Պատմություն

Ինչպես են Նոր տարին նշում աշխարհի տարբեր երկրներում

Նոր տարին դիմավորելու որոշ երկրների սովորույթները հայերի համար կարող են նույնիսկ էկզոտիկ թվալ: Անգամ ամսաթիվն է տարբերվում,  ինչպես նաև ոչ բոլոր երկրներում են տոնը խորհրդանշում Ձմեռ պապն ու տոնածառը:

Եվրոպացիները ևս Նոր տարին դիմավորում են դեկտեմբերի 31 -ին, սակայն  նրանց համար գլխավոր տոնը Սուրբ Ծնունդն է:

Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետևի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, և բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու  համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար:

Ի դեպ, հենց Անգլիայում է ծնվել բացիկներ փոխանակելու ավանդույթը: Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է Լոնդոնում` 1843 թ-ին:

Ֆրանսիայում Ձմեռ պապը` Պեր Նոելն այցելում է Նոր տարվա գիշերը  եւ նվերները թողնում մանկական ոտնամանների մեջ:

Ավստրիայում համոզված են, որ երջանիկ լինելու համար ամանորյա գիշերը պետք է ուտել խոզի գլխի մի կտոր:

Ուկրաինացիները ևս ակնհայտ երջանիկ են դառնում, երբ ճաշակում են խոզի միս:

Իտալիայում ամանորյա հետաքրքիր սովորույթի մասին գիտեն բոլորը. հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը: Համարվում է, որ  եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի:

Իսպանիայում Նոր տարվա գիշերը, ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12  հատիկ:

Կոլումբիայում Նոր տարին վերածվում է վառ ու անսովոր տոնածմբության: Դեկտեմբերի 31-ին տեղի է ունենում տոնական շքերթ: Ձմեռ պապին Կոլումբիայում, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայի բոլոր երկրներում,  անվանում են Պապա Պասկուալե:

Բրազիլիայում ևս Նոր տարին նշում են նույնքան վառ, ինչպես Կոլումբիայում: Ռիո դե Ժանեյրոյի բոլոր բնակիչները հավաքվում են Կոպակոբանա հայտնի լողափում:  Այդ երկրում նոր տարվա հիմնական գործող անձը պտղաբերության աստված Եմանջան է:

Կուբայում Նոր տարվա նախօրեին  բնակիչները տան ամանեղենը լցնում են ջրով, իսկ կեսգիշերին դուրս թափում պատուհանից: Այդպիսով` Նոր Տարվան նրանք ցանականում են լուսավոր եւ մաքուր ճանապարհ:

Չինաստանում Նոր տարին լապտերների տոն է:  Այն նշվում է Լուսնային օրացույցի տասնհինգերորդ օրը:

Հնդկաստանում Նոր տարին նշելու համար 8 ամսաթիվ կա, քանի որ այդ երկրում տարբեր մշակույթներ են խաչվում: Հնդկաստանի հարավում Նոր տարին նշվում է մարտին, հյուսիսում` ապրիլին, Քերալ նահանգամ` հուլիսին կամ օգոստոսին:

Աղբյուրը՝ https://news.am/arm/news/87956.html

Оставьте комментарий