Քիմիա

Նյութերը մեր շրջապատում, կենցաղում

Մարմիներ

 Սեղան, տետր պահարան

Նյութեր

Փայտ, երկաթ, արծաթ

Մաքուր նյութեր 

Կերակրի աղ,  ֆոսֆոր, ծծումբ                                                            

Խառնուրդներ            

Աղաջուր, նավթ, օդ

Խառնուրդները բաժանել

Համասեռ խառնուրդներ   

Շաքարաջուր, նավթ, աղաջուր                           

Անհամասեռ խառնուրդներ

Ավազ և ջուր, յուղ և ջուր, կավաջուր

Համացանցից գտնել և գրել ձեզ ծանոթ  երեք նյութերի   բանաձևերը և կատարել հաշվարկ ըստ հետևյալ սխեմայի՝

 Նյութի անվանումը՝   ջուր — H2O, կերակրի աղ — NaCl, ծծմբաթթու — H2SO4

Ինչ տարրերից է կազմված տրված նյութը

 Քանի ատոմ ամեն մի տարրից կա տվյալ նյութի մոլեկուլում

Հաշվել՝Mr

H2O = 1 • 2 + 16 = 2 + 16 = 18

Mr =18

NaCl = 23 + 35 = 58

Mr = 58

H2SO4 = 1 • 2 + 32 + 16 • 4 = 98

Mr = 98

Հաշվել տարրերի զանգվածային հարաբերությունները` m

m(H):m(S):m(O)=2:32:64

Հաշվել տարրերի զանգվածային բաժինները`w

H2O

w (H) ≈ 11

w (O) ≈ 89

NaCl 

w (Na) ≈ 40      

w (Cl) ≈ 60            

H2SO4

w (H) ≈ 2

w (S) ≈ 33

w (O) ≈ 91

 Նյութը բարդ է, թե պարզ

NaCl — բարդ, H2SO4 — բարդ, H2O — բարդ

Հաշվել մեկ մոլեկուլի զանգվածը

NH4OH = 14 • 1 + 1 • 4 + 16 + 1 = 14 + 4+ 16 + 1 = 18 + 17 = 35

Ձեր շրջապատում ուսումնասիրել,գրանցել տարբեր  երևույթներ  և լրացնել աղյուսակը՝  

 Ֆիզիկական երևույթներ 

անձրև, ձյուն, մառսախուղ  

Քիմիական երևույթներ

բնական գազի այրում, թղթի այրում

Քիմիա

Պարբերական համակարգի ստեղծումը

Մենդելեևի պարբերական աղյուսակ

Ռուս քիմիկոս Դ.Ի.Մենդելեևը XIX դարի վերջին հայտնաբերել է պարբերականության օրենքը և կազմել քիմիական տարրերի պարբերական աղյուսակ: Այս համակարգում տարրերը դասավորված են ըստ կարգահամարների՝ ատոմների միջուկներում եղած պրոտոնների թվի աճի:

Պարբերական համակարգը բաղկացած է 7 պարբերությունից, 10 շարքից և 8 խմբից:

Խմբերը պարբերական համակարգում դասավորված են ուղղահայաց: Որպես կանոն տարրերի օքսիդացման բարձրագույն դրական աստիճանը հավասար է խմբի համարին: Բացառություն են ֆտորը, արծաթը, ոսկին, պղինձը:

Յուրաքանչյուր խումբ բաժանված է 2 ենթախմբի՝ գլխավոր (Ա) և երկրորդական (Բ): Միևնույն ենթախմբում իրար տակ գտնվում են նման հատկություններ ունեցող և իրարից օրինաչափորեն տարբերվող տարրերը: Գլխավոր ենթախումբը կազմում են տիպիկ տարրերը և մեծ պարբերությունների առաջին 2 և վերջին 6 տարրերը:

Երկրորդական ենթախումբը կազմում են միայն մեծ պարբերությունների մյուս տարրերը, որոնք միայն մետաղներ են: Գլխավոր և երկրորդական ենթախմբերի տարրերն իրարից տարբերվում են քիմիական հատկություններով:

Պարբերությունը կարգահամարի աճման կարգով իրար հաջորդող տարրերի շարք է: Պարբերական համակարգը կազմված է 7 պարբերությունից: I, II և III պարբերությունները կոչվում են փոքր, IV, V, VI և VII-ը՝ մեծ: Յուրաքանչյուր պարբերություն, բացառությամբ առաջինի, սկսվում է ալկալիական մետաղով և ավարտվում իներտ տարրով:

II և III պարբերությունների տարրերը կոչվում են տիպիկ տարրեր: Դրանց հատկությունները տիպիկ մետաղականից մինչև իներտ տարրերը փոխվում են օրինաչափորեն: Համակարգը բաղկացած է 10 շարքից: Յուրաքանչյուր փոքր պարբերություն կազմված է 1 շարքից, մեծ պարբերությունները`   2-ական շարքերից՝ զույգ և կենտ:

Հիմնական հատկանիշը, ըստ որի մեծ պարբերությունները բաժանվում են 2 շարքի՝ տարրերի օքսիդացման աստիճանն է: Այն 2 անգամ կրկնվում է տարրերի ատոմական զանգվածների աճմամբ՝ անցնելով տարրերի եռյակներից:

VI պարբերությունում լանթանից անմիջապես հետո տեղաբաշխված է 14 տարր՝ 58-71 կարգաթվերով, որոնց անվանում են լանթանոիդներ (լանթանանմաններ): Դրանց քիմիական հատկություններն իրար շատ նման են:

VII պարբերությունում ակտինիումից հետո նույնպես տեղաբաշխված է 14 տարր՝ 90-103 կարգաթվերով, որոնց անվանում են ակտինոիդներ (ակտինանմաններ): Ի տարբերություն լանթանոիդների՝ ակտինոիդների հորիզոնական համանմանությունը թույլ է արտահայտված:

Քիմիա

Ինչ քիմիական բաղադրություն ունի հավկիթը,հավկիթի կեղևի բաղադրությունը

Հավկիթի մեջ մտնող նյութերի օգուտն և վնասը:

Ձու, սեռական խոշոր բջիջ, որն ածում են թռչունների, սողունների, երկկենցաղների և ձկների իգական ներկայացուցիչները։ Հազարավոր տարիներ օգտագործվել է մարդկության կողմից որպես անփոխարինելի կերակրատեսակ կամ հումք։

Առավել լայն սպառում ունեն թռչունների ձվերը, որոնց բաղադրամասերի հարաբերակցությունը կախված է դրանց տեսակից, ցեղից, տարիքից, կերակրումից, ձվի չափսերից և ձվադրման ժամկետից։ Ձվի երկայնական և ընդլայանական տրամագծերի հարաբերակցությունը տատանվում է 1,16-ից մինչև 1,67, որը կախված է թռչնի ցեղից, անհատական առանձնահատկություններից և մի շարք այլ գործոններից։

Ձվերի չափսերը և երանգավորումը պայմանավորված է տեսակով, ցեղով, տարիքով, կերակրման տեխնոլոգիայից։ Հավերի ձվերը կշռում են 45-75 գրամ, հնդկահավերինը՝ 70-100, սագերինը՝ 120-200, իսկ բադերինը՝ 70-100։

Եվրոպական թռչունների ցեղերի մեսամասնության ձուն ունի սպիտակ գույն։ Հավերի և հնդկահավերի մի քանի ցեղերի ձուն ունի բաց դեղնավուն կամ դարչնագույն երանգավորում։

Քիմիական բաղադրությունը կախված է թռչնի տեսակից, տարիքից, սնվածության աստիճանից, կերակրումից, ձվարկման ժամկետից և այլ գործոններից։

Հավի ձուն ստորաբաժանվում է երկու խմբերի՝ դիետիկ և ճաշարանային, որոնք միմյանցից տարբերվում են ձվի զանգվածով, որակով և պահելու տևողությամբ։

Հավկիթը համարվում է ամենաօգտակար ու սննդարար մթերքներից մեկը: Այն հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով և պարունակում է պրոտեին, որը գրեթե ամբողջությամբ յուրացվում է օրգանիզմի կողմից: Սա է պատճառը, որ հավկիթները պետք է պարտադիր կազմեն մարդու սննդակարգի մասը:

Նախկինում հավերի սնուցումը տարբերվում էր, ինչի պատճառով հավկիթները համարվում էին վնասակար, քանի որ նպաստում էին արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը: Սակայն ներկայում այս թռչունները բոլորովին այլ սնունդ են ստանում, ուստի փոխվում է նաև հավկիթների բաղադրությունը: Բացի այդ, վաղուց արդեն հայտնաբերվել է, որ մարդու օրգանիզմում խոլեստերինի մակարդակն անմիջականորեն կախված չէ սննդակարգից:

Հավկիթները հատկապես օգտակար ու սննդարար են տարեցների համար, քանի որ պարունակում են լյուտեին ու զեակսանտին՝ նյութեր, որոնք օգնում են դանդաղեցնել ծերացման գործընթացը:

Հավկիթի օգտակար հատկությունները

Հավկիթները պարունակում են սննդարար նյութեր ու վիտամիններ, ինչի շնորհիվ հաճախ նշանակվում են կանխարգելիչ ու թերապևտիկ նպատակներով:

Հավկիթը հարուստ է A, D, E, ինչպես նաև B խմբի վիտամիններով և տարբեր հանքանյութերով:

Թարմ հավկիթի սպիտակուցն օգտագործվում է տարբեր բորբոքային հիվանդությունների դեպքում (օրինակ՝ սուր ացիդոզի՝ օրգանիզմում թթվահիմնային բալանսի բարձրացման դեպքում):

Հում ձվի սպիտակուցը չի գրգռում ստամոքսի լորձաթաղանթը և շատ արագ յուրացվում է: Հավկիթը կարելի է օգտագործել նույնիսկ խոցային հիվանդության դեպքում, սակայն սպիտակուցն օգտագործելիս հարկավոր է շատ զգույշ լինել ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում:

Հավկիթը շատ հեշտ մարսվում ու յուրացվում է օրգանիզմի կողմից: Բացի այդ, այն դիետիկ մթերք է. հում հավկիթը պարունակում է ընդամենը 149 կկալ:

Հում հավկիթը շատ արդյունավետ միջոց է ձայնալարերը վերականգնելու համար:

Հավկիթը շատ օգտակար է նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում, ուստի խորհուրդ է տրվում ներառել այն նման խնդիրենրից տառապող հիվանդների սննդակարգում: Բացի այդ, այն օգտագործվում է նաև նեյրոգեն արդյունաբերական քիմիկատների (սնդիկ, մկնդեղ և այլն) հետ աշխատող մարդկանց բուժման և հավանական խնդիրների կանխարգելման համար:

Հավկիթում պարունակվող լեցիտինի և երկաթի համադրությունը նպաստում է արյունաստեղծման գործընթացի բարելավմանը:

Բացի այդ, այս մթերքը կարգավորում է զարկերակային ճնշումը:

Վերջին ուսումնասիրություններն ապացուցում են նաև, որ հավկիթն օգնում է ազատվել ավելորդ քաշից՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու:

Հավկիթը բարելավում է թոքերի աշխատանքը, ինչպես նաև պայքարում է բակտերիաների դեմ և նվազեցնում օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Հավկիթի բացասական հատկությունները

Հավկիթը կարող է նաև ալերգիկ ռեակցիա առաջացնել որոշ երեխաների մոտ, սակայն հաճախ այս խնդիրն անհետանում է ժամանակի ընթացքում: Այնուամենայնիվ՝ որոշ դեպքերում ալերգիան կարող է պահպանվել մարդում ամբողջ կյանքի ընթացքում:

Որոշ բժիշկների պնդմամբ՝ հավկիթը չի կարելի օգտագործել շաբաթական երեք անգամից ավել, քանի որ այն կարող է բարձրացնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Հարկ է նաև հիշել, որ հավկիթի չարաշահումը կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարման:

Քիմիա

Քիմիական բաևաձև, հարաբերական մոլեկուլային զանգված

Ի՞նչ է քիմիական բանաձև հասկացությունը

 Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական

տարրերի նշանների և ինդեքսների միջոցով:

Քիմիական բանաձևը ցույց է տալիս.

ա) նյութի անվանումը,

բ) այդ նյութի մեկ մոլեկուլը,

գ) նյութի որակական բաղադրությունը. ո՞ր տարրերի ատոմներից է կազմված տվյալ նյութը

դ) նյութի քանակական բաղադրությունը, ի՞նչ զանգվածային հարաբերությամբ են տարրերը միացած:

Քիմիական բանաձևերը միատեսակ են գրվում աշխարհի բոլոր երկրներում, բայց յուրովի են կարդացվում յուրաքանչյուր լեզվով:

Նյութի բաղադրությունն արտահայտվում է քիմիական բանաձևով, օրինակ՝ ջրածին պարզ նյութի քիմիական բանաձևն է H2 :

Թիվը, որը բանաձևում գրվում է քիմիական նշանից ներքև և աջ, անվանվում է ինդեքս:

Մոլեկուլ բառը լատիներեն է և նշանակում է ամենափոքր զանգված: Մոլեկուլները շատ փոքր են: Դրանք անզեն աչքով հնարավոր չէ տեսնել: Այդ մասնիկները չեն երևում նաև օպտիկական մանրադիտակով: Սակայն, ժամանակակից սարքերով հաջողվել է համեմատաբար մեծ մոլեկուլները նկարել:

Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները: Մոլեկուլները կազմված են ատոմներից:

Նյութը, օրինակ` շաքարը կարելի է մանրացնել, աղալ, միևնույնն է շաքարի յուրաքանչյուր փոքրիկ հատիկ կազմված կլինի շաքարի մեծաթիվ մոլեկուլներից:

Եթե նույնիսկ նյութը մանրացվի առանձին մոլեկուլների, ինչպես տեղի է ունենում շաքարը ջրում լուծելիս, ապա նյութը կշարունակի գոյություն ունենալ՝ դրսևորելով իր հատկությունները (դրանում կարելի է հեշտությամբ համոզվել՝ փորձելով համը):

Նշանակում է՝ ինքնուրույն գոյություն ունեցող շաքարի մոլեկուլը դեռևս նյութ է: Եթե մանրացումը շարունակվի, մոլեկուլը կքայքայվի: Իսկ մոլեկուլը քայքայելով, նրանից նույնիսկ մի զույգ ատոմ պոկելով, քայքայում են նաև նյութը: Ճիշտ է, ատոմները չեն անհետանում, պարզապես մտնում են մի այլ նյութի մոլեկուլի բաղադրության մեջ: Բայց շաքարը որպես նյութ դադարում է գոյություն ունենալ. այն փոխարկվում է այլ նյութերի:

Մոլեկուլը նյութի քիմիական բաժանելիության վերջին սահմանն է: Օրինակ` ջուր նյութը գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի ջրի մոլեկուլը (H2O):

Հենց այդ մոլեկուլը քիմիական ճանապարհով բաժանվում է ջրածին (H2) և թթվածին (O2)պարզ նյութերի մոլեկուլների. ջուր նյութն այլևս դադարում է գոյություն ունենալ.

Մոլեկուլներն իրենց հերթին կազմված են ատոմներից, այսինքն, ի տարբերություն վերջինների, քիմիապես բաժանելի են: Ատոմները տարբեր ձևերով են միանում: Տարբեր տարրերի ատոմներից կարող են առաջանալ մեծ թվով նյութերի մոլեկուլներ կամ բյուրեղներ:

Ջրածնի` գազային պարզ նյութի մոլեկուլները կազմված են ջրածնի երկու ատոմից.

 H + H = H2

Հարաբերական մոլեկուլային զանգված

Նյութի մոլեկուլի, ինչպես և ատոմի, իրական զանգվածը շատ փոքր է: Այդ իսկ պատճառով ընդունվել է հարաբերական մոլեկուլային զանգված հասկացությունը:

Հարաբերական մոլեկուլային զանգվածը նյութի մոլեկուլի զանգվածն է՝ ածխածնային միավորներով արտահայտված: Այլ կերպ ասած` հարաբերական մոլեկուլային զանգվածը (Mr) ցույց է տալիս, թե տվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը (m0) քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը (ածխածնի ատոմի զանգվածի 1/12-ը), որը, ինչպես գիտեք, 1,66•10-24գ է կամ 1,66•10-27 կգ.

Mr =mo/1,66•10-27 կգ.

 Հարաբերական մոլեկուլային զանգվածը չափողականություն չունի (հարաբերական թիվ է):

Օրինակ՝ջրի հարաբերական մոլեկուլային զանգվածը գտնելու նպատակով այդ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը բաժանում ենք զանգվածի ատոմային միավորի վրա (ածխածնի ատոմի զանգվածի 1/12-ին).

Mr(H2O)=2Ar (H)+ Ar (O) =18

Նշանակում է՝ ջրի մոլեկուլի զանգվածը 18 անգամ մեծ է զանգվածի ատոմային միավորից:

Հարաբերական մոլեկուլային զանգվածը հավասար է նյութի մոլեկուլի բաղադրության մեջ առկա բոլոր ատոմների հարաբերական ատոմային զանգվածների գումարին` հաշվի առնելով ատոմների թիվը: Ուստի, նյութի քիմիական բանաձևը իմանալով, հեշտությամբ կարող ենք հաշվել այդ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը: Նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը հաշվելիս նյութի մոլեկուլի բաղադրության մեջ առկա տարրերի հարաբերական ատոմային զանգվածի ու ինդեքսի արտադրյալները պետք է գումարել: Պարզ նյութերի հարաբերական   մոլեկուլային զանգվածը հաշվելու նպատակով համապատասխան տարրի հարաբերական ատոմային զանգվածը բազմապատկում ենք ինդեքսով, օրինակ.

Mr (O2) = 2Ar (O) = 2 • 16 = 32

 Mr (H2) = 2Ar (H) = 2 • I = 2

Բարդ նյութերի դեպքում`

Mr (H2 SO4) = 2 Ar (H) + Ar (S) + 4 Ar(O) = 2 • I + 32 + 4•16 = 98

Mr (N2O3) = 2 • Ar (N) + 3 • Ar (O) = 2 .14 + 3 . 16 = 28 + 48 = 76

Mr (KOH) = Ar (K) + Ar (O) + Ar (H) = 39 + 16 + I = 56

Հարաբերական մոլեկուլային զանգվածը նյութի հիմնական բնութագրերից է:

 Զանգվածային բաժինը ցույց է տալիս, թե տարրի հարաբերական ատոմային զանգվածի ու ինդեքսի արտադրյալը հարաբերական մոլեկուլային զանգվածի որ մասն է կազմում:

Հարցեր և վարժություններ

Լրացրե՛ք բաց թողած բառը.

Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները:

Գրե՛ք նյութերի քիմիական բանաձևերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են.

ա) կալիումի երկու և ծծմբի մեկ ատոմ,

 K2S

բ) ածխածնի ու թթվածնի մեկական ատոմ:

CO

Գրե՛ք հետևյալ նյութերի բանաձևերը.

ա) չհանգած կիր, որի մոլեկուլը կազմված է 1 ատոմ կալցիումից և մեկ ատոմ թթվածնից

CaO

բ) ծծմբաջրածին, որի մոլեկուլը կազմված է 1 ատոմ ծծմբից և 2 ատոմ ջրածնից

 H2S

Քիմիա

Քիմիական տարրերի տարածվածությունը բնության մեջ

Քիմիական տարրերից երկրակեղևում առավել տարածված են թթվածինը և սիլիցիումը։ Այդ տարրերն ալյումինի, երկաթի, կալցիումի, նատրիումի, կալիումի, մագնիումի, ջրածնի ու տիտանի հետ կազմում են երկրակեղևի զանգվածի ավելի քան 99 %-ը, իսկ մյուս տարրերին մնում է 1 %-ից պակաս զանգված։ Ծովի ջրում թթվածնից ու ջրածնից բացի, որ մտնում են ջրի կազմի մեջ, մեծ չափով պարունակվում են այնպիսի տարրեր, ինչպիսիք են՝ քլոր, նատրիում, մագնիում, ծծումբ, կալիում, բրոմ և ածխածին։

Երկրակեղևում տարրերի պարունակությունը տարբերվում է Երկրում տարրերի պարունակությունից, որպես ամբողջություն, քանի որ Երկրի կեղևի, մանթիայի ու միջուկի քիմիական կազմերը տարբեր են։ Այսպես, միջուկը կազմված է հիմնականում երկաթից ու նիկելից։ Արեգակնային համակարգում և Տիեզերքում ընդհանրապես տարրերի պարունակությունները նույնպես տարբերվում են երկրայիններից։

Տիեզերքում առավել տարածված տարրը ջրածինն է, որին հաջորդում է հելիումը։ Թթվածինը տիեզերքում երրորդ ամենաշատ հանդիպող տարրն է, բայց Արեգակի զանգվածի միայն 1%-է կազմում թթվածինը: Տիեզերքում քիմիական տարրերի և նրանց իզոտոպների հարաբերական տարածվածությունների ուսումնասիրությունը կարևոր աղբյուր է միջուկային սինթեզների գործընթացների և Արեգակնային համակարգի ու երկրային մարմինների էվոլյուցիայի վերաբերյալ տեղեկությունների համար։

Քիմիական տարրերի մեծ մասը (118-ից 94-ը) գտնվել են բնության մեջ (երկրակեղևում), թեև դրանց մի մասը սկզբում ստացվել են արհեստականորեն:

Քիմիական տարրերի տարածվածությունը մարդու օրգանիզմում

Մարդու օրգանիզմը կազմված է մոտ 60% ջրից, 34% օրգանական, և 6% անօրգանական նյութերից: Օրգանական նյութերի հիմնական բաղադրիչնեըն են՝ ածխածինը, ջրածինը և թթվածինը, նրանց բաղադրության մեջ մտնում են նաև ազոտը, ֆոսֆորը և ծծումբը:

Քիմիա

Քիմիական տարրերի ստեղծման պատմությունից

Ժամանակակից ըմբռնմանը մոտ քիմիական տարրի հասկացությունն արտացոլել է քիմիական փիլիսոփայության նոր համակարգը, որ շարադրել է Ռոբերտ Բոյլը «Քիմիկոս-սկեպտիկ» գրքում (1661)։ Բոյլը նշել է, որ ո՛չ Արիստոտելի չորս տարրերը, ո՛չ ալքիմիկոսների երեք սկզբունքները չեն կարող ընդունվել որպես տարրեր։ Տարրերը, ըստ Բոյլի, գործնականում անտարրալուծելի մարմիններ (նյութեր) են:

Քիմիական տարրերի նշաններն ըստ Ջ. Դալթոնի. 1 — ջրածին, 2 — մագնեզիում, 3 — թթվածին, 4 — ծծումբ, 5 — ամոնիակ 6 — ածխածնի երկօքսիդ:

1789 թվականին Անտուան Լորան Լավուազիեն «Քիմիայի տարրական դասընթացում» նոր քիմիայի պատմության մեջ առաջին անգամ ներկայացնում է քիմիական տարրերի ցանկը, որոնք բաժանված են մի քանի տիպերի։ Լավուազիեն առաջին անգամ քիմիական տարրերի հետ նույնացրել է մի շարք պարզ նյութեր (այդ թվում՝ թթվածին, ազոտ, ջրածին, ծծումբ, ֆոսֆոր, ածուխ և այդ ժամանակ հայտնի բոլոր մետաղները)։ Տարրերի թվում ներառվել են լույսը, ջերմածինը և «աղածին հողախառն նյութերը

Ջոն Դալթոնի շնորհիվ 19-րդ դարի սկզբին քիմիայում գերիշխող է դարձել ատոմամոլեկուլային վարկածը, որը քիմիական տարրը դիտարկում է որպես ատոմների առանձին տեսակ և մատնանշում պարզ և բաղադրյալ նյութերի բնույթը՝ որպես կազմված համապատասխանաբար նույն կամ տարբեր տեսակի ատոմներից։ Դալթոնն առաջին անգամ նշել է ատոմային զանգվածը՝ որպես տարրի կարևոր հատկություն, որը որոշում է նրա քիմիական բնույթը։

Մինչ Դմիտրի Մենդելեևի կողմից պարբերական աղյուսակի հայտնաբերումը (1869) հայտնի էին 63 տարրեր։ Նրա կողմից հենց ատոմային զանգվածն է առանձնացվել որպես ատոմների հատկությունը, որը որոշում է քիմիական տարրերի հատկությունների, ինչպես նաև նրանց կազմած պարզ և բաղադրյալ նյութերի փոփոխության պարբերական բնույթը։ Մենդելեևը քիմիական տարրերը սահմանել է որպես «պարզ կամ բաղադրյալ մարմինների նյութական մասնիկներ, որոնք նրան հաղորդում են ֆիզիկական ու քիմիական հատկությունների հայտնի ամբողջությունը»։ Մենդելեևը հայտնագործությունը թույլ է տվել կանխատեսել այդ ժամանակ դեռևս անհայտ մի շարք տարրերի գոյությունը, ինչպես նաև դրանց հատկությունները, ինչպես նաև գիտական հիմք է ծառայել դրանց դասակարգման համար։

2016 թվականի դեկտեմբերի դրությամբ հայտնի է 118 քիմիական տարր (1-118 կարգային համարներով), որոնցից 94-ը հայտնաբերվել են բնության մեջ (որոշ տարրեր բնության մեջ առկա են միայն չնչին չափերով), իսկ մյուս 24-ը սինթեզվել են ինքնուրույն միջուկային ռեակցիաների արդյունքում։

2016 թվականի դեկտեմբերի դրությամբ հայտնի բոլոր 118 տարրերն ունեն Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության կողմից հաստատված մշտական անվանումներ։ Տարրի հայտնաբերման մասին հայտարարելու պահից մինչև Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության կողմից նրա անվանման հատատումը տարրը կոչվում է ժամանակավոր պարբերական անվանումով, որ կազմվում է այդ թվականների առաջին տառերից։ Օրինակ՝ 118-րդ տարրը՝ օգանեսոնը, նախքան այդ անվանման պաշտոնական հաստատումը կոչվել է ունունոկտիում ժամանակավոր անվանմամբ և նշանակվել Uuo։

Քիմիա

Գործնական աշխատանք: Օդի բաղադրությունը

Ջրում դնում ենք թեթև խցանի վրա ամրացրած մոմը: Մոմը այրում ենք և փակում ապակյա խողովակով:Ինչ նկատեցինք,ինչու մոմը հանվավ և ինչու ջուրը բարձրացավ խողովակի մեջ:

Մոմը հանգավ, քանի որ թթվածինը սպառվեց: Ջուրը բարձրացավ խողովակի մեջ, քանի որ տաքացավ:

Քիմիա

Նյութերը լինում են պարզ և բարդ:

Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից:

Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից:

Պարզ  նյութեր H2, O2 N2, Na,  P4, S8, Fe

  Բարդ  նյութեր HCl, H2O, NH3, CH4, NaCl, H2SO4

Քիմիա

Տնային հարցեր և վարժություններ

  1. Բացատրե՛ք «ատոմ» բառի իմաստը և տվե՛ք նրա սահմանումը:

Հին Հունաստանի հռչակավոր փիլիսոփա Դեմոկրիտոսը դեռևս 2500 տարի առաջ եզրակացրեց՝ բոլոր նյութերը կազմված են մանրագույն, անտեսանելի, հավերժ շարժման մեջ գտնվող մասնիկներից: Այդ մասնիկները հույն փիլիսոփաներն անվանեցին ատոմներ (ատոմոս բառը հունարենից թարգմանաբար նշանակում է անբաժանելի):

Ատոմները նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկներն են, էլեկտրաճեզոք են:

2. Պատկերացրե՛ք, որ ձեր ձեռքին կախարդական փայտիկ է, և դուք փոխարկում եք

ա) քարը` ավազի, բ) թթվածինը` օզոնի, գ) սառույցը` գոլորշու: Ո՞ր դեպքում եք

դուք քիմիական փոխարկում կատարել:

  • Հետևյալ նյութերից որո՞նք են պարզ` ջուր, օզոն, պղինձ, թթվածին, ազոտ:

Պարզ նյութեր են՝ պղինձ, թթվածին, ազոտ:

4. Լրացրե՛ք բաց թողած բառը. «Քիմիական տարրը միատեսակ հատկություններով

օժտված ատոմների որոշակի տեսակ է»:

5. Ո՞ր պնդումն է վերաբերում 1. պարզ նյութին, 2. բարդ նյութին.

ա) ջուրը կազմված է ջրածնի և թթվածնի ատոմներից — բարդ նյութին

բ) մեխը պատրաստված է երկաթից — պարզ նյութին

գ) ածխաթթու գազը կազմված է ածխածնի և թթվածնի ատոմներից — բարդ նյութին —

դ) մատիտի գրաֆիտը կազմված է ածխածնի ատոմներից — պարզ նյութին

ե) շաքարը կազմված է ածխածնի, թթվածնի և ջրածնի ատոմներից — բարդ նյութին

Քիմիա

Հարցեր կրկնողության համար

Ինչ է ուսումնասիրում քիմիան

Քիմիան գիտություն է նյութերի հատկությունների, փոխարկումների, դրանց բաղադրության և կառուցվածքի մասին:

Մարմին և նյութ

Մեզ շրջապատող առարկաները ֆիզիկական մարմիններ են:

Նյութն այն է, ինչից կազմված են ֆիզիկական մարմինները՝ մեզ շրջապատող առարկաները:

Մաքուր նյութեր,խառնուրդներ

Մաքուր են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից:

Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ:

Նյութերի հատկությունները,ֆիզիկական,քիմիական և ֆիզիոլոգիական

Այն հատկանիշները, որոնցով նյութերը նմանվում կամ տարբերվում են իրարից կոչվում են հատկություններ: Հատկությունները բաժանվում են`ֆիզիկական,քիմիական և ֆիզիոլոգիական:

Ֆիզիկական հատկություններն են` նյութի ագրեգատային վիճակը, գույնը, հոտը, համը, լուծելիությունը ջրում, պլաստիկությունը, խտությունը, ջերմա և էլեկտրահաղորդականությունը և այլն:

Քիմիական հատկություններն են `թե տվյալ նյութը ինչպիսի այլ նյութերի հետ է փոխազդում՝ առաջացնելով նոր նյութեր:

Ֆիզիոլոգիականը` նյութի աղդեցությունը կենդանի օրգանիզմների վրա:

Համասեռ և անհամասեռ խառնուրդներ

Համասեռ խառնուրդներում հնարավոր չէ տարբերել խառնուրդ առաջացնող նյութերը: Անհամասեռ խառնուրդներում բաղադրիչները անզեն աչքով կամ օպտիկական մանրադիտակով տեսանելի են:

Ֆիզիկական և քիմիական երևույթներ

 Ֆիզիկական երևույթների ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում են նյութի ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը:

 Ֆիզիզկական երևույթներ` ապակու, կավի, բաժակի կոտրվելը…

Քիմիական երևույթներ` որոնց ժամանակ առաջանում են նոր նյութեր` ռեակցիաներ:

 Քիմիական ռեակցիաների հատկանիշները` գույնի,հոտի համի փոփոխություն, էներգիայի անջատումկամ կլանում, ստվածքի առաջացում և գազի անջատում: 

Քիմիա

Թեմաներ`     Նյութերի  ճանաչումը:  Ֆիզիկական  և  քիմիական  երևույթներ:   Մաքուր   նյութեր   և  խառնուրդներ:

                   1.  Արտահայտություններից  որու՞մ  է  իմաստային  հետևությունը  ճիշտ  տրված.

       1.մաքուր  նյութերը  ունեն  հաստատուն  բաղադրությունբնորոշ  կառուցվածք, ուստի  և օժտված  են  խիստ  որոշակի  հատկություններով

 2. մաքուր  նյութերը  օժտված  են  խիստ  որոշակի  հատկություններով, ուստի  և  ունեն հաստատուն  կառուցվածք

 3. մաքուր  նյութերը  օժտված  են  խիստ  որոշակի  հատկություններով, ուստի և  ունեն  հաստատուն  բաղադրություն

    4. մաքուր  նյութերը  ունեն  հաստատուն  բաղադրություն, ուստի  և  օժտված  են  բնորոշ  կառուցվածքով:

            2. Շարքերից  որու՞մ  է  տրված  միայն  մաքուր  նյութեր.

     1. ծովի  ջուր, գրաֆիտ, սպիրտ                   3. թորած  ջուր,  օդ,  հող 

    2. պղինձ, ալյումին, կերակրի  աղ              4. գրանիտ, մագնեզիում, ալմաստ:

              3.  Արտահայտություններից  ո՞րն  է  սխալ.

      1.  խառնուրդում  յուրաքանչյուր  նյութ  պահպանում  է  իր  բաղադրությունը

      2.  խառնուրդում  յուրաքանչյուր  նյութ  պահպանում  է  իր  կառուցվածքը

      3.խառնուրդում  յուրաքանչյուր  նյութն  ունի   հաստատուն  եռման  և  հալման ջերմաստիճան:

     4. խառնուրդի   բաղադրությունը  միշտ  հաստատուն  է

               4.  Ո՞րն  է համասեռ  խառնուրդ.

      1.կավաջուրը                          3.աղաջուրը

      2.ավազաջուրը                        4. կաթը:

           5.   Ո՞րն  է անհամասեռ  խառնուրդ.

         1  շաքարաջուրը                         3. սպիրտաջուրը(օղին)

        2. մածունը                                   4. գազերի  խառնուրդը(օդը):

           6.  Ո՞ր  դեպքում  են  օգտագործում  սովորական  պարզվածքազատումը.

                     1. պինդ  նյութի  առանձնացումը  հեղուկից,եթե  պինդ   նյութի խտությունը  մեծ  է  հեղուկի                    խտությունից

                     2. իրար  մեջ  լուծվող  հեղուկները  բաժանելիս

                      3.իրար  մեջ  չլուծվող  հեղուկների  բաժանման  դեպքում

                               4.պինդ  նյութի  առանձնացումը   հեղուկից,եթե  պինդ   նյութի  խտությունը  փոքր  է  հեղուկի  խտությունից:

            7.  Ո՞ր  եղանակով  են  ձեթը  ջրից  առանձնացնում.

          1. թորումով                                3 ֆիլտրումով:

          2. շոգեացումով                         4. բաժանիչ  ձագարով      

               8.   Ո՞ր  եղանակով  են  շաքարի  ջրային  լուծույթից  շաքարն  առանձնացնում.

           1. ֆիլտրում                     3. շոգիացում                        

           2  թորում                         4. պարզվածքազատում

       9. Ո՞ր  եղանակով  են  սպիրտը  սպիրտաջրից  առանձնացնում.

    1. ֆիլտրում                    3.շոգիացում

    2. թորում                        4. պարզվածքազատում:

 10.Ո՞ր  խառնուրդը կարելի  է բաժանել ֆիլտրումով  .

   1. բենզինի  և  ջրի  խառնուրդը             3.կավի  և  ջրի  խառնուրդը                      

   2.թթվածնի  և  ազոտի  խառնուրդը      4.սոդայի  և ջրի  խառնուրդը:

  11 Որ շարքում են նախ նշված համասեռ,ապա անհամասեռ խառնուրդները.

  1.քացախը և օղին                                   3.կաթը և հանքային ջուրը

  2. սպիրտաջուրը և կավաջուրը           4.քաղցր թեյը և աղաջուրը

12. Թվարկված  երևույթներից  ո՞րը  քիմիական  չէ.

   1. այրում                    3. ֆիլտրում  

   2.փտում                     4.ժանգոտում

13. Ո՞ր  ֆիզիկական  հատկությունը  բնութագրական  չէ ալյումինին.

     1.էլեկտրահաղորդականություն       ­­­

     2. .սովորական  պայմաններում  գազային  վիճակ

     3.արծաթասպիտակ  գույն

     4.ջերմահաղորդականություն:

 14. Հետևյալ  երևույթներից  ո՞րն  է  ֆիզիկական. Պատասխանը  հիմնավորեք`ինչու՞:

    1.մոմի  այրումը              3. աղի  ջրում  լուծվելը 

   2.փայտի  փտելը             4. գինին  քացախի  վերածվելը

15. Հետևյալ  երևույթներից  ո՞րն  է  քիմիական:Պատասխանը  հիմնավորեք` ինչու՞:

   1.շաքարի  մանրացնելը                3.ջրի գոլորշիացումը

   2. կաթի  թթվելը                                4.ապակու  կոտրվելը

16. Ո՞ր շարքում է նշված նախ ֆիզիկական մարմինը,ապա քիմիական նյութը.

     1. բաժակ և երկաթ                                               3.պղինձ և ալյումին

 2. փայտանյութ և սպիրտայրոց                        4.ջուր և մարախուղ                              

17. Ո՞ր շարքում է նշված նախ ֆիզիկական ,ապա քիմիական երևույթներ.

   1.շաքարի լուծվելը ջրում և այդ լուծույթի գոլորշիացումը

   2. կաթի թթվելը և էլեկտրական լամպի լուսավորվելը

   3.բույսերում գլյուկոզի առաջացումը և բույսերի շնչելը

   4.բենզինի գոլորշիացումը և բենզինի այրումը:

18.  Ֆիզիկական  երևույթների  դեպքում  նյութի  նշված  հատկություններից  ո՞րը  չի ենթարկվում  փոփոխության.

     1.ագրեգատային  վիճակը                     3.գույնը           

     2.չափսը                                                4.ձևը

     19.  Թվարկված  հատկություններից   ո՞րն  է  ընդհանուր  կերակրի  աղի  և  երկաթի համար.

    1.համը                                 3. էլեկտրահաղորդականությունը:

    2.խտությունը                    4. ագրեգատային  վիճակը

 20. Հետևյալներից որն ունի քիմիական բանաձև:

   1/օդ                                3/շաքարաջուր

   2/կաթ                              4/կերակրի աղ                 

Քիմիա

Գործնական աշխատանք՝

Երկաթի  և  ծծմբի  խառնուրդի  բաժանումը  մագնիսով  և  ջրով

Սարքավորումներ`Սպիրտայրոց, բաժակ, մագնիս

Ազդանյութեր`ծծմբի  փոշի, երկաթի  փոշի, ջուր

Վերցրեք  մաքուր  ծծմբի  փոշի, որին  մոտեցրեք  մագնիսը. Ոչինչ  տեղի  չի  ունենա, քանի  որ  ծծումբը  մագնիսի  կողմից  չի  ձգվում: Այնուհետև  այդ  փոշին  լցրեք  բաժակով  ջրի  մեջ: Ծծմբի  փոշին  չի  լուծվի, չի  սուզվի  և  կմնա  ջրի  մակերեսին:

Վերցրեք  մաքուր երկաթի  փոշի  ու  մագնիսը  մոտեցրեք  այդ  փոշուն: Երկաթի  փոշին  կձգվի  դեպի  մագնիսը:Մինչդեռ  ջրի  մեջ  լցնելիս  այս  փոշին  նույնպես  չի  լուծվի, բայց, ի  տարբերություն  ծծմբի  փոշու` կսուզվի  ու  կնստի  բաժակի  հատակին:

Այժմ  խառնեք  այս  երկու  նյութի` երկաթի  ու  ծծմբի  փոշիները: Կստանաք  անհամասեռ  խառնուրդ:Այս  անգամ  մագնիսը  թղթի  միջոցով  մոտեցրեք   խառնուրդին: Երկաթի  փոշին  կձգվի  դեպի  մագնիսն  ու  ծծումբից  կանջատվի: Կրկին  խառնեք  երկաթն  ու  ծծումբը. Խառնունդը  լցրեք  ջրի  մեջ, ձողով  խառնեք  ու  թողնեք  հանգիստ  վիճակում: Երկաթը  կնստի  հատակին, իսկ  ծծումբը  կմնա  ջրի  երեսին: