Հայոց պատմություն

Հուստինիանոս Ա

Հուստինիանոս Ա Փլավիոս Պետրոս Սավվատիոս  բյուզանդական կայսր 527 թ-ի օգոստոսի 1-ից մինչև իր մահը՝ 565 թ.։ Ձգտել է վերականգնել Հռոմեական կայսրության երբեմնի հզորությունն ու տարածքը։ Բյուզանդական զորքերը, զորավարներ Բելիսարիուսի, հայազգի Նարսեսի և ուրիշների գլխավորությամբ, վերագրավել են Արևմտյան Հռոմեական կայսրության մի շարք տարածքներ, պատերազմել Սասանյան Պարսկաստանի, սլավոնների դեմ։

Հուստինիանոս Ա-ն, Բյուզանդական Հայաստանի հասարա-քաղաքական յուրատեսակ կարգը վերացնելու և հռոմանականացնելու նպատակով, ձեռնարկել է զինվորական, վարչական և տնտեսական բարեփոխումներ։ 529-ին Փոքր Հայքը (բաժանված էր Առաջին և Երկրորդ Հայքերի), Սատրապական Հայաստանը (Հաշտյանք, Ծոփք, Անձիտ, Անգեղտուն, Բալահովիտ գավառները) և Ներքին Հայքը միավորել է զինվորական մեկ շրջանի մեջ՝ մագիստրոսի գլխավորությամբ։ 536-ի մարտի 18-ի հրովարտակով ստեղծել է վարչական 4 միավոր՝ Ներքին կամ Ներքնագույն, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայքեր։ Հայ նախարարական դասը կազմալուծելու համար փոխել է (536-ին) ժառանգության կարգը՝ ժառանգելու իրավունք արտոնելով նաև ընտանիքի իգական սեռի անդամներին։ Վերակառուցել է հայկական հին քաղաքները՝ Կարինը, Մալաթիան, Սեբաստիան, Անարզաբան և հիմնել նորերը՝ կայսրության արևելքում առևտուրն ու արհեստագործությունը զարգացնելու, բյուզանդական տիրապետությունն ամրապնդելու նպատակով։ Հայտնի է նաև իր շինարարական գործունեությամբ, որի թագն ու պսակն է հանդիսանում Կոստանդնուպոլսում Սուրբ Սոֆիայի տաճարի կառուցումը։

Աղբյուրը՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%AB%D5%B6%D5%AB%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BD_%D4%B1

Պատմություն

Կիևյան Ռուսիա

Կիևյան Ռուսիան միջնադարյան պետություն էր Արևելյան Եվրոպայում։ Կազմավորվել է 882 թվականին, երբ որ Ռյուրիկովիչները միավորեցին արևելասլավոնական և ֆիննա-ուգորական ցեղերը։ Երբեմն հին ռուսական պետություն ասելով հասկանում են ոչ միայն Կիևյան, այլև Նովգորոդի Ռուսիան (862-882), քանի որ իշխող տոհմը և պետական կարգը էական փոփոխություններ չեն կրել, այլ ընդամենը ռուսական մայրաքաղաքը Նովգորոդից տեղափոխվել է Կիև։

Ռուսական պետությունը հզորության գագաթնակետին է հասնում Վլադիմիր Կարմիր Արեգակ (978-1015) և Յարոսլավ Իմաստուն իշխանների օրոք (1016—1054)՝ 10-րդ դարի վերջին և 11-րդ դարի սկզբին։ Նրա սահմանները հարավում հասնում էին Ղրիմի արևելյան սահմանին գտնվող Թամանյան թերակղզուն, հյուսիսում՝ Հյուսիսային Դվինա գետին հյուսիսում, Դնեստր գետին արևմուտքում՝ այդպիսով ընդգրկելով գրեթե ամբողջ Արևելաեվրոպական կամ Ռուսական դաշտավայրը։ 12-րդ դարի կեսին երկիրը ենթարկվում է ավատատիրական մասնատվածության, հիմնվում են զանազան մանր իշխանություններ, որտեղ կառավարում էին Ռյուրիկովիչների ներկայացուցիչները։ Կիևը ձևականորեն շարունակում է մնալ մայրաքաղաք մինչև մոնղոլական արշավանքները (1237—1240), իսկ Կիևի իշխանությունը մնում էր որպես ռուս իշխանների տիրույթների միություն։

Աղբյուրը՝ https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%AB%D6%87%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%8C%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB%D5%A1

Հայոց պատմություն

Վահանանց պատերազմ

Վահանանց պատերազմը 481-484 թվականներին տեղի ունեցած ապստամբություն է, որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Ապստամբությանը մասնակցել են հայկական, վրացական և աղվանական ուժեր: Հայաստանում հայրենասիրական ուժերը միավորվել էին Վահան Մամիկոնյանի շուրջ, որը Վարդան Մամիկոնյանի եղբոր որդին էր: Այդ ժամանակ Հայաստանի կաթողիկոսը Գյուտն էր, որին 471 թվականին պարսից Պերոզ արքան կանչում է արքունիք և նրանից պահանջում կրոնափոխ լինել: Գյուտը մերժում է կրոնափոխության առաջարկը և վերադառնալով Հայաստան՝ կյանքի վերջին տարիները անցկացնում է Վանանդ գավառում: Նրան հաջորդում է Հովհաննես Ա. Մանդակունին:

Արևելյան Վրաստանում Վախթանգ թագավորը ապստամբում է պարսիկների դեմ և սպանում պարսից արքայի դրածո բդեշխ Վազգենին, որը նաև Վարդան Մամիկոնյանի փեսան էր: Վազգենը ուրացել էր քրիստոնեությունը և կրոնափոխ եղել:

Վախթանգի կողմից Վազգենի սպանությունը առիթ հանդիսացավ ապստամբության սկսվելուն: 481 թվականին հայ նախարարները Վահան Մամիկոնյանի առաջնորդությամբ հավաքվում են Շիրակ գավառում և որոշում ապստամբել: Տեղի են ունենում Ակոռիի, Ներսեհապատի, Ճարմանայի և մի շարք այլ ճակատամարտեր ու բախումներ, որոնց արդյունքում 484 թվականին Նվարսակ գյուղում Հայաստանի և Պարսկաստանի միջև կնքվում է պայմանագիր: Պայմանագրի արդյունքում պարսիկները վերջնականապես հրաժարվում են կրոնափոխության մտադրությունից, և հայ իշխանները ստանում են ներքին ինքնավարություն: 485 թվականին Վահան Մամիկոնյանը մեկնում է Տիզբոն և ստանում Հայաստանի տանուտերի, իսկ ավելի ուշ՝ մարզպանի պաշտոնները:

Վահանանց ապստամբությունը ունեցավ շատ կարևոր դեր հայոց ներքին ինքնավարության հաստատման ու պահպանման գործում:

Աղբյուրը՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D6%81_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4

Պատմություն

Մակեդոնական կամ հայկական հարստությունը Բյուզանդիայում

Հարստության անունը

Իր անունը Մակեդոնական (Հայկական) հարստությունը ստացել է հարստության հիմնադիր՝ Բարսեղ Ա-ի (Վասիլ I) բյուզանդական վարչական թեմի անունից։

Հարստության ծագումը

Պատմաբանների մեծամասնությունը, հիմք ընդունելով հայկական և բյուզանդական աղբյուրները, գտնում է, որ հարստության հիմնադիր Բարսեղ Ա–ն հայ վերաբնակիչների սերնդից է։ Բարսեղի նախնիները փախել են Հայաստանից Բյուզանդիա 5-րդ դարի երկրորդ կեսին և բնակություն են հաստատել Ադրիանապոլիս քաղաքի մոտակայքում։ Ըստ պատմիչի՝ Բարսեղի տոհմը սերվում է Արշակունիներից։

Հարստության սկզբնավորումը

Մեկնելով Պոլիս և դառնալով Միքայել Գ կայսրի ֆավորիտը, որը նրան ամուսնացնում է իր սիրուհի՝ Եվդոկիա Ինգերինայի հետ, Բարսեղը վերացնում է կայսրի ազդեցիկ հորեղբորը՝ Վարդին, դառնալով կեսար, իսկ շուտով նաև՝ գահակից։ 867 թ կազմակերպում է կայսրի սպանությունը և միանձնjա զբաղեցնելով գահը, հիմնադրում է Մակեդոնական (Հայկական) հարստությունը։

Մակեդոնական (Հայկական) հարստության օրոք Բյուզանդական կայսրությունը քաղաքական և մշակութային վերելք է ապրում։ Բարսեղ Ա հետնորդների մեջ հանդես են գալիս բավականին կիրթ գործիչներ, որոնք բարեհամբույր էին տրամադրված անտիկ մշակույթի հանդեպ։ Այսպես, Կոստանդիանոս  Ծիրանածինը (գահակալության տարիները՝ 913-959) գրքերի մոլի սիրահար էր, գրական տաղանդով օժտված անձնավորություն, ստեղծել է մի շարք բժշկական, պատմական և գյուղատնտեսական երկասիրություններ, իսկ Լևոն Զ՝ աստվածաբան ու պոետ էր։

Կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը զարմացնում էր իր հեքիաթային շքեղությամբ և պերճանքով։ Նրա տաճարների և աշխարհիկ կառույցների վայելչությունն ու փայլը հմայիչ տպավորություն էր թողնում մեծ քաղաքի հյուրերի վրա։ Զարգանում էր ոսկերչությունը, կիրառական արվեստը։ Աճում էր եկեղեցիների և վանքերի թիվը։

Հարստության վերջին ներկայացուցիչները

Հայկական հարստության տիրակալների ժամանակաշրջանում իր առավելագույն հզորությանը Բյուզանդիան հասավ Բարսեղ Բ օրոք (958 — 1025)։ Հարստության վերջին ներկայացուցիչը կայսրուհի Թեոդորան էր :

Քաղաքականությունը

Դինաստիայի կայսրերի զգալի մասը խոչնդոտել է խոշոր հողատիրության զարգացումը, վարել մանր գյուղացիական հողատիրությունը պահպանելու քաղաքականություն: Բյուզանդական բանակը արաբներից վերագրավել է զգալի տարածքները, կայսրությանն է ենթարկել Բուլղարիան։ Բանակում վճռական դեր է խաղացել հայ իշխանների զորքը, աչքի են ընկել հայազգի զորավարներ Մելիասը (Մլեհ Մեծ), Հովհաննես և Թեոփիլոս Կուրկուասները և ուրիշներ։

https://hy.wikipedia.org/wiki/Բյուզանդական_կայսրություն

https://hy.wikipedia.org/wiki/Հայկական_(Մակեդոնական)_հարստություն

Հայոց պատմություն

Սեպտեմբեր ամսվա ամփոփում:

1 . Ե՞րբ է քրիստոնեությունը Հայաստանում հռչակվել պետական կրոն.

1) 305 թ.      2) 303 թ.      3) 300 թ.                4) 301 թ.

  1. Ովքե՞ր են Հայ առաքելական եկեղեցու հիմնադիրները.

1) Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս  

2) Ս. Պետրոս և Ս. Պողոս

3) Ս. Գրիգոր Լուսավորիչ և Ս. Բարդուղիմեոս

4) Ս. Թադեոս և Ս. Պետրոս

  1. Որտե՞ղ է Գրիգոր Լուսավորիչը ձեռնադրվել հայոց եպիսկոպոսապետ.

1) Երուսաղեմում

3) Անտիոքում

 2) Մաժակում

4) Հռոմում

  1. Ո՞ր կարևոր փաստաթղթով էր սահմանվում յուրաքանչյուր նախարարի տեղն Արշակունյաց արքունիքում.

1) Զորանամակ 3) Հրովարտակ 2) Գահնամակ 4) Գահացուցակ

  1. Ո՞ւմ որդին էր Գրիգորը.

1) Որմիզդի    3) Արտաշիրի     2) Շապուհի       4) Անակի

  1. Գրիգորը քանի՞ տարի է անցկացնում Խոր Վիրապի բանտում.

1) 17

2) 13

3) 21

4) 10

  1. Ո՞ւմ տեսիլքի համաձայն էր, որ Տրդատ արքային միայն Գրիգորը կարող էր բուժել.

1) Աշխեն թագուհու 3) Վարազդուխտի 2) Խոսրովիդուխտի 4) Հռիփսիմեի

  1. Թվարկվածներից ո՞րն է բաց թողնված ստորև բերված հատվածում. «Տրդատ Մեծը, Աշխեն թագուհին, Խոսրովիդուխտը և հայոց զորքը գնում են նրան ընդառաջ, հասնում են … և մեծ պատիվներով դիմավորում կաթողիկոսին».

1) Ձիրավ՝ Նպատ լեռան ստորոտը

2) Տուրուբերան՝ Նեմրութ լեռան ստորոտը

3) Բագավան՝ Նպատ լեռան ստորոտը

4) Վաղարշապատ՝ Արարատի

  1. Հայ հասարակությունը ի՞նչ դասերից էր կազմված ավատատիրության ժամանակաշրջանում.

1) իշխաններ և ստրուկներ

3) նախարարներ և ճորտեր

2) ազատներ և անազատներ

4) հոգևորականներ և ասպետներ

  1. Ի՞նչ է հաստատվել Նիկեայի տիեզերական ժողովում.

1) «Միլանի հրովարտակը» 2) «Հայոց եկեղեցու աստիճանակարգությունը» 3) «Հավատո

հանգանակը» 4) «Հավատի հրովարտակը»

11.Արշակունյաց արքունի գործակալին համապատասխանեցնել իր գործառույթներին

. 1) արքունիքի և թագավորական պահակազորի հրամանատարը ա

2) Մեծ Հայքի զինված ուժերի գլխավոր հրամանատարը զ

3) արքունի կալվածքների ու գանձարանի հսկողությունը և Արշակունի սեպուհների դաստիարակությունը իրականացնողը գ

4) հանրային աշխատանքները, պետական պարհակներն ու հարկահանության գործը տնօրինողը դ

5) պալատական արարողությունները և օտար երկրների դեսպանների ընդունելության համար պատասխանատուն ե

6) ընդունված օրենքների գործադրումը հատկապես ընտանեկան և եկեղեցու իրավունքի բնագավառում վերահսկողը է

ա. մաղխազ

ե. թագադիր և թագակապ ասպետ

բ. սենեկապետ զ. սպարապետ

գ. հայր մարդպետ է. մեծ դատավոր դ. հազարապետ

  1. Ի՞նչ էր «Մաղխազական այրուձին».

1) նախարարական տան հեծելազոր

2) արքունիքին կից հատուկ հեծելազոր, որն իրականացնում էր թագավորական ոստանի պաշտպանությունը

3) ընտրյալ նետաձիգներից բաղկացած և մշտապես արքունիքում գտնվող, թագավորի անձի պաշտպանությունն ապահովող ընտիր հեծելազոր

4) մաղխազի անվտանգությունն ապահովող հեծելազոր

13.Վաղ միջնադարյան Հայաստանում ի՞նչ էր կոչվում իշխանական տան կրտսեր ներկայացուցիչը.

 1) սեպուհ       2) ոստանիկ      3) դրանիկ        4) ասպետ

14.Ընտրովի և կարճ (ժամանակագրական դասավորության խախտմամբ) պատասխանով առաջադրանքներ

  1. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

ա. Լուսավորչի եպիսկոպոսական ձեռնադրությունը Կեսարիայում

բ. Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակումը

գ. Բագավանում Գրիգոր Լուսավորչին դիմավորելը

դ. Խոր Վիրապում Լուսավորչին բանտարկելը

ե. Հռիփսիմյան կույսերի նահատակությունը

1) ե, դ, ա, գ, բ 3) դ, ե, ա, գ, բ 2) դ, ա, ե, գ, բ 4) դ, ե, գ, ա, բ

15.Պատմական փաստարկների, պնդումների համադրում և խմբավորում

  1. Թվարկված իրավունքներից առանձնացնել երկուսը, որոնց տնօրինման գերագույն իրավունքը պատկանում էր անմիջականորեն Արշակունի թագավորներին.

ա. պալատական արարողությունները վարելու իրավունք

բ. պետական պարհակների տնօրինման իրավունք

գ. արքունի կալվածքները հսկելու իրավունք

դ. պատերազմ հայտարարելու իրավունք

ե. հաշտություն կնքելու իրավունք

1) ա, բ 2) բ, ե 3) գ, դ 4) դ, ե

  1. Որո՞նք էին ավատատիրական հողատիրության ձևերը Հայաստանում.

1) վասալական, ճորտատիրական, գանձագին

2) պետական, նվիրատվական, եկեղեցական

 3) հայրենիք, պարգևականք, գանձագին

4) գյուղացիական, ավանդական, պարգևականք

17.Համեմատել Տրդատ Երրորդի և Խոսրով Կոտակի արտաքին, ներքին քաղաքականությունները/15-20 նախադասությամբ/:

18.Պատմիր դուր եկած թեմայի մասին/10 նախադասությամբ/:

Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մեծ իրադարձություն էր։ Տրդատ III Մեծ Արշակունին (287-330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական:

Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել սուրբ Թադեոս  և սուրբ Բարդուղիմեոս առաքյալները, որոնք անվանվում են Հայաստանի Առաջին Լուսավորիչներ: Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։

Գրիգորը իր հայր Խոսրովին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատ III հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը, որն այժմ հայտնի է «Խոր վիրապ» անունով:

Գրիգորից բացի Մեծ Հայքում քրիստոնեության տարածմանը նպաստել են Հռիփսիմյանց կույսերը: Նրանց թվում էին սուրբ Հռիփսիմեն և Սուրբ Գայանեն: Տրդատը ցանկանում է ամուսնանալ Հռիփսիմե կույսի հետ, սակայն մերժում է ստանում։ Ի պատասխան դրան հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել: Կույսերի նահատակությունից հետո հայոց արքան հիվանդանում է: Թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, մի քանի անգամ երազ է տեսնում, որ Տրդատին կարող է բուժել միայն Արտաշատում բանտարկված Գրիգորը։ Նրան ազատում են բանտարկությունից և հանդիսավոր կերպով ընդունում մայրաքաղաք Վաղարշապատում։ Գրիգորը բուժում է թագավորին։ Տրդատ III և ողջ արքունիքը մկրտվում են և քրիստոնեությունը հռչակում է պետական կրոն:

Հայոց պատմություն

Գրավոր ներկայացրու Արշակ Երկրորդի պատմական կերպարը:

Արշակ Երկրորդ

Արշակ Երկրորդը (350-368) գահ բարձրացավ Շապուհ Բ-ի համաձայնությամբ: Ուստի նա, քանի դեռ չէր ամրապնդել իր իշխանությունը, աշխատում էր չգրգռել Սասանյան արքունիքին:

Սակայն շուտով Արշակ Երկրորդը կարողացավ իր դիրքերն ամրապնդել: Արշակ Երկրորդը ձգտում էր հավասարակշռված քաղաքականություն վարել իր երկու հզոր հարևանների նկատմամբ, սակայն դա առաջ էր բերում Հռոմեական արքունիքի դժգոհությունը: Կամենալով եկեղեցին ծառայեցնել իր ներքին քաղաքականությանը՝ Արշակ Երկրորդը կաթողիկոսական աթոռ բարձրացրեց Ներսես Մեծին:

Հռոմի հետ հարաբերությունները կարգավորելու համար Ներսեսի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկվեց Կոստանդնուպոլիս, սակայն կաթողիկոսը ձերբակալվեց: Կայսրը Հայոց թագավորի դիրքերը թուլացնելու համար Հայաստան ուղարկեց Արշակի՝ պատանդության մեջ գտնվող եղբորորդիներ Գնելին և Տիրիթին՝ նպատակ ունենալով Արշակի հակահռոմեական քաղաքականության դեպքում նրանցից որևէ մեկին Հայոց գահ բարձրացնել: Հասկանալով այդ՝ Արշակն սկզբում սպանում է Գնելին, իսկ այնուհետև՝ Տիրիթին: Թագավորն ամուսնանում է Գնելի այրի Փառանձեմի հետ և ծնվում է թագաժառանգ Պապը:

Կամենալով ամրապնդել թագավորական իշխանության հիմքերը՝ Արշակը Կոգովիտ գավառում կառուցեց Արշակավան քաղաքը: Երբ Արշակ Երկրորդը գտնվում էր Վիրքում, նախարարները պարսկական զորքերի հետ հարձակվեցին Արշակավանի վրա: Նախարարներին առաջնորդում էր դավաճան Մերուժան Արծրունին: Արշակ Երկրորդը, համախմբելով իր կողմնակիցներին, ճակատամարտեց դավաճան նախարարների հետ: Սակայն կողմերից ոչ մեկը չհաղթեց, և կաթողիկոս Ներսես Մեծի միջնորդությամբ հաշտություն կնքվեց:

Արշակ Երկրորդի թագավորության վերջին տարիները նշանավորվեցին հռոմեապարսկական պատերազմներով: Թե’ Հռոմը և թե’ Սասանյան Պարսկաստանը փորձում էին իրենց կողմը գրավել Արշակ Երկրորդին:

Գիտակցելով, որ Հայոց թագավորության ուժերը թուլացել են, Շապուհ Բ-ն դիմեց նենգ քայլի՝ Արշակ Երկրորդին առաջարկելով գալ Տիզբոն հաշտություն կնքելու: Արշակ արքան ու սպարապետ Վասակ Մամիկոնյանը ստիպված եղան ուղևորվել Տիզբոն՝ նախապես երդում ստանալով Շապուհից՝ իրենց անվտանգության վերաբերյալ: Սակայն Տիզբոնում Արշակը ձերբակալվեց և նետվեց Անհուշ բերդ, որտեղ շուտով մահացավ, իսկ Վասակ Մամիկոնյանը մորթազերծ արվեց:

Արշակ Երկրորդը մեծ հայրենասեր էր, որն ապրեց ու պայքարեց իր հայրենիքի պաշտպանության համար: ժողովուրդը նրան նվիրել է մի շարք երգեր՝ փառաբանելով նրա խիզախությունն ու հայրենասիրությունը:

Գրավոր պատմիր Աշտիշատի  եկեղեցական ժողովի  մասին

353թ. կաթողիկոս ձեռնադրված Ներսեսն Աշտիշատ գյուղում հրավիրում է հայկական եկեղեցական առաջին ժողովը: Այն ընդունեց եկեղեցական մի շարք կանոններ և կենցաղային խնդիրները կարգավորելու զանազան օրենքներ: Հատկապես խիստ կանոններ ընդունվեցին հեթանոսական սովորույթների դեմ: Արգելվեցին մերձավոր ազգականների ամուսնությունը, թաղումների ժամանակ անպարկեշտ լացն ու կոծը, բազմակնությունը և հեթանոսական այլ սովորույթներ: Ժողովը Ներսեսի առաջարկով որոշում ընդունեց հիվանդանոցներ, աղքատանոցներ և օտարների համար հյուրանոցներ բացելու մասին: Եկեղեցու սպասավորներ պատրաստելու համար վճռվեց ասորերեն և հունարեն ուսուցմամբ դպրոցներ բացել:

Հայոց պատմություն

Գրավոր ներկայացրու Պապ թագավորի պատմական կերպարը

Պապ թագավորը հաջորդել է հորը՝ Արշակ Երկրորդին: Կրթություն ստանալու նպատակով Բյուզանդիա մեկնած Պապին և զորավար Տերենտիոսին՝ փոքրաքանակ զորախմբով, Հռոմի Վաղես II կայսրն  ուղարկել է Հայաստան: Բայց Վաղես II-ը Պապին չի ճանաչել Հայոց արքա, որպեսզի պարսիկները նրան չմեղադրեն 363 թ-ի պարսկա-հռոմեական պայմանագիրը խախտելու համար: Սակայն պարսիկները զորք են ուղարկել Հայաստան և ճակատամարտում պարտության մատնել Պապին: Նա փախել է և ապաստանել Սև ծովի մերձափնյա լեռներում: Այդ ընթացքում պարսկական զորքը ասպատակել է Հայաստանը. 14 ամիս տևած պաշարումից հետո նրանք գրավել են Արտագերս ամրոցը,  գերեվարել Պապի մորը` Փառանձեմ թագուհուն: 369 թ-ին պարսկական զորքերը, հայ իշխաններ Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի ղեկավարությամբ, գրավել և ավերել են նաև հայկական խոշոր քաղաքները:

Վաղես II կայսրը 370 թ-ին զորաբանակ է ուղարկել Հայաստան և Պապին հաստատել գահին:  Տեղեկանալով պարսիկների՝ Հայաստան ներխուժելու մտադրության մասին՝ կայսրը կրկին զորաբանակ է ուղարկել, որի օգնությամբ հայկական զորքը 371 թ-ին Ձիրավի ճակատամարտում ջախջախել է պարսիկներին: Այս հաղթանակով Պապն  ամրապնդել է իր իշխանությունը և հաջորդ  տարիներին զբաղվել երկրի ներքին խնդիրներով. վերամիավորել է Հայաստանից անջատված գավառները, ապա սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական զորքերն ազատագրել են Արշակ Երկրորդի օրոք Հայաստանից խլված տարածքները, որից հետո Պապն ընդունել է Շապուհ II-ի բարեկամության առաջարկը: Շապուհը ճանաչել է Պապի իշխանությունը, և Հայաստանն առժամանակ զերծ է մնացել Սասանյան տերության ասպատակություններից:

Պապն անդրադարձել է նաև Հայ եկեղեցու  բարեփոխմանը. փակել է կուսանոցները, աղքատանոցները, եկեղեցական հողերի զգալի մասը միացրել է արքունականին և վերացրել բնակչությունից գանձվող տասանորդն ու պսակի հարկը:

Պապն ստեղծել է մարտունակ բանակ:

Հռոմեական կայսրությունից ձերբազատվելու նպատակով Պապը փորձել է կապ հաստատել պարսիկների հետ: Սակայն նրա ինքնուրույն քաղաքականությունն առաջացրել է Հռոմի դժգոհությունը: Հռոմի Վաղես կայսրը խորհրդակցության պատրվակով Պապին հրավիրել է Տարսոն և փորձել հսկողության տակ պահել: Սակայն Պապին իր 300-հոգանոց թիկնազորով հաջողվել է ճեղքել շրջապատումը և վերադառնալ հայրենիք: Բայց Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել:

Պատմություն

История флага Франции началась в 496 году, когда франкский король Хлодвиг I принял христианство и сменил свое белое полотнище на синее – символ святого Мартина, считавшегося покровителем Франции. Епископ Тура Мартин, живший в 4в. и впоследствии объявленный святым, согласно легенде, повстречав однажды на дороге оборванного нищего, отсек мечом и отдал ему половину своего синего плаща. Длительное время франки имели знамя в виде синей хоругви, укрепленной красным шнуром на кресте.

К концу 1944 Франция (в результате действий войск антигитлеровской коалиции и Движения Сопротивления.) была освобождена. Триколор вновь стал государственным и национальным флагом, а в 1953 году официально утверждена видоизмененная эмблема образца 1929 года. Поэтому наряду с изображением Марианны дикторский пучок считается символом Франции, ее республиканского строя. Ветви дуба и оливы на синем овале – символы достоинства и славы. Надпись на французском языке гласит – «Свобода. Братство. Равенство».

Довольно часто с этим девизом связывают символику цветов французского флага: синий – свобода, белый – равенство, красный – братство. Щит окружен цепью ордена Почетного легиона образца 1871 года. Вензель из латинских букв в центре двойного венка в нижней части цепи составляют инициалы названия «Французская Республика». На самом ордене вокруг профиля Марианны помещена надпись «Французская Республика. 1870». Последняя цифра – дата окончательной ликвидации монархии и провозглашения Третьей республики во Франции. Золотой и синий цвета эмблемы указывают на определенную преемственность национальных символов – королевского, наполеоновского и республиканского периодов.

Թարգմանություն

Ֆրանսիայի դրոշի պատմությունը սկսվեց 496 թվականից, երբ ֆրանկյան թագավոր Քլոդվիգ I- ը ընդունեց քրիստոնեությունը և իր սպիտակ շորը փոխեց կապույտի, որը Սուրբ Մարտինի խորհրդանիշն է: Նա համարվում էր Ֆրանսիայի հովանավոր սուրբը: Տուր Մարտինի եպիսկոպոսը, որն ապրում էր 4 դ. և համարվում էր սուրբ, ըստ առասպելի, երբ մի անգամ ճանապարհին հանդիպել է մի մուրացկանին, իր սուրով կտրել և նրան է տվել իր կապույտ թիկնոցի կեսը: Երկար ժամանակ ֆրանկները ունեին կապույտ դրոշի տեսքով դրոշակ, որը ամրացված էր խաչին կարմիր թելով:

1944թ-ի վերջին Ֆրանսիան (հակահիտլերյան կոալիցիայի և Դիմադրության շարժման ուժերի գործողությունների արդյունքում) ազատագրվեց: Եռագույնը դարձավ պետական ​​և ազգային դրոշ, և 1953-ին պաշտոնապես հաստատվեց 1929թ-ի մոդելի փոփոխված զինանշանը: Հետևաբար, Մարիաննայի կերպարին զուգահեռ, բանախոսի փունջը համարվում է Ֆրանսիայի ու նրա հանրապետական ​​համակարգի խորհրդանիշը  Կաղնու և ձիթապտղի ճյուղերը կապույտ օվալի վրա համարվում են արժանապատվության և փառքի խորհրդանիշ: Ֆրանսերենում գրված է. «Ազատություն. Եղբայրություն. Հավասարություն»:

Շատ հաճախ ֆրանսիական դրոշի գույների սիմվոլիզմը կապված է այս նշանաբանի հետ. կապույտը խորհրդանշում է  ազատություն, սպիտակը՝  հավասարություն, կարմիրը՝ եղբայրություն: Վահանը շրջապատված է 1871-ի «Պատվո լեգեոնի» մոդելի շղթայով: Լատինական մոնոգրամները շղթայի ներքեւի մասում գտնվող կրկնակի ծաղկեպսակի կենտրոնում «Ֆրանսիայի հանրապետություն» անվանման սկզբնատառերն են: Մարիանի պրոֆիլի շուրջը  տեղադրված է «Ֆրանսիայի հանրապետություն. 1870» մակագրությունը: Վերջին թիվը միապետության վերջնական քայքայման և Ֆրանսիայում երրորդ հանրապետության հռչակման ամսաթիվն է: Խորհրդանշանի ոսկե և կապույտ գույները ցույց են տալիս ազգային խորհրդանիշների որոշակի շարունակականություն `թագավորական, նապոլեոնյան և հանրապետական ​​ժամանակաշրջաններում:

Share this:

Հայոց պատմություն

Դվին

Դվին (արաբ. Դաբիլ, հուն. Դուվիոս), Հայաստանի  պատմական մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ նահանգի Հայոց Ոստան գավառում:

330-338 թթ. Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակը: Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է: Ըստ Մովսես Խորենացու արքունիքը որոշում է մայրաքաղաքը տեղափոխել առողջ կլիմայով բարձրադիր մի վայր։  Նոր մայրաքաղաքի համար հարմար տեղ է ընտրվում Արտաշատից ոչ հեռու գտնվող Դվին կոչվող բլուրը, որտեղ և հիմնվում է քաղաքը։ Դվինը շարունակում էր մեծանալ և 428 թվականին դառնում է Մարզպանական Հայաստանի կենտրոնը։ 450 թվականին բերդապահ պարսիկ Վնդոն հայերին ձուլելու նպատակով Դվինում հիմնել է զրադաշտական ատրուշան, իսկ եկեղեցին վերածել մեհյանի, սակայն Վարդան Մամիկոնյանը, զորքով մտնելով քաղաք, կրկին վերահաստատել է քրիստոնեությունը։ Այնուհետև, հայ նախարարները Հայաստանի նկատմամբ բյուզանդացիների ու պարսիկների կրոնա-դավանափոխական նկրտումները ձախողելու նպատակով կաթողիկոսական աթոռը Էջմիածնից տեղափոխել Դվին։ Այդ նպատակով քաղաքի կենտրոնում՝ եռանավ եկեղեցու մոտ, կառուցվել են վեհարան, պաշտոնատներ, բարձրագույն դպրոցներ և այլ շենքեր։

Այժմ քաղաքի ավերակները տարածվում են ՀՀ Արարատի մարզի Վերին Դվին, Ներքին Դվին, Նորաշեն, Բերդիկ, Հնաբերդ և այլ գյուղերի սահմաններում:

Հայոց պատմություն

Արշակունիներ

Արշակունիները հայ թագավորների ամենամեծ արքայատոհմն են, որոնց տիրապետությունը ձգվել է մոտ 400 տարի։ Արշակունիների թագավորության ընթացքում Հայաստանում դարակազմիկ իրադարձություններ կատարվեցին. քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն, Հայաստանն առաջին անգամ բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև, գործածության մեջ դրվեց Մաշտոցյան այբուբենը…

52 թ. Տրդատ Առաջինը հայ ավագանու աջակցությամբ բազմում է հայոց գահին և հիմք դնում հայ Արշակունիների թագավորությանը (52-428): Սկսվում է երկարատև պատերազմ Հռոմի դեմ:

Տրդատ Առաջինին հաջորդեց Սանատրուկ արքան, որ գրավեց և Մեծ Հայքին միացրեց Եդեսիայի թագավորությունը, վերակառուցեց և երկրի մայրաքաղաք հաստատեց Մծուրքը:

117 թ. հայոց գահին հաստատվեց Վաղարշ Առաջինը, որը հայոց մայրաքաղաք հաստատեց Վաղարշապատը:

186 թ. Մեծ Հայքի թագավոր է դառնում Վաղարշ Երկրորդը, որի թագակալումով կտրուկ փոխվեց իրավիճակը Մեծ Հայքում: Նրանից սկսած՝ հայ Արշակունիների գահակալումը դարձավ ժառանգական: Դա Մեծ Հայքի լիարժեք անկախության փաստումն էր:

224 թ. Պարթևստանում քաղաքական հեղաշրջման հետևանքով Արշակունիների տոհմին փոխարինեցին Սասանյանները: Արշակունյաց արքայատոհմում առաջնությունն անցավ հայոց Խոսրով Բ արքային, սրվեցին հայ-պարսկական հարաբերությունները: Խոսրով Բ հայոց բանակով ավերակներ սփռեց Իրանում՝ ձգտելով տապալել Սասանյաններին:

Տրդատ Գ գահ բարձրացավ (298-331)թթ: 301 թ. Տրդատի հրամանով Մեծ Հայքում քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն:

Տրդատ Գ փոխարինած Խոսրով Գ Կոտակն (331-339) իր կարճատև թագավորության ընթացքում հասցրեց կառուցել Դվին մայրաքաղաքը և տնկել Խոսրովի անտառները որպես արքունի որսատեղի:

Խոսրովին հաջորդած Տիրան արքան (339-350) պայքար ծավալեց հայ եկեղեցու դեմ: Նա անգամ քարկոծելով սպանել տվեց Հուսիկ կաթողիկոսին: Տիրան արքան դարձավ պարսից Շապուհ Բ արքայի կազմակերպած դավադրության զոհը: Վերջինս խաբեությամբ ձերբակալեց հայոց արքային և կուրացրեց: Գահն անցնում է Արշակ Երկրորդին (350-368): Այս զորեղ տիրակալը ստիպված էր միաժամանակ պայքար մղել թե՛ Պարսկաստանի, թե՛ Հռոմի, թե՛ հայ առաքելական եկեղեցու դեմ:

Դաշինք կնքելու պատրվակով Շապուհ Բ արքան նրան հրավիրեց իր մոտ և նետեց Անհուշ բերդը, ուր հայոց արքան ինքնասպան եղավ: Արշակ Բ հիմնեց ու շենացրեց Արշակավան մայրաքաղաքը:

Հայոց գահն անցնում է 18-ամյա Պապին (370-374): Չնայած պատանի տարիքին՝ այս քաջարի գահակալը Ձիրավի և Գանձակի ճակատամարտերում գլխովին ջախջախեց պարսկական հզոր բանակները:

Սակայն Պապ թագավորը զոհ գնաց Հռոմի և հայ եկեղեցու կազմակերպած դավին և սպանվեց: Պապին հաջորդած Վարազդատ արքան (374-378) նույնպես դարձավ դավադրության զոհ. Մանվել Մամիկոնյան իշխանը, ապստամբելով արքայի դեմ, նրան վտարեց երկրից՝ հայոց գահին բազմեցնելով Արշակ Գ և Վաղարշակ թագավորներին՝ դառնալով նրանց խնամակալը: Նրանց օրոք էլ՝ 387 թ., Մեծ Հայքը բաժանվեց Պարսկաստանի և Հռոմի միջև: Արշակի մահից հետո հռոմեական մասում հայոց թագավորությունը վերացավ:

Ապա հայոց գահին միմյանց հաջորդեցին Խոսրով Դ, որի օրոք երկրում ժամանակավոր կայունություն եղավ, Վռամշապուհ արքան, որ գործածության մեջ դրեց մաշտոցյան հայոց գրերը: Արշակունյաց վերջին գահակալը Արտաշես Դ արքան էր, որ դարձավ հայ եկեղեցականների և նախարարների դավադրության զոհը: Պարսից արքունիքը գահազուրկ հայտարարեց հայոց երիտասարդ արքային, և 428 թ. Արշակունիների հարստությունը կործանվեց:

Հայոց պատմություն

Վարդանանց պատերազմ

Վարդանանց պատերազմը տեղի է ունեցել 450-451 թվականներին և ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում էր հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում:

Ապստամբելու որոշումն ընդունվում է 449 թվականին՝ Արտաշատի ժողովում: Դրան մասնակցող հայկական իշխանական տները և հայ առաքելական եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը: Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար: Նախարարները որոշում են կեղծ ուրանալ և առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ և վերադառնալով հայրենիք՝ կազմակերպել ապստամբական գործը: Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր և զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին, պատանդ է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին և Գուգարքի բդեշխ Աշուշային:

Հայրենիքում հանդիպելով դիմադրության Անգղ և Զարեհավան բնակավայրերի մոտ՝ նախարարները համոզվում են, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել: Առաջին նշանավոր ճակատամարտը տեղի է ունենում 450 թվականին Խաղխաղ (այժմ՝ Ղազախ,) քաղաքի մոտ: Վասակ Սյունին դավաճանում է ազգային ազատագրման գործը և հեռանում իր հայրական նահանգ՝ Սյունիք: Այս իմանալով՝ Վարդան Մամիկոնյանը Ճորա պահակի ամրություններից վերադառնում է Հայաստան, ստանձնում ամբողջ զորքի հրամանատարությունը և ուղարկում նրանց երկրի տարբեր նահանգներ՝ ձմեռելու:

451 թվականի գարնանը Հազկերտը Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ 80-90-հազարանոց զորք է ուղարկում մարզպանական Հայաստան: Վարդան Մամիկոնյանը հավաքում է 66-հազարանոց զորքը և ընդառաջում նրան: Ի վերջո՝ զորքերը միմյանց հանդիպում են Վասպուրական աշխարհի Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայր կոչվող դաշտում: Ճակատամարտը սկսվում է 451 թվականի մայիսի 26-ի լուսաբացին: Վարդան Մամիկոնյանն անցնում է գետը և հուժկու գրոհով մխրճվում հակառակորդի շարքեր: Ճակատամարտը շարունակվում է մինչև երեկո և ավարտվում հայկական զորքի նահանջով դեպի լեռներ: Ավարայրի ճակատամարտից հետո շատ հայ նախարարներ ամրանում են անառիկ բերդերում և շարունակում պայքարը: Հազկերտն իր անհաջողությունը բարդում է Վասակ Սյունու վրա: Նրան, հայոց կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցու, մի շարք հայ նախարարների և Ղևոնդ Երեցի հետ միասին գերեվարում Պարսկաստանի խորքեր: Երկար տառապանքներից հետո գերության մեջ ողջ մնացած նախարարներին 463-464 թվականներին, թույլ է տրվում վերադառնալ հայրենիք:

Աղբյուրը՝ http://akunq.net/am/?p=28180

Պատմություն

10 հետաքրքիր փաստ վիկինգների մասին, որ չգիտեիր

1. Վիկինգները եղջյուրավոր սաղավարտներ չեն կրել։ Ֆիլմերում, նկարներում հաճախ վիկինգներին պատկերում են եղջյուրներով սաղավարտներով։ Իրականում վիկինգների ժամանակաշրջանի նկարագրություներում նման բան չեք կարող գտնել։ Իսկ վիկինգների միակ սաղավարտը, որը հայտնաբերվել է պեղումների ժամանակ, եղջյուրներ իր վրա չի ունեցել։ Իրականում, դեռ վիկինգների ապրած ժամանակաշրջանից առաջ նորվեգական ու գերմանական քրմերը ծիսական նպատակներով եղջյուրավոր սաղավարտներ են կրել։

 2  Վիկինգները հայտնի էին իրենց գերազանց հիգիենայով։ Թվում է, թե անընդհատ նավարկությունների մեջ լինելով ու թշնամիների հետ մարտնչելով՝ վիկինգները նույնիսկ ժամանակ չէին ունենա հետևելու իրենց հիգիենային, սակայն վիկինգների ապրած տարածքներում իրականացրած պեղումների արդյունքում կենդանիների ոսկորներից ու եղջյուրներից պատրաստված ածելիներ, ունելիներ, սանրեր ու ականջը մաքրելու հարմարանքներ են հայտնաբերվել։

 3  Վիկինգները հատուկ հեղուկ էին օգտագործում կրակ վառելու համար։

 4  Վիկինգները մահացածներին թաղում էին նավերի մեջ։ Անկասկած, վիկինգները չափազանց շատ էին սիրում իրենց նավերը. այնքան շատ, որ դրա մեջ թաղվելը նրանց համար մեծ պատիվ էր։

 5  Վիկինգներն ակտիվորեն զբաղվում էին ստրուկների վաճառքով։ Անգլոսաքսոնական, կելտական, սլավոնական բնակավայրեր ներխուժելով՝ վիկինգները գերեվարում էին ու ստրկացնում կանանց ու երիտասարդ տղամարդկանց, ում նրանք այնուհետև վաճառում էին եվրոպական ու մերձավորարևելյան ստրուկների շուկաներում։

 6  Վիկինգ կանայք ավելի շատ իրավունքներ ունեին, քան ժամանակաշրջանի մյուս կանայք։ Վիկինգ աղջիկներին ամուսնացնում էին 12 տարեկանից, և նրանք պետք է զբաղվեին տնային գործերով, մինչ իրենց տղամարդիկ դուրս կգային նավարկության։ Վիկինգ կանայք կարող էին ունեցվածք ժառանգել, ապահարզան պահանջել և ամուսնության խզումից հետո փոխհատուցում կամ օժիտ պահանջել։

 7  Վիկինգ տղամարդիկ զբաղվում էին գյուղատնտեսությամբ։ Վիկինգները ծովահեններ էին, որ իրենց նավերից իջնելով՝ գյուղեր էին այրում: Գոնե տարվա որոշակի ժամանակահատվածում  նրանք գարի, ցորեն ու վարսակ էին ցանում:  Նրանք նաև խոշոր եղջերավոր անասուններ, այծեր, խոզեր ու ոչխարներ էին պահում իրենց փոքրիկ ֆերմաներում, որը բավականացնում էր ընտանիքը կերակրելու համար։

 8  Վիկինգները դահուկասահքով էին զբաղվում։ Վիկինգների ժամանակաշրջանում դահուկներ էին օգտագործվում ինչպես որպես փոխադրամիջոց, այնպես էլ զուտ զվարճանալու համար։ Նրանք նույնիսկ դահուկասահքի աստված ունեին, ում Ուլր էին անվանում։

 9  Վիկինգ տղամարդիկ նախընտրում էին շիկահեր լինել։

 10   Վիկինգներն իրականում երբեք էլ միասնական խումբ չեն եղել։ Վիկինգներն իրականում իրենք իրենց վիկինգներ չէին կոչում։ Իրականում այս անունը օգտագործվում էր այն սկանդինավցիների մասին խոսելու համար, ովքեր ծովային արշավների էին դուրս գալիս։