Հայոց լեզու

Թարգմանություն

Как отмечают Пасху в разных странах мира

Пасха — великий праздник для всех Христиан. И традиции его празднования складывались столетиями. Но в каждой стране ее празднуют по-своему. В нашей статье мы расскажем, как же празднуют Пасху в разных странах мира.

Италия

Пасха в Италии является самым популярным и любимым праздником. В Пасхальное воскресенье на главной площади Рима собираются тысячи человек, чтобы услышать поздравления Папы. Традиции празднования Пасхи в Италии имеют многовековую историю. Например, раньше на Пасху в Италии существовала традиция разносить накануне праздника с помощью факела по жилищам огонь, разожженный в церкви.

В современной Италии принято устраивать пасхальный завтрак: это непременные яйца вкрутую, копченая колбаса и несладкий сырный кулич. Или казатьелло — неаполетанский соленый пирог с яйцами, сыром и колбасой. Или та же неаполетанская пастьера — пирог с рикоттой и замоченной пшеницей. Несмотря на то, что этот вкуснейший, но тяжеловатый десерт пекут круглый год, пастьера лучше других блюд символизирует возрождение.

Франция

Во Франции в день Великого Воскресения прямо посреди площади жарят огромный яичный омлет. На блюдо в среднем тратят около 4 500 яиц и несколько сотен килограммов мяса. А еще в день Пасхи тут на всех улицах продают миллионы шоколадных фигурок зайцев, цыплят, колокольчиков, яиц и других сопряженных с праздником талисманов. Если французы слышат колокола в Пасхальное воскресенье, они обнимаются и целуются. Французы говорят, что звон колоколов навещает Папу Римского.

Великобритания

Пасха — главный религиозный праздник в Британии. В этой стране существует традиция угощать друг друга яйцами, но вовсе не куриными, а шоколадными с карамельной начинкой. При этом на родине Кейт Миддлтон существует пасхальная традиция одеваться во все новое. Это символизирует пробуждение природы и начало нового жизненного этапа.

Ինչպես են նշում Զատիկը  աշխարհի տարբեր երկրներում

Զատիկը բոլոր քրիստոնյաների համար հիանալի տոն է: Իսկ այն նշելու ավանդույթները ձևավորվել են դարեր շարունակ: Բայց յուրաքանչյուր երկրում այն ​​նշվում է յուրովի: Մեր հոդվածում մենք կպատմենք, թե ինչպես է Զատիկը տոնվում աշխարհի տարբեր երկրներում:

Իտալիա

Զատիկը Իտալիայում ամենատարածված և սիրված տոնն է: Զատկի կիրակի օրը հազարավոր մարդիկ հավաքվում են Հռոմի գլխավոր հրապարակում ՝ լսելու Հռոմի պապի շնորհավորանքը: Իտալիայում Զատկի տոնակատարության ավանդույթները երկար պատմություն ունեն: Այսպես, օրինակ, Իտալիայում Զատկի նախօրեին ավանդույթ էր տարածել եկեղեցում վառվող կրակը:

Ժամանակակից Իտալիայում ընդունված է կազմակերպել զատկական նախաճաշ. այն ընդգրկում էր կոշտ խաշած ձու, ապխտած երշիկ և ոչ քաղցր պանրով կարկանդակ, կամ նեապոլիտանական աղի կարկանդակ՝ ձվով, պանրով ​​և երշիկով, կամ էլ նույն նեապոլիտանական կարկանդակը՝ ռիկոտայով ու թրջված ցորեն: Չնայած այն բանին, որ այս համեղ, բայց ծանր աղանդերը թխում են ամբողջ տարվա ընթացքում, այս կարկանդակը համարվում է վերածննդի խորհրդանիշ:

Ֆրանսիա

Ֆրանսիայում Մեծ Հարության տոնի օրը պատրաստում են հսկայական ձվածեղ հենց հրապարակի մեջտեղում: Միջին հաշվով ուտեստի վրա ծախսվում է մոտ 4500 ձու և մի քանի հարյուր կիլոգրամ միս: Զատկի օրը նաև միլիոնավոր շոկոլադե նապաստակներ, ճուտիկներ, զանգեր, ձվեր և տոնի հետ կապված այլ թալիսմաններ են վաճառվում այստեղ՝ բոլոր փողոցներում: Եթե ​​ֆրանսիացիները Զատկի կիրակի օրը լսում են զանգերի ղողանջը, նրանք գրկում և համբուրում են միմյանց: Ֆրանսիացիներն ասում են, որ զանգերի ձայնը հասնում է Հռոմի պապին:

Մեծ Բրիտանիա

Զատիկը Բրիտանիայում կարևոր կրոնական տոն է: Այս երկրում սովորություն կա միմյանց հյուրասիրել ձվով, բայց ոչ թե հավի, այլ շոկոլադե: Միևնույն ժամանակ Քեյթ Միդլթոնի հայրենիքում կա մի զատկական ավանդույթ՝ կրել ամբողջովին նոր զգեստ: Սա խորհրդանշում է բնության զարթոնքը և կյանքի նոր փուլի սկիզբը:

Հայոց լեզու

Հաշվետվություն

Առավոտյան արթնանում եմ ժամը տասին, լվացվում, հագնվում ու թեթև նախաճաշում: Այնուհետև հետևում եմ դասացուցակով նախատեսված տեսադասերին, որից հետո մի փոքր հանգստանում եմ: Սկսել եմ ուսումնասիրել համակարգչային ծրագրավորման լեզուները, քանի որ ցանկանում եմ ծրագրավորող դառնալ: Դիտում եմ բազմաժանր ֆիլմեր, փորձում եմ կատարելագործել օտար լեզուների իմացությունը: Երեկոյան կատարում եմ հեռավար ուսուցման առաջադրանքները: Սա իմ առօրյան է:

Հայոց լեզու

Պատուհանից այն կողմ…

Պատուհանից այն կողմ գարուն է: Բնությունը աստիճանաբար արթնանում է ձմռան քնից: Ծառերը արդեն բողբոջել են, իսկ որոշը՝ ծաղկել: Արևը ժպտում է և ջերմացնում: Թռչունները երամներով վերադառնում են: Լսվում է թռչունների ուրախ ծլվլոցը: Մարդիկ նույնպես փորձում են ուրախանալ գարնան գալուստով: Բայց ամենուրեք լուրեր համաճարակի մասին, օրեցօր ավելացող թվեր…

“Ե՞րբ է ավարտվելու այս մղձավանջը”,- հարցնում եմ ինքս ինձ: Կուզենայի, որ այս ամենը շուտ ավարտվեր, և բոլորս վերադառնայինք մեր բնականոն կյանքին:

Վստահ եմ, որ շատ շուտով ամեն ինչ կավարտվի: Բոլոր հիվանդները կառողջանան, նորից երեխաները դպրոց կգնան, ծնողները կվերադառնան աշխատանքի, նորից երեխաները բակում կխաղան, նորից բոլորի սրտում գարուն կլինի…

Հայոց լեզու

Ստեղծագործական աշխատանք

Գրքերի աշխարհը

Գրքերի աշխարհ … Ինչքան հարուստ ու հետաքրքիր է  քո աշխարհը՝ լցված ամեն տեսակ իմաստալից խորհուրդներով: Ամեն մի ուղեղ սնունդ է ստանում այդ  աշխարհից: Այդ  աշխարհը լի է թե՛ գիտահանրամատչելի, թե՛ գեղարվեստական ու արկածային, թե՛ տեղեկատվական հրատարակություններով: Սկսած մագաղաթից՝ մինչև այժմ տպագրված գրքերը միշտ ուղեկից են եղել մարդուն, սովորեցրել այն լավն ու բարին, որի շնորհիվ մարդը հասել է ամենաբարձր աստիճանի: Ամեն ոք, գրքերի աշխարհ մտնելով, այլևս չի կարող հրաժարվել այդ զարմանահրաշ ու անվերջանալի դրախտից:

Հայոց լեզու

Առաջադրանքներ

Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Ոչ ոք չիմացավ, թե որտեղի՛ց  հայտնվեց:

Ոչ մեկը չփորձեց հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:

Բոլոր ճանապարհորդներին մի տեղ տարան :

Բոլորը հրավիրված էին կիրակի օրվա հավաքին:

Կարծես թե ամբողջ քաղաքը հրապարակ լցվեց:

Ամբողջը դարձավ կրակի բաժին:

2. Փորձի՛ր պատասխանել:

ա) ով ե՛րբ է ասում «ես» առաջին դեմք եզ.թ.,

բ) ով ո՛ւմ է ասում «դու» երկրորդ դեմք եզ. թ.,

գ) ո՛ւմ մասին է ասում «նա»երրորդ դեմք եզ.թ.:

3. Հարցերին պատասխանի՛ր:

Ո՞ր առարկային ենք ասում «սա», որին՝ «դա», որին՝  «նա»:

Ո՞ր բաժակի մասին ենք ասում՝ «այս բաժակը», որի մասին՝ «այդ բաժակը», որի մասին՝ «այն բաժակը»:

4. Գտի՛ր տրված բառերի բոլոր նմանությունները (ձևի, իմաստի):

ա) Ես, սա, այս:

բ) Դու, դա, այդ:

գ) Նա, այն:

5. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված մենք անձնական դերանվան համապատասխան ձևերը:

Մեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել:

Երկար ժամանակ մեզ պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:

Հիմա նա մեզանից հեռու է հազարավոր կիլոմետրերով:

Գրում է, թե մեզանով է ապրում ու մեզ սպասելով է անցկացնում ժամանակը:

Մի  քանի տարի մեր տանը ապրեց:

Տատս մեզանից բողոքում է, բայց առանց մեզ էլ չի դիմանում:

6. Հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք անձնական դերանունների համապատասխան ձևերով:

Ո՞վ եկավ:

Նա եկավ:

Ո՞ւմ  պայուսակը:

Քո պայուսակը:

Մոտենալ ո՞ւմ :

Մոտենալ նրան:

Հեռանալ ումի՞ց:

Հեռանալ նրանից:

Հիանալ ումո՞վ:

Հիանալ նրանով:

Հայոց լեզու

Թարգմանություն

Парус

—Опять этот ветер! — сердито надувается Парус. — Ну, разве можно работать в таких условиях?

Но пропадает ветер — и Парус обвисает, останавливается. Ему уже и вовсе не хочется работать. А когда ветер появляется снова, Парус опять надувается:

— Ну и работёнка! Бегай целый день, как окаянный. Добро бы ещё хоть ветра не было…

Առագաստանավը

-Կրկի՛ն այս քամին, — բարկանում է առագաստանավը,- ինչպե՞ս կարելի է աշխատել նման պայմաններում:

Բայց հենց քամին անհետանում է, և առագաստը կանգ է առնում:

Նա չի ցանկանում ընդհանրապես աշխատել:

Իսկ երբ քամին նորից հայտնվում է, առագաստանավը սկսում է ուռչել:

— Ա՛յ, քեզ աշխատանք, ամբողջ օրը տանջվիր: Ավելի լավ կլիներ, եթե նույնիսկ քամի չլիներ:

Հայոց լեզու

Թարգմանություն

THE BOYS AND THE FROGS

Some Boys were playing one day at the edge of a pond in which lived a family of Frogs. The Boys amused themselves by throwing stones into the pond so as to make them skip on top of the water.

The stones were flying thick and fast and the Boys were enjoying themselves very much; but the poor Frogs in the pond were trembling with fear.

At last one of the Frogs, the oldest and bravest, put his head out of the water, and said, “Oh, please, dear children, stop your cruel play! Though it may be fun for you, it means death to us!”

Always stop to think whether your fun may not be the cause of another’s unhappiness.

Տղաները և գորտերը

Որոշ տղաներ մի օր խաղում էին լճակի եզրին, որտեղ ապրում էր գորտերի ընտանիքը: Տղաները զվարճանում էին ՝ քարեր գցելով լճակի մեջ, որպեսզի գորտերը ջրի երես դուրս գան:

Քարերը արագ -արագ  թռչում էին, իսկ տղաները հաճույք էին ստանում դրանից:

Բայց խեղճ գորտերը լճակի մեջ վախից դողում էին:

Վերջապես Գորտերից մեկը՝ ավագն ու ամենահամարձակը, գլուխը հանեց ջրից և ասաց.

— Օ՜, խնդրում եմ, սիրելի՛ երեխաներ, դադարեցրեք ձեր դաժան խաղը: Թեև դա հաճելի է ձեզ համար, բայց մեզ համար նշանակում է մահ:

Միշտ մի պահ մտածեք, թե արդյո՞ք ձեր զվարճանքը ուրիշի դժբախտության պատճառ չի կարող լինել:

Հայոց լեզու

Իմ կյանքի նշանաբանը

Հավանաբար յուրաքանչյուր մարդ ունի իր կյանքի նշանաբանը, որով նա առաջնորդվում է: Իմ նշանաբանը ամեն ինչ հաղթահարել կարողանալու հույսն է: Յուրաքանչյուր մարդ կամքի ուժ պետք է ունենա, որպեսզի հետ մղի կյանքի խորդուբորդ ճանապարհներին հանդիպող բոլոր դժվարությունները: Այսօրվա կյանքը լի է անհամար դժվարություններով ու արգելքներով: Կյանքը անընդհատ յուրաքանչյուրիս լավ ու վատ անակնկալներ է մատուցում: Վատի համար մենք միշտ տխրում ենք, հուզվում, նույնիսկ կորցնում ապագայի հանդեպ ամեն տեսակի հույս՝ մտածելով, որ կյանքը դրանով վերջանալու է: Լավի համար մենք ուրախանում ենք, հրճվում, լցվում հույսով ապագայի նկատմամբ: Եվ լավ, և վատ անակնկալներն էլ մարդու համար են, ու առանց դրանց կյանքը հնարավոր չէր լինի: Ի վերջո հույսն է օգնում մարդուն դիմակայել և չընկրկել: Ամեն ինչ կարելի է հաղթահարել, երե դու լցված ես հույսով ու հավատով:

Հայոց լեզու

Կենդանիների աշխարհում

Մարդկանց համար շատ կարևոր են կենդանի արարածները, որոնք երկրի վրա հայտնվել են նրանցից շատ ավելի վաղ: Չէ՞ որ կենդանիներն են օգնել մարդուն մարդ դառնալ:

Մի խորհրդավոր աշխարհ է անտառը: Շուրջդ լռություն է, բայց ամեն մի թփի տակ, ամեն մի ծառի տակ կյանք է, կենդանի արարած: Զգույշ քայլում է եղջերուն՝ վեհ ու չքնաղ: Թփի տակ դարան է մտել հովազը, մի անկյունում կծկվել է նապաստակը:

Մի փոքր աղմուկ, և հանկարծ անհետանում է եղջերուն, ծառերին թառած թռչունները օդ են բարձրանում, ժայռերի ճակատին թռչկոտում է քարայծը, հովազն ընկնում է զոհի հետևից: Կենդանիների աշխարհում գոյության կռիվ է: Շատ կենդանիներ արդեն հազվագյուտ են դարձել: Նրանց պահպանության համար ստեղծել են արգելանոցներ և կենդանաբանական այգիներ:

Հայոց լեզու

Թվականների հետ անորոշ առումով դրված գոյականները եզակի, որոշյալները  հոգնակի թվով են գործածվում:

Քանակային բաշխում արտահայտվող բաշխական թվականները կազնում են թիվ ցույց տվող բառի  կրկնությամբ կամ նրան ական ածանց ավելացնելով:Բաշխական թվականների հետ գոյականները գործածվում են հիմնականում եզակի թվով:

1.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Այն ժամանակ Լեհաստանում ապրել են հարյուր տասնինը վայրի ցուլ, որից չորսը պահվում էր փորձատեսությունում , յոթը՝ կենդանաբանական այգիներում, իսկ հարյուր ութ ցուլ կա՛մ արգելանոցներում էր ապրում, կա՛մ ազատ արձակում՝ որտեղ որ պատահեր, բայց և անտառային նախարարության մշտական հսկողության տակ էր:

Իսկ առաջներում, երբ անտառի թավուտներում արածում էր ավելի քան հազար հինգ հարյուր ցուլ, ոչ մեկը չէր հետևում նրանց:

Միայն Ուզանդայի Մյավա թերակղզում իննսուն գետաձի ավելի քան հարյուր խոտաճարակ խոշոր կենդանիներ են ապրում:

2.Գտի՛ր նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները՝ ուշադրություն դարձնելով թվականներին:

Ա. Բոլոր դասարաններում քսանհինգ (քան. թ) աշակերտ կա:

Բ. Բոլոր դասարաններում քսանհինգ-քսանհինգ (բաշխ. թ) աշակերտ կա:

Ա. Շրջանի գյուղերում երկու (քան. թ)  դպրոց կա:

Բ. Շրջանի գյուղերում երկուական (բաշխ. թ)  դպրոց կա:

Ա. Թռչունները չորս (քան. թ) փետուր գցեցին ու անցան:

 Բ. Թռչունները չորսական (բաշխ. թ)  փետուր գցեցին ու անցան:

Ա. Ընկերներս ամրոցում մի (քան. թ) տուն ունեն: 

Բ. Ընկերներս ամրոցում մի-մի (բաշխ. թ) տուն ուն:

3. Տրված թվականների հոմանիշ ձևերը կազմի՛ր: Տրված և ստացված բոլոր թվականները անվանի՛ր մեկ բառով:

Օրինակ`հարյուրական-հարյուր-հարյուր:

Տասական – տաս-տաս

 տասներկու-տասներկու – տասներկուական

հազար-հազար – հազարական

 քսանհինգական – քսանհինգ-քսանհինգ

վեցական – վեց-վեց

4.Ա. և Բ. Նախադասությունները համեմատի՛ր: Տարբերությունները գտի՛ր` ուշադրություն դարձնելով թվականներին:

Ա. Ամեն մեկը երկու (քան. թ)  հաղթանակ շահեց

Բ. Բոլորը երկուական (բաշխ. թ)  հաղթանակ շահեցին:

Ա. Հաղթողներից յուրաքանչյուրին մի (քան. թ)  գիրք նվիրեցին:

Բ. Հաղթողներին մի-մի (բաշխ. թ)  գիրք նվիրեցին:

 Ա. Ռոբոտներից յուրաքանչյուրը քսան (քան. թ)  հրահանգի էր ենթարկվում:

Բ. Ռոբոտները  քսանական (բաշխ. թ)   հրահանգի էին  ենթարկվում:

Ա. Ամեն մի թզուկը հինգ (քան. թ)  խնդիր առաջարկեց:

Բ. Թզուկները հինգական (բաշխ. թ)  խնդիր առաջարկեցին:

Ա. Ամեն անկյունում յո՛թ (քան. թ) քար շարիր:

Բ. Անկյուններում քարերը յոթ-յո՛թ (բաշխ. թ)  շարիր:

5. Բառի կրկնությամբ կամ ական ածանցով նոր թվականներ ստացի՛ր տրվածներից: Փորձի՛ր բացատրել , թե ստացված բոլոր թվականներն ինչո՛ւ են կոչվում բաշխական:

Քառասուն – քառասունական

Յոթանասուն – յոթանասունական

Ութսուն – ութսունական

Տասնութ – տասնութ

Երկու – երկու

 Հարյուր – հարյուր

6.Նախադասությունների միտքն արտահայտի՛ր այլ կերպ՝ ընդգծված բառերը փոխարինելով ուրիշներով:

Թանգարանում  սրահներից ամեն մեկում ցուցադրվող վաթսուն առարկա կա:

Դպրոցի ամեն մի դասարանում տասնհինգ սեղան է դրված:

Ամեն մի երամում տասնհինգ կռունկ է:

Այդտեղ ամեն մի գետ երեք վտակ ունի:

Շենքերի ամեն մի նկուղ երկու ելք ունի՝ հիմնական և վթարային:

Յուրաքանչյուր տղայի հազար դրամով պարգևատրեցին:

7. Սխալները գտի՛ր և ճշտի՛ր:

ա) Օրվա մեջ քսան սիգարետ ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր

տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում:

Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջ ունեցող մի գիրք հրատարակելու համար:

բ) Տասնվեց տղա բաժանվեց երկու խմբի:

Իրար ետևից յութանասունհինգ բառ թելադրվեց:

Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատությունն էլ հաջող է անցել:

Հիսունչորս հոյակապ նկարով այդ գիրքը շատ հին էր:

Հավաքվածներից ամեն մեկը երեք լեզու գիտեր:

Ջութակահարներից ամեն մեկը հինգ մեղեդի նվագեց:

Սենյակներում սեղանները շարված էին երեք-երեք:

Հայոց լեզու

Ничто не вечно

Знаменитый актёр Арнольд Шварценеггер разместил фотографию, где он спит на улице, под своей бронзовой статуей и с грустью написал: «Как изменились времена».

Когда Арнольд был губернатором Калифорнии, то лично участвовал в открытии одного отеля. Администрация отеля сказала Арнольду:

— В любой момент вы можете прийти и взять номер, зарезервированный для вас.

Когда Арнольд покинул пост губернатора и пришёл в гостиницу, администрация отказалась предоставить ему комнату, требуя оплату, поскольку их отель пользуется большим спросом.

Он принёс спальный мешок и спал под статуей, объяснив, что хочет донести людям следующее:

— Когда я был на важной должности, они всегда хвалили меня, когда я потерял эту должность, они забыли обо мне и не выполнили своих обещаний. Не верьте вашим должностям, или суммам денег, ни вашей силе, ни вашей интеллигентности. Ничто не вечно.

Ոչինչ հավերժ չէ

Հայտնի դերասան Առնոլդ Շվառցենեգրը տեղադրեց մի նկար, որտեղ նա իր բրոնզե քանդակի տակ քնած էր փողոցում և տխուր գրեց. «Ինչպես փոխվեցին ժամանակները:»

Երբ Առնոլդը Կալիֆորնիայի նահանգապետն էր, նա անձամբ էր մասնակցում մի հյուրանոցի բացմանը: Հյուրանոցի աշխատակիցն Առնոլդին ասաց.

— Ցանկացած պահի կարող եք գալ և սենյակ զբաղեցնել, որը պահված է ձեզ համար:

Երբ Առնոլդը թողեց իր նահանգապետի պաշտոնը և եկավ հյուրանոց, հյուրանոցի աշխատակիցները հրաժարվեցին նրան սենյակ տրամադրել՝ պահանջելով գումար, քանի որ նրանց հյուրանոցը մեծ պահանջարկ ուներ:

Նա բերեց քննապարկ և քնեց քանդակի տակ՝ ցույց տալով մարդկանց հետևյալը.՝

— Երբ ես կարևոր պաշտոն էի զբաղեցնում, նրանք ինձ գովում էին, իսկ երբ կորցրեցի այդ պաշտոնը, նրանք մոռացան իմ մասին և չկատարեցին իրենց խոստումները:

Մի հավատացեք ո՛չ ձեր պաշտոններին կամ գումարների քանակին, ո՛չ էլ ձեր ուժերին ու կրթությանը: Ոչինչ հավերժ չէ…

Հայոց լեզու

Առաջադրանքներ

1.Գտի՛ր թվականները և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականներն ու բայերը ի՞նչ թվով են գործածվում:

Գտածոն յոթանասուն  միլիոն տարվա (եզ. թ) հնություն ուներ:

Միայն տասը ամիս(եզ. թ) հետո տուփը կարելի է բացել:

Փոքրիկ հովիվը երեսուն–երեսունհինգ գառ (եզ. թ) էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին  դարձավ:

Հիսուներկու շենքից (եզ. թ) տասներեքը կառուցվել է: (եզ. թ)

Տասներկու օր (եզ. թ) մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց:

Միայն մի քաղաքում Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով (եզ. թ) են խոսում:

2.Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են հոգնակի թվով գործածվում:

Միջոցառմանը հարյուր իննսունվեց  երեխա (եզ. թ) մասնակցեց:

Մասնակից հարյուր իննսունվեց  երեխանները (հոգ. թ) նույն երգը երգեցին:

Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև (եզ. թ) է երևում:

Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև (եզ. թ) երևաց: Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները (հոգ. թ) կեղծ էին:

3. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ կա: Այդ հազարերեք հարյուր ժողովուրդները խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի լեզուներով է խոսում:  Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվում:  Կոնգոյում հինգ հարյուր լեզու կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվում, և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են ավելի քան վաթսուն լեզվով:

4.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս հրդեհ: Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն հեկտար անտառ: Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն դոլար:

Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի  ավելի քան երեք միլիոն ստեղծագործություն է ցուցադրվում: Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճները նայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր ճամապարհ է անցնում: