Պատմություն

Կիևյան Ռուսիա

Կիևյան Ռուսիան միջնադարյան պետություն էր Արևելյան Եվրոպայում։ Կազմավորվել է 882 թվականին, երբ որ Ռյուրիկովիչները միավորեցին արևելասլավոնական և ֆիննա-ուգորական ցեղերը։ Երբեմն հին ռուսական պետություն ասելով հասկանում են ոչ միայն Կիևյան, այլև Նովգորոդի Ռուսիան (862-882), քանի որ իշխող տոհմը և պետական կարգը էական փոփոխություններ չեն կրել, այլ ընդամենը ռուսական մայրաքաղաքը Նովգորոդից տեղափոխվել է Կիև։

Ռուսական պետությունը հզորության գագաթնակետին է հասնում Վլադիմիր Կարմիր Արեգակ (978-1015) և Յարոսլավ Իմաստուն իշխանների օրոք (1016—1054)՝ 10-րդ դարի վերջին և 11-րդ դարի սկզբին։ Նրա սահմանները հարավում հասնում էին Ղրիմի արևելյան սահմանին գտնվող Թամանյան թերակղզուն, հյուսիսում՝ Հյուսիսային Դվինա գետին հյուսիսում, Դնեստր գետին արևմուտքում՝ այդպիսով ընդգրկելով գրեթե ամբողջ Արևելաեվրոպական կամ Ռուսական դաշտավայրը։ 12-րդ դարի կեսին երկիրը ենթարկվում է ավատատիրական մասնատվածության, հիմնվում են զանազան մանր իշխանություններ, որտեղ կառավարում էին Ռյուրիկովիչների ներկայացուցիչները։ Կիևը ձևականորեն շարունակում է մնալ մայրաքաղաք մինչև մոնղոլական արշավանքները (1237—1240), իսկ Կիևի իշխանությունը մնում էր որպես ռուս իշխանների տիրույթների միություն։

Աղբյուրը՝ https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%AB%D6%87%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%8C%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB%D5%A1

Оставьте комментарий