Հայոց պատմություն

Աշոտ Երկաթ

Հայ ժողովուրդը հաճախ է իր սիրելի գործիչներին փառաբանել մակդիրներով. Մեծ, Բարեպաշտ, Աշխարհակալ և այլն, որ վկայել է տվյալ գործչի աշխատանքը, նրա նվիրումը, պայքարը:

Աշոտ Բ Բագրատունի արքայի (914-928) Երկաթ մականունը վկայությունն է նրա երկաթյա ամրակուռ կամքի. կամք, որ ուղղորդեց հայրենանվեր արքային իր ազատագրական պայքարում: Աշոտ Բ Բագրատունուն ծանր գահակալություն բաժին հասավ: Նա ավագ որդին էր և թագաժառանգը Սմբատ Ա արքայի (890-914), որը, պայքարելով արաբական տիրակալության դեմ, եղերական մահ ունեցավ: Խաբեությամբ ձեռք գցելով Սմբատ Ա-ին` արաբները նրան տանջամահ արեցին, գլխատեցին Դվինում և մարմինը խաչեցին: Թվում է, թե այս պայմաններում երիտասարդ թագաժառանգը կվհատվի և անձնատուր կլինի թշնամու ողորմածությունը: Բայց ոչ: Աշոտ Երկրորդն իր երկաթե կամքի ու քաջության շնորհիվ սուր ճոճեց թշնամու դեմ և հաղթեց:

Աշոտ Երկրորդի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 910 թ., երբ նա իր Մուշեղ եղբոր հետ Նիգ գավառում` Ձկնավաճառի ճակատամարտում, առաջնորդեց հայոց բանակը Հայաստան ներխուժած Ատրպատականի Յուսուֆ ամիրայի դեմ: Այս ճակատամարտում հայոց բանակը ծանր պարտություն կրեց, արքայորդի Մուշեղը գերվեց և գլխատվեց թշնամու կողմից, իսկ Աշոտը զորքի մնացորդներով խույս տվեց Հայաստանի հյուսիսային գավառները: Ձեռք գցելով Սմբատ Ա արքային և գլխատելով նրան` Յուսուֆը տիրացավ գրեթե ողջ հայոց թագավորությանը:

915 թ. Յուսուֆը թագ և արքայական շնորհներ հանձնեց Աշոտ Բ Երկաթի հորեղբորորդուն` Աշոտ Շապուհյանին, որը, ընկնելով Յուսուֆի լարած ծուղակը, դավաճանեց հայությանն ու պայքար սկսեց օրինական թագավորի դեմ: Չցանկանալով եղբայրասպան պատերազմ սկսել` Աշոտ Երկրորդը Հովհաննես Դրասխանակերտցու միջոցով բանակցություններ սկսեց իր հարազատի հետ: Նա պատրաստ էր ճանաչել Աշոտ Շապուհյանի իշխանությունը Վաղարշապատում և նրա շրջակայքում` առանց ժառանգության իրավունքի: Համաձայնություն ձեռք բերվեց, և Աշոտ Շապուհյանը, ստանալով ձևական թագավորական տիտղոս, դադարեց պայքարելուց: Ապա Աշոտ Երկրորդն իր եղբոր` սպարապետ Աբաս Բագրատունու հետ զորարշավ սկսեց Հայաստանում: Նա զորաշարժով ազատագրեց Շիրակը, Բագրևանդը, Աղստևի հովիտը, Գուգարքը, Հայաստանի կենտրոնական նահանգները, անգամ արշավեց հյուսիս ու գրավելով Տփղիսը` ջարդ տվեց Տփղիսի արաբ ամիրային: Թվում է` Աշոտը կարողացավ արագ հաղթահարել խոչընդոտները և ազատագրել երկիրը, սակայն դժվարությունները դեռ առջևում էին: Յուսուֆ ամիրային փոխարինած Նասրը և նրա Բեշիր զորավարը մեծ զորքով դարձյալ շարժվեցին Հայաստան: Հասկանալով, որ միայնակ ու բզկտված ուժերով դժվար կլինի դիմակայել թշնամուն, Աշոտ Երկրորդն ուղևորվեց Բյուզանդիա` օգնություն խնդրելու այնտեղ իշխող հայազգի կայսր Կոստանդին Է Ծիրանածինից: Բյուզանդիան, որ իր շահերն էր հետապնդում Հայաստանում, օգնական զորք տրամադրեց Աշոտ Երկրորդին: Սակայն նրան հեշտ պայքար չէր սպասում: Այնուամենայնիվ, Աշոտ Երկաթը կարողացավ կտրուկ հարվածներով մաքրել երկիրը թշնամուց և վերահաստատել իր իշխանությունը:

Աշոտ Երկաթի դեմ ապստամբեցին Գուգարքի իշխանները` Շամշուլդեի բերդակալներ Վասակ և Աշոտ Գնթունի եղբայրները և Գարդմանի տեր Սահակ Սևադան, որ, ի դեպ, արքայի աներն էր: Արքան գրավեց Շամշուլդեն, մահապատժի ենթարկեց ըմբոստներին, իսկ Սահակ Սևադային ու իր որդուն կուրացրեց: Ապա հաջորդեց Ուտիքի Մովսես իշխանի ապստամբությունը: Արքան ճնշեց ապստամբությունը, կուրացրեց և շնորհազրկեց իշխանին: Սակայն շատ չանցած` նրա դեմ ապստամբեց Ուտիքում նոր կարգված կառավարիչը` Ցլիկ Ամրամը: Արքան դժվարությամբ կարողացավ ճնշել նաև Ցլիկ Ամրամի ապստամբությունը: Ամենածանրը թերևս արքայի հարազատ եղբոր` Աբասի ապստամբությունն էր Աշոտ Երկաթի դեմ: Աբասը, դաշնակցած իր աներոջ` Կախեթի Գուրգեն իշխանի հետ, դավ նյութեց եղբոր դեմ: Արքան չընկավ լարված ծուղակը, հալածեց Աբասին և Գուրգենին երկրից, ասպատակեց Կախեթը: Այս ամենը պառակտեց երկիրը, թուլացրեց հայոց զինուժը:

Նասըր ամիրան, օգտվելով առիթից, դարձյալ արշավեց Հայաստան: Աշոտ Երկաթը փոքրաթիվ զորաբանակով ապաստանեց Սևանա կղզում: Բեշիրը պաշարեց Սևանը: 921 թ. Սևանի մոտ Աշոտ Երկաթը, անակնկալի բերելով թշնամուն, փոքրաթիվ ուժերով սարսափելի ջարդ տվեց թշնամուն, որը ծանր կորուստներով փախուստի դիմեց: Սևանի ճակատամարտը բեկումնային եղավ հայ-արաբական պատերազմում: Ասես մեկ մարդու նման` հայոց իշխաններն ու զորականները ջարդեցին և իրենց գավառներից վտարեցին արաբական զորքերը: Միավորվելով հայոց արքայի հետ` հայ զինուժը կարճ ժամանակամիջոցում Հայաստանը մաքրեց թշնամիներից: Հակաարաբական պայքարը համաժողովրդական բնույթ էր ստացել: Արաբական խալիֆը ստիպված էր հաշտվել ստեղծված կացության հետ և 922 թ. Աշոտ Երկաթին շնորհեց «Հայոց և վրաց շահնշահ»` արքայից արքա կոչումը: Սա լիակատար հաղթանակ էր ոսոխի դեմ: Այս հաղթանակով Հայաստանը ամրապնդվեց, և Աշոտ Երկաթի հեղինակությունը մեծացավ:

Սա դուր չեկավ Բյուզանդական կայսրությանը: 922 թ. բյուզանդական բանակը արշավեց Դվինի վրա: Աշոտ Երկաթը, դաշնակցած Դվինի Սբուք ամիրայի հետ, ջարդեց բյուզանդական զորքը:

Քաջարի և երկաթակամ արքան մահացավ երիտասարդ տարիքում` 928 թ.` ժառանգ չթողնելով: Նրա գահը ժառանգեց եղբայրը` Աբասը (928-953), որ Աշոտ Բ Երկաթի զինակիցն ու հայոց զորքերի սպարապետն էր:

Աղբյուրը՝ http://archive3.ankakh.com/article/1158/ashvot—b—yerkath—yerkathya-kamqvov-hayryeniqi-nviryale—

Հայոց պատմություն

Պատմիր Բագրատունիների  ծագումնաբանության մասին: Ներկայացրու դրոշի, զինանշանի պատմությունը:

855 թվականին Արաբական խալիֆայությանը ենթակա Հայաստանի կառավարիչ էր նշանակվել Հայոց իշխան Աշոտ Բագրատունին։ 862 թվականին վերջինս դառնում է նաև իշխանաց իշխան։ Աշոտը, համախմբելով Արծրունիների, Սյունիների և վրաց Բագրատունիների իշխանական տները՝ քայլ առ քայլ գնաց դեպի անկախություն։ 885 թվականին վերականգնեց 428 թվականին կորսված Հայաստանի անկախությունը և մեծ շուքով օծվեց Հայաստանի թագավոր՝ իր նստոց Բագարանում թագադրվելով հայոց կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից։

Բագրատունի թագավորները իրենց վերջին մայրաքաղաքն են դարձրել Անին (961-1045)։ Այն կառուցվել է Ախուրյան և Անի գետերի միախառնման վայրում՝ կիրճերով պաշտպանված, ծովի մակերևույթից 1500 մետր բարձրությամբ հրվանդանի վրա։ Քաղաքի տարածքը Հայաստանի հնագույն բնակավայրերից է եղել։ Այստեղ պահպանվել են կիկլոպյան պարիսպի մնացորդներ, մ.թ.ա. 8-7-րդ դարերի դամբարաններ։ Անիի ստորգետնյա քարայրներից մեկում գտնվել է մ.թ.ա. 1-ին հազարամյակի բրոնզե ապարանջան, քաղաքի տարածքից հայտնաբերվել են Տիգրան Մեծի արծաթյա դրամներ։

Բագրատունիների հայոց թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասավ Գագիկ Ա թագավորի օրոք (990-1020) թվականներին, երբ կրկին վերանվաճվեցին Դվինն ու Նախճավանը, և Երասխը կրկին սահման դարձավ Հայաստանի և Ատրպատականի միջև։

Դրոշը

Միջնադարյան Հայաստանի ազնվական տոմերից մեկի՝ Բագրատունիների դրոշը։

Այն 10-րդ դարի 60-ական թվականների կեսին դառնում է համահայկական թագավորության խորհրդանիշ։

Զինանշան-դրոշ

Աշոտ Ողորմած Բագրատունու (953-977) օրոք՝ 961 թվականին, Անին դառնում է համահայկական մայրաքաղաք։ 963-964 թվականներին կառուցվել էր Անիի պարիսպների առաջին գիծը («աշոտյան»)։ Աշոտ թագավորի որդու՝ Սմբատ Տիեզերակալի (977-990) օրոք, կառուցվում են արտաքին մեծ պարիսպներ՝ «սմբատյան» գիծը, գլխավոր դարպասի մոտ՝ պարսպի վրա տեղադրել տվեց զինանշանի պատկերը։

Քաղաքի զինանշանի ներքևի կամ առաջին աստիճանը կազմում է բարձր շրջանակով ընդհանուր պատից առանձնացված երկհարկ եկեղեցատիպ ուղղանկյուն շրջանակը։ Առաջին հարկի կամ մեծ ուղղանկյան մեջ արձանային եղանակով քանդակված է գլխով դեպի ձախ ուղղված հովազ՝ վարգի պահին։ Հովազի մարմինը երկայնակի ձգված է, երկար վիզը ձգված է վեր, մեջքը ճկված է ներքև, առջևի ձախ թաթը հետ է ընկած, հետևի նույն ոտքը՝ առաջ, որով ապահովված է հավաստի վարգը, պոչը՝ մարմնին զուգահեռ, ձգված է օդում։ Քանդակն իրականացված է հարթ մշակումով։

Զինանշանի շրջանակի երկրորդ հարկի քարի վրա կլոր շրջանակ-փոս է փորված, ինչը փոխարինում է գնդին՝ իշխանության նշանին։ Երկրորդ հարկի շրջակալի կենտրոնից դեպի վեր, ինչպես եկեղեցու գմբեթի վրա, գունավոր, ռոմբավոր խաչ է դրված։ Խաչը հենված է եռանկյունաձև ռոմբի վրա։ Խաչի կենտրոնական ռոմբի կենտրոնում ևս շրջանակ-փոսիկ է փորված՝ որպես իշխանության նշան։

Այն, որ միայն հովազն է մնացել այս հայոց մայրաքաղաքի զինանշանից, վկայում է 1273 թվականին Անիում պատրաստված փորագրազարդ գրակալը։ Կենդանին այստեղ գլխով ուղղված է դեպի աջ և դարձյալ պատկերված է վարգի պահին։ Գլուխը ուղղահայաց դիրքով է, վզի գնդավոր օղակը, ինչպես նաև առջևի աջ թաթի վրա պատկերված գունդը, իշխանության նշան են։ Հովազի մեջքին հենված հիմքի վրա փորագրված է շրջանակավոր վարդյակ, որ փոխարինում է կենաց ծառին և խորհրդանշում է հավերժությունը։

Աղբյուրը՝ https://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%A4%D6%80%D5%B8%D5%B7

Պատմություն

Երևան քաղաքի իմ ամենասիրելի վայրը

Երևանն ինձ համար իմ տունն է: Երևանը, նրա փողոցները, պուրակներն ու շենքերը ինձ համար անձոխարինելի են: Բայց իմ ամենասիրելի վայրը քաղաքի սիրտ համարվող Հանրապետության հրապարակն է:

Հանրապետության հրապարակը քաղաքի վարչական կենտրոնի գլխավոր ճարտարապետական համակառույցը, տոնակատարությունների, շքերթների և ժողովրդական հավաքույթների վայր է, տրանսպորտային կարևոր հանգույց։ Ստեղծվել է ըստ Երևանի գլխավոր հատակագծի․ այն նախագծվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից 1924 թվականին։ Հանրապետության հրապարակի հատակագիծը սեղանի և օվալի համադրություն է ՝ տեղադրված քաղաքի հյուսիս-հարավ առանցքով։ Այն ընդգրկում է վարչական շենքեր՝ Կառավարական տունը Կառավարական 2-րդ տունը, Արհեստակցական միությունների շենքը, «Արմենիա» հյուրանոցը, թանգարանների շենքը: Համակառույցի գեղագիտական արտահայտչականությունը լրացնում է խոշոր ջրավազանն իր շատրվաններով, որը միաժամանակ մեղմացնում է հրապարակի միկրոկլիման։ Բոլոր շենքերը կառուցված են և երեսպատված սպիտակ և վարդագույն տուֆով։ Կառավարական տունը հրապարակի առաջին կառույցն է: 1971 թվականին Հանրապետության հրապարակի կառուցապատման հեղինակներն արժանացել են ՀԽՍՀ պետական մրցանակի։ Կառույցների մեծ մասի շինարարությունն ավարտին է հասցվել մինչև 1950 թվականը, իսկ վերջին շենքի՝ Ազգային պատկերասրահի կառուցումն ավարտվել է 1977 թվականին։

Հանրապետության հրապարակը բնութագրվել է որպես «քաղաքի ու Հայաստանի ամենակարևոր քաղաքացիական տարածքը», Երևանի «ճարտարապետական սեփականություն» և «Երևանի ամենաակնառու ճարտարապետական համալիրը»: Գրող և ճանապարհորդ Դեերդո Հոլդինգը Հանրապետության հրապարակը կոչել է «20-րդ դարում աշխարհում կառուցված լավագույն կենտրոնական հրապարակներից մեկը»։

Աղբյուրը՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%B0%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF_(%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6)

Պատմություն

Վիրուսներ

Վիրուս (լատ.՝ virus՝ թույն), ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ ։

Վիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1892 թվականին Դմիտրի Իվանովսկու կողմից որպես՝ ծխախոտի բույսերը վարակող ոչ բջջային ախտածիններ։ Ծխախոտի խճանկարի վիրուսը հայտնաբերել է Մարտին Բեյերինկը 1898 թվականին։ Այդ ժամանակից ի վեր հայտնաբերվել և մանրամասն նկարագրվել են շուրջ 5000 տեսակի տարբեր վիրուսներ, չնայած այն բանին, որ հայտնի են վիրուսների միլիոնավոր ձևեր։ Վիրուսների մասին գիտությունը վիրուսաբանությունն է, որը մանրէաբանության (միկրոբիոլոգիա) ենթաճյուղերից է։

Վիրուսները բաղկացած են երկու կամ երեք մասերից (վիրիոններից)։

Բոլոր վիրուսներն ունեն գենետիկական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ։ Սրանք երկար մոլեկուլներ են, որոնք կրում են գենետիկական տեղեկատվությունը:

Բոլոր վիրուսներն ունեն սպիտակուցե կապսիդ, որը պաշտպանում է գեները:

Որոշ վիրուսներ ունեն նաև լիպիդային պատյան, որը շրջապատում է կապսիդը բջջից դուրս գտնվելու ժամանակ:

Վիրուսները տարածվում են բազմաթիվ ճանապարհներով. բույսերի վիրուսները փոխանցվում են բույսից բույս բուսահյութով սնվող միջատների միջոցով (օրինակ՝ լվիճներ), կենդանական վիրուսները փոխանցվում են արնախում միջատների միջոցով։ Այս եղանակով հիվանդությունը փոխանցող օրգանիզմներն անվանվում են վեկտորներ (փոխանցողներ)։ Գրիպի վիրուսները տարածվում են օդակաթիլային եղանակով՝ հազի և փռշտոցի միջոցով։ Ռոտավիրուսները փոխանցվում են երեխաների հետ անմիջական շփման հետևանքով։ ՄԻԱՎ-ը սեռական ճանապարհով և վարակված արյան ներարկմամբ փոխանցվող վիրուսներից է։ Վիրուսի կողմից վարակվող բջիջներն անվանվում են թիրախներ։

Վիրուսային վարակը կենդանիների մոտ առաջացնում է իմունային պատասխան, որը սովորաբար ոչնչացնում է վարակող վիրուսին։ Իմունային պատասխան կարող է առաջանալ նաև պատվաստանյութի նկատմամբ, որով հնարավոր է դառնում առաջացնել արհեստական ձեռքբերովի իմունիտետ տվյալ վիրուսային հարուցչի դեմ։ Սակայն շատ վիրուսներ (ՁԻԱՀ-ի և վիրուսային հեպատիտի), կարողանում են խուսափել իմունային պատասխանից՝ առաջացնելով քրոնիկական վարակներ։ Հակաբիոտիկները ոչ մի ազդեցություն չեն ունենում վիրուսների վրա։ Մշակվել և ստեղծվել են որոշ հակավիրուսային դեղամիջոցներ։

Աղբյուրը՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80

Կորոնավիրուս

Կորոնավիրուսային հիվանդություն 2019 (COVID-19)՝ վարակային հիվանդություն, առաջացած SARS-CoV-2-ով, որը սերտ առնչվում է SARS վիրուսին: Այս հիվանդությունը 2019-20-ի կորոնավիրուսային համաճարակի պատճառն է:

Գենոմը իրենից ներկայացնում է միաշղթա (+)ՌՆԹ։ Նուկլեոկապսիդը շրջապատված է սպիտակուցային թաղանթով և լիպիդային արտաքին թաղանթով, որից հեռանում են քորոցանման փշաձև ելուստներ, որոնք նմանվում են թագի․ այստեղից էլ ծագել է կորոնավիրուս անվանումը (corona-թագ)։

Ինչպե՞ս է տարածվում

Հիվանդության հիմքում ընկած է ծանր սուր շնչառական համախտանիշի կորոնավիրուս 2-ը (SARS-CoV-2), որը նախկինում հիշատակվել է, որպես 2019-ի նոր կորոնավիրուս (2019-nCoV): Հետազոտողները գտնում են, որ վիրուսը կենդանական ծագում ունի:

Այն հիմնականում փոխանցվում է մարդկանց միջև փոքր կաթիլների միջոցով, երբ ինֆեկցված անձիք շնչում կամ հազում են (կամ փռշտում):  Վիրուսը կտորի եւ երկաթի վրա գոյատևում է 12 ժամ:

Նշաններ և ախտանշաններ

Վարակված անձիք կարող են անախտանիշ լինել, կամ նրանց շրջանում կարող են զարգանալ այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են տենդը, հազը և հևոցը: Փորլուծությունը և վերին շնչուղիների ախտանշանները (օրինակ փռշտոց, քթահոսություն, կոկորդացավ) ավելի հազվադեպ են հանդիպում: Հիվանդությունը կարող է խորանալ, հանգեցնելով թոքաբորբի, բազամաօրգանային անբավարարության և մահվան:

Ինկուբացիոն շրջանի տևողությունը գնահատվել է երկուսից տաս օր ԱՀԿ-ի կողմից և երկուսից 14 օր ԱՄՆ-ի Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Կենտրոնների (CDC) կողմից: Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հազվադեպ դեպքեր, երբ ինկուբացիոն շրջանը տևել է մինչևիսկ 24 օր:

Ինչպե՞ս պաշտպանվել

Առողջապահական գլոբալ կազմակերպությունները հրապարակել են կանխարգելիչ միջոցառումներ, ինֆեկցիայի առաջացման հավանականությունը նվազեցնելու նպատակով: Խորհուրդները հետեւյալն են. օճառով և ջրով ձեռքերը հաճախակի լվանալ, աչքերին, քթին և բերանին չդիպչել չլվացած ձեռքերով, և պատշաճ շնչառական հիգիենա իրականացնել:

Փոխանցումը կանխարգելելու նպատակով, ՀՎԿԿ-ն խորհուրդ է տալիս, որ ինֆեկցված անձիք մնան տանը, և դուրս գան տանից բացառությամբ բուժօգնություն ստանալու նպատակով, հիվանդանոց այցելելուց առաջ նախապես զանգել, վիրաբուժական դիմակ կրել (հատկապես դրսում և մարդաշատ վայրերում), հազի և փռշտոցի դեպքում փակել բերանը և քիթը կտորով, պարբերաբար լվանալ ձեռքերը օճառով և ջրով և խուսափել անձնական օգտագործման կենցաղային իրերը մեկ այլ անձի հետ կիսելուց:

SARS-CoV-2 դեմ այս պահին պատվաստում գոյություն չունի:

Աղբյուրը՝ http://nor.ge/am/?p=41777

Պատմություն

Խաչքար

Խաչքար, միջնադարյան հայ կերպարվեստի տեսակ, ճարտարապետական մանր կոթողային ձև է: Խաչքարը հաջորդել է խաչով ավարտվող քառակող վաղ միջնադարյան կոթողներին և թևավոր խաչերին, որոնց մեծ մասը ոչնչացվել է արաբական արշավանքների ժամանակ։ Խաչքարը բովանդակում է քրիստոնեության հիմնական գաղափարը՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը։

IV–V դարերից խաչքար կանգնեցվել է ռազմական հաղթանակներն ու պատմական կարևոր դեպքերը հավերժացնելու համար կամ, որպես ճարտարապետական զարդ: Խաչքարը ծառայել է նաև որպես տապանաքար՝ հանգուցյալի հոգու փրկության համար, օրինակ՝ Նորատուսի, Սաղմոսավանքի, Հին Ջուղայի  գերեզմանատների խաչքարերը։

10-13-րդ դարերում ձևավորվել և ոճական առումով կատարելության են հասել խաչքարի արվեստի հիմնական տեսակները. կերտվել են ամբողջական քարերից և դրվել պատվանդանի վրա:

Խաչքարի արվեստը խորհրդանշային է՝ այն ունի զուտ աստվածաբանական պաշտամունքային դեր ու նշանակություն։

Աղբյուրը՝ https://hy.wikipedia.org/wiki/%D4%BD%D5%A1%D5%B9%D6%84%D5%A1%D6%80

Հայոց պատմություն

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծողն է, հայերեն ինքնուրույն և թարգմանական գրականության սկզբնավորողը, հայ գրչության ու հայագիր դպրոցի հիմնադիրը, հայերենի առաջին ուսուցիչը:

Ծնվել է Վարդան անունով կիսաազնվականի ընտանիքում: Ստացել է հունական հիմնավոր կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Մոտ 389 թ. հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես ատենադպիր ու թարգմանիչ, այնուհետև նվիրվել ռազմական գործին: 394 թ. դարձել է վանական, իր աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ տարբեր գավառներում, տարածել քրիստոնեական վարդապետությունը, Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն՝ հասկանալի դարձնելու համար:

Այդ առաքելության ընթացքում նա լրջորեն մտահոգվել է երկրի վիճակով, գիտակցել լեզվի, եկեղեցու, դպրոցի, ավանդույթների և մշակույթի կարևորությունը ժողովրդի ինքնության պահպանման համար: Հայ ժողովրդին ձուլման վտանգից փրկելու նպատակով Մաշտոցը կազմել է հրատապ ծրագիր՝ հայերեն թարգմանել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարողություններն անել հայերենով, ստեղծել ինքնուրույն հայերեն գրականություն, ամրացնել երկրի՝ 2 մասի բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը, որը քաղաքական միասնության հիմք պիտի դառնար երկրի պետական անկախությունը վերականգնելու հնարավորության դեպքում:

Մաշտոցի այս ծրագիրն ընդունել ու խրախուսել են Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը և Վռամշապուհ արքան: Վերջինս, տեղյակ լինելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն նշանագրեր կան, պալատական Վահրիճին ուղարկել է դրանք բերելու: Մաշտոցը որոշ ժամանակ այդ տառերով հայոց լեզու է ուսուցանել իր աշակերտներին, սակայն պարզվել է, որ այդ նշանագրերը բավարար չափով չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Սահակ Պարթևի երաշխավորությամբ և Վռամշապուհ արքայի հրամանով Մաշտոցն իր մի խումբ աշակերտների հետ ուղևորվել է Ասորիք, Եդեսիա քաղաքներ, հայոց գրի մասին խորհրդակցել է ասորի հոգևորականների հետ, բայց, աջակցություն չստանալով, ինքն է ձեռնամուխ եղել այդ գործին: Մաշտոցի կենսագիր Կորյունի վկայությամբ՝ 405 թ. Եդեսիայում «նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր ու սքանչելի ծնունդներ՝ հայերեն լեզվի նշանագրեր»:

Գրերն ստեղծելուց հետո Մաշտոցը մեկնել է Սամոսատ, հմուտ գրիչ-գեղագիր Հռոփանոսի օգնությամբ կատարելագործել դրանց գծագրությունը:

406 թ. նորաստեղծ գրերով Մաշտոցը վերադարձել է Հայաստան: Նրան մեծ ցնծությամբ են դիմավորել Վաղարշապատ մայրաքաղաքում:

Գրերի գյուտից անմիջապես հետո երկրում ծավալվել է Թարգմանչաց շարժումը, ծաղկել է հայ դպրությունը, հիմնվել են բազմաթիվ դպրոցներ, գրադարաններ, գրչության կենտրոններ:

Կորյունի վկայությամբ՝ Մաշտոցը նշանագրեր է ստեղծել նաև վրացիների ու աղվանների համար:

 Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործի մասին գրել են նրա աշակերտներ Կորյունն ու Մովսես Խորենացին, միջնադարյան մի շարք մատենագիրներ: Հետագայում նրա մասին գրվել են գիտական աշխատություններ, գեղարվեստական ստեղծագործություններ:

Աղբյուրը՝ https://www.dasaran.am/apps/wiki/view/alias/%D5%84%D5%A5%D5%BD%D6%80%D5%B8%D5%BA%20%D5%84%D5%A1%D5%B7%D5%BF%D5%B8%D6%81

Պատմություն

Միջնադարյան Չինաստան

Միջնադարյան Չինաստանում ձևավորվեցին սոցիալական և քաղաքական նոր միջավայրեր։

2-րդ դարից-3-րդ դարում Չինաստանում սկսվում են ձևավորվել ավատատիրական հարաբերություններ, և դանդաղորեն վերափոխվում են սոցիալական կազմակերպման ձևերը։

ախկին խոշոր հողատերերը աշխատում էին իրենց պատկանող ամբողջ հողը դարձնել մասնավոր սեփականություն։

Պետությունը փորձում էր պահպանել հողի գերագույն սեփականության իրավունքը։

Այս պայքարը կազմում էր միջնադարյան Չինաստանի սոցիալական միջավայրի կազմակերպման առանձնահատկություններից մեկը։

Հողի նկատմամբ պետական սեփականության իրավունքը պահպանելու համար անցկացվեցին հողային բարեփոխումներ, որոնք ստացան «Հավասար դաշտեր» անվանումը։ Յուրաքանչյուր աշխատունակ տղամարդ պետք է ունենար 40 մու(մու հողաբաժին, որը հավասար է 0,06 հեկտարի), իսկ կինը, եթե համարվում էր ընտանիքի գլխավոր՝ 20 մու հողաբաժին։ Ժամանակի ընթացքում հողաբաժնի չափերը փոխվում էին։ Տղա երեխա ծնվելու պահից նրան հասնում էր սահմանված չափի հողաբաժին։

Հողաբաժինները և հարկերը պետությունը կարգավորում էր համայնքի միջոցով։ Ամենափոքր համայնքը բաղկացած էր 5-10 գյուղացիական ընտանիքներից։ այսպիսի մի քանի համայնքներ միավորվում էին ավելի մեծ համայնքների մեջ։

Չինաստանի ավատատիրական հասարակությունը բաղկացած էր սոցիալական տարբեր խմբերից, սակայն բոլորն ունեին նույն Սյուզերենը` պետություն, որն անձնավորված էր՝ կայսերական իշխանության մեջ։ Ավատատիրական դասակարգի ներսում սենյոր-վասալ աստիճանակարգությունը, ինչպես Արևմտյան Եվրոպայում, գոյություն չուներ։

Չինաստոնում համաչինական պետություն չձևավորվեց: 2-րդ դարի վերջին և 3-րդ դարի սկզբին Հան կայսրությունն անկում ապրեց։ Առաջացան երեք անկախ թագավորություններ։ Օգտվելով դրանից՝ Չինական պատից հյուսիս ապրող ժողովուրդները սկսեցին արշավել Չինաստան։ Նրանց մի մասը բնակություն հաստատեց երկրի հյուսիսում, որի պատճառով պետությունը բաժանվեց երկու մասի՝ Հյուսիսային Չինաստան և Հարավային Չինաստան։ 581 թվականին զորավար Յանը Չինաստանի հյուսիսում գահընկեց արեց կայսրին։ Նոր պետությունը ստացավ Սույ անվանումը։ 589 թվականին Յանը իրեն ենթարկեց նաև երկրի հարավը և ինքն իրեն հռչակեց համաչինական կայսր։ Իսկ 618 թվականին Չինաստանում հաստատվեց Տան արքայատոհմը։

Սույ դինաստիայի և Տան դինաստիայի ապա Սուն դինաստիայի կառավարման ժամանակաշրջանում Չինաստանում ձևավորվեց ավատատիրական միապետություն։ Գերագույն իշխանությունը կայսեր ձեռքին էր, որն օժտված էր անսահմանաձակ իրավունքով և կրում էր «Երկնքի որդի տիտղոսը»։ Կայսրին կից գոյություն ուներ չինական կայսերական խորհուրդ, որի մեջ մտնում էին նրա ազգականները և ազդեցիկ պաշտոնյաները։

Կայսրության գործադիր իշխանությունը կենտրոնացված էր արքունիքում։ Ստեղծվել էին նաև բազմաթիվ գերատեսչություններ՝

հարկային գերատեսչություն

ծիսակատարությունների գերատեսչություն

ռազմական գերատեսչություն

դատական գերատեսչություն և այլն։

Մայրաքաղաքում գոյություն ունեին պալատական վարչություններ կայսեր ընտանիքին, պալատական շինություններին, հարեմներին, գանձարանին սպասարկելու համար։ Կար նաև վերահսկիչ տեսուչներ պալատ, որը վերահկում էր գործադիր իշխանության գործունեությունը։

Պաշտոնի նշանակման գլխավոր սկզբունքը, ոչ թե ծագումն էր, այլ քննությունների հանձնելը և գիտական աստիճաններ ստանալը։ Կրթության բարձրագույն աստիճան և առաջին կարգի պաշտոն ստանալու համար թեկնածուն պարտավոր էր քննություն հանձնել Չինական արքունիքում։

Տան կայսրության օրոք երկիրը բաժանվեց տասը մարզերի։ Յուրաքանչյուր մարզ ներառում էր մի քանի նահանգներ, իսկ վերջիններս ներառում էին գավառներ։ Վարչական ստորին միավորը համայնքն էր։ Երկրի կառավարումն իրականացնում էր շուրջ 25 հազար մարդ։

Հայոց պատմություն

Սասունցի Դավթի արձանի պատմությունը

Սասունցի Դավթի արձանի հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Միքայել Մազմանյան։ Սասունցի Դավթի արձանը համարվում է նրա գլուխգործոցներից մեկը:

Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է բազմաթիվ դյուցազներգություններ, որոնց մեջ առավել նշանակալիցը, ամենից ավելի արտահայտիչն ու հերոսականը «Սասունցի Դավիթ» էպոսն է: Սասունցի Դավիթ էպոսը ստեղծվել է   8-10 դարերում, երբ հայ ժողովուրդը հերոսական պայքար էր մղում արաբական բռնակալների դեմ:  Հայ ժողովրդի կենսական ուժը, իր լավագույն ձգտումները, խոհերն ու զգացումները մարմնավորված են էպոսի գլխավոր հերոսի՝  Դավթի կերպարի մեջ: Դավիթը գերմարդկային ուժ ունեցող անխոցելի հսկա է՝ հայրենասեր, ժողովրդասեր, ռամիկի ու աշխատավորների պաշտպան, մարդասեր, խաղաղասեր: Դավիթը լինելով հայ ժողովրդի սիրելի հերոսը՝  ժողովրդի կողմից շնորհվել է նրան աստվածային տիտղոս՝ «Դավիթ» կոչումով:

Արձանը տեղադրվել է 1959 թվականին Սասունցի Դավթի հրապարակում, երկաթուղային կայարանի առջև:  Դավթի մարմինը շարժման մեջ է՝ պատրաստ մարտի: Նրա հեքիաթային ձին՝ Քուռկիկ Ջալալին, կանգնած է  հսկայական բազալտե ժայռի վրա: Սմբակների տակ, ժայռի անկյունում բրոնզե թասն է՝ հայ ժաղովրդի համբերության խորհրդանիշը: Քանդակը տեղադրված է 25 մետր տրամագծով ջրավազանի կենտրոնում և պատվանդանի հետ ընդհանուր բարձրությունը 12,5 մետր է:

«Սասունցի Դավիթը» պատկերված է Երևանի մետրոպոլիտենի ժետոններին։ «Սասունցի Դավիթը» երկար տարիներ «Հայֆիլմ» կինոստուդիայի խորհրդանիշն է։ «Սասունցի Դավիթը» Երևանի ամենածանր հուշարձանն է. քաշը 3,5 տոննա է։

Աղբյուրը՝ https://barevarmenia.com/am/armenia_sights/sight490

Հայոց պատմություն

850-855թթ. ապստամբությունը և Հայաստանի փաստական անկախության հաստատումը

Հայաստանի ինքնավարությունը վերացնելու և հարկային լուծը վերականգնելու հանձնարարությամբ 849թ. երկիր ուղարկվեց Աբուսեթ ոստիկանը: Բագարատ Բագրատունին, հակառակ ընդունված կարգի, չներկայացավ ոստիկանին, այլ մեծարժեք ընծաների հետ նրան ուղարկեց հավաքված հարկերը:

Արաբ ոստիկանն ստիպված եղավ դրանով բավարարվել և հետ դառնալ: Պատճառն այն էր, որ Հայաստանի հարավային նահանգների նախարարները ռազմական դաշինք էին ստեղծել միմյանց հետ և դարձել խիստ վտանգավոր: Հեռանալով երկրից՝ Աբուսեթն իր հետ տանում էր հայ իշխանների վերաբերյալ տեղի մահմեդական բնակչության բողոքագրերը: Այնուամենայնիվ, նա արաբական զորքը տրամադրեց երկու զորավարների՝ կարգադրելով ասպատակել Տարոնն ու Վասպուրականը և բռնությամբ հավաքել հարկերը: Բագարատ Բագրատունու և Վասպուրականի իշխան Աշոտ Արծրունու գլխավորությամբ հայկական միացյալ զորքը ջախջախեց արաբներին: Արաբներն այլևս չէին կարող անտարբեր լինել: 850թ. նրանց հերթական արշավանքը գլխավորեց ճանապարհին մահացած Աբուսեթի որդի Յուսուփը: Վերջինս, մտնելով Հայաստան, ասպատակ սփռեց Վասպուրականում, ապա իր մոտ կանչեց Բագարատ Բագրատունուն՝ նրան խոստանալով տալ Արմինիայի կառավարչի պաշտոնը: Սակայն Յուսուփը Խլաթում խաբեությամբ ձերբակալեց Բագարատ Բագրատունուն և շղթայակապ ուղարկեց Բաղդադ: Յուսուփն ավերածություններ գործեց Տարոնում, նրա բնակչությանը գերության քշեց կամ դաժան կտտանքների ենթարկեց: Այդ վայրագությունները, սակայն, անպատասխան չմնացին: Իրենց քաջությամբ հռչակված Խութ ու Սասուն գավառների լեռնականները Բագարատ Բագրատունու որդիների և Հովհան Խութեցու գլխավորությամբ հարձակվեցին արաբների վրա ու Մուշում նրանց գլխովին ջախջախեցին: Յուսուփը, որ պատսպարվել էր քաղաքի եկեղեցու գմբեթում, սպանվեց մի սասունցի երիտասարդի կողմից: Լեռնականների հաղթանակն այնքան փառավոր ու տպավորիչ էր, որ այն կազմեց «Սասնա ծռեր» ժողովրդական դյուցազնավեպի հիմքը: Արաբների դեմ սկսված ազատագրական պայքարը տարածվեց նաև Արմինիայի մյուս երկրներում:

Արաբական խալիֆայությունն ապստամբությունը ճնշելու համար մեծ բանակով 851թ. գարնանն ուղարկեց իր դաժանությամբ հայտնի, ազգությամբ թուրք Բուղային: Նրան կարգադրվել էր Հայաստանի բոլոր իշխաններին շղթայակապ արքունիք ուղարկել ու տիրել նրանց ունեցվածքին:

Բուղան սկզբում ներխուժեց Տարոն: Այնուհետև ձերբակալեց ապստամբության ղեկավարներին սրատել տվեց բնակչության մի մասին, իսկ շատերին գերեվարեց: Նույն կերպ նա վարվեց ապստամբած Վասպուրականի տերերի հետ: Սակայն նա անկարող եղավ ճնշելու ապստամբությունը, որովհետև հայ իշխանները շարունակում էին համառ դիմադրել: 853թ. գարնանը Բուղան ավերեց Սյունիքը, այնուհետև Արևելյան Վրաստանը: Այստեղ, սակայն, նա լեռնականներից պարտվեց: Բուղան նույն ճակատագրին արժանացավ Արցախում, որտեղ Եսայի իշխանի գլխավորությամբ Քթիշ ամրոցի պաշտպանները մեկ տարի շարունակ հերոսական մարտեր էին մղում նրա դեմ: 855թ. Բուղան հետ կանչվեց: Նա հատկապես ձախողվել էր Վասպուրականում և հարկադրված ճանաչել Արծրունիների իշխանությունը:

850-855թթ. ապստամբությունը Արաբական խալիֆայության դեմ հայ ժողովրդի ամենահուժկու ու ամենամեծ ելույթն էր: Ապստամբությունը խորապես ցնցեց Հայաստանում արաբական տիրապետության հիմքերը և ուղի հարթեց հայկական պետականության վերականգնման համար:

Աղբյուր`   http://www.lib.armedu.am

Հայոց պատմություն

Պավլիկյան շարժման սկզբնավորումը և ընթացքը

Աղանդավորների քարոզները լայն արձագանք էին գտնում ժողովրդի շրջանում: Նրանց էին սկսում հարել ոչ միայն գյուղացիները, արհեստավորներն ու առևտրականները, այլև անգամ ազնվականների և հոգևորականների մի մասը:

Աղանդավորական շարժումների պատմության մեջ իր հզորությամբ և նշանակությամբ առանձնանում է պավլիկյան շարժումը: Այն իր անվանումն ստացել է շարժման հիմնադիր Պողոսի (հունարեն՝ Պավլոս) անունից: Շարժումը հատկապես ուժեղ էր Բյուզանդիային ենթակա Արևմտյան Հայաստանում: Այն բավականին ուժեղ էր նաև Արևելյան Հայաստանում: Վտանգն այնքան սպառնալից էր, որ կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց պավլիկյանների վարդապետության դեմ: Միաժամանակ նա դիմեց կտրուկ և խիստ քայլերի՝ պավլիկյան շարժումն արմատախիլ անելու համար: 719թ. գումարված Դվինի եկեղեցական ժողովը խստորեն պատվիրում էր հավատացյալներին որևէ հարաբերություն չունենալ պավլիկյանների հետ: Արգելվում էր անգամ նրանց հետ խոսելը: Հայոց կաթողիկոսի սկսած հալածանքները հարկադրեցին պավլիկյաններին տեղափոխվել դեպի Փոքր Հայք, Կապադովկիա և Պոնտոս: Շարժումն Արևելյան Հայաստանում գործնականում մարեց:

Արևմտյան Հայաստանում, ընդհակառակը, շարժումը գնալով նոր թափ ստացավ: Կարևոր կենտրոն դարձավ Բարձր Հայքի Մանանաղի գավառը, որտեղ բուռն գործունեություն էր ծավալել պավլիկյանների առաջին առաջնորդներից Կոստանդինը: Նա տեղափոխվում է Փոքր Հայք և իր հետևորդների հետ միասին հիմնում պավլիկյան մի մեծ համայնք:

Աղբյուր`   Lib.armedu.am

Պատմություն

Ինչպես են Նոր տարին նշում աշխարհի տարբեր երկրներում

Նոր տարին դիմավորելու որոշ երկրների սովորույթները հայերի համար կարող են նույնիսկ էկզոտիկ թվալ: Անգամ ամսաթիվն է տարբերվում,  ինչպես նաև ոչ բոլոր երկրներում են տոնը խորհրդանշում Ձմեռ պապն ու տոնածառը:

Եվրոպացիները ևս Նոր տարին դիմավորում են դեկտեմբերի 31 -ին, սակայն  նրանց համար գլխավոր տոնը Սուրբ Ծնունդն է:

Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետևի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, և բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու  համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար:

Ի դեպ, հենց Անգլիայում է ծնվել բացիկներ փոխանակելու ավանդույթը: Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է Լոնդոնում` 1843 թ-ին:

Ֆրանսիայում Ձմեռ պապը` Պեր Նոելն այցելում է Նոր տարվա գիշերը  եւ նվերները թողնում մանկական ոտնամանների մեջ:

Ավստրիայում համոզված են, որ երջանիկ լինելու համար ամանորյա գիշերը պետք է ուտել խոզի գլխի մի կտոր:

Ուկրաինացիները ևս ակնհայտ երջանիկ են դառնում, երբ ճաշակում են խոզի միս:

Իտալիայում ամանորյա հետաքրքիր սովորույթի մասին գիտեն բոլորը. հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը: Համարվում է, որ  եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի:

Իսպանիայում Նոր տարվա գիշերը, ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12  հատիկ:

Կոլումբիայում Նոր տարին վերածվում է վառ ու անսովոր տոնածմբության: Դեկտեմբերի 31-ին տեղի է ունենում տոնական շքերթ: Ձմեռ պապին Կոլումբիայում, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայի բոլոր երկրներում,  անվանում են Պապա Պասկուալե:

Բրազիլիայում ևս Նոր տարին նշում են նույնքան վառ, ինչպես Կոլումբիայում: Ռիո դե Ժանեյրոյի բոլոր բնակիչները հավաքվում են Կոպակոբանա հայտնի լողափում:  Այդ երկրում նոր տարվա հիմնական գործող անձը պտղաբերության աստված Եմանջան է:

Կուբայում Նոր տարվա նախօրեին  բնակիչները տան ամանեղենը լցնում են ջրով, իսկ կեսգիշերին դուրս թափում պատուհանից: Այդպիսով` Նոր Տարվան նրանք ցանականում են լուսավոր եւ մաքուր ճանապարհ:

Չինաստանում Նոր տարին լապտերների տոն է:  Այն նշվում է Լուսնային օրացույցի տասնհինգերորդ օրը:

Հնդկաստանում Նոր տարին նշելու համար 8 ամսաթիվ կա, քանի որ այդ երկրում տարբեր մշակույթներ են խաչվում: Հնդկաստանի հարավում Նոր տարին նշվում է մարտին, հյուսիսում` ապրիլին, Քերալ նահանգամ` հուլիսին կամ օգոստոսին:

Աղբյուրը՝ https://news.am/arm/news/87956.html

Հայոց պատմություն

Ընտրել և նշել ճիշտ տարեթիվը:

Համեմատել 4-րդ, 5-րդ դարերում տեղի ունեցող իրադարձությունները:

1. Ե՞րբ է կառուցվել Վաղարշապատի Ս. Էջմիածին Մայր տաճարը.

 1) 305 թ. 2) 303 թ. 3) 313 թ. 4) 301 թ.

2. Ե՞րբ է քրիստոնեությունը Հայաստանում հռչակվել պետական կրոն.

1) 305 թ. 2) 303 թ. 3) 300 թ. 4) 301 թ.

 3. Մինչև ո՞ր թվականն է գահակալել Տրդատ III Մեծը.

1) 298 2) 320 3) 338 4) 330

 4. Ե՞րբ է գահակալել Տիրան Արշակունին.

1) 338–350 թթ. 3) 330–338 թթ. 2) 350–368 թթ. 4) 309–379 թթ.

5. Ե՞րբ է գումարվել առաջին տիեզերական ժողովը Նիկեայում.

1) 313 թ. 2) 335 թ. 3) 354 թ. 4) 325 թ.

 6. Ե՞րբ է գումարվել Աշտիշատի եկեղեցական ժողովը.

1) 350 թ. 2) 355 թ. 3) 345 թ. 4) 354 թ.

7. Ե՞րբ է կնքվել հռոմեա–պարսկական պայմանագիրը («ամոթալի»).

1) 336 թ. 2) 363 թ. 3) 360 թ. 4) 365 թ.

8. Ե՞րբ է տեղի ունեցել Ձիրավի ճակատամարտը.

1) 373 թ. 2) 371 թ. 3) 372 թ. 4) 370 թ.

9. Արշակ II–ի կառավարման շրջանում ե՞րբ պատերազմ սկսվեց Հռոմի ու Պարսկաստանի միջև.

1) 354 թ. 2) 359 թ. 3) 364 թ. 4) 367 թ.

10. Ե՞րբ է Մուշեղ սպարապետը զորքով շարժվել Գանձակ.

 1) 368 թ. 2) 372 թ. 3) 379 թ. 4) 378 թ.

11. Ե՞րբ է գահակալել Վարազդատ թագավորը.

1) 370–374 թթ. 3) 350–368 թթ. 2) 374–378 թթ. 4) 378–387 թթ.

12. Ե՞րբ է գահակալել Արշակ III–ը.

1) 388–414 թթ. 3) 370–374 թթ. 2) 374–378 թթ. 4) 378–387 թթ.

13. Ե՞րբ է գահակալել Վռամշապուհը.

1) 378–387 թթ. 3) 388–414 թթ. 2) 422–428 թթ. 4) 415–419 թթ.

14. Ե՞րբ է գահակալել Արտաշես Արշակունին.

1) 388–414 թթ. 3) 415–428 թթ. 2) 415–419 թթ. 4) 422–428 թթ.

 15. Ե՞րբ է վախճանվել Սահակ Պարթևը.

1) 440 թ. սեպտեմբերի 7–ին 3) 439 թ. սեպտեմբերի 7–ին 2) 440 թ. փետրվարի 17–ին 4) 439 թ. փետրվարի 17–ին

16. Ե՞րբ է վախճանվել Մեսրոպ Մաշտոցը.

1) 439 թ. փետրվարի 17–ին 3) 440 թ. փետրվարի 17–ին 2) 439 թ. սեպտեմբերի 7–ին 4) 440 թ. սեպտեմբերի 7–ին

17. Ե՞րբ է գումարվել Շահապիվանի եկեղեցական ժողովը.

1) 440 թ. 2) 443 թ. 3) 434 թ. 4) 449 թ.

18. Ե՞րբ է տեղի ունեցել Խաղխաղի ճակատամարտը.

1) 451 թ. 2) 447 թ. 3) 449 թ. 4) 450 թ.

19. Ե՞րբ է տեղի ունեցել Ավարայրի ճակատամարտը.

1) 451 թ. մայիսի 6–ին 3) 451 թ. մայիսի 26–ին 2) 451 թ. մայիսի 28–ին 4) 450 թ. մայիսի 26–ին

20. Ե՞րբ են հայ նախարարները ժամանել Տիզբոն.

1) 449 թ. աշնանը 3) 450 թ. հոկտեմբերին 2) 450 թ. ապրիլին 4) 451 թ. ձմռանը

21. Ե՞րբ պարսից գերությունից հայրենիք վերադարձան ողջ մնացած հայ նախարարները.

1) 459 թ. 2) 460 թ. 3) 462 թ. 4) 464 թ.

22. Ե՞րբ է տեղի ունեցել Ակոռիի ճակատամարտը.

1) 483 թ. 2) 482 թ. 3) 484 թ. 4) 481 թ.

23. Ե՞րբ է տեղի ունեցել Ճարմանայի ճակատամարտը.

1) 483 թ. 2) 482 թ. 3) 481 թ. 4) 484 թ.

24. Ե՞րբ է կնքվել Նվարսակի պայմանագիրը.

 1) 485 թ. 2) 483 թ. 3) 484 թ. 4) 486 թ.

25. Ո՞ր թվականից է գահակալել Վաչագան Բարեպաշտը.

1) 481 2) 480 3) 485 4) 484