Հայոց լեզու

Առաջադրանքներ

Տրված տեքստերի եզակի թվով դրված գոյականներն ու դերանունները հոգնակի´ դարձրու: Փոփոխությունից ո՞ր տեքստի  միտքը փոխվեց:

Ա. Ամենից շատ զարգացած են չղջիկների ականջները, իսկ ամենից քիչ՝ աչքերը: Թռչելուց առաջ նրանք բերանները  մի քանի անգամ բացուխուփ են անում ու հետո միայն թռչում. պարզվում է, որ նրանք  ձայներ են ուղարկում մութ տարածությունների  մեջ ու սպասում արձագանքներինԴրանց միջոցով նրանք իմանում են, թե առարկաներն իրենցից ի´նչ հեռավորությունների վրա են գտնվում ու կարողանում են տարածությունների մեջ ազատ կողմնորոշվել: Չղջիկները մթության մեջ ամեն ինչ զգում են, բացի բրդոտ կենդանիներիցՆրանք կարող են փոքրիկ մոծակների գոյությունը զգալ, բայց մեծ ոչխարները չնկատել: Դա նրանից է, որ բուրդը և բրդոտ կտորները կլանում են անլսելի ձայնները և թույլ չեն տալիս, որ դրանց արձագանքները հասնի չղջիկիներին:

Բ. 18-րդ դարում Անգլիայում ապրել են դարբիներՆրանք ցնցոտիներ են հագել և որպես թափառական երաժիշտներ՝  ջութակները  ձեռքներին շրջել են Եվրոպայում, որպեսզի պարզեն բարձրորակ պողպատ արտադրելու գաղտնիքները: Նվագելով պանդոկներում ու դղյակներում՝ նրանք լսել ու հավաքել են բազմաթիվ հետաքրքիր տեղեկություններ, որոնք հիմք դարձան նրանց հետագա հաջողությունների համար: Հետագայում եվրոպացի դարբիները վարձու մարդասպաններ էին ուղարկում Անգլիա՝ գաղտնիքները  առևանգողներին սպանելու, բայց նրանք ճարպկորեն շրջանցում էին վտանգները և օրեցօր հարստանում:

  1. Փակագծում տրված բառերը դի´ր պահանջվող թվով:

Սպիտակ արագիլը աշխարհում  շատ տարածված թռչուն  է:

Հայաստանում շատ է հանդիպում Եղեգնաձորի, Վայքի և Աշոցքի շրջաններում:  Չվող թռչուններ են և կտուցներն ու ոտքերը՝ վառ կարմիր: Բնակվում են ո զույգերով ու գաղութներով:  Բները  տեղադրում են շենքերի տանիքներին, մետաղյա կամ բետոնե բարձր սյուններին և նման այլ տեղերում: Մարդիկ սիրում են նրանց թռիչքների հանգստությունը, թևերն ու խոր թափահարումները:

  1. Բառակապակցությունների բառերն արտահայտի´ր բառերով:

Մարդկանց հավաքական ամբողջություն (շատ մարդիկ միասին)-մարդկություն

աշակերտների ամբողջություն-աշակերտություն

զինվորների ամբողջություն-ջոկատ

շատ դեղեր-դեղորայք

ծնողներն ու զավակները միասին-ընտանիք

ուսանողների ամբողջություն-ուսանողություն

  1. Փակագծում տրված բառերն ու դերանունները գրի´ր համապատասխան թվով (եզակի կամ հոգնակի) և օրինաչափությունը բացատրի´ր:

Արհեստավորների միությունը շատ խիստ էր իր անդամների վրիպումների նկատմամբ:

Ժողովո՞ւրդն է ստեղծում անհատի փառքը, թե՞ անհատը՝ նրանց:

Վիրավոր գայլը չէր ուզում հասնել ոհմակին, որովհետև նրանք կխժռեին իրեն:

Երկրի օդային նավատորմը հնացել է, դրա  նորոգման ծախսերը շատ մեծ գումարներ են կազմում:

Ի՞նչ սպասելիք ունես այդ ամբոխից. նրանք դեռ կազմակերպվելու փորձ չեն անում:

Ո՞վ է պաշտպանում ժողովրդին, երբ նրանց վտանգ է սպառնում:

  1. 5. Բացատրի´ր հոգնակի թվով դրված հավաքական գոյականները և դրանցով նախադասություններ կազմի´ր:

Օրինակ`

Հոտեր- ոչխարների խմբեր:

Ժողովուրդները պայքարում են իրենց իրավունքների համար:

Բանակները հանդիպեցին ռազմաճակատում:

Դասարանները մրցում էին միմյանց հետ:

Երամները չվում են տաք երկրներ:

Оставьте комментарий