներն ուրացողները մնացին սահմանված պատիժը կրելու:

ժողովուրդն էլ պահեց-պահպանեց ու մեզ հասցրեց այս ուսանելի պատմությունր:

Հարցեր

Ինչո՞ւ թագավորը բանտ գնաց:

Թագավորը ցանկանում էր բանտից ազատ արձակել անմեղ մարդկանց և այդպես անուն ձեռք բերել։

Բանտարկյալները թագավորին ինչպե՞ս ընդունեցին:

Բոլորը իրենց ձայնը բարձրացրեցին՝թագավորից խնդրելով, որ իրենց ազատ արձակի։

Թագավորն ինչպե՞ս վերաբերվեց կալանավորների արդարացումներին:

Թագավորը տխրեց, քանի որ բոլորը նրան խաբում էին:

Երիտասարդ բանտարկյալը մյուսներից ինչո՞վ տարբերվեց:

Նա չէր խոսում և չէր փորձում արդարանալ։ Բայց, երբ թագավորը նրան հարցրեց, նա պատմեց։

Թագավորն ի՞նչ վճիռ կայացրեց:

Թագավորը որոշեց, որ երիտասարդ բանտարկյալին ազատեն, ասելով, որ պետք է մյուս, անմեղ բանտարկվածներից նա հեռու լինի։