Հայոց լեզու

Առաջադրանքներ

Խաղալիք, ընկեր, տուն, աղջիկ բառերը հոլովի´ր:

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)- խաղալիք, ընկեր, տուն, աղջիկ

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)- խաղալիքի, ընկերոջ, տան, աղջկա

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)- խաղալիքին, ընկերոջ, տանը, աղջկա

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)- խաղալիքից, ընկերոջից, տնից, աղջկանից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)- խաղալիքով, ընկերոջով, տնով, աղջկանով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)- խաղալիքի, ընկերոջ, տան, աղջկա

  1. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով` նշելով հոլովը:

Նյու Յորքի բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի  ուսանողի, որը սիրալիր ժպիտով սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր այցելուների ձեռքերը: Այդ ձևով 8643-րդ հաճախորդին  ողջունելուց  հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.

-Ուռա´: Ռուզվելտի ռեկորդը գերազանցեցի:

Հավանաբար քչերին է հայտնի, որ 1907 թվականին Սպիտակ տան մի ընդունելության ժամանակ ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513 մարդու ձեռք:

  1. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով` նշելով հոլովը:

Երբեմն ծովից լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք ջրերի՝ ալիքի կապտականաչավուն լուսարձակման տեսքով: Ծովային լուսարձակման գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես բույսերի, այնպես էլ կենդանիների հատկություն ունեն: Նրանք արևի էներգիան լուսային էներգիայի վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ ռեակցիայի հետևանքով առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում ջերմության արտադրությամբ:

  1. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից մեկը հորդ անձրևի տակ ընկավ: Թրջվելուց պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրացրեց գլխի վրա ու վազեց: Երևի աշխարհում դեռ ոչ ոք անձրևից այդպիսի թանկարժեք «անձրևանոցով» չէր պաշտպանվել:

Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը` դեպքի կամավոր վկան` ոստիկանը, զարմանքից խոսեց: Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանավոր «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը տվեցին ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն հետևեց մինչև նրա բնակարանը, որտեղ գտնվեցին տարբեր ժամանակներում տարբեր տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:

-Ավելի լավ էր մինչև ոսկորներս թրջվեի,- տխուր ասաց գողը, երբ նրան բռնեցին:

Հայոց լեզու

Առաջադրանքներ

1.Գնացք, շուն, տարի, կայսր բառերը հոլովի´ր:

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)- գնացք, շուն, տարի, կայսր

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)- գնացքի, շան, տարվա, կայսրի

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)- գնացքին, շանը, տարվան, կայսրին

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)- գնացքից, շնից, տարվանից, կայսրից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)- գնացքով, շնով, տարով, կայսրով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)- գնացքի, շան, տարվա, կայսրի

2.Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:

Գերմանիայի Շտրեբեկ գյուղում բնակիչները մոտ հազար տարի շախմատ են խաղում: ի քան Հարյուր տարուց ավել է, ինչ աշակերտները պարտադիր քննություն են հանձնում, որի ժամանակ և´ շախմատի մասին գիտելիքներն են ստուգվում, և´ խաղալու կարողությունը:

Փարիզում կայացած միջազգային մրցաշարի ժամանակ վերջին տեղը գրավեց անգլիացի մի շախմատիստ՝ Չեմպիոն ազգանունով:

Սիրելի թիմը պարտվելու ամոթից փրկելու համար արգենտինացի ֆուտբոլասերները ընդմիջման ժամանակ դարպասների տակ ռումբ էին դրել: Այդպես պայթյունի պատճառով խաղն ընդհատվեց և չեղյալ հայտարարվեց:

  1. Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:

Ստոկհոլմի թագավորական գրադարանում կա շախմատին նվիրված հիսուն հազար գիրք:

Մեր շուրջը ապրում են օդի, ջրի, հողի անթիվ, անհամար մանրէներ:

Նույնիսկ մանրէների անթիվ բանակները չեն կարող հաղթել կենդանի օրգանիզմներին: Բույսերը հատուկ նյութերից մշակում են թույներ, որոնք ոչնչացնում են անտեսանելի մանրէները:

Բույսերի հյութը պարունակում է հիվանդությունների դեմ պայքարող ու օրգանիզմն ամրացնող «կախարդական» նյութեր:

  1. Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:

Ամառվա փուշը, ձմեռվա նուշը:

Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելն է դժվար:

Դուրսը քահանա, ներսը սատանա:

Գիտունին գերի եղի՛ր, անգետին սիրելի մի՛ եղիր:

Գիտունի հետ քար քաշի՛, բայց անգետի հետ փլավ մի՛ կեր:

Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի մազը տեսնում է:

  1. Նախադասություններում սխալ գործածված բառեր և արտահայտություններ կան, գտի՛ր և ուղղի՛ր:

Այդ հավաքին մասնակցեց նրանց առաջնորդը:

Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում:

Ոսկեծամ մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:

Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:

Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան:

Առավոտներն էլ չէին երգում:

Գառնուկները հոտոտում էին հողը:

Հայոց լեզու

Страх на пути к истине

—Почтенный, я хотел бы, подобно тебе, стать искателем истины, — сказал юноша суфийскому шейху. — Как мне достичь этого? Каким путём?

— Путь к истине нелёгок, сын мой, — ответил шейх. — Поэтому будет лучше, если ты присоединишься к сообществу странников. Этот путь — не простая дорога. Он опасен. Там встречаются свои разбойники, препятствия и неприятности. Если боишься, то сиди дома. Ведь когда веют зерно, то отделяют шелуху от зерна. На пути шелуха — это страх.

Վախը ճշմարտության ճանապարհին

-Հարգելի՛ս, ես կցանկանայի, որ քեզ նման դառնամ ճշմարտություն որոնող, — ասաց երիտասարդը շեյխին:

— Ինչպե՞ս հասնել դրան: Ո՞ր ճանապարհով:

-Որդի՛ս, ճշմարտության ուղին հեշտ չէ, — պատասխանեց շեյխը:

-Հետևաբար, ավելի լավ կլինի, եթե դու միանաս թափառողների համայնքին: Այս ուղին հեշտ ճանապարհ չէ: Այն վտանգավոր է: Այնտեղ հանդիպում են ավազակներ, խոչընդոտներ և խնդիրներ: Եթե ​​վախենում ես, ապա մնա տանը: Ի վերջո, երբ հացահատիկը աղում են, ապա կեղևը բաժանվում է հացահատիկից: Կեղևի ճանապարհին վախն է:

Հայոց լեզու

Ուշադրությո´ւն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:

Ա. Դերձակը հագուստ էր կարում: Բ. Դերձակը հագուստն էր կարում:

Ա. Փողոցում գիրք  էր վաճառվում: Բ.  Փողոցում գիրքը  վաճառվում էր:

Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Բ.  Ծովային  թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: Բ. Անտառում որսորդին հանդիպեց:

Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:

“Բ”  տարբերակներում գոյականները կիրառված են որոշյալ առումով:

2.Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և պատասխանի´ր հարցերին:

Ա. Անտառի  թավուտում ծուղակ (ի՞նչ) է դրված: Բ. Ծուղակն (ի՞նչն) անտառի  թավուտում է դրված:

Ա. Վագրի համար փորված  փոսի մեջ փիղ (ի՞նչ) է ընկել: Բ. Փիղն (ի՞նչն) ընկել է վագրի համար փորված  փոսի մեջ:

Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր (ինչե՞ր) որսալու համար: Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին (ինչերի՞ն) որսալու համար:

Ա. Նա ուսապարկից մի տուփ  (ի՞նչ) հանեց: Բ. Նա ուսապարկից հանեց տուփը (ի՞նչը):

3. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով.

ա) ուղիղ իմաստով,

բ) որպես դարձվածք:

Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:

Նա նկարչությունը ձեռքով արեց:

Նա ձեռքով արեց ընկերոջը:

Տետրի ծայրը մտավ նրա աչքը:

Աշակերտն իր կատարած աշխատանքով մտավ ուսուցչի աչքը:

Նա ձեռք մեկնեց և վերցրեց գիրքը:

Դավիթն օգնության ձեռք մեկնեց իր ընկերոջը:

Շունը մտավ սեղանի տակ:

Նա ծանր բեռի տակ մտավ:

Հայոց լեզու

Медвежья услуга

Притча от Ольги Безмирной

Старик с внуком шли по улице мимо мальчика, которому отец поручил починить забор, прежде чем идти играть. Инструмент выскальзывал из рук, доска не хотела становиться на место. Ударив случайно себя по пальцу, мальчик в сердцах бросил молоток, с тоской глядя в сторону играющих друзей. Внук старца пожалел мальчика, прибил доску на место. Но старик подошёл и снова проделал дыру в заборе.

— Как же так, дед? Ты всегда учил меня быть добрым, а не даёшь помочь…

— Я тебя учил доброте, а не лицемерию. Сделав за мальчика его работу, ты не дал ему не только научиться чинить забор. Он не научится терпению и тому, что сначала нужно сделать дело. Своим «добрым» поступком ты мог испортить ему жизнь.

Արջի ծառայություն

Ծերուկն ու նրա թոռնիկը անցնում էին փողոցով մի տղայի կողքով, ում հայրը հանձնարարել էր վերանորոգել ցանկապատը, հետո գնալ խաղալու: Գործիքը ձեռքից սայթաքում էր, տախտակը չէր ցանկանում տեղում մնալ: Պատահաբար հարվածելով մատին՝ տղան դեն է նետում մուրճը կարոտով նայում խաղացող ընկերներին: Թոռնիկը խղճում է տղային և տախտակը տեղում մեխում: Բայց ծերուկը մոտենում է և նորից ցանկապատի վրա անցք փորում:

-Ինչու՞, պապի՛կ: Ինձ միշտ սովորեցրել ես բարի լինել, իսկ  դու ինձ թույլ չես տալիս օգնության ձեռք մեկնել …

-Ես քեզ բարություն եմ սովորեցրել, ոչ թե կեղծավորություն: Տղայի փոխարեն կատարելով իր գործը՝ դու նրան թույլ չես տալիս սովորել ցանկապատը վերանորոգել: Ինչպես նաև նա չի սովորի համբերություն ունենալ և առաջին հերթին հանձնարարված գործն անել: Քո «բարի» գործով դու կարող ես  կործանել նրա կյանքը:

Հայոց լեզու

1. Ուշադրություն դարձրո´ւ ընդգծված բառերին և գրի՛ր, թե բառին ե՛րբ է ավելանում ը, ե՛րբ` ն:

Գործը վաղվան մի´ թող: Գործն է անմահ:Գործն անմահ է:

Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակին:  Նավն  ավելի քան հարյուր տարի սուզված մնաց:

Ուումնասիրում էր իրենց գյուղի բույսերը: Իրենց գյուղի բույսերն էր ուսումնասիրում:

Սիրտը գործում էր օր ու գիշեր: Սիրտն օր ու գիշեր գործում է:

Հետքերը տանում էին անտառ: Հետքերն  անտառ  էին տանում:

Աղեղնավորը ներկաներին սպառնում էր ու գոռգոռոմ: Աղեղնավորն  սպառնում էր  ներկաներին ու գոռգոռում:

Աղջիկը հավանաբար շտապում էր: Աղջիկն շտապում էր հավանաբար:

Գինին կարասներում էին պահում: Գինին էին պահում կարասներում:

 Տղան ցանկապատի վրայով թռավ: Տղան էր ցանկապատի վրայով թռչողը:

Բաղաձայնով ավարտվող բառերը ը հոդն են ստանում, ձայնավորող ավարտվողները` ն:

Ը  հոդը կարող է ն-ով փոխարինվել, երբ նրան հաջորդող բառը ձայնավորով կամ սկ,սպ, ստ, զբ, զգ, շտ, կապակցություններով է սկսվում:

2. Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ է ը (ն) մասնիկը կոչվում հոդ: (Հոդ նշանակում է կապ):

Գոյականը խոսքի մեջ կարող է գործածվել որոշյալ կամ անորոշ առումով: Որոշյալ առումն արտահայտվում է որոշիչ ը կամ ն հոդերի միջոցով:

3. Գծիկները փոխարինի´ր ը կամ ն հոդով:

Ժողովուրդները տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով:

Ժողովուրդներն իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով են տարբերվում:

Աստղադիտակը դանիացի ապակեգործներն են ստեղծել: Աստղադիտակն ստեղծել են  դանիացի ապակեգործները:

Եվրոպացիներն առաջին անգամ արևածաղիկը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Արևածաղիկն առաջին անգամ եվրոպացիները տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Եվրոպացիները մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկը, երբ հայտնագործեցին Ամերիկան:

Գառնիի սյունազարդ տաճարը(մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճարն ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր աստծո պատվին է  ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճարը(մ.թ. 77 թվական):  Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճարն է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

4. Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:

Երկրագնդում վայրի կենդանիների բնաջնջումը շարունավում է: Դա կասեցնելը շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ նշաններ: Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն միտքը, որ առանց կենդանիների իրենց կյանքն անգույն  ու անհրապույր կլինի: Այդ մասին խոսք կարող են ասել այն որսորդները, որոնք զենքը փոխարինել են լուսանկարչական ապարատով: Նրանք ուժեր ու ժամանակ չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ դեպք դիտելու համար:

Հայոց լեզու

Առաջադրանքներ

Ուղղական (ո՞վ, ի՞նչ) երեխա, դասարան, աշուն, մահ

Սեռական (ո՞ւմ, ինչի՞) երեխայի, դասարանի, աշնան, մահվան

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) երեխային, դասարանին, աշնան, մահվան

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) երեխայից, դասարանից, աշնանից, մահվանից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) երեխայով, դասարանով, աշնանով, մահվանով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) երեխայի, դասարանում, աշնան, մահվան

2. Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:

Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:

Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:

Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:

Միրգը հորեղբոր այգուց են բերում:

Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:

Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:

Գոյականները դրված են սեռական հոլովով և ցույց են տալիս պատկանելություն:

3.Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ընդգծված, գործիական հոլովով դրված բառերը:

Մի ամսով էր գնացել, բայց տարով մնաց:

Գնացքն անցնում էր լայնատարած դաշտով:

Ամեն ինչ սիրով ու պատրաստկամությամբ է անում:

Ընկերներով հավաքվել են մեկի տանը:

Մի պատրվակով տնից դուրս եկավ:

Ճանապարհը մի կիլոմետրով էլ երկարեցրեց:

Գոյականները պատասխանում են ումո՞վ, ինչո՞վ, որտեղո՞վ, որքա՞ն ժամանակով, ինչպե՞ս հարցերին և ցույց են տալիս, այն առարկան, որով  կատարվոմ է գործողությունը, տեղը, ժամանակը, ձևը:

4. Բառերի ընդհանուր արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց ուղիղ ձևերը և տրված բառերը բացատրի՛ր արմատների միջոցով:

Ա. Ելևէջ-էջ

 Իջևան-էջ

 Իջնել-էջ

Վայրէջք-էջ

Բ. Բանբեր-բան

Բանակռիվ-բան

 բանաստեղծ-բան

 բանասեր-բան

Գ. Սնափառ-սին

 Սնամեջ-սին

 Սնահավատճ-սին

 Սնապարծ-սին

5. Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:

ա) Սահմանադիր- սահման-ա-դիր

 զմրուխտափայլ- զմրոխտ-ա-փայլ

կանխավճար- կանուխ-ա-վճար

սնափառ- սին-ա-փառ

բաղաձայն- բաղ-ա-ձայն

պարտատեր- պարտք-ա-տեր

կենսախինդ- կյանք-ա-խինդ

ջրամուկ- ջուր-ա-մուկ

արևամանուկ- արև-ա-մանուկ

ձեռագործ- ձեռք-ա-գործ

նորամուտ- նոր-ա-մուտք

բ) Կենարար- կյանք-արար

կենսուրախ- կյանք-ուրախ

զուգընթաց- զուգ-ընթաց

ջրկիր- ջուր-կիր

ջրհեղեղ- ջուր-հեղեղ

բանբեր- բան-բեր

քարտաշ- քար-տաշ

 տնպահ- տուն-պահ

լուսնկա- լուսին-կա

մթնկա- մութն-կա

ձնծաղիկ- ձյուն-ծաղիկ

ռնգեղջյուր- ռնգ-եղջյուր

քարափ- քար-ափ

մոլեռանդ- մոլ-եռանդ

 հրձիգ- հուր-ձիգ

քարտաշ- քար-տաշ

ակնհայտ- ակն-հայտ

Հայոց լեզու

Սպասում, քույր, շուն, գիշեր բառերը հոլովի´ր:

Ուղղական (ո՞վ, ի՞նչ) — սպասում, քույր, շուն, գիշեր

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)- սպասումի, քրոջ, շան, գիշերվա

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)- սպասման, քրոջ, շան, գիշերվան

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)- սպասումից, քրոջից, շնից, գիշերվանից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)- սպասումով, քրոջով, շնով, գիշերվանով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)- սպասման, քրոջ, շան, գիշերվա

2. Փորձի´ր բացատրել, թե ի´նչ են ցույց տալիս գործիական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Ծերուկը երկաթե ձողով գրում էր կավե սալիկի վրա:

Արտում մի մարդ կար, որ խոտ էր քաղում մանգաղով:

Բահով էր փորել այդ հսկա փոսը:

Այն նկարը կարծես թութակի պոչով է նկարել:

Ուզում ես այս ամուր պատը փոքր քլունգով քանդե՞լ:

Տաբատի վրայի բիծը սպունգով ու օճառով մաքրեց:

Գործիական հոլովով դրված ընդգծված գոյականները ցույց են տալիս միջոցի անուղղակի խնդիր:

3. Փորձի´ր բացատրել, թե ին՞չ են ցույց տալիս տրական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Վերջապես մոտենում ենք տաճարին:

Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին:

Աթոռներ չկային. Սեղանը մոտեցրեց բազմոցին:   

Շատ տարիներ հետո  հասավ փնտրած ամրոցին:

Ձեռքի բաժակը տվեց հորը:

Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին:

Տրական հոլովով դրված ընդգծված գոյականները ցույց են տալիս հանգման անուղղակի խնդիր:

4. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի մոտակայքում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանքերով, որոնք բազմիցս հիշատակվել են հայկական ձեռագրերում: Բրոնզի ու երկաթի դարաշրջաններից սկսած՝ հայկական լեռնաշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:

Հետագայում հնէաբաններն ու երկրաբանները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր ու մետաղ ձուլելու տեղեր:

5. Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Գահընկեց- գահից ընկած

Իշխանազուն- իշխանական ծագում ունեցող անձ

 Արյունարբու- արյուն խմող

 Արքայանիստ- արքայի նստավայր

 Դյուրաբեկ- հեշտ կոտրվող

 Գավաթակից- կերուխումի ընկեր

 Դրկից- հարևան

Հայոց լեզու

Կետադրել հատվածները.

I

Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար,  որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ  կամեցան դրա վրա բնակություն հաստատել: Սակայն նրա վրա բարձրանալր շատ դժվար էր, թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին ու ցած գլորվեցին մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին, այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը,  բարձրացան լեռան  վրա ու հանգիստը կյանք վայելեցին:Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կեսճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով, վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին:

II

Մի կղզում մի մարդ է ապրելիս լինում: Այս մարդն այնքան ալարկոտ է լինում, որ օրերով  տեղից վեր չի կենում: Մի օր էլ նա լսում է,  որ դիմացի կղզում միաչքանիներ են ապրում:  Որոշում է գնալ ու նրանցից մեկին բերել իր հետ: Մտածում է,  որ միաչքանուն ցույց տալու համար փող կվերցնի մարդկանցից ու կհարստանա: Ծուլանում է, թե մի քիչ լավ մտածի. մի օր վեր է կենում, նավակն է նստում ու թիավարում դեպի միաչքանի մարդկանց կղզին: