Քիմիա

 Թեմատիկ ամփոփիչ թեստ (ստուգե՛ք ինքներդ ձեզ)

1.Ստորև թվարկված նյութերից ո՞րը բնության մեջ պատրաստի չկա և ստացվում է

բնական հումքի վերամշակումից.

ա) նավթը գ) ջուրը

բ) ոսկին դ) օղին

2.Ստորև թվարկված նյութերից սենյակային ջերմաստիճանում ո՞րն է հեղուկ.

ա) շաքարը գ) բուսական յուղը

բ) թթվածինը դ) կավիճը

3. Ստորև թվարկված նյութերից ո՞րն է դասվում անկենդան մարմինների շարքը.

ա) ձին գ) արձանը

բ) ծաղկած ծառը դ) երեխան

4. Դիտելիս նյութի ո՞ր հատկության մասին է հնարավոր գաղափար կազմել.

ա) ագրեգատային վիճակի գ) էլեկտրահաղորդականության

բ) խտության դ) ջերմահաղորդականության

5. Ստորև թվարկված հատկություններից ո՞րը ֆիզիկական չէ.

ա) խտությունը գ) հալման ջերմաստիճանը

բ) թափանցիկությունը դ) այրվելու ունակությունը

6. Հետևյալ նյութերից ո՞րը գոյություն ունի բնության մեջ (բնածին է).

ա) պլաստիլինը գ) գրաֆիտը

բ) գինին դ) սև ռետինը

7. Հետևյալ գոյականներից ո՞րը նյութական առարկա / ֆիզիկական մարմին/ չի

 բնորոշում.

ա) աստղ գ) սեղան

բ) մեխ դ) ապակի

 8.Հետևյալ բնագավառներից ո՞րն է քիմիայի ուսումնասիրման առարկան.

ա) երկրաշարժերի կանխատեսում

 բ) մարդու հոգեկան աշխարհի ուսումնասիրում

գ) գրքի խմբագրում

դ) պարարտանյութերի արտադրություն

9.Քիմիական լաբորատորիայում աշակերտի կատարած հետևյալ գործողություններից

ո՞րն է սխալ.

ա) օգտագործելուց առաջ փորձանոթը լվացել է և չորացրել

 բ) ձեռքի ափով շարժում է կատարել անոթի անցքից դեպի քիթը

գ) փորձանոթում մնացած քիմիական նյութը թափել է կոյուղի

դ) սպիրտայրոցի բոցը հանգցրել է թասակով

10. Ո՞ր եղանակը կընտրե՛ք աղաջրից մաքուր ջուր ստանալու համար.

ա) թորում

 բ) բյուրեղացում

գ) զտում

դ) գոլորշիացում

Քիմիա

Ձեթի  և  ջրի  անհամասեռ  խառնուրդի  բաժանումը  բաժանիչ  ձագարով

Սարքավորումներ` բաժանիչ  ձագար, բաժակ  

Ազդանյութեր` բուսական  յուղը , ջուր

Խառնուրդը  լցնում  ենք  բաժանիչ  ձագարի  մեջ,  թեթև  հեղուկը`բուսական  յուղը  բարձրանում  է  վերև: Բաժանիչ  ձագարի  տակ  բաժակ  ենք  ու  փականը  բացում: Ծանր  հեղուկը` բուսական  յուղը  բաժակի  մեջ  է  լցվում  և, բաժանման  սահմանըփականի  անցքին  հասնելիս` փականը  փակում  ենք:

Արդյունքում՝ ջուրը լցվում է ձագարի տակ դրված բաժակի մեջ, իսկ ձագարում մնում է բուսական յուղը:

Քիմիա

Գործնական աշխատանք՝

Թորում`Սպիրտի  ջրային  լուծույթի  թորումը

  Սարքավորումներ` Կլորատակ  կոլբ, քիմիական  սառնարան, ընդունիչ  կոլբ,սպիրտայրոց

Ազդանյութեր`սպիրտ, ջուր

Այս  եղանակով  կարելի  է  բաժանել  տարբեր  եռման  ջերմաստիճան  ունեցող  համասեռ  խառնուրդներ: Կլորատակ  կոլբի, հաճախ  էլ`  այսպես  կոչված  Վյուրցի կոլբի  մեջ  լցնել  թորվող  հեղուկը, ընդ  որում` հեղուկի  ծավալը  չպետք  է  գերազանցի  կոլբի  ծավալի  ²/3-ը, այսպես`հեղուկը  դուրս  կշարժվի: Կոլբը  միացվում  է  սառնարանին, թեք  խողովակն  իջեցվում  է  ընդունիչ  կոլբի  մեջ: Թորվող  հեղուկով  կոլբի  ներսի  ջերմաստիճանին  հետևում  են  կոլբի  բերանին  խցանով  ամրացված  ջերմաչափի  միջոցով:

Արդյունքում՝ քանի որ սպիրտն ունի ցածր եռման ջերմաստիճան,  այն շուտ գոլորշիանում է, իսկ գոլորշին սառնարանի միջոցով սառեցվում ու ստացվում է սպիրտ:

Քիմիա

Լրացուցիչ հարցեր և վարժություններ

  1. Թվարկե՛ք նյութեր և մարմիններ (5-ից ոչ պակաս), որոնք դուք կարող եք գտնել ձեր տանը,և նշե՛ք, թե ինչի համար են նրանք օգտագործվում:

Բաժակ, գդալ, դանակ, ծաղկաման, աթոռ:

Ապակի, երկաթ, ալյումին, պղինձ, պլաստմասսա:

  1. Անվանե՛ք որևէ իր, որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից:

Քանոնը կարելի է պատրաստել փայտից, պլաստմասսայից, ապակուց:

  1. Անվանե՛ք մի քանի առարկա, որոնք կարելի է պատրաստել մեկ նյութից:

Երկաթից կարելի է պատրաստել մեխ, կացին.մուրճ:

  1. Ապակուց պատրաստված բաժակը նյո՞ւթ է, թե՞ մարմին:

մարմին

  1. Հետևյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների և նյութերի անունները՝

Մարմին- ջերմաչափ, ջուր, մոմ, մատանի, ապարանջան, սեղան, դանակ

Նյութ- պարաֆին, պղինձ, պոլիէթիլեն, արծաթ, փայտ, երկաթ, ալյումին

ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն,

ապարանջան, արծաթ, սեղան, փայտ, դանակ, երկաթ, ալյումին:

  1. Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.

ա) ալյումին- լար բ) ալյումին- պատառաքաղ գ) ռետին-գնդակ

դ) ապակի- բաժակ ե) փայտ- քանոն զ) փայտ սեղան

7.Հետևյալ նյութերից որոնք են անօրգանական և որոնք օրգանական`

Արծաթ-անօրգ.,,բուրդ-օրգ.,,ավազ-անօրգ.,ցեմենտ անօրգ.,փայտ- օրգ.,պողպատ-անօրգ,սառույց- անօրգ.,ճարպ-օրգ.,շաքար-օրգ.,ցինկ-անօրգ.:

Քիմիա

Լրացուցիչ հարցեր և վարժություններ

Երկաթին  բնութագրական  չէ  հետևյալ  ֆիզիկական  հատկությունները

1.էլեկտրահաղորդականությունը

2.մետաղական  փայլը

3.սովորականպայմաններումհեղուկվիժակը

4.ջերմահաղորդականությունը

2.Հաստատեք համապատասխանություն հետևյալ նյութերի ու դրանց բնորոշ հատկությունների միջև,

Ա.Խմելու սոդա-3                          1.Պինդ է,մետաղական փայլ ունի,հոտ չունի

Բ.Երկաթ -1                                    2.Հեղուկ է,հոտ չունի,թափանցիկ է,անգույն

Գ.Քացախ-4                                   3.Պինդ է,ջրում լուծվում է,սպիտակ է,բյուրեղային է

Դ.Ջուր  -2                                  4.Հեղուկ է,թափանցիկ է,հոտ ունի,

1.Դիտարկումը ուշադրության կենտրոնացումն է ճանաչվող օբյեկտի վրա` այն

ուսումնասիրելու նպատակով:

Որպեսզի դիտարկումը արդյունավետ լինի, անհրաժեշտ է պահպանել հետևյալ պայմանները.

  1. հստակ որոշել ուշադրության առարկան` կոնկրետ նյութը, նրա հատկությունները կամ մի նյութի փոխարկումը մյուսի, այդ փոխարկման իրականացման պայմանները:
  2. Դիտարկողը պետք է իմանա՝ ինչու է անցկացնում դիտարկումը, հստակ ձևակերպի դիտարկման նպատակը:
  3. Որպեսզի դրված նպատակը հասանելի լինի, կարելի է կազմել դիտարկման պլան:

2.Եթե դիտարկումից արդյունք է ստացվել, ապա այն բացատրելու համար կարելի է վարկած առաջ քաշել: Դիտարկումից ձևավորվում է եզրակացությունը:

  1. Փորձը թույլ է տալիս հաստատել կամ ժխտել այն վարկածը` ենթադրությունը, որը ծնվել է դիտարկումից:
  2. բոցը կազմըված է երեք մասից ներքին մուք և սառը արտաքին համարյա անգույն բայց առավել տաք միջին լուսավոր և տաք
  3. միջին մասում
  4. այլումին
  5. մանրադիտակ
  6. դիտարկում
  7. ջուր

Քիմիա

Սահմանե՛ք ֆիզիկական երևույթ հասկացությունը:

Երևույթները, որոնց ընթացքում փոխվում են աոարկայի ձևը կամ չափսը, նյութի ագրեգատային վիճակը, անվանվում են ֆիզիկական:

Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ:

Ջրի վերածվելը սառույցի,  գոլորշու վերածվելը ջրի

  1. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական (ընտրությունը հիմնավորե՛ք). ասառույցի հալվելը գջրի գոլորշիանալը բ) պղնձի սևանալը տաքացնելիս դբաժակի կոտրվելը
  2. Սահմանե՛ք քիմիական երևույթ հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ:

Երևույթները, որոնց ընթացքում փոխվում են նյութի բաղադրությունը, նյութերը փոխարկվում են մեկը մյուսի հետ, անվանվում էն քիմիական:

Երկաթի ժանգոտվելը, կաթի թթվելը

  1. Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական (ընտրությունը հիմնավորե՛ք).

ա) ջրի եռալը

 բ) արծաթե զարդի սևանալը

 գ) երկաթի ժանգոտվելը

դ) կաթի թթվելը

  1. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները: Բերե՛ք օրինակներ:

Ջերմության անջատվելը, հոտի հայտնվելը, գույնի փոփոխվելը, նստվածքի առաջանալը, գազի անջատվելը:

  1. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ քիմիական ռեակցիաների ընթանալու համար: Թվարկե՛ք ձեզ հայտնի օրինակները:

Անհրաժեշտ է իմանալ իրականացվող ռեակցիայի արտաքին հատկանիշներն ու ընթանալու պայմաները:

Տնային առաջադրանքներ

  1. Թարմ պատրաստված մուգ թեյի բաժակի մեջ լիմոնի կտոր դրե՛ք և խառնե՛ք: Ի՞նչ է նկատվում: Երևույթը քիմիակա՞ն է, թե՞ ֆիզիկական:

Տեղի է ունենում ռեակցիա, երևույթը քիմիական է:

  1. Բաժակի մեջ կիսով չափ ջո՛ւր լցրեք, ջրում լուծե՛ք կես թեյի գդալ խմելու սոդա և ավելացրե՛ք լիմոն: Ի՞նչ է նկատվում: Երևույթը քիմիակա՞ն է, թե՞ ֆիզիկական:

Տեղի է ունենում ռեակցիա, երևույթը քիմիական է

  1. Օղին
  2. Բուսական յուղը
  3. Արձանը
  4. Ագրեգատային վիճակի
  5. Այրվելու ունակությունը
  6. Կրաքար
  7. Մոլորակ
  8. Պարարտանյութերի արտադրություն
  9. Սպիրտայրոցի բոցը հանգցրել է փչելով
  10. Թորում

Քիմիա

Ինչ է ուսումնասիրում քիմիան,քիմիայի ուսումնասիրման ոլորտները

Քիմիան ուսումնասիրում է մեզ շրջապատող բնությունը և օգնում մարդկանց ճիշտ ապրել այս աշխարհում:

Ինչպիսի բնագիտական գիտություններ գիտեք

Ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա, մաթեմատիկա

Ինչ է նյութը և մարմինը

Նյութն այն է ինչից կազմված են ֆիզիկական մարմինները՝ մեզ շրջապատող առարկաները: Ֆիզիկական մարմին

Ինչ նյութերից են կազմված հետևյալ մարմինները՝քանոնը,արձանը,ամանեղենը,զարդերը

Քանոնը՝ փայտից, երկաթից

Արձանը՝ բրոնզից, երկաթից

Ամանեղեն՝ պղնձից, ապակուց

Զարդերը՝ արծաթից, ոսկուց

Քիմիա

Նյութերի տաքացում

Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում ենք թասակով: Վառում ենք սպիրտայրոցը այրվող լուցկով:

Չի կարելի այն վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի հանգցնել փչելով, քանի որ դա վտանգավոր է: Այն պարզապես պետք է ծածկել թասակով:

Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ:

Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:

Քիմիա

ֆիզիկական և քիմիական երևույթներ

Ցանակացած փոփոխություն բնության մեջ կոչվում է երևույթ: Երևույթները լինում են ֆիզիկական և քիմիական: Ֆիզիկական երևույթների ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում են նյութի ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը:

Քիմիական երևույթների ժամանակ առաջանում են նոր նյութեր` ռեակցաներ:

Ֆիզիզկական երևույթներ՝

սառույցի հալչելը, ջրի գոլորշիացումը, լույսի ակայծումը, մեքենայի շարժվելը

Քիմիական ռեակցիաներ՝

գույնի, հոտի, համի փոփոխություն, էներգիայի անջատում կամ կլանում, նստվածքի առաջացում և գազի անջատում

Քիմիա

Հարցեր և վարժություններ

1.Ո՞ր նյութերի խառնուրդներն են համասեռ.

ա) կավճի ու ջրի, բ) սպիրտի և ջրի (օղի), գ) յուղի և ջրի, դ) յուղի և բենզինի:

2.Լրացրե՛ք բաց թողած բառերը. «Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն միատեսակ բնորոշ մասնիկներ, ուստի և օժտված են խիստ որոշակի

հատկություններով»:

3.Ո՞ր խառնուրդները կարելի է բաժանել թորումով.

ա) սպիրտ և ջուր

բ) կավիճ և ջուր

գ) կերակրի աղ և ջուր

դ) բենզին

4.Ավազը խառնվել է փայտի թեփի հետ: Առաջարկե՛ք եղանակ, որի միջոցով հնարավոր է այդ

խառնուրդի բաղադրամասերն առանձնացնել: — Զտման եղանակ

5.Գեղամա լճի ջուրը թափանցիկ է, բայց լուծված աղեր է պարունակում: Ի՞նչ եղանակ

կառաջարկեք ՝այդ ջրից մաքուր նյութ ստանալու համար: — Շոգիացում

6.Դեբեդ գետի ջուրը հաճախ պղտոր է: Պատճառը ջրի մեջ կախված կավի մասնիկներն են:

Ի՞նչ եղանակ կառաջարկեիք՝ մաքուր ջուր ստանալու համար:

Պարզեցման եղանակով կստանանք մաքուր ջուր, այսինքն քիմիական բաժակի մեջ կլցնենք կավի և ջրի խառնուրդը, ժամանակի ընթացքում կավը նստվածք կտա, իսկ վերևում կմնա մաքուր ջուրը:

7.Հայրիկը պատահաբար բենզինը լցրել է ջրի վրա: Օգնե՛ք հայրիկին բաժանել այդ խառնուրդը:

Զտման եղանակով, այսինքն խառնուրդը լցնում ենք բաժանիչ ձագարի մեջ, թեթև հեղուկը՝ բենզինը բարձրանում է վերև, իսկ ջուրը իջնում է ներքև:

8.Որպեսզի Մոխրոտիկը չմասնակցի պարահանդեսին .խորթ մայրը հանձնարել է նրան մաքրել մի խառնուրդ,որը կազմված է փայտի խառտուկներից,փոքր երկաթի մեխերից,շաքարի և գետի ավազից և դասավորել տուփի մեջ:Մոխրոտիկը շատ արագ մաքրեց խառնուրդը և հասցրեց մասնակցել պարահանդեսին:Բացատրեք ինչպես Մոխրոտիկը արագ կատարեց խորթ մոր առաջադրանքը: — Զտման եղանակով

Քիմիա

Գիտելիքի ստուգում

      1.Հետևյալ  գիտություններից  ո՞րը  բնական  գիտություն  չէ

      1.ֆիզիկա

      2.քիմիա

      3.կենսաբանություն

      4.պատմություն

2.Ինչ անվանում են ստացել բնությունը ուսումնասիրող գիտությունները

       1.պատմական

       2.հումանիտար

       3.բնագիտական

       4.իրավագիտական

3.    Ո՞ր  շարքում  են  թվարկված  միայն  նյութեր

       1.ալյումին, արծաթ, ազոտ

       2.սեղան, ապակի, գրիչ

       3.ոսկի, բաժակ, թթվածին

       4.քացախ, սոդա, տետր

     4. Ո՞ր  շարքում  են  թվարկված  միայն  ֆիզիկական  մարմինները

       1.գիրք, մեխ, ապակի

       2.սեղան, գրիչ, տետր

       3.երկաթ, բաժակ, ոսկի

5. Ո՞ր մարմինը չի կարելի պատրաստել փայտանյութից

        1.գիրք

        2.տուփ

         3.մեքենայի շարժիչ

         4.դուռ

6.Թվարկված  երևույթներից  ո՞րը  ֆիզիկական  չէ

         1.ճոճանակի  շարժումը

         2.փայտի  այրումը

         3.մեքենայի  ընթացքը

         4.երկրագնդի  պտույտը  արեգակի  շուրջ

      7. Երկաթին  բնութագրական  չէ  հետևյալ  ֆիզիկական  հատկությունները

         1.էլեկտրահաղորդականությունը

         2.մետաղական  փայլը

         3.սովորական  պայմաններում  հեղուկ  վիճակը

         4.ջերմահաղորդականությունը                                                        

 8.   Թվարկված  չափման  միավորներից  որո՞վ  չի  չափվում  նյութի  զանգվածը

         1.գ                                 3.սմ3

         2.տ                                4.կգ

     9.Թվարկված  չափման  միավորներից  որո՞վ  չի  չափվում  նյութի ծավալը.

            1.լ                                  3. մ 3            

            2.սմ3                                         4.կգ

     10.Նշված  նյութերից  ո՞ր  նյութն  է  սենյակային  ջերմաստիճանում  գտնվում  պինդ  վիճակում

         1.թթվածին                   3.շաքարավազ

         2.սնդիկ                         4.ջուր

  11.Թվարկված  հատկություններից  ո՞րն  է  ընդհանուր  սոդայի  և  շաքարի  համար

      1.համը                                                3.խտությունը

     2.ագրեգատային  վիճակը              4.էլեկտրահաղորդականությունը

     12..Թվարկված  հատկություններից  ո՞րն  է  ընդհանուր կերակրի աղի և  երկաթի խարտուկի  համար                                                                     

       1.գույնը

       2.համը

       3.խտությունը

       4.ագրեգատային վիճակ

      13.Ֆիզիկական երևույթների դեպքում նյութի նշված հատկություններից

       ո՞րը չի ենթարկվում փոփոխության

           1.ագրեգատային վիճակը

           2.չափսը

           3.ձևը

          4.համը

     14. Նշված նյութերից ո՞ր նյութն է սենյակային ջերմաստիճանում  գտնվում հեղուկ վիճակում

      1.աղ

      2.սնդիկ

      3.շաքարավազ

      4.երկաթ

   15.Թվարկված երևույթներից ո՞րը քիմիական չէ.

      1.կաթի թթվելը

      2.երկաթի ժանգոտվելը

      3.սառույցի հալվելը

      4.գինին քացախի վերածվելը

    16.Նշված երևույթներից ո՞րն է քիմիական

      1.եղյամի գոյացումը ծառերի վրա

      2.մոմի հալվելը

      3.սպիրտի գոլորշացումը

      4.կանաչ փառի առաջացումը պղնձե առարկաների վրա

   17.Նշված երևույթներից ո՞րն է ֆիզիկական

      1.ժանգի մաքրումը զմռխտի  թղթով                                                        

      2.մեխի ժանգոտումը

      3.մոմի այրումը

      4.մազերի գունաթափումը

    18.Նշվածներից ո՞ր նյութն է օրգանական

        1.ջուրը

        2.կերակրի աղը

        3.շաքարավազ

        4.սոդան

    19.Ինչ եք կարծում ո՞ր նյութի մասին է խոսքը.

   Պինդ,կարմրավուն նյութ, ունի  մետաղական փայլ, ջերմա- և էլեկտրահաղորդանություն,տաքացնելիս սևանում է: երկաթ

    20.Հաստատեք   համապատասխանություն  հետևյալ  նյութերի  ու  դրանց  բնորոշ հատկությունների  միջև.

      Ա.Խմելու  սոդա -3               1. Պինդ  է, մետաղական  փայլ  ունի, հոտ  չունի

      Բ. Երկաթ -1                           2. Հեղուկ  է, հոտ  չունի, թափանցիկ  է, անգույն  է

      Գ. Քացախ — 4                         3. Պինդ  է, ջրում  լուծվում  է, սպիտակ  է, բյուրեղային  է   

      Դ. Ջուր -2                                4. Հեղուկ  է, թափանցիկ  է, հոտ  ունի,  ջրում  լուծվում  է:

Քիմիա

Գործնական աշխատանք՝

Թորում`Սպիրտի  ջրային  լուծույթի  թորումը

  Սարքավորումներ` Կլորատակ  կոլբ, քիմիական  սառնարան, ընդունիչ  կոլբ,սպիրտայրոց

Ազդանյութեր`սպիրտ, ջուր

Այս  եղանակով  կարելի  է  բաժանել  տարբեր  եռման  ջերմաստիճան  ունեցող  համասեռ  խառնուրդներ: Կլորատակ  կոլբի, հաճախ  էլ`  այսպես  կոչված  Վյուրցի կոլբի  մեջ  լցնել  թորվող  հեղուկը, ընդ  որում` հեղուկի  ծավալը  չպետք  է  գերազանցի  կոլբի  ծավալի  ²/3-ը, այսպես`հեղուկը  դուրս  կշարժվի: Կոլբը  միացվում  է  սառնարանին, թեք  խողովակն  իջեցվում  է  ընդունիչ  կոլբի  մեջ: Թորվող  հեղուկով  կոլբի  ներսի  ջերմաստիճանին  հետևում  են  կոլբի  բերանին  խցանով  ամրացված  ջերմաչափի  միջոցով:

Ձեթի  և  ջրի  անհամասեռ  խառնուրդի  բաժանումը  բաժանիչ  ձագարով

Սարքավորումներ` բաժանիչ  ձագար, բաժակ  

Ազդանյութեր` բուսական  յուղը , ջուր

Խառնուրդը  լցնում  ենք  բաժանիչ  ձագարի  մեջ,  թեթև  հեղուկը`բուսական  յուղը  բարձրանում  է  վերև: Բաժանիչ  ձագարի  տակ  բաժակ  ենք  ու  փականը  բացում: Ծանր  հեղուկը` բուսական  յուղը  բաժակի  մեջ  է  լցվում  և, բաժանման  սահմանըփականի  անցքին  հասնելիս` փականը  փակում  ենք: