Հայոց լեզու

Ես եմ տերը իմ երկրի․․

Ես հայ եմ:  Հպարտ եմ, որ հայ եմ, որովհետև իմ ժողովրդի պատմությունը լի է հերոսական էջերով: Դժվարին պահերին մենք զենք ենք վերցնում և համառ ու հաստատուն կանգնում մեր թշնամու դեմ:  Կանգնում ու հաղթում ենք, նորից շենացնում մեր տունն ու այգին: Թշնամու դեմ կռվելով՝ պահել ենք մեր լեզուն, մեր երկիրը, մեր ավանդույթները: Ես  չեմ  տա իմ երկիրը ոչ ոքի:  Ես նրա նվիրյալ զավակն ու պահապան զինվորն եմ: Ես անսահման հպարտ եմ, որ հայ եմ: Ես ուզում  իմ գիտելիքներով, կարողություններով նպաստել իմ ժողովրդի զորացմանը, կառուցել իմ հրաշք երկիրն ու ապագան:

Հայոց լեզու

1.Կազմի՛ր խոսել, մտածել, մրթմրթալ, ոռնալ բայերի դերբայական համակարգերը։

Անորոշ — ել, ալ   խոսել, մտածել, մրթմրթալ, ոռնալ

Ենթակայական — ող, ացող    խոսացող, մտածող, մրթմրթացող, ոռնացող

Համակատար — ելիս, ալիս    խոսելիս, մտածելիս, մրթմրթալիս, ոռնալիս

Հարակատար — ած, ացած     խոսացած, մտածած, մրթմրթացած, ոռնացած

Անկատար — ում                       խոսում, մտածում, մրթմրթում, ոռնում

Վաղակատար — ել, ալ             խոսել, մտածել, մրթմրթալ, ոռնալ

Ապակատար — ելու, ալու      խոսելու, մտածելու, մրթմրթալու, ոռնալու 

Ժխտական — ի, ա                     խոսի, մտածի, մրթմրթա, ոռնա

2.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

 Ա. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեղդել, կխտար, խրոխտ, ողկույզ, տախտակ, նախկին:

 Բ. Ճեղքել, կմախք, աղքատ, կողպեք, վխտալ, եղբայր, սանդուղք:

3.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ անանձրև կլիմայի պատճառով անընդհատ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունն աճում է: Աղերը Մեռյալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է։

4.Տրված բառերի բոլոր հոմանիշերը գրի՛ր ըստ իմաստների սաստկության:

Օրինակ`

 կռվել — վիճել, գժտվել, ընդհարվել, իրար ուտել, պատերազմել:

Քամի — հողմ, սյուք, զեփյուռ, փոթորիկ, մրրիկ:

Ձայն — ծպտուն, հնչյուն, կանչ, աղաղակ, ճիչ, գոչյուն:

Վախ — երկյուղ, սարսափ, զարհուրանք, սոսկում, ահ, սրտադող:

Գեղեցիկ — սիրուն, գեղեցկուհի, սիրունիկ, գողտրիկ, խորոտիկ:

Տգեղ — գեշ, տգեղադեմ, կոպտադեմ, կոպտերես, անճոռնի, անդուրեկան:

Շատ — բազում, բազմաթիվ, թյուր, բազմաքանակ, բյուրավոր, մեծաթիվ:

Ցանկություն — կամք, բաղձանք, փափագ, տենչ, տենչանք, իղձ, ըղձանք:

Ծիծաղել — խնդալ, ժպտալ,  հռհռալ, կարկաչել, կչկչալ:

5. Նախադասությունները ձևափոխի՛ր` ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշներով:

Զուր չէ, որ առյուծն է համարվում գազանների արքան: Ուժով, ճարպկությամբ ու համարձակությամբ դժվար թե որևէ մեկը համեմատվի նրա հետ: Առյուծը չի թաքնվում, զոհի վրա գաղտագողի  չի հարձակվում: Նա հպարտ մռնչոցով զգուշացնում է՝ զգուշացե՛ք, գազաննե՛ր, որսի եմ ելել:

Մինչև հրացանավոր մարդու երևալը առյուծներն իրոք  տիրակալ էին: Մարդիկ հազվադեպ էին առյուծի որսի ելնում: Բայց ո՛չ  ուժն ու համարձակությունը, ո՛չ   ճկունությունն ու թաքնվելու հմտությունը չէին փրկում  հրացանից: Մարդիկ կարծում էին, որ եթե առյուծները պակասեն, կճղակավոր կենդանիների քանակը կավելանա: Ու առյուծներին գրեթե լրիվ ոչնչացրին:  Նրանք պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի մի քանի շրջաններում ու արգելանոցներում, Հնդկաստանում էլ կան, բայց շատ չեն: Սակայն մարդկանց սպասածի հակառակն  եղավ, որովհետև առյուծներն աոաջին հերթին հիվանդ, թույլ կենդանիներին էին ոչնչացնում, այդ պատճառով էլ կենդանիների մեջ հիվանդությունները չէին տարածվում:

Այժմ առյուծների որսն արգելված է:

Առյուծի նորածին ձագուկները շատ փոքր են  ու խայտաբղետ, հետո, մեծանալով, միագույն են դառնում:

Իզուր չէ, որ առյուծն է համարվում գազանների արքան: Ուժով, ճարպկությամբ ու համարձակությամբ դժվար թե ինչ-որ մեկը համեմատվի նրա հետ: Առյուծը չի քողարկվում, զոհի վրա թաքուն չի հարձակվում: Նա հպարտ մռնչոցով կանխազգուշացնում է՝ զգուշացե՛ք, գազաննե՛ր, որսի եմ ելել:

Մինչև հրացանավոր մարդու երևալը առյուծներն իսկապես տիրակալ էին: Մարդիկ հազարից մեկ էին առյուծի որսի ելնում: Բայց ո՛չ  ուժն ու համարձակությունը, ո՛չ   ճկունությունն ու թաքնվելու հմտությունը չէին ազատում  հրացանից: Մարդիկ կարծում էին, որ եթե առյուծները քչանան, կճղակավոր կենդանիների քանակը կշատանա: Ու առյուծներին գրեթե լրիվ սպանեցին:  Նրանք պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի մի քանի շրջաններում ու արգելանոցներում, Հնդկաստանում էլ կան, բայց քիչ են: Սակայն մարդկանց սպասածի հակադիրը  եղավ, որովհետև առյուծներն աոաջին հերթին հիվանդ,ազնոր կենդանիներին էին ոչնչացնում, այդ պատճառով էլ կենդանիների մեջ հիվանդությունները չէին տարածվում:

Այժմ առյուծների որսն սանձված է:

Առյուծի նորածին ձագուկները շատ պստիկ  ու խայտաբղետ, հետո, մեծանալով, միագույն են դառնում:

Հայոց լեզու

Բայի տեսակները

Դիմավոր և անդեմ բայեր (դերբայներ)

Խոսքի մեջ բայերը գործածվում են երկու ձևով՝ դիմավոր և անդեմ: Ըստ այդմ էլ տարբերում են դիմավոր բայեր և դերբայներ կամ անդեմ ձևեր։

Դերբայներ

Արդի արևելահայ գրական լեզվում դերբայներն ութն են՝

Անորոշ — ել, ալ (անորոշ դերբայը կարող է հոլովվել)

Ենթակայական — ող, ացող

Համակատար — ելիս, ալիս

Հարակատար — ած, ացած

Անկատար — ում

Վաղակատար — ել, ալ

Ապակատար — ելու, ալու

Ժխտական — ի, ա

Առաջին չորս դերբայները կոչվում են անկախ դերբայներ, քանի որ խոսքում կարող են գործածվել առանց օժանդակ բայի։

Վերջին չորս դերբայները կոչվում են կախյալ դերբայներ, քանի որ առանց օժանդակ բայի չեն կարող գործածվել։

Առաջադրանքներ

Կազմի՛ր կարդալ, խաղալ, վազել, լողալ բայերի դերբայական համակարգերը։

Կարդող, վազող, խաղացող, լաղացող

Կարդալիս, խաղալիս, վազելիս, լողալիս

Կարդացած, խաղացած, վազած, լողացած

Կարդում է, խաղում է, վազում է, լողում է

Կարդալ, խաղալ, վազել, լողալ

Կարդալու է, խաղալու է, վազելու է, լողալու է

Կարդա, խաղա, վազի, լողաա

2. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:

Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:

Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:

Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:

Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ  էլ  բաց թողեցին:

Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:

Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:

Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

3. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:

Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:

4. Ընդգծված հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. Դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

Օրինակ`

Վաղուց հերքված վարկածը— վարկածը, որ վաղուց հերքվել էր:

Ցանքերի համար վտանգավոր  դարձել արձրևը, մառախուղով պատվել էին լեռնագագաթները, ջրվեժը նկարագրող ճանապարհորդ, դժվարին կացության մեջ ընկել էր մարդը, գիշերները մեր այգին այցելեց չորքոտանին, անտառից սկիզբ առնող վտակ:

5. Ընդգծված  ենթակայական դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

Օրինակ Հերքվող վարկած— վարկած, որ հերքվում էր:

Գիշերները մեր այգին այցելած չորքոտանի, անտառից սկիզբ առած վտակ, դժվարին կացության մեջ գտնված մարդ, ցանքերի համար վտանգավոր դարձած անձրև,մառախուղով պատված լեռնագագաթներ, ջրվեժը նկարագրած ճանապարհորդ:

6. Ընդգծված  անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին:

Օրինակ`Գնաց ծովում լողանալու- Գնաց , որ ծովում լողանա:

Կանգնեց նորից, որ նորից նրան տեսնի: Խնդրեց, որ նամակը հասցնի։ Վզեց, որ մի քանի վարկյան շահի: Սպասեց, որ հոսանքները բերեն: Հանդիպեց մի քանի քայլ հեռանալով: Հոսանքի ուղղությամբ ցած վազեց, որ տեսնի: Խոսեցին ջրի պակասելու մասին։

7.Տրված բառերի կազմությունն ու գրությունը բացատրի՛ր:

 ա) Անհյուրընկալ-հյուր ընդունել չցանկացող, զրուցընկեր-զրուցակից, դյուրընկալ-հեշտ ընկալող, գահընկեց-Գահից ընկած՝ տապալված, անընդհատ-անդադար, համընթաց-Միասին ընթացող՝ շարժվող, զուգընթաց:

   բ) Միջօրե-Կեսօր, հանապազօրյա-Ամեն օրվա, ոսկեզօծ-ոսկով օծված, ապօրինի-օրենքի սահմանից դուրս,առօրյա-ամենօրյա, առօրեական-ամեն օր տեղի ունեցող, բացօթյա-բաց երկնքի տակ, բարօրություն-Բարօր լինելը, զօրուգիշեր-գիշեր-ցերեկ:

 գ) Մանրէ-Միայն մանրադիտակով տեսանելի կենդանական և բուսական ամենամանր օրգանիզմների ընդհանուր անվանումը, միկրոբ:, վայրէջք-Դեպի վայր իջնելը, հնէաբան-ՀնԷաբանության մասնագետ, որևէ-Հնարավոր կամ միատեսակ առարկաներից՝ երևույթներից՝ անձերից և այլն մեկն ու մեկը՝ առանց խտրության կամ ընտրության, երբևէ-Երբ էլ լինի, վաղ թե ուշ:~

Հայոց լեզու

Առաջադրանքներ

1. Համեմատի՛ր տրված նախադասությունների բայերը և գտի՛ր տարբերությունները:

Փորձելով ամեն ինչ պարզելու են, ու հանգիստ խղճով առաջ ենք գնալու:
պարզելու են
գնալու են
Սահմանական եղանակ

Փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ գնանք:
փորձելով
գնանք
Ըղձական եղանակ

Եթե ոչինչ չխանգարի, փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ  կգնանք:
չխանգարի
կգնանք
Պայմանական եղանակ

Փորձելով ամեն ինչ  պիտի պարզեն, ու պիտի  առաջ  գնանք, ուրիշ ելք չունենք:
փորձելով
պիտի գնանք
Հարկադրական եղանակ

Փորձելով ամեն ինչ պարզե՛ք ու հանգիստ խղճով առաջ գնացե՛ք:
պարզե՛ք
գնացե՛ք
Հրամայական եղանակ

2. Ո՞ր բառերի միջոցով է արտահայտվում խոսողի վերաբերմունքը (եղանակավորում նախադասությունը, ընդգծեք ):

Այնպես լինի, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից:
Պիտի գնա ու արևի մասին պատմի աշխարհին:
Եթե մարդկանց ու մեքենաների աղմուկը չլինի, ամեն առավոտ կլսեք ջութակի ձայնը:
Գոնե կարողացա խուսափել այդ հանդիպումից:
Անշուշտ գալու է և անպայման ամեն ինչ պատմելու է:
Ամեն առավոտ երևի լսում եք ջութակի ձայնը:

3.
Տեքստում մի դեպքում տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս դեպքում երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:

Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես (ելնում են, պետք է ելնեն): Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ (ապահովում են, պիտի ապահովեն), որպեսզի լողունակությունը չկորցնեն:
Մարդիկ ավելի խոր (քնում են, կքնեն), քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ (սուզվում են, կսուզվեն), կամ (չեն շնչում, չեն շնչի) ու (խեղդվում են, կխեղդվեն):

Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես (ելնում են, պետք է ելնեն): Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ (ապահովում են, պիտի ապահովեն), որպեսզի լողունակությունը չկորցնեն:
Մարդիկ ավելի խոր (քնում են, կքնեն), քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ (սուզվում են, կսուզվեն), կամ (չեն շնչումչեն շնչի) ու (խեղդվում են, կխեղդվեն):

Առաջին տեքստ — հարկադրական
երկրորդ տեքստ — հաստատական

4. Տեքստում մի անգամ տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս անգամ` երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:

Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները (անդրադարձնելու ենկանդրադարձնեն) Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները ( փոխարինելու են, կփոխարինեն) փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն (տալու են, կտան): Դրա համար (պահանջվելու է, կպահանջվի) 200 հազար քառ. կմ հայելի:

Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները (անդրադարձնելու են, կանդրադարձնեն) Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները ( փոխարինելու են, կփոխարինեն) փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն (տալու են, կտան): Դրա համար (պահանջվելու է, կպահանջվի) 200 հազար քառ. կմ հայելի:

Առաջին տեքստ — սահմանական
երկրորդ տեքստ — պայմանական

5. Բանաձևերի խնբերից յուրաքնչյուրին տո՛ւր տրված անուններից մեկը:

Ենթադրական եղանակ, հարկադրական եղանակ, հրամայական եղանակ, ըղձական եղանակ, սահմանական (սահմանում-որոշում, հաստատում, կարգավորում) եղանակ:

Ա. Գնում ես, գնալու ես, գնացել ես, գնացիր, գնում էիր, գնացել էիր, գնալու էիր:
Բ. Գնաս,գնայիր
Գ. Կգնաս, կգնայիր:
Դ. Պիտի գնաս,պիտի գնայիր:
Ե. Գնա՛, մի՛ գնա:

6. Կարդա՛ տրված մտքերը և լրացրո՛ւ վերջին նախադասությունը:

Բայի դեմք է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս, թե ո՛ւմ կամ ինչի՛ն է վերագրվում գործողությունը:
Բայի թիվ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս` մե՞կ, թե՞  մեկից ավելի առարկաների է վերագրվում գործողությունը:
Բայի ժամանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է գործողության կատարման ժամանակը:
Բայի… է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը կամ տեսանկյունը գործողության կատարման նկատմամբ:

Հայոց լեզու

Բայը ցույց է տալիս գործողություն, եղելություն, ընթացք, որը բայ խոսքի մասը բնորոշող կարևորագույն հատկանիշ է և կոչվում է բայիմաստ։ Բայերը մյուս խոսքի մասերից տարբերվում են նրանով, որ ունեն նաև ձևային ընդհանրություններ, այսինքն՝ արդի գրական արևելահայերենի բոլոր բայերի ելակետային ձևերը՝ անորոշ դերբայական ձևերը, վերջանում են -ել, -ալ մասնիկներով: Հին հայերենում նաև ունեցել ենք -ուլ վերջավորությամբ բայեր, օրինալ՝ զենուլ (մորթել, զոհաբերել), ջեռնուլ (տաքանալ):

Բայի ուղիղ ձևը պատասխանում է ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:

Բայը ունի հետևյալ քերականական կարգերը՝ եղանակ, ժամանակ, դեմք, թիվ:

Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի:

Գնացի, եկար, գալու է, մերժեց, ջարդեցի, գնում է, գրի՛ր, (եզակի թվով գործածված բայեր են):

Պատասխանեցինք, մտաք, խոնարհվեցին, ողջունեցինք, կգանք, պիտի խոսի (հոգնակի թվով գործածված բայեր են):

Բայն ունի երեք դեմք.

I դեմք (երբ գործողություն կատարողը խոսողն է)- գալիս եմ, պիտի խոսեմ, բարկացել եմ

II դեմք (երբ գործողություն կատարողը խոսակիցն է)-գալիս ես, պիտի խոսես, բարկացած ես

III դեմք (երբ գործողություն կատարողը երրորդ անձն է)-գալիս է, պիտի խոսի, բարկացած է

Բայն ունի երեք ժամանակ՝ ներկա, անցյալ, ապառնի:

Առաջադրանքներ

Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղկել, քարանալ, անվանել, քարոզել, ձևել:

Բ. Մեծանալ, բարձրանալ, կարմրել, տափականալ, սրել:

Գ. Ոչնչանալ, բոլորել, նույնացնել, ամբողջանալ:

Դ. Կրկնել, արագացնել, դանդաղել, հաճախել:

Ե. Վա՜յ անել, մկկալ, տզզալ, թրխկացնել:

2. Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա.  Վերանայել, վերակառուցել, ստորագրել, արտագրել, մակագրել, հակաճառել, անդրադառնալ, արտահայտել:

3.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր  Ա և Բ տեքստերում բայերի ժամանակները համեմատի՛ր:

Ա. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեն: Օրինակ, նրանցից շատերը կարծում են, որ կաթր ֆաբրիկայում է պատրաստվում:

Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրվեն և օրվա մեջ երեք անգամ կազմակերպվի նրանց կիթը:

Բ. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեին: Օրինակ, նրանցից շատերը կարծում էին, որ կաթը ֆաբրիկայում էր պատրաստվում:

Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել էր, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրվեին և օրվա մեջ երեք անգամ կազմակերպվեր նրանց կիթը:

Ա տեքստում բայերը ներկա ժամանակով էին գործածված ,և խոսքը գնում էր ներկայում կատարվող գործողությունների մասին:

Բ տեքստում բայերը անցյալ ժամանակով էին գործածված, և խոսքը գնում էր անցյալում կատարված գործողությունների մասին:

4. Ա և Բ տեքստերը համեմատի՛ր և տարբերությունները գտի՛ր: Ո՞ր տեքստում է կոնկրետ այծյամների մասին պատմվում, և որտե՞ղ` ընդհանրապես այծյամների:

Ա. Փոքր եղջերուներ են այծյամները: Նրանց մարմինը համեմատաբար կարճ է, վիզը՝ երկար: Մորթին ամռանը շիկակարմիր է, ձմռանը` գորշ: Անտառը նրանց և՛ , արոտավայրն է, և՛  թաքստոցը:

Ամռանն արածում են հով ժամանակ, իսկ ցերեկվա շոգին թաքնվում են: Ցուրտ օրերին կեր են հայթայթում օրվա ցանկացած ժամի: Առատ ձյան ժամանակ դուրս են գալիս ճանապարհները: Ունեն սուր հոտառություն, տեսողություն ու լսողություն: Շատ լավ լողում են:

Մայիսին մայր այծյամն ունենում է 1-2 ձագ: Երկու շաբաթ հետո փոքրիկները կարողանում են իրենց մոր նման արագ վազել: Նրանք մոր հետ շրջում են, մինչև որ մայրը նորից ձագեր է ունենում:

Եղջյուրներ ունենում են միայն արու այծյամները: Եղջյուրներն սկսում են աճել ձմռանը: Սկզբում եղջյուրներն ունենում են մեկ ուղղաձիգ ճյուղ: Դեկտեմբերին դրանք ընկնում են, և հունվարից աճում են նոր եղջյուրներ, որոնք գարնանը ճյուղավովում են: Այծյամներն ապրում են մինչև տասնվեց տարի:

Բ. Փոքր եղջերուներ էին այծյամները: Նրանց մարմինը համեմատաբար կարճ էր, վիզը` երկար: Նրանց մորթին ամռանը շիկակարմիր էր, ձմռանը` գորշ: Անտառը նրանց և՛ արոտավայրն էր, և՛ թաքստոցը:

Ամռանն արածում էին հով ժամանակ, իսկ ցերեկվա շոգին թաքնվում էին: Ցուրտ օրերին կեր էին հայթայթում օրվա ցանկացած ժամի: Առատ ձյան ժամանակ դուրս էին գալիս ճանապարհները: Ունեին սուր հոտառություն, տեսողություն ու լսողություն: Շատ լավ լողում էին:

Մայիսին մայր այծյամն ունեցավ 1-2 ձագ: Երկու շաբաթ հետո փոքրիկները կարողացան իրենց մոր նման արագ վազել: Նրանք մոր հետ շրջեցին, մինչև որ մայրը նորից ձագեր ունեցավ: Եղջյուրներ ունեցան միայն արու այծյամները: Եղջյուրներն սկսեցին աճել ձմռանը: Սկզբում եղջյուրներն ունեին մեկ ուղղաձիգ ճյուղ: Դեկտեմբերին դրանք ընկան, և հունվարից աճեցին նոր եղջյուրներ, որոնք գարնանը ճյուղավորվեցին: Այծյամներն ապրեցին մինչև տասնվեց տարի:

5. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրբազան, ճամփորդ, համբերություն, դափնի, շամփուր:

Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարդ, թարթել, երդվել, փարթամ:

6. Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակնկալ, անըմբռնելի, օրըստօրե, ակնթարթ, անընդմեջ, լուսնկա, մթնկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի, ակնհայտ, անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց:

7. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

«Օդային ամրոց» արտահայտությունը նշանակում է անպտուղ երևակայություն, իզուր երազանք, անիրագործելի պլաններ: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոնեական քարոզին. Ավգուստիանոսին, որն իր աշխատություններից մեկում խոսում է օդային շինարարության մասին: Հետագայում մարդիկ այդ արտահայտությունը գործածում են ձևափոխված` «Օդային ամրոց» ձևով:

8. Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատ՛իր:

 Տարի, ծածկոց, ձգողություն, բացատրություն տալ, մասին, լինել, հողագունդ, հայտնի դառնալ, ազդեցություն:

1687 թվականին Իսահակ Նյուտոնը բացատրություն է տվել հողագնդի ջրային ծածկոցի վրա երկնային մարմինների ազդեցության պատճառի մասին: Դա եղել Է այն նույն տարում, երբ հայտնի էր դարձել տիեզերական ձգողություն մասին օրենքը:

9.Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:

 1901 թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր (թողել, կտակել), որի տոկոսներն ամեն տարի (բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի (բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) խոշոր (հայտնագործություններ, գյուտեր) (անող, կատարող) գիտնականներին (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ, ընթացքում) ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի (միասնության, համախմբման), ստրկության (վերացման, ոչնչացման) կամ եղած բանակների (պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը (պահպանելու, պաշտպանելու) գործում:

10. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

Ընչազուրկ – աղքատ, արագընթաց – սրընթաց, անկոտրում – անընկճելի, դյուրաթեք – դյուրաբեկ – ճկուն, հերոսական – դյուցազնական:

Ստեղծագործական աշխատանք

Ճանապարհորդությունը հրաշք է

Ճիշտ է, գրքերը շատ բան են սովորեցնում, տեղեկություններ տալիս տարբեր երկրների և ժողովուրդների մասին, բայց դրանց հետ ծանոթանալու լավագույն միջոցը ճամփորդությունն է:

Սրտի թրթիռով ոտքդ դնում ես անծանոթ երկրի հողի վրա: Շրջում ես փողոցներում և զարմացած ուսումնասիրում շրջապատդ: Քո առաջ բացվում է բոլորովին նոր աշխարհ: Ամեն քայլափոխին մի նոր տեսարան, ամենուրեք նոր դեմքեր, քեզ համար տարօրինակ շինություններ: Անհամբեր սպասում ես, թե քեզ ինչ է հանդիպելու հաջորդ անկյունում, առաջ ես շարժվում՝ մի նոր երևույթ ես հայտնաբերում:

Ճամփորդությունը ցանկացած բառարանից էլ լավ, օգնում է սովորելու օտար լեզուներ: Այնպես որ, եթե երազում ես հարստացնել գիտելիքներդ, հավաքիր իրերդ և մեկնիր ճամփորդության:

Հայոց լեզու

Առաջադրանքներ

1. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են որոշյալ:

1. միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ

2. ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ

3. որտեղ, քանի, ինչպես, ինչու

4. իրար, որերորդ, քանիսը, այլ

2.  Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական:

1. ով, ինչ, երբ, սույն

2. ողջ, քանի, ինչու, որ

3. որտեղ, քանի, ինչպես, ինչու

4. իրար, որերորդ, քանիսը, այլ

3. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:

1. ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն

2. համայն, սույն, միևնույն, ինչ

3. այսպես, այդպես այնպես, որքան

4. սա, դա, նույնտեղ, այնչափ

4. Դո՛ւրս գրել դերանունները և խմբավորե՛լ ըստ տեսակների։ Հոլով, թիվ կամ դեմք ունեցող դերանունների դեպքում նշե՛լ դրանք։

Մկան թագավորը հրաման է տալիս, կանչում իր մոտ չղջիկին և ասում. «Ա՛յ

անպիտան, դու մուկ ես, ո՞ւր ես թաքնվում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում թևերը և ասում. «Ես ինչի՞ պիտի տուրք տամ քեզ, չե՞ս տեսնում սրանք. Ես թռչուն եմ, ես որտեղի՞ մուկն եմ»։ Մկան թագավորը գրում է թռչունների թագավորին, թե այս տեսակ մի թռչուն կա. ինչի՞ դու նրանից տուրք չես վերցնում։ Թռչունների թագավորը սա որ լսում է, կանչում է չղջիկին, ասում. «Եթե թռչուն ես, մեր օրենքը ինչի՞ ես խախտում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում բերանը, ցույց տալիս ատամները և ասում. «Ես մուկ եմ, թռչունը բա ատամներ կունենա՞»։ Թռչունների թագավորը մնում է շվարած, գլուխը կորցրած։ Այսպես, չղջիկը, երկուսին էլ խաբելով, մինչև հիմա էլ իր համար հանգիստ ապրում է առանց տուրք տալու։

Իր (անձ. դեր.), դու (անձ. դեր.), ո՞ւր (հարց. դեր.), ինչի՞(հարց. դեր.), ես (անձ. դեր.),  քեզ (անձ. դեր.) սրանք (ցուց. դեր.), որտեղի՞ (հարց. դեր.), այս (ցուց. դեր.), նրանից (անձ. դեր.) սա (ցուց. դեր.), մեր (անձ. դեր.):

5. Առաջին երկու և վերջին երկու նախադասությունները դարձրո՛ւ մեկական նախադասություն, մի  նախադասություն էլ հանի՛ր և տեքստը փոխադրի՛ր երեք նախադասությամբ:

«Ալոն» աշխարհում ամենատարածված բառերից է, որն այսօր գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ: Դա շատ ավելի հին է, քան հեռախոսը: Մինչև հեռախոսի գյուտն այդ բառը նավերի վրա է օգտագործվել՝ խոսափողով կանչերի ժամանակ, քանի որ «ալո» նշանակում է «լսում եմ»:

6. Տեքստը փոխադրի՛ր  երեք-չորս նախադասությամբ:

Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում: Նրանք որոշեցին մրցել: Նապաստակը  հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց և  քնեց: Իսկ կրիան առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա նվաճեց հաղթողի պարգևը:

7. Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:

Արագիլին հարցրին.

— Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:

Պատասխանեց.

-Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:

Հետևություն

ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:

բ) Կա մարդ, որ այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի:

գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:

դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:

ե) Բոլոր մարդիկ  պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:

զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց  վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:

է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ  են, որ երբեք մի թռչունի չափ անգամ չեն մտածի  իրենց երկրի մասին:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական։

Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ` առանց դրանց անվանելու։

Անձնական դերանուններն են՝ ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու։

Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:

Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու։

Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

Ուղղական — — —

Սեռական իրար միմյանց մեկմեկու

Տրական իրար միմյանց մեկմեկու

Հայցական իրար միմյանց մեկմեկու

Բացառական իրարից միմյանցից մեկմեկուց

Գործիական իրարով միմյանցով մեկմեկով

Ներգոյական իրարում միմյանցում մեկմեկում

Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու։

Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին։ Օրինակ`Նա կարդաց այն գիրքը, որը նվիրել էր ընկերը։

Աշխատանքը կատարեց այնպես, ինչպես պահանջել էին։

Շենքը կառուցեցին այնտեղ, որտեղ նախկինում ամայի տարածություն էր։

 Առաջադրանքներ

Գտնե՛լ փոխադարձ դերանունները և ընդգծե՛լ.

Կախարդական մի շղթա կա երկնքում՝

Անրերևույթ, որպես ցավը խոր հոգու,

Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն՝

Օղակելով լույս աստղեցը մեկմեկու։

Մեղմ գիշերի գեղագանգուր երազում

Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,

Առկայծում են կարոտագին երազուն՝

Հավերժաբար իրար կապված և բաժան։

Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,

Կարոտավառ երազում ենք միշտ իրար,

Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու

Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

Վահան Տերյան

2.Պարզի՛ր, թե Ա և Բ նախադասություններում ընդգծված դերանուններն ինչո՞վ են տարբերվում:

Ա. Որքա՞ն (հարց.դեր.) հարստություն է թաղվել ծովի խորքերում առաջին նավի խորտակման օրվանից:

Բ.Ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե որքան (հարաբ.դեր.)  հարստություն է թաղվել ծովի խորքերում առաջին նավի խորտակման օրվանից:

Ա. Ե՞րբ (հարց.դեր.)  են ձկները խավիար դնում:

Բ. Ուզում եմ պարզել, թե երբ (հարաբ.դեր.)  են ձկները խավիար դնում:

Ա. Խեցու մեջ մարգարիտն ինչպե՞ս (հարց.դեր.) է  գոյանում:

Բ.Ես նոր եմ իմացել,թե խեցու մեջ մարգարիտն ինչպես (հարաբ.դեր.)  է գոյանում:

3. Կետերը փոխարինի՛ր տրված դերանուններով: Ուշադրությո՛ւն դարձրու կետադրությանը:

Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:

Ինչքա՞ն է ջուր հավաքվում այս փոսում:

Ինձ հետաքրքրում է, թե ինչքան  է  ջուր հավաքվում այս փոսում:

Ի՞նչ պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:

Իրենք էլ չգիտեն, թե ինչ  պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:

Ո՞վ պետք է վերականգնի հատված անտառները:

Ձեզ հարց տվե՞լ եք, թե ով պետք է վերականգնի հատված անտառները:

Ինչքա՞ն ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:

Ճարտարապետին հարցնում են, թե ինչքան ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:

Ո՞վ այդպես գրավեց  քո ուշադրությունը:

Ցո՛ւյց  տուր տեսնեմ , թե ով այդպես գրավեց  քո ուշադրությունը:

Ե՞րբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:

Գոնե ասա՛, թե երբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:

Հայոց լեզու

Ստեղծագործական աշխատանք

Հաղթանակ

Քանի որ առջևում մայիս ամիսն է, և այն համարվում է հաղթանակների ամիս, որոշեցի այդ թեմայով շարադրություն գրել:

Հաղթել ցանկանում են բոլորը, բայց դա հաջողվում է ոչ բոլորին: Հաղթանակը ուժի և ունակությունների վերջնական արդյունքն է: Հաղթել հաջողվում է հակառակորդ կողմերից միայն մեկին: Անգամ երկու փոքրիկ երեխաների կռվում է այդպես: Հաղթանակները տարբեր են լինում: Հաղթում են պատերազմում, սպորտում:

Հայ ժողովրդի պատմության մեջ տեղ են գտել բազմաթիվ հաղթանակներ, որոնք կենսական նշանակություն են ունեցել հայ ժողովրդի հետագա գոյատևման համար: Այդպիսի հաղթանակ հայերը տարան Ավարայրի դաշտում:

Ոչ շատ վաղ անցյալում հայ ժողովուրդը տարավ ևս մի փայլուն  հաղթանակ  1918թ. մայիսյան հերոսամարտերում: Այդ հաղթանակը դարձավ հայ ժողովրդի գոյության և բարգավաճման գրավականներից մեկը:

Հայ ժողովուրդը տեսել է բազմաթիվ հաղթանակներ և հաղթանակներով էլ շարունակելու է իր երթը դեպի հետագա դարեր, հազարամյակներ…

Հայոց լեզու

Ցուցական դերանուններ. մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, գործողության տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու:

1.Ընդգծի՛ր ցուցական դերանունները:

Դա առաջին գրադարանն է Հայաստանում:

Սա է իմ ասելիքը, ավելացնելու ոչինչ չունեմ:

-Ձեր ասած խանութը գտնվում է այստեղ՝ այս փողոցում:

Սա, դա, նա ցուցական դերանունները գործածվում են և՛ անձի, և՛ իրի փոխարեն:

Ցուցական դերանունների հոլովումը:

Ուղղական   սա     սրանք    դա      դրանք    նա    նրանք

Սեռական    սրա   սրանց    դրա     դրանց    նրա  նրանց

Տրական      սրան   սրանց   դրան    դրանց    նրան նրանց

Հայցական  սա(սրան) սրանք(սրան) դա (դրան) դրանք (դրանց) նա (նրան) նրանք (նրանց),

Բացառական սրանից սրանցից դրանից դրանցից նրանից նրանցից

Գործիական սրանով սրանցով դրանով դրանցով նրանով նրանցով

Ներգոյական սրանում սրանցում դրանում դրանցում նրանում նրանցում

Այլ ցուցական դերանուններ ՝ այս, այդ, այն, այստեղ, այդտեղ, այնտեղ, այսքան, այդքան, այնքան, այսպես, այդպես, այնպես, այսչափ, այնչափ, այդչափ…

Ցուցական դերանունները կազմությամբ լինում են պարզ, բարդ:

2. Նշել տրված ցուցական դերանունների կազմությունը՝  այսքան, սա, այսչափ, նույնտեղ, այն, դա, այսպես, այնտեղ,  այդ, սույն, մյուս, այնպիսի:

պարզ- սա, այն, դա, այդ, սույն, մյուս

բարդ- այսքան, այսչափ, նույնտեղ, այսպես, այնտեղ,  այնպիսի

3. Սա ինձ համար ամբողջն է:  Գտի՛ր ենթական:

Բնակարանի տերերը սրանք են: Գտի՛ր ստորոգյալը:

Կետադրե՛լ տեքստը.

Արև մի կեսօր Կաքավաբերդի քարափով բարձրանում էին երեք ձիավոր։ Ոչ միայն զգեստից,  այլև ձի նստելուց երևում էր, որ առաջին երկու ձիավորը քաղաքի մարդիկ են և չեն տեսել ո՛չ Կաքավաբերդը, ո՛չ նրա քարափը։

Երրորդ ձիավորը նրանց ուղեկցում էր, և մինչդեռ առաջինները պինդ բռնել էին ձիերի բաշից, համարյա թե կռացել` հավասարակշիռ մնալու,— վերջին ձիավորը քթի տակ մռմռում էր մի երգ`մելամաղձոտ ու հուսահատ, ինչպես ամայի ձորը,  տխուր քարափը և հեռավոր գյուղը։

Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես մե՛կ ետ էր քաշվում, երևում էին պարիսպները, մե՛կ ծածկում էր կատարը։ Առաջին ձիավորը աչքը պարիսպներից չէր հեռացնում։ Նրա գլխում բերդի պատմությունն էր, մագաղաթյա մատյաններում գրած խոսքերը իշխանական օրերի մասին, երբ զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքի առաջ, և ավերից դարձող նրա համհարզները ճոճում էին նիզակները։ Ակնոցի արանքից նրա ուսյալ աչքերը տեսնում էին զրահավորներին, մագաղաթյա մատենագրին` եղեգնյա գրչով նրանց գովքը հորինելիս, և նա լսում է հնօրյա ձիերի դոփյունը։ Ի՜նչ դժվար էր նրա համար քարափը, որով քարայծի նման մագլցում էին երբեմնի տերերը։

Հայոց լեզու

Առաջադրանքներ

1.Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված դերանուններին և որոշի՛ր, թե ում անվան փոխարեն են դրվում դրանք:

Զինվորն ասաց, որ ինքը գիշերը գնացքով է գնալու ու նրան էլ է տանելու իր հետ:

Որսորդը բողոքում էր, որ ինքն անտառում արջ է տեսել, իսկ նա չի հավատում իրեն:

Գիտնականն ասում է, որ իրեն  իրեղեն ապացույցներ են պետք, նա իզուր է ուզում խոսքով ապացուցել:

Անծանոթն ասաց, որ նա  իզուր է անհանգստանում, ինքը միայն մի բաժակ ջուր է ուզում:

Հետախույզն ընկերոջը հորդորում էր, որ նա  իզուր ժամանակ չկորցնի, ինքը գիտի, որ այդտեղ այլևս գետ չկա:

2.Պարզի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ում անվան փոխարեն են դրվում ընդգծված երրորդ դեմքի դերանունները և պատասխանի՛ր հարցին:

Օրինակ` Տղայի հայրը նրանով է պարծենում: Տղայով:

Տղան ընկերոջ մասին ասում էր, որ նա վախենում է օձի լեզվից, մինչդեռ ինքը գիտի, որ օձերը լեզվով միայն հոտոտում ու շոշափում են: ընկերը-նա; տղան-ինքը

Աղջիկը զարմացած նայեց տատին, նա իրեն այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:

տատը-նա; աղջկան-իրեն

Աղջիկը զարմացած նայեց տատին,  ինքը նրան այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:

աղջիկը-ինքը; տատին-նրան

Ծերունին տղայի կողքին իր մանկությունն էր հիշում: ծերունու-իր

Ծերունին տղայի կողքին նրա մանկությունն էր հիշում: տղայի-նրա

Գայլն իրեն համոզում էր, որ ինքը չի վախենում շներից: գայլը-ինքը

Գայլն իրեն համոզում էր, որ նա չի վախենում շներից: մեկ ուրիշը-նա

Նախադասության մեջ նա՞, թե՞ ինքը դերանունն է փոխարինում նույն նախադասության ենթակայի անվանը:

3. Որտեղ հնարավոր է, ընդգծված դերանունները փոխարինի՛ր գոյականներով:

Օրինակ` Աշխարհում ոչ մեկին նրանից շատ չի սիրում: — Աշխարհում ոչ մեկին որդուց շատ չի սիրում:

Իշխանն իրեն էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:

Իշխանը նրան էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:

Իշխանը ծառայողին էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:

Երկիրը նրա շուրջը պտտվում է մի տարում:

Երկիրը արեգակի շուրջը պտտվում է մի տարում:

Երկիրը իր շուրջը  մեկը օրում է պտտվում:

Մայրս ասում էր, որ ինքը երեկոյան հյուրեր է ընդունելու:

Մայրս ասում էր, որ նա երեկոյան հյուրեր է ընդունելու:

Մայրս ասում էր, որ ընկերուհին երեկոյան հյուրեր է ընդունելու:

Այդ մարդն իրենից բացի բոլորին վստահում է:

Այդ մարդն նրանից բացի բոլորին վստահում է:

Այդ մարդն եղբորից բացի բոլորին վստահում է:

Կետադրե՛լ տեքստը.

Արև մի կեսօր Կաքավաբերդի քարափով բարձրանում էին երեք ձիավոր։ Ոչ միայն զգեստից,  այլև ձի նստելուց երևում էր, որ առաջին երկու ձիավորը քաղաքի մարդիկ են և չեն տեսել ո՛չ Կաքավաբերդը, ո՛չ նրա քարափը։

Երրորդ ձիավորը նրանց ուղեկցում էր, և մինչդեռ առաջինները պինդ բռնել էին ձիերի բաշից, համարյա թե կռացել՝ հավասարակշիռ մնալու, — վերջին ձիավորը քթի տակ մռմռում էր մի երգ՝ մելամաղձոտ ու հուսահատ, ինչպես ամայի ձորը,  տխուր քարափը և հեռավոր գյուղը։

Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես մե՛կ ետ էր քաշվում, երևում էին պարիսպները, մե՛կ ծածկում էր կատարը։ Առաջին ձիավորը աչքը պարիսպներից չէր հեռացնում։ Նրա գլխում բերդի պատմությունն էր, մագաղաթյա մատյաններում գրած խոսքերը իշխանական օրերի մասին, երբ զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքի առաջ, և ավերից դարձող նրա համհարզները ճոճում էին նիզակները։ Ակնոցի արանքից նրա ուսյալ աչքերը տեսնում էին զրահավորներին, մագաղաթյա մատենագրին՝ եղեգնյա գրչով նրանց գովքը հորինելիս, և նա լսում է հնօրյա ձիերի դոփյունը։ Ինչ դժվար էր նրա համար քարափը, որով քարայծի նման մագլցում էին երբեմնի տերերը։

Հայոց լեզու

Մայրիկիս

Մա՛յր … Որքան քնքշություն ու տոկունություն կա այս մեկ բառում: Մայրն է կյանքի միակ հանգրվանը, որին կարող ես փարվել թե՛ տխուր, թե՛ ուրախ օրերին։ Հայ ընտանիքներում մայրը կարծես մի սուրբ էակ լինի, նրան միշտ վերաբերվում են հարգանքով ու մեծ սիրով։

Մայրն ամենաթանկն է այս աշխարհում: Նա ինձ կյանք է պարգևել, մեծացրել, դաստիարակել, ջերմացրել ու գուրգուրել: Ինձ համար մայրս սրբության, համեստության, գեղեցկության ու բարու իդեալ է: Մա՛յր իմ, ես պարտական եմ քեզ: Սիրում եմ քեզ անսահման և գեթ մի վայրկյան չեմ պատկերացնում իմ կյանքն առանց քեզ:

Հայ բանաստեղծները ևս անթիվ ու անհամար ստեղծագործություններ են նվիրել մոր կերպարին։

Ահա մայրիկիս սիրելի ստեղծագործությունները:

Հովհաննես Շիրազ

Մայրս

Մեր հույսի դուռն է մայրս,

Մեր տան մատուռն է մայրս,

Մեր օրորոցն է մայրս,

Մեր տան ամրոցն է մայրս

Մեր հերն ու մերն է մայրս,

Մեր ճորտն ու տերն է մայրս,

Մեր տան անտունն է մայրս,

Մեր արծվաբունն է մայրս,

Մեր տան ծառան է մայրս,

Մեր տան արքան է մայրս,

Մեր տան անճարն է մայրս,

Մեր դեղ ու ճարն է մայրս,

Մեր տան աղբյուրն է մայրս,

Մեր ծարավ քույրն է մայրս,

Մեր տան անքունն է մայրս,

Մեր անուշ քունն է մայրս,

Մեր տան ճրագն է մայրս,

Մեր արեգակն է մայրս:

Մայրս, մեր հացն է մայրս,

Մեր տան աստվածն է մայրս։

Պարույր Սևակ

Մոր ձեռքերը

Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,

Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝

Ի՜նչ նազանքով,

Երազանքո՜վ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,

Առաջնեկն է երբ որ ծնվել,

Նրա արդար կաթով սնվել:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը

Ծով լռությա՜մբ,

Համբերությա՜մբ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,

Որ չփլվի իր տան սյունը՝

Որդին կռվից դառնա տունը:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը՝

Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,

Այս ձեռքերը՝ ուժը հատած,

Բայց թոռան հետ նոր ուժ գտած…

Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը…

Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝

Նո՜ւրբ ձեռքերը,

Սո՜ւրբ ձեռքերը:

…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար

Մեզ աշխարհում ծնած-սնած,

Մեզ աշխարհում շահած-պահած,

Մեզնից երբեք չկշտացած,

Փոշի սրբող — լվացք անող,

Անվերջ դատող — անվերջ բանող

Ա՛յս ձեռքերը,

Թող որ ճաքած ու կոշտացած,

Բայց մեզ համար մետաքսի պես

Խա՜ս ձեռքերը…