Քիմիա

Գործնական աշխատանք՝

Թորում`Սպիրտի  ջրային  լուծույթի  թորումը

  Սարքավորումներ` Կլորատակ  կոլբ, քիմիական  սառնարան, ընդունիչ  կոլբ,սպիրտայրոց

Ազդանյութեր`սպիրտ, ջուր

Այս  եղանակով  կարելի  է  բաժանել  տարբեր  եռման  ջերմաստիճան  ունեցող  համասեռ  խառնուրդներ: Կլորատակ  կոլբի, հաճախ  էլ`  այսպես  կոչված  Վյուրցի կոլբի  մեջ  լցնել  թորվող  հեղուկը, ընդ  որում` հեղուկի  ծավալը  չպետք  է  գերազանցի  կոլբի  ծավալի  ²/3-ը, այսպես`հեղուկը  դուրս  կշարժվի: Կոլբը  միացվում  է  սառնարանին, թեք  խողովակն  իջեցվում  է  ընդունիչ  կոլբի  մեջ: Թորվող  հեղուկով  կոլբի  ներսի  ջերմաստիճանին  հետևում  են  կոլբի  բերանին  խցանով  ամրացված  ջերմաչափի  միջոցով:

Արդյունքում՝ քանի որ սպիրտն ունի ցածր եռման ջերմաստիճան,  այն շուտ գոլորշիանում է, իսկ գոլորշին սառնարանի միջոցով սառեցվում ու ստացվում է սպիրտ:

Оставьте комментарий