Աշխարհագրություն

1․Ի՞նչ եք հասկանում ասելով ՝ ինքնիշխան պետություն։

Ինքնիշխան պետությունն ունի հստակ սահմանված տարածք, որի վրա իրականացնում է ներքին և արտաքին ինքնիշխանություն, ունի մշտական բնակչություն, կառավարություն, կախվածություն չունի այլ երկրներից, ընդունակ է և լիազորված մտնել միջազգային հարաբերությունների մեջ մյուս ինքնիշխան պետությունների հետ

2.Նկարագրե՛լ տարածքային կառուցվածքի ձևերից մեկը։

Ըստ տարածքի մեծության առանձնանում են խոշորագույն,  խոշոր, միջին և փոքր տարածքով երկրներ:

Տարածքի մեծությամբ առաջատարը Ռուսաստանի Դաշնությունն է (17,1 մլն կմ²): Ընդհանուր առմամբ բոլոր այն երկրները, որոնց պետական տարածքը գերազանցում է  3  մլն կմ°, համարվում են խոշորագույն: Այդպիսի երկրները յոթն են:

Փոքր պետական տարածք ունեն ՀՀ-ն, Բելգիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Բութանը, Լեսոտոն, Սիերա-Լեոնեն, Վատիկանը, Մոնակոն:

Միջին տարածք ունեն Թուրքիան, Հունգարիան, Չեխիան, Ավստրիան, Սլովենիան, Լեհաստանը, Բոլիվիան:

Խոշոր տարածքներ ունեն Արգենտինան, Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Դանիան:

3.Ի՞նչ  են  բնակչությունը    և  բնակչության բնական շարժը։Նշե՛ք բնակչության վերարտադրության տիպերը։

Բնակչություն, որոշակի տարածքում մշտական բնակություն հաստատած մարդկանց ամբողջությունը։ Աշխարհի բնակչության վերարտադրության գործընթացը տեղի է ունենում բացառապես բնակչության բնական շարժի միջոցով։ Բնակչության բնական շարժը բնակչության թվի փոփոխությունն է (աճը կամ նվազումը), որը տեղի է ունենում բնական եղանակով՝ ծննդի ու մահի հետևանքով։

Ծնելիության ու մահացության ցուցանիշների տարբերությամբ պայմանավորված է բնակչության բնական վերարտադրության ռեժիմը (վարքը)։ Առանձնացնում են բնակչության վերարտադրության երեք ռեժիմ՝ պարզ, ընդլայնված և նեղացված։ Պարզ վերարտադրության դեպքում ծնելիության և մահացության ցուցանիշները հավասար են, այսինքն բնակչության թիվը չի փոփոխվում և բնական աճ չկա։ Ընդլայնված վերարտադրությանդեպքում ծնելիության ցուցանիշը գերազանցում է մահացության ցուցանիշին, և տեղի է ունենում բնակչության թվի աճ։ Նեղացված վերարտադրության դեպքում մահացության ցուցանիշը գերազանցում է ծնելիության ցուցանիշին, և բնակչության թիվը նվազում է։

4.Ի՞նչ է ցույց տալիս բնակչության խտության ցուցանիշը

Բնակչության խտություն տարածքի բնակեցվածության աստիճանն արտահայտող ցուցանիշ, որը հաշվում են բնակչության թվի և տարածքի հարաբերությամբ։ Այլ կերպ ասած՝ այդ ցուցանիշը արտահայտում է մարդկանց միջին թիվը տարածքի 1 կմ² հաշվով, այդ իսկ պատճառով անվանում են բնակչության միջին խտություն։

5.Ի՞նչ է բնակչության միգրացիան և որո՞նք են դրա տեսակները ՝ըստ տարածքի ընդգրկման։

Միգրացիան (լատ. migratio, migro- գաղթ, վերաբնակեցում) բնակչության բռնի կամ կամավոր տեղաշարժն է մի երկրից մյուսը կամ նույն երկրի ներսում կապված մշտական կամ ժամանակավոր բնակավայրը փոխելու հետ: Տարբերում ենք արտաքին (միջմայցամաքային և միջպետական) և ներքին (ներպետական) միգրացիաներ, միջշրջանային և գյուղական բնակավայրերից բնակչության վերաբնակեցումը քաղաքներում:

6.Թվարկե՜ք միգրացիայի տեսակները,ըստ դրդապատճառների։ Բերե՜լ օրինակներ։

Միգրացիաների դրդապատճառները` տնտեսական, քաղաքական, կրոնական,ընտանեկան-կենցաղային, էկոլոգիական:

Քաղաքական և ազգային միգրացիայի օրինակ է Ադրբեջանից մոտ 400 000 հայերի հարկադրված գաղթը (դեպորտացիան) (իրականում փախուստը կյանքը փրկելու նպատակով) ՀՀ և այլ երկրներ: Վերջին  20  տարվա ընթացում ՀՀ-ից արտագաղթել է մոտ  1  մլն մարդ՝   հիմնականում սոցիալ-տնտեսական շարժառիթով

7.Թվարկե՛ք․

Երեք խառնածին ռասաները ՝ եվրոպեոիդ, նեգրոիդ և մոնղոլոիդ

Երեք  ազգային  կրոններ՝ քրիստոնեություն, մահմեդականություն, բուդդայականություն

Չորս լեզվաընտանիք ՝ հնդեվրոպական, չին­տիբեթական, ալթայան, ուրալյան

8.Որո՞նք են քաղաքների բնակչության աճի երեք հիմնական ուղղությունները։

Առաջին  ուղղությունը ամբողջ բնակչության մեջ քաղաքային բնակչության տոկոսի աճի արագ թափն է , ինչը պայմանավորված է այն բանով, որ գյուղական բնակչության մի մասը մշտապես հոսում է դեպի քաղաք:

Երկրորդ ուղղությունը խոշոր քաղաքներում քաղաքային բնակչության համակենտրոնացման ուժեղացումն է:

Երրորդ ուղղությունը խոշոր քաղաքների տարածական ընդարձակումն է և քաղաքների

 տարածքային խմբերի ձևավորումը:

9․Բացատրե՛ք ՝ ի՞նչ է բնական պայմանը,ի՞նչ է բնական ռեսուրսը։

Բնության այն տարրերը և ուժերը, որոնք անհրաժեշտ են մարդկային հասարակության կյանքի և գործունեության համար, բայց անմիջականորեն չեն մասնակցում մարդու արտադրական և ոչ արտադրական գործունեությանը և կարող են դյուրացնել կամ դժվարեցնել նրա զարգացումը, կոչվում են բնական պայմաններ:

Բնական ռեսուրսները բնության բաղադրիչներն են, որոնք հասարակության տեխնիկա -տնտեսական զարգացման և բնության ուսումնասիրվածության տվյալ մակարդակում կարող են օգտագործվել մարդկանց կողմից՝ անմիջականորեն մասնակցելով մարդու տնտեսական գործունեությանը: