Հայոց լեզու

Առաջադրանքներ

Տրված տեքստերի եզակի թվով դրված գոյականներն ու դերանունները հոգնակի´ դարձրու: Փոփոխությունից ո՞ր տեքստի  միտքը փոխվեց:

Ա. Ամենից շատ զարգացած են չղջիկների ականջները, իսկ ամենից քիչ՝ աչքերը: Թռչելուց առաջ նրանք բերանները  մի քանի անգամ բացուխուփ են անում ու հետո միայն թռչում. պարզվում է, որ նրանք  ձայներ են ուղարկում մութ տարածությունների  մեջ ու սպասում արձագանքներին: Դրանց միջոցով նրանք իմանում են, թե առարկաներն իրենցից ի´նչ հեռավորությունների վրա են գտնվում ու կարողանում են տարածությունների մեջ ազատ կողմնորոշվել: Չղջիկները մթության մեջ ամեն ինչ զգում են, բացի բրդոտ կենդանիներից: Նրանք կարող են փոքրիկ մոծակների գոյությունը զգալ, բայց մեծ ոչխարները չնկատել: Դա նրանից է, որ բուրդը և բրդոտ կտորները կլանում են անլսելի ձայնները և թույլ չեն տալիս, որ դրանց արձագանքները հասնի չղջիկիներին:

Բ. 18-րդ դարում Անգլիայում ապրել են դարբիներ: Նրանք ցնցոտիներ են հագել և որպես թափառական երաժիշտներ՝  ջութակները  ձեռքներին շրջել են Եվրոպայում, որպեսզի պարզեն բարձրորակ պողպատ արտադրելու գաղտնիքները: Նվագելով պանդոկներում ու դղյակներում՝ նրանք լսել ու հավաքել են բազմաթիվ հետաքրքիր տեղեկություններ, որոնք հիմք դարձան նրանց հետագա հաջողությունների համար: Հետագայում եվրոպացի դարբիները վարձու մարդասպաններ էին ուղարկում Անգլիա՝ գաղտնիքները  առևանգողներին սպանելու, բայց նրանք ճարպկորեն շրջանցում էին վտանգները և օրեցօր հարստանում:

  1. Փակագծում տրված բառերը դի´ր պահանջվող թվով:

Սպիտակ արագիլը աշխարհում  շատ տարածված թռչուն  է:

Հայաստանում շատ է հանդիպում Եղեգնաձորի, Վայքի և Աշոցքի շրջաններում:  Չվող թռչուններ են և կտուցներն ու ոտքերը՝ վառ կարմիր: Բնակվում են ո զույգերով ու գաղութներով:  Բները  տեղադրում են շենքերի տանիքներին, մետաղյա կամ բետոնե բարձր սյուններին և նման այլ տեղերում: Մարդիկ սիրում են նրանց թռիչքների հանգստությունը, թևերն ու խոր թափահարումները:

  1. Բառակապակցությունների բառերն արտահայտի´ր բառերով:

Մարդկանց հավաքական ամբողջություն (շատ մարդիկ միասին)-մարդկություն

աշակերտների ամբողջություն-աշակերտություն

զինվորների ամբողջություն-ջոկատ

շատ դեղեր-դեղորայք

ծնողներն ու զավակները միասին-ընտանիք

ուսանողների ամբողջություն-ուսանողություն

  1. Փակագծում տրված բառերն ու դերանունները գրի´ր համապատասխան թվով (եզակի կամ հոգնակի) և օրինաչափությունը բացատրի´ր:

Արհեստավորների միությունը շատ խիստ էր իր անդամների վրիպումների նկատմամբ:

Ժողովո՞ւրդն է ստեղծում անհատի փառքը, թե՞ անհատը՝ նրանց:

Վիրավոր գայլը չէր ուզում հասնել ոհմակին, որովհետև նրանք կխժռեին իրեն:

Երկրի օդային նավատորմը հնացել է, դրա  նորոգման ծախսերը շատ մեծ գումարներ են կազմում:

Ի՞նչ սպասելիք ունես այդ ամբոխից. նրանք դեռ կազմակերպվելու փորձ չեն անում:

Ո՞վ է պաշտպանում ժողովրդին, երբ նրանց վտանգ է սպառնում:

  1. 5. Բացատրի´ր հոգնակի թվով դրված հավաքական գոյականները և դրանցով նախադասություններ կազմի´ր:

Օրինակ`

Հոտեր- ոչխարների խմբեր:

Ժողովուրդները պայքարում են իրենց իրավունքների համար:

Բանակները հանդիպեցին ռազմաճակատում:

Դասարանները մրցում էին միմյանց հետ:

Երամները չվում են տաք երկրներ:

Оставить комментарий