Սահմանե՛ք ֆիզիկական երևույթ հասկացությունը:
Երևույթները, որոնց ընթացքում փոխվում են աոարկայի ձևը կամ չափսը, նյութի ագրեգատային վիճակը, անվանվում են ֆիզիկական:
Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ:
Ջրի վերածվելը սառույցի, գոլորշու վերածվելը ջրի
- Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական (ընտրությունը հիմնավորե՛ք). ա) սառույցի հալվելը գ) ջրի գոլորշիանալը բ) պղնձի սևանալը տաքացնելիս դ) բաժակի կոտրվելը
- Սահմանե՛ք քիմիական երևույթ հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ:
Երևույթները, որոնց ընթացքում փոխվում են նյութի բաղադրությունը, նյութերը փոխարկվում են մեկը մյուսի հետ, անվանվում էն քիմիական:
Երկաթի ժանգոտվելը, կաթի թթվելը
- Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական (ընտրությունը հիմնավորե՛ք).
ա) ջրի եռալը
բ) արծաթե զարդի սևանալը
գ) երկաթի ժանգոտվելը
դ) կաթի թթվելը
- Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները: Բերե՛ք օրինակներ:
Ջերմության անջատվելը, հոտի հայտնվելը, գույնի փոփոխվելը, նստվածքի առաջանալը, գազի անջատվելը:
- Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ քիմիական ռեակցիաների ընթանալու համար: Թվարկե՛ք ձեզ հայտնի օրինակները:
Անհրաժեշտ է իմանալ իրականացվող ռեակցիայի արտաքին հատկանիշներն ու ընթանալու պայմաները:
Տնային առաջադրանքներ
- Թարմ պատրաստված մուգ թեյի բաժակի մեջ լիմոնի կտոր դրե՛ք և խառնե՛ք: Ի՞նչ է նկատվում: Երևույթը քիմիակա՞ն է, թե՞ ֆիզիկական:
Տեղի է ունենում ռեակցիա, երևույթը քիմիական է:
- Բաժակի մեջ կիսով չափ ջո՛ւր լցրեք, ջրում լուծե՛ք կես թեյի գդալ խմելու սոդա և ավելացրե՛ք լիմոն: Ի՞նչ է նկատվում: Երևույթը քիմիակա՞ն է, թե՞ ֆիզիկական:
Տեղի է ունենում ռեակցիա, երևույթը քիմիական է
- Օղին
- Բուսական յուղը
- Արձանը
- Ագրեգատային վիճակի
- Այրվելու ունակությունը
- Կրաքար
- Մոլորակ
- Պարարտանյութերի արտադրություն
- Սպիրտայրոցի բոցը հանգցրել է փչելով
- Թորում