Թեմաներ` Նյութերի ճանաչումը: Ֆիզիկական և քիմիական երևույթներ: Մաքուր նյութեր և խառնուրդներ:
1. Արտահայտություններից որու՞մ է իմաստային հետևությունը ճիշտ տրված.
1.մաքուր նյութերը ունեն հաստատուն բաղադրություն, բնորոշ կառուցվածք, ուստի և օժտված են խիստ որոշակի հատկություններով
2. մաքուր նյութերը օժտված են խիստ որոշակի հատկություններով, ուստի և ունեն հաստատուն կառուցվածք
3. մաքուր նյութերը օժտված են խիստ որոշակի հատկություններով, ուստի և ունեն հաստատուն բաղադրություն
4. մաքուր նյութերը ունեն հաստատուն բաղադրություն, ուստի և օժտված են բնորոշ կառուցվածքով:
2. Շարքերից որու՞մ է տրված միայն մաքուր նյութեր.
1. ծովի ջուր, գրաֆիտ, սպիրտ 3. թորած ջուր, օդ, հող
2. պղինձ, ալյումին, կերակրի աղ 4. գրանիտ, մագնեզիում, ալմաստ:
3. Արտահայտություններից ո՞րն է սխալ.
1. խառնուրդում յուրաքանչյուր նյութ պահպանում է իր բաղադրությունը
2. խառնուրդում յուրաքանչյուր նյութ պահպանում է իր կառուցվածքը
3.խառնուրդում յուրաքանչյուր նյութն ունի հաստատուն եռման և հալման ջերմաստիճան:
4. խառնուրդի բաղադրությունը միշտ հաստատուն է
4. Ո՞րն է համասեռ խառնուրդ.
1.կավաջուրը 3.աղաջուրը
2.ավազաջուրը 4. կաթը:
5. Ո՞րն է անհամասեռ խառնուրդ.
1 շաքարաջուրը 3. սպիրտաջուրը(օղին)
2. մածունը 4. գազերի խառնուրդը(օդը):
6. Ո՞ր դեպքում են օգտագործում սովորական պարզվածքազատումը.
1. պինդ նյութի առանձնացումը հեղուկից,եթե պինդ նյութի խտությունը մեծ է հեղուկի խտությունից
2. իրար մեջ լուծվող հեղուկները բաժանելիս
3.իրար մեջ չլուծվող հեղուկների բաժանման դեպքում
4.պինդ նյութի առանձնացումը հեղուկից,եթե պինդ նյութի խտությունը փոքր է հեղուկի խտությունից:
7. Ո՞ր եղանակով են ձեթը ջրից առանձնացնում.
1. թորումով 3 ֆիլտրումով:
2. շոգեացումով 4. բաժանիչ ձագարով
8. Ո՞ր եղանակով են շաքարի ջրային լուծույթից շաքարն առանձնացնում.
1. ֆիլտրում 3. շոգիացում
2 թորում 4. պարզվածքազատում
9. Ո՞ր եղանակով են սպիրտը սպիրտաջրից առանձնացնում.
1. ֆիլտրում 3.շոգիացում
2. թորում 4. պարզվածքազատում:
10.Ո՞ր խառնուրդը կարելի է բաժանել ֆիլտրումով .
1. բենզինի և ջրի խառնուրդը 3.կավի և ջրի խառնուրդը
2.թթվածնի և ազոտի խառնուրդը 4.սոդայի և ջրի խառնուրդը:
11 Որ շարքում են նախ նշված համասեռ,ապա անհամասեռ խառնուրդները.
1.քացախը և օղին 3.կաթը և հանքային ջուրը
2. սպիրտաջուրը և կավաջուրը 4.քաղցր թեյը և աղաջուրը
12. Թվարկված երևույթներից ո՞րը քիմիական չէ.
1. այրում 3. ֆիլտրում
2.փտում 4.ժանգոտում
13. Ո՞ր ֆիզիկական հատկությունը բնութագրական չէ ալյումինին.
1.էլեկտրահաղորդականություն
2. .սովորական պայմաններում գազային վիճակ
3.արծաթասպիտակ գույն
4.ջերմահաղորդականություն:
14. Հետևյալ երևույթներից ո՞րն է ֆիզիկական. Պատասխանը հիմնավորեք`ինչու՞:
1.մոմի այրումը 3. աղի ջրում լուծվելը
2.փայտի փտելը 4. գինին քացախի վերածվելը
15. Հետևյալ երևույթներից ո՞րն է քիմիական:Պատասխանը հիմնավորեք` ինչու՞:
1.շաքարի մանրացնելը 3.ջրի գոլորշիացումը
2. կաթի թթվելը 4.ապակու կոտրվելը
16. Ո՞ր շարքում է նշված նախ ֆիզիկական մարմինը,ապա քիմիական նյութը.
1. բաժակ և երկաթ 3.պղինձ և ալյումին
2. փայտանյութ և սպիրտայրոց 4.ջուր և մարախուղ
17. Ո՞ր շարքում է նշված նախ ֆիզիկական ,ապա քիմիական երևույթներ.
1.շաքարի լուծվելը ջրում և այդ լուծույթի գոլորշիացումը
2. կաթի թթվելը և էլեկտրական լամպի լուսավորվելը
3.բույսերում գլյուկոզի առաջացումը և բույսերի շնչելը
4.բենզինի գոլորշիացումը և բենզինի այրումը:
18. Ֆիզիկական երևույթների դեպքում նյութի նշված հատկություններից ո՞րը չի ենթարկվում փոփոխության.
1.ագրեգատային վիճակը 3.գույնը
2.չափսը 4.ձևը
19. Թվարկված հատկություններից ո՞րն է ընդհանուր կերակրի աղի և երկաթի համար.
1.համը 3. էլեկտրահաղորդականությունը:
2.խտությունը 4. ագրեգատային վիճակը
20. Հետևյալներից որն ունի քիմիական բանաձև:
1/օդ 3/շաքարաջուր
2/կաթ 4/կերակրի աղ