Աշխարհագրություն

Տրանսպորտի դերը տնտեսության մեջ

Տրանսպորտ (լատ.՝ trans — «մեջ», portare — «տանել»), տնտեսության առանձին ճյուղ, որն սպասարկում է զանազան տեսակի փոխադրումներ, հաղորդակցության միջոցների ամբողջություն։ Տրանսպորտ ասելիս հաճախ ի նկատի ունեն նաև առանձին տեսակի փոխադրամիջոցները։ Տրանսպորտի տեսակների թվում են օդային, ցամաքային (երկաթուղային և ճանապարհային), ջրային, մալուխային, տիեզերական փոխադրամիջոցները և խողովակաշարերը։ Տրանսպորտը մեծ նշանակություն ունի, քանի որ թույլ է տալիս զբաղվել առևտրով, ինչը կարևոր է քաղաքակրթությունների զարգացման համար։

Տրանսպորտի յուրաքանչյուր տեսակ ունի իր առավելություններն ու թերությունները և ընտրվում է կախված ուղևորության արժեքից և երթուղուց։

Օդային տրանսպորտ

Անշարժ թևերով թռչող սարքերը, որոնք ավելի հայտնի են որպես ինքնաթիռներ, «օդից թեթև» օդանավեր են․ դրանք վեր բարձրացնելու համար օգտագործվում է թևերի նկատմամբ օդի շարժումը։ Անշարժ թևերով օդանավերի թվին են պատկանում թե փոքր մարզական կամ տուրիստական օդանավերը և թե մեծ մարդատար ինքնաթիռներն ու ռազմական բեռնատար օդանավերը։

Օդային տրանսպորտի շահագործման համար անհրաժեշտ են օդային հոսանքներ (այն վեր բարձրացնելու համար) և վայրէջքի գոտի։ Անհրաժեշտ է նաև օդանավակայանային ենթակառուցվածք՝ օդանավերի մեծ մասի տեխնիկական սպասարկման, վերազինման, լցավորման ու անձնակազմը, բեռները և ուղևորներին օդանավ բարձրացնելու համար։ Չնայած որ օդանավերի մեծ մասը օդ է բարձրանում և վայրէջք կատարում հողի վրա, դրանցից որոշները կարող են նույնը կատարել այլ մակերևույթներին՝ սառույցի, ձյան կամ հանդարտ ջրային մակերևույթի վրա։

Օդանավը՝ հրթիռից հետո, աշխարհում երկրորդ ամենաարագ տրանսպորտային միջոցն է։ Մարդադար օդանավերը կարող են շարժվել ժամում 955կմ արագությամբ, մեկ շարժիչով օդանավերը՝ ժամում 555կմ։ Օդային հաղորդակցության միջոցով հնարավոր է հեռավոր վայրեր տեղափոխել մարդկանց և սահմանափակ քանակությամբ բեռներ, սակայն դա կապված է մեծ ծախսերի և էներգիայի սպառման հետ․ փոքր հեռավորության վրա և դժվարանցանելի վայրերում կարելի է օգտագործել ուղղաթիռներ։ 2009թ․ ապրիլի 28-ին The Guardian պարբերականում հրապարակված հոդվածի համաձայն․ «ԱՄԿ տվյալներով յուրաքանչյուր վայրկյան օդում գտնվում է մոտ 500,000 մարդ»։

Ջրային տրանսպորտ

Ջրային տրանսպորտը ծովերով, օվկիանոսներով, լճերով, ջրանցքներով կամ գետերով ջրային փոխադրամիջոցներով՝ բեռնանավերով, զբոսանավերով, նավակներով, լաստանավերով, տեղաշարժն է։ Ջրային փոխադրամիջոցները պիտի օժտված լինեն լողունությամբ, այդ իսկ պատճառով նախագծման, կառուցման և սպասարկման ժամանակ մեծ նշանակություն ունի դրանց կմախքը։

Առաջին շոգենավերը, որոնցում նավը շարժող թիավար անիվը կամ թիապտուտակը գործի դնելու համար օգտագործվում էր շոգեմեքենա, ստեղծվել են 19-րդ դարում։ Գոլորշին արտադրվում էր ջեռուցիչ կաթսայում՝ փայտի կամ ածխի այրմամբ և շարժվում դեպի արտաքին այրման շարժիչ։ Ներկայումս նավերի մեծ մասը զինված է ներքին այրման շարժիչով, որն աշխատանքի է դրվում բունկերային վառելիքով (չնչին կերպով թորված նավթ)։ Որոշ նավերում, օրինակ՝ սուզանավերում, գոլորշու արտադրության համար օգտագործվում է միջուկային էներգիա։ Տուրիստական և ուսումնական նավերը շարժվում են քամու ուժով, իսկ ավելի փոքր մասշտաբի նավերը շարժման մեջ են դրվում մեկ կամ ավելի պտուտակները շարժող ներքին այրման շարժիչներով, իսկ ռեակտիվ նավերը՝ ռեակտիվ ջրային շարժիչներով։ Իսկ ծանծաղ ջրերով երթևեկող օդային բարձով նավակները շաժվում են հսկայական հրող հսկայական հրող պտտանիվներով։

Չնայած որ այն, այլ տրանսպորտային միջոցների համեմատ, դանդաղ է, ժամանակակից ծովային տրանսպորտը մեծաքանակ բեռների փոխադրման շատ արդյունավետ եղանակ է։ 2007 թվականին մոտ 35,000 առևտրային նավ փոխադրել է 7,4 միլիարդ տոննա բեռ։ Միջմայրցամաքային բեռնափոխադրումների պարագայում ջրային տրանսպորտի օգտագործումը շատ ավելի էժան է, քան օդայինինը, իսկ առափնյա տարածքներում լայնորեն տարածված են փոքրիկ նավերը և լաստանավերը։

Աշխարհագրություն

Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:

Տրանսպորտի միջոցով իրականացվում է արտադրության ճյուղերի ու ձեռնարկությունների հումքի փոխադրումը, նաև պատրաստի արտադրանքը հասցնում են սպառողին: Կապն իր հերթին ապահովում է մարդկանց, տնտեսության տարբեր ճյուղերի ու արտադրությունների միջև որոշակի հեռավորության վրա տարբեր տեխնիկական միջոցներով տեղեկատվության փոխանցումը:

Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն

Բեռնաշրջանառություն նշանակում է` որևէ փոխադրամիջոցով բեռների տեղաշարժ տարբեր երկրներով կամ մայրցամաքներով։

Ուղևորաշրջանառություն նշանակում է` տարբեր փոխադրամիջոցներով մարդկանց տեղափոխում մի վայրից մյուսը:

ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր: Ինչու՞

ՀՀ֊ համար կարևոր են ցամաքային և օդային տրանսպորտները, քանի որ Հայաստանը չունի ծովեր, և ունի շատ քիչ լճեր։ Այդ պատճառով էլ ՀՀ֊ համար այդքան էլ կարևոր չեն ջրային տրանսպորտները։

Կարևոր է ցամաքային տրանսպորտը, որը իր հերթին բաժանվում է երկաթուղայինի, ավտոմոբիլայինի, խողովակաշարայինի, էլեկտրոնայինի։

Օդային տրանսպորտի դերը մեծանում է բնական աղետների շրջաններ մարդասիրական բեռների, անհրաժեշտ տեխնիկայի տեղափոխման գործում:

Աշխարհագրություն

Ի՞նչ տարբերություն կա նյութական արտադրության ոլորտների և ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության միջև:

Տարբերությունն այն է, որ նյութական արտադրությունը նյութական է, իսկ ձնկորսությունը, անտառային տնտեսությունը, որսորդությունը բնական են։ Ձնկորսությունը, անտառային տնտեսությունը, որսորդությունը մոտ են գյուղատնտեսությանը, իսկ նյութական արտադրությունը արդյունաբերություն է։

Ի՞նչ նյութական բարիքներ է մարդուն տալիս անտառը և այդ բարիքները տնտեսության ո՞ր ճյուղերում են օգտագործվում:

Անտառը մարդկանց տալիս է փայտ, թթվածին և գյուղատնտեսության համար լավ միջավայր։ Բոլոր ճյուղերում էլ օգտագործվում են անտառային բարիքները։ Արդյունաբերությանը տալիս են փայտ, իսկ արդյունաբերությունը այդ փայտից պատրաստում է կահույք։ Սպասարկման ոլորտում վաճառում են փայտը։

Ի՞նչ հետևենաքներ են թողնում ձնկորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնության վրա:

Ձկների մեծ քանակությունը ձկնորսությունը կարող է ոչնչացնել ջրային պաշարի մեծ մասը: Որսորդությունն էլ է ունի իր վատ հետևանքները: Անտառներից վառելանյութ ստանալը նպաստում է անտառների ոչնչացմանը և դրա հետևանքով կարող է  ոչնչանալ նաև կենդանական աշխարհի մեծ մասը, իսկ թթվածնի պակասը վնասակար է մարդկության համար։

Աշխարհագրություն

Որո՞նք են անասնապահության զարգացման նախադրյալները:

Անասնապահության զարգացման նախադրյալներն են հողատարծքը, ֆերմաները, բուսածածկը, արոտավայրերը, կլիման:

Ի՞նչ կապ ունի անասնապահությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:

Օրինակ՝ բուսաբուծությունը արդյունաբերությանը տալիս է՝ հումք, իսկ անասնապահությանը՝ սնունդ։

Նշել այն երկները, որտեղ առաջատար են անասնապահության հետևյալ ճյուղերը՝ ոչխարաբուծություն, խոզաբուծություն, խոշոր եղջերավոր անանսապահություն, ձիաբուծություն, ձնկորսություն:

Ոչխարաբուծություն հատկապես զարգացած է Ավստրալիայում, Ղազախստանում, Նոր Զելանդիայում, խոզաբուծությունը՝ Չինաստանում, խոշոր եղջերավոր անանսապահությունը՝ Հնդկաստանում, որին  հաջորդում են Բրազիլիան, Չինաստանը, ԱՄՆ-ը, ձիաբուծությունը-Միջին Ասիայում, ձնկորսությունը՝ ԱՄՆ-ում, , Նորվեգիայում, Ճապոնիայում:

Աշխարհագրություն

Որո՞նք են բուսաբուծության զարգացման նախադրյալները:

Բարենպաստ պայմաններ, սերմեր, մարդու աշխատանք։

Ի՞նչ կապ ունի բուսաբուծությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:

Այն բնակչությանը մատակարարում է բուսական ծագման բազմազան պարենամթերք,

արդյունաբերությանը` հումք, իսկ անասնապահությանը` կեր:

Նշեք հետևյալ բույսեր մշակող առաջատար երկրները.

Բրինձ, ցորեն, բամբակ, թեյ, սուրճ կակաո, խաղող, եգիպտացորեն

Ցորեն-Առաջավոր Ասիա, Բրինձ-Չինաստան, թեյ-Չինաստան, սուրճ-Բրազիլիա, Կոլումբիա կակաո-Ամերիկա՝Մեքսիկական բարձրավանդակ և Աֆրիկա, եգիպտացորեն-ԱՄՆ, բամբակ-Ասիա, խաղող-Իտալիա, Ֆրանսիա,Իսպանիա:

Աշխարհագրություն

Ներկայացնել տարբեր երկրների զատկական տոնի ավանդույթները։

Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներում և ԱՄՆ-ում Քրիստոսի Հարության խորհրդանիշը զատկական ճագարն է:

Պատմաբանների կարծիքով զատկական ճագարը գալիս է 13-րդ դարից, նախաքրիստոնեական Գերմանիայից, որտեղ մարդիկ այլ աստվածների և աստվածուհիների թվում պաշտում էին նաև գարնան, լուսաբացի և պտղաբերության աստվածուհի Էոստրային կամ Օստարային, ում խորհրդանիշը ճագարն էր: Համարվում է, որ ճագարը տանում է Էոստրայի լամպը:

Զատկական ճագարի մասին առասպելն առաջին անգամ փաստացի հիշատակվել է 16-րդ դարում: Ձվեր ածող և դրանք այգում թաքցնող ճագարի մասին առաջին պատմությունը հրապարակվել է 1680թ.: Այսօր զատկական ճագարի տոնը՝ “Osterhase”-ն, գերմանացի մանուկների համար նույնքան սպասված է, որքան Ս. Ծննդյան տոնը: Առաջինը գերմանացի և գերմանախոս եվրոպացի վերաբնակիչները 17-րդ դարի վերջում և 18-րդ դարի սկզբում ԱՄՆ-ում տարածեցին զատկական ճագարի մասին առասպելը և մանուկներին շաքարային մարցիպանից կամ շոկոլադից պատրաստված ճագարներ նվիրելու ավանդույթը:

Զատկական ճագարի մասին առասպելն առաջին անգամ հրապարակվեց 1680թ.: 1991թ. Մանֆրեդ Կլաուդը Մյունխենում հիմնեց զատկական ճագարի թանգարան, որտեղ ներկայացված էին 1000-ից ավելի փայտե, ճենապակե, խեցեգործ, կտորից, շաքարից ու մեղրամոմից պատրաստված ճագարներ, նաև դրանց պատրաստման կաղապարներ և այլն: 2005թ. Մանֆրեդ Կլաուդի մահից հետո թանգարանը փակվեց:

Յուրաքանչյուր ազգի մոտ ձևավորվել են տոնական հյուրասիրությունների սեփական ավանդույթները: Գերմանիայում Զատիկը շատ սիրված տոն է: Տոնական կերպարը ձվեր ածող ճագարն է: Սովորաբար ծնողները զատկական ձվերը թաքցնում են այգում, իսկ առավոտյան մանուկները փնտրում են դրանք: Մանուկներին անպայման նվիրում են քաղցրավենիք, խաղալիք և պարտադիր շոկոլադե զատկական ձու: Մեծահասակները ևս նվերներ են փոխանակում՝ ամենից հաճախ գառան ձև ունեցող լիմոնային կարկանդակի տեսքով՝ ի նշանավորում Հիսուս Քրիստոսի զոհաբերության:

Մեծ Բրիտանիայում Զատիկը շոկոլադի իսկական տոն է: Թե խոշոր կորպորացիաները և թե շոկոլադ կամ հրուշակեղեն արտադրող փոքր ֆաբրիկաները Զատկի առթիվ պատրաստում են հնարավոր բոլոր տեսակների, չափերի և բազմազան լցոնով շոկոլադե ձվերի մեծ տեսականի: Շոկոլադե ձվերը նվիրում են թե մանուկներին և թե մեծահասակներին, դրանք ամենասիրված նվերներն են:

Իսլանդիայում ևս զատկական ձվերն ամենաավանդական նվերներն են: Հաճախ նվիրում են շոկոլադե ձվեր, սակայն ակտուալ են նաև հավի ձվերը՝ ներկված բնական ներկերով, առավել հաճախ՝ սոխի կճեպով, գագաթին ամրացված զվարճալի փոքրիկ ճուտիկ՝ զարթոնքի և նոր կյանքի խորհրդանիշը: Սակայն զատկական գլխավոր նվերը բացիկն է կամ թերթիկը, որի վրա գրվում է որևէ իմաստուն միտք, թևավոր խոսք կամ մեջբերում Աստվածաշնչից: Նմանատիպ նվերը ենթադրում է հոգեկան նրբազգացություն և անհատական մոտեցում ստացողին, քանի որ ինչ-որ մեկին կարող է հույս ներշնչել, մյուսին՝ ոգևորել, երրորդին հանգստացնել, վստահություն ներշնչել կամ էլ խորհելու առիթ տալ:

Ֆրանսիայում քիչ ուշադրություն են դարձնում ձվերի նկարազարդմանը, փոխարենը բոլորը խոսում են զանգակների մասին: Այդ օրն ամենուր ղողանջում են զանգերը՝ խորհրդանշելով զատկական ուրախությունը: Գյուղական վայրերում ծնողները ծառերի վրա թռչնաբներ են տեղադրում և այնտեղ դնում շոկոլադե ձվեր, որպեսզի երեխաները գտնեն: Ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ Ֆրանսիայում Զատիկը շոկոլադի տոն է: Շատ սիրված են շոկոլոդե դրամները, որոնք նվիրում են թե մանուկներին և թե փոքրահասակներին՝ մաղթելով տվյալ տարում բարեկեցիկ կյանք:

Ասիայում ևս Զատիկն ամենասիրելի տոներից մեկն է: Ինդոնեզիայում մարդիկ միմյանց ուղարկում են զատկական բացիկներ, հանդիպելիս նվիրում զատկական ձվեր: Այնտեղ մարդիկ ոչ միայն ներկում են ձվերը, այլև զարդարում խխունջների փշրանքներով՝ ստանալով շատ գեղեցիկ և արտասովոր պատկեր:

Բուլղարիայում ներկած ձվերը դնում են զատկական մեծ հացի շուրջը: Բուլղարներն իրենց զատկական ձվերով այնքան են հարվածում մյուսների ձվերին, մինչև ձուն ճաքի կամ կոտրվի, և միմյանց բարեմաղթանք են հղում: Ամենահաջողակը համարվում է նա, ում ձուն ամենից երկարն է ամբողջական մնում:

Շվեդիայում մարդիկ տները զարդարում են դեղին, կանաչ և սպիտակ զատկական ծաղկանոցներով, ամենուր դնում դեղին ճուտիկներ՝ գունավոր փետուրե շրջանակների մեջ: Շվեդները զատկին ուտում են նույն կերակուրները, ինչ Ս. Ծննդյան տոնին, սակայն ավելի մեծ ուշադրություն են դարձնում կոնֆետներին և այլ քաղցրավենիքի:

Մեքսիկայում զատկական տոները շարունակվում են շուրջ երկու շաբաթ և կրում ժողովրդական տոնախմբության բնույթ: Ավագ ուրբաթ տեղի է ունենում թատերականացված երկու երթ: Օրվա առաջին կեսին շքերթը խորհրդանշում է այն պահը, երբ հռոմեացի զինվորները Հիսուսին բերոմ են խաչելության վայր: Օրվա երկրորդ կեսին տեղի է ունենում խաչելության մռայլ, լուռ երթը:

Աշխարհագրություն

Գյուղատնտեսություն

Որո՞նք են գյուղատնտեսության զարգացման նախադրյալները:

Համաշխարհային տնտեսությունում գյուղատնտեսության նշանակությունն ավելի է մեծանում, քանի որ տարեկան 1,2–1,1%-ով աճում է աշխարհի ամբողջ բնակչության` պարենամթերք սպառող մարդկանց թիվը, ուստի բնակչությանը անհրաժեշտ է պարենամթերքով բավարարել:

Ի՞նչով է գյուղատնտեսությունը տարբերվում տնտեսության այլ Ճյուղերից:

Գյուղատնտեսության տեղաբաշխումը համատարած է (դաշտեր, գոտիներ, տնկատափեր, արոտավայրեր և այլն):

Գյուղատնտեսությունում աշխատանքի գլխավոր միջոցը հողն է:

Գյուղատնտեսական արտադրությունը տարբերվում է իր տարեկան ռիթմով, ավելի կոնկրետ` արտադրության սեզոնային բնույթով:

Ի՞նչ կապ ունի գյուղատնտեսությունը արդյունաբերության այլ ճյուղերի հետ, բերել օրինակներ:

Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս նյութական արտադրության ճյուղ է։

Ի՞նչով են իրարից տարբերվում գյուղատնտեսության զարգացման ինտենսիվ և էքստենսիվ ուղղությունները, բերել օրինակներ:

Գյուղատնտեսական արտադրության կազմակերպման հին ուղղությունը էքստենսիվն է, երբ հողագործության արտադրանքի ծավալն աճում է ցանքատարածքների ավելացման` ընդարձակման, իսկ անասնապահության արտադրանքի ծավալը` կենդանիների գլխաքանակի ավելացման շնորհիվ:

Էքստենսիվ ուղղության գյուղատնտեսական արտադրությունը գերակշռում է զարգացող երկրների մեծ մասում:

Որպես հողագործության համախառն բերքի և անասնապահության արտադրանքի ավելացման մեծ հնարավորությամբ օժտված ուղղություն կարող է ծառայել գյուղատնտեսության ինտենսիվ1 զարգացումը:

Աշխարհագրություն

1.Աշխատանքի ընթացքում  ուսումնասիրել  և սովորել արդյունաբերության ճյուղերը:

Արդյունաբերությունը նյութական արտադրության ամենախոշոր և տեխնիկապես կատարելագործված ճյուղն է: Առանձնանցում են արդյունահանող և մշակող արդյունաբերական ճյուղերի խմբեր: Արդյունահանող արդյունաբերությունը ներառում է այն ճյուղերը, որոնք զբաղվում են Երկրի ընդերքից, ջրից (օվկիանոսային ծանծաղուտ, ծով, լիճ և այլն) և անտառներից տարբեր տեսակի հումքի կամ վառելիքի հանույթով, օրինակ՝ լեռնահանքային արդյունաբերությունը: Լեռնահանքային արդյունաբերությունը ՀԱՀ-ի տնտեսության առաջատար ճյուղերից է:

Մշակող արդյունաբերությունը ներառում է այն ճյուղերը, որոնք զբաղվում են հումքի մշակմամբ կամ վերամշակմամբ: Ընդ որում` հումքը ստացվում է ոչ միայն արդյունահանող արդյունաբերության, այլ նաև գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության և որսորդության բնագավառներում: Նմանատիպ հումք օգտագործվում է օրինակ սննդի արդյունաբերության կողմից: Պանրի արտադրությունը Շվեյցարիայի սննդի արդյունաբերության ավանդական ճյուղերից է:

Արդյունաբերության ճյուղերը խմբավորում են նաև ըստ դրանց ձևավորման ժամանակի: Առանձնացվում են հին, նոր և նորագույն ճյուղերը:

Հին ճյուղեր են մետաղաձուլությունը և թեթև արդյունաբերությունը, իսկ նոր ճյուղեր են էլեկտրաէներգետիկան, մեքենաշինության ճյուղերի մեծ մասը և քիմիական արդյունաբերությունը: Նորագույն ճյուղերից են ռոբոտաշինությունը, նանոտեխնելեգիաները և այլն:

Նորագույն` բարձր տեխնոլոգիական արտադրանք արտադրող ճյուղերը հիմնականում կենտրոնացված են բարձր զարգացած երկրներում, իսկ հին ճյուղերը` զարգացող երկրներում:

2․ Ուսումնասիրել այժմ ստեղծված ճգնաժամային- համաճարակային իրավիճակը, ի՞նչ ազդեցություն է ունեցել երկրների միջև գործող առևտրատնտեսական կապերի հարցում։ Ներկայացնել տեսանյութի միջոցով։

Ճգնաժամային-համաճարակային իրավիճակը մեծ ազդեցություն է ունեցել առևտրատնտեսական կապերի վրա, քանի որ գրեթե բոլոր երկրներում փակ են  պետական սահմանները:

3․ Առևտրատնտեսական կապերի խզումը , ի՞նչ հետևանք է թողել, և կթողնի տվյալ երկրների տնտեսության, այս կամ այն ոլորտի վրա։

Առևտրատնտեսական կապերի խզումը վատ հետևանքներ է թողել և մինչ օրս թողնում է տվյալ երկրների տնտեսության վրա, քանի որ  շատ երկներ չեն ներկրում ապրանքներ, ժամանակավորապես դադարեցրել են  առևտրատնտեսության կապերը ։

4․ Ինչքանո՞վ բացասաբար կգնահատեք զբոսաշրջությամբ առաջատար երկրների համար պետական սահմանների փակման գործընթացը։ Նյութը ներկայացնել ձայնագրության միջոցով։

Զբոսաշրջությունը նույնպես տուժել է, քանի որ խոսքը համաշխարհային համաճարակի մասին է:

Աշխարհագրություն

Մեքենաշինություն

Աշխարհի երկրների մեքենաշինական ձեռնարկությունների զարգացման նախադրյալները

Մեքենաշինություն, ծանր արդյունաբերության ճյուղերի համալիր, ուր ժողովրդական տնտեսության համար ստեղծվում են աշխատանքի գործիքներ, ինչպես նաև սպառման առարկաներ ու պաշտպանական նշանակության արտադրանք։ Գիտատեխնիկական առաջընթացի կրողն ու ամբողջ ժողովրդական տնտեսության տեխնիկական վերազինման նյութական հիմքն է։

1979 թվականին մեքենաշինության ու մետաղամշակման բաժինը կազմել է ԽՍՀՄ արտադրական արտադրության ծավալի մոտ 27,9, հիմնական արտադրական ֆոնդերի 23,3%-ը։ Մեքենաշինությունը որպես արդյունաբերության ճյուղ ձևավորվել է 18-րդ դարում, բարձր տեմպերով զարգացել սկզբում Մեծ Բրիտանիայում, Արևմտյան Եվրոպայի մյուս երկրներում, ապա՝ ԱՄՆ-ում։

Մեքենաշինությունը հետամնաց էր, կախման մեջ էր օտարերկրյա կապիտալից, թողարկում էր սահմանափակ տեսականիով փոքր ծավալի արտադրանք։ Այն զարգացման բարձր մակարդակի հասավ խորհրդային իշխանության հաստատումից հետո, որը պայմանավորված էր սոցիալիստական ինդուստրացման քաղաքականությամբ և մեքենաների ու սարքավորումների նկատմամբ կապիտալ շինարարության անընդհատ աճող պահանջներով։

1-ին հնգամյակի տարիներին (1929-1932) մեքենաշինության ու մետաղամշակման համախառն արտադրանքի հավելաճի միջին տարեկան տեմպը կազմել է 41.3,

2-րդ հնգամյակում (1933-1937)՝ 23.1,

իսկ նախապատերազմյան երեք տարիներին (1938-1940)՝ 20.7%:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին բազմաթիվ ձեռնարկություններ տեղափոխվեցին երկրի արևելյան շրջանները և մեքենաշինության խոշոր կենտրոններ դարձան Պովոլժիեն, Ուրալը, Արևմտյան Սիբիրը։

Աճի տեմպերը բնորոշ են նաև ետպատերազմյան տարիներին (1979 թվականին ճյուղի համախառն արտադրանքի ծավալը 1940 թվականի մակարդակը գերազանցում էր 68, աշխատանքի արտադրողականությունը՝ 18,2 անգամ), որի շնորհիվ վիթխարի չափերով ընդլայնվել ու կատարելագործվել է մեքենաշինության տեխնիկական բազան, բարձրացել երկրի պաշտպանունակության մակարդակը։

Ճյուղի առաջընթացի համար մեծ նշանակություն ունի աշխատանքի միջազգային սոցիալիստական բաժանումը, որը հիմնվում է արտադրության միջճյուղային մասնագիտացման վրա։ Կապիտալիստական երկրներում մեքենաշինության արտադրանքի հիմնական մասը թողարկում են ԱՄՆ-ը, ԳՖՀ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան և Շվեյցարիան․ արտադրությունը բարձր մոնոպոլացված է, ունի ռազմական ուղղվածություն։

Որևէ երկրին բնորոշ մեքենաշինական հզոր միավորներ

Այսօր Ճապոնիան աշխարհի երրորդ խոշոր արդյունաբերական տերությունն է ԱՄՆ-ից և Չինաստանից հետո, իսկ որոշ ճյուղերում նույնիսկ առաջ է նրանցից։ Մեծ համբավ ունեն ճապոնական նավերը, հատկապես՝ գերհզոր լցանավերը, էլեկտրոնիկան, ավտոմեքենաները, արհեստական գործվածքներն ու մետաքսը, ճենապակե իրերը, խաղալիքները։ Զարգացած է էլեկտրոնային և ռադիոտեխնիկաան Sony, Panasonic, մեքենաշինությունը։ Ճապոնիային է պատկանում տեսաձայնագրիչների ու տեսախցիկների, հեռուստացույցների համաշխարհային արտադրության մեծ մասը, էլեկտրոնային հաշվիչ մեքենաների 1/10-ը։ Ավտոմեքենաշինությունը կենտրոնացած է Տոյոտա, Նիսան, Միցուբիշի, Հոնդա, մենատիրությունների ձեռքերում։

«Toyota Motor Corporation» ճապոնական ավտոմեքենաշինական անդրազգային ընկերություն, «Toyota Group» կոնգլոմերատի ստորաբաժանում, 2014 թվականի նոյեմբերի դրությամբ՝ աշխարհի 7-րդ ամենաեկամտաբեր ձեռնարկությունը, 2012 թվականի դրությամբ՝ աշխարհի խոշորագույն ավտոարդյունաբերող ընկերությունը (գերազանցելով «Volkswagen Group»-ին և Ջեներալ Մոթորսին)։

Հիմնադրվել է 1937 թվականին՝ ձեռներեց Կիիչիրո Տոյոդայի կողմից, ով հոր՝ նորարար-արդյունաբերող Սակիչի Տոյոդայի հետ հանդիսանում էր նաև «Toyota Industries» գործարանի համահիմնադիրը։ Գործարանում արտադրվում էին Տոյոդա ավագի հեղինակային ավտոմատ կտոր հյուսող մեքենաները։

«Toyota Motor Corporation»-ում ներկայումս արտադրվում են հինգ առանձին ավտոապրանքանիշեր՝ «Toyota», «Hino», Lexus, Ranz և «Scion»։ Ընկերությունը նաև ունի մասնաբաժիններ «Daihatsu» (51,2%), «Fuji Heavy Industries» (16,66%), «Isuzu» (5,9%) և «Tesla» (0,27%) ընկերություններում, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյուններում ունի համատեղ ձեռնարկություններ և այլ ստորաբաժանումներ:

Միցուբիշի Գրուպը համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների խումբ է, որի շտաբ-գրասենյակը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում է։

Honda Motor Co. միջազգային արդյունաբերական ընկերություն, որը զբաղվում է մոտոցիկլետների արտադրությամբ։ Ընկերությունը գտնվում է աշխարհի ավտոմեքենաներ արտադրող առաջին տասնյակի մեջ: Հիմնական արտադրական ներուժները գտնվում են Ճապոնիայում, ԱՄՆ -ում, Հնդկաստանում և Բրազիլիայում, հիմնական շուկաներն են ԱՄՆ-ն և Հարավարևելյան Ասիան։ Honda ընկերությունը հիմնադրվել է 1948 թվականին գյուտարար և ձեռնարկատեր Սոիտիրո Հոնդայի և Տակեո Ֆուդզիսայի կողմից: Ընկերության կարգախոսը՝ «The Power of Dreams» («Երևակայության ուժը»):

Աշխարհագրություն

1.Որո՞նք են աշխարհագրական թաղանթի հիմնական առանձնահատկությունները:

Ֆիզիկաաշխարհագրական թաղանթը մթնոլորտի ստորին շերտի, քարոլորտի վերին շերտի, ողջ ջրոլորտի փոխազդեցության, փոխներթափանցման ոլորտն է, որը տարբերվում է Երկրի առանձին թաղանթներից նրանով, որ ֆիզիկաաշխարհագրական թաղանթի սահմաններում տարբեր ոլորտներ խիստ կերպով ներթափանցած են իրար մեջ, փոխազդում են իրար վրա: Նրանում աշխարհագրական պրոցեսներն ընթանում են ինչպես տիեզերական, այնպես էլ երկրային էներգիայի աղբյուրների հաշվին: Միայն ֆիզիկաաշխարհագրական թաղանթում է, որ

գոյություն ունի կյանք: Աշխարհագրական թաղանթում նյութն ունի ֆիզիկական բնութագրիչների բավականին լայն ընդգրկում (խտություն, ջերմահաղորդականություն, ջերմատարողականություն և այլն):

2. Սխեմատիկորեն պատկերե՛ք աշխարհագրական թաղանթի տարածման սահմանները:

Աշխարհագրական թաղանթը հստակ առանձնացված սահմաններ չունի: Սովորաբար

աշխարհագրական թաղանթի վերին սահման ընդունում են օզոնի շերտը, որը տարածվում

է Երկրի մակերևույթից 25–30 կմ վեր: Աշխարհագրական թաղանթի ստորին սահմանը համարվում է ցամաքի հողմահարման կեղևի ստորոտը:

3. Աշխարհագրական թաղանթի ամբողջականության վերաբերյալ բերե՛ք ձեր օրինակները:

Աշխարհագրական թաղանթի միասնականությունը պատկերացնելու համար կարելի է

դիտարկել բազմաթիվ օրինակներ: Դրանցից ակնառուն, թերևս, կլիմայի գլոբալ տաքացումն է մեր օրերում, որի ժամանակ տեղի է ունենում Երկրի` Արեգակից ստացված և ծախսված ջերմության հավասարակշռության խախտում:

4. Բնության ամբողջականության խախտման ի՞նչ օրինակներ կարող եք բերել ձեր շրջապատից:

Տաքացումը հանգեցրել է օվկիանոսների մակերևույթից ջրի գոլորշացման ավելացմանը և

ամպամածության մեծացմանը ինչպես օվկիանոսների, այնպես էլ մայրցամաքների վրա:

Մթնոլորտային տեղումներն ավելացել են օվկիանոսների և դրանց մերձակա ցամաքային

տարածքների վրա, սակայն ներցամաքային շրջաններում կրճատվել են: Ջերմության

բարձրացումը հանգեցրել է սառցադաշտերի մակերեսների զգալի կրճատմանը:

 5. Ի՞նչ է ռիթմիկությունը: Որո՞նք են ռիթմիկության տեսակները:

Ռիթմիկություն ասելով՝ հասկանում ենք միանման երևույթների կրկնությունը

ժամանակի մեջ: Առանձնացնում են ռիթմիկության երկու տեսակ` պարբերական (կանոնավոր) և

ցիկլային (փոփոխական):

 Պարբերական ռիթմերը կրկնվում են որոշակի ժամանակամիջոցից հետո: Այդպիսինն

են, օրինակ, իր առանցքի շուրջը կամ Արեգակի շուրջը Երկրի պտույտի հետ կապված

ռիթմիկ երևույթները:

Ցիկլային ռիթմերն ունեն տևողության միջինացված արժեք: Օրինակ՝ Արեգակի

ակտիվության ցիկլերի միջին տևողությունը 11 տարի է, բայց դրանց միջև ընկած

ժամանակահատվածը կարող է տևել 1–14 տարի:

Աշխարհագրություն

Բնական ռեսուրսներ

1․ Վերլուծե՜լ հողային ռեսուրսների աշխարհագրությունը։

Հողատատարածքները կազմում են գրեթե ամբողջ երկրագնդի ցամաքային մասը, իհարկե չհաշված Անտարկտիդան, Գրենլանդիան և բարձր լեռների մերձգագաթային տարածությունները։ Աշխարհի հողային ֆոնդը կազմում է 13.1 մլրդ. հա, որից օգտվում է գյուղատնտեսությունը։ Այն հողերը, որոնք օգտագործվել են գյուղատնտեական նպատակներով կոչվում են գյուղատնտեսական նշանակության հողեր կամ գյուղատնտեսական հանդակներ։  Գյուղատնտեսական նշանակության հողեր են վարելահողերը, բազմամյա տնկարկների  զբաղեցրած տարածությունները, արոտներն ու խոտհարքները։

2․ Նշե՜լ հանքային ռեսուրսներով հարուստ շրջանները։

Հանքային ռեսուրսները՝ այլ անունով, օգտակար հանածոներն են, որոնք կուտակված են աշխարհագրական թաղանթի քարոլորտում։ Հանքային ռեսուրսները ըստ կիրառության բաժանել 3 խմբի` վառելիքաէներգետիկական, մետաղային և ոչ մետաղային: Ամենաշատ արդյունահանվում և վերամշակվում են մետաղներ պարունակող ապարները, այսինքն մետաղային օգտակար հանածոները: Մետաղաձուլական գործարաններում դրանցից ստանում են սև մետաղներ (թուջ, պողպատ), գունավոր մետաղներ (օրինակ՝ պղինձ, ալյումին, կապար, մոլիբդեն), ազնիվ մետաղներ (ոսկի, արծաթ, պլատին): Նավթի հետախուզված պաշարները գնահատվում են մոտ 150 մլրդ տ, որի մոտ 65%-ը բաժին է ընկնում Պարսից ծոցի ավազանին:

Երկիր մոլորակի վրա մետաղների կամ մետաղների խմբերի կուտակման շրջանները կոչվում են մետաղային գոտիներ, օրինակ՝ անագի գոտին Հարավարևելյան և Հարավային Ասիայում և ոսկու գոտին՝ Հարավային և Արևելյան Աֆրիկայում:

3․ Վերլուծե՜լ թե ջրային ռեսուրսները, ի՞նչ ազդեցություն են ունենում Երկրագնդի վրա։

Համաշխարհային օվկիանոսը ծովերով հանդերձ զբաղեցնում է մեր մոլորակի մակերեսի 71 % (361 մլն քկմ), բայց այդ ռեսուրսների հիմնական մասը (մոտ 98%) ծովի աղի ջրերն են, որոնք պիտանի չեն ոչ միայն խմելու, այլև կենցաղում և արտադրության մեջ օգտագործելու համար:

Երկրագնդի ջրային ռեսուրսների միայն 2.5 %-ն են անուշահամ ջրեր: Դրանցից էլ միայն

մոտ 1%-ն է վերականգնվող), որը և մենք հնարավորություն ունենք օգտագործել; Մթնոլորտային տեղումներից հետո առաջացած ջուրը անվանում են գետնային հոսքեր և դրանք կազմում են պիտանի ջրի մոտ 0,16%: Ջրային ռեսուրսների կարևոր առանձնահատկությունն այն է, որ երկրագնդի վրա ջրի շրջապտույտի շնորհիվ ջրի քանակը մշտապես վերականգնվում է, այսինքն ջուրը քանակապես չի սպառվում։ Բայց մարդն իր գործունեության ընթացքում փոխում է ջրի որակը. աղտոտում է գետերի, լճերի ջուրը՝ դարձնելով օգտագործման համար ոչ պիտանի: Այլ կերպ ասած տեղի է ունենում ջրային ռեսուրսների որակական սպառում։ Քաղցրահամ ջրի որակական սպառումը սրվում է սրընթաց մեծացող արտադրության ծավալների և բնակչության թվաքանակի ավելացման հետևանքով: Մարդկության 1/3-ն օգտագործում է խմելու անորակ ջուր, 1/3-ն սպառում է անբավարար քանակությամբ ջուր և միայն 1/3-ն է օգտագործում լավորակ և բավարար քանակությամբ ջուր:

4․ Ի՞նչ է կենսաբանական ռեսուրսը, և ի՞ նչ ֆունկցիա են իրականացնում Երկրագնդի վրա։

Կենսաբանական ռեսուրսները դրանք երկրագնդի բուսական, կենդանական և սնկային պաշարներն են։ Բույսերը, կենդանիները, սնկերը միասին կազմում են երկրագնդի կենսազանգվածը, ընդ որում միայն բույսերին բաժին է ընկնում կենսազանգվածի 98%-ը: Նախկինում, որսորդության ու հավաքչության ժամանակաշրջանում, մարդն իր գոյությունը պահպանում էր բացառապես դրանց շնորհիվ: Այժմ մարդը գյուղատնտեսական բույսեր մշակելու և կենդանիներ պահելու միջոցով ինքն է ստեղծում պահանջվող պարենամթերքը: Բայց դա չի նշանակում, թե բնական կենսաբանական ռեսուրսները կորցրել են իրենց նշանակությունը: Մարդն այսօր էլ դրա կարիքն ունի և մեծապես օգտվում է ինչպես վայրի բուսականությունից, այնպես էլ կենդանական աշխարհից:

Աշխարհագրություն

1․Ի՞նչ եք հասկանում ասելով ՝ ինքնիշխան պետություն։

Ինքնիշխան պետությունն ունի հստակ սահմանված տարածք, որի վրա իրականացնում է ներքին և արտաքին ինքնիշխանություն, ունի մշտական բնակչություն, կառավարություն, կախվածություն չունի այլ երկրներից, ընդունակ է և լիազորված մտնել միջազգային հարաբերությունների մեջ մյուս ինքնիշխան պետությունների հետ

2.Նկարագրե՛լ տարածքային կառուցվածքի ձևերից մեկը։

Ըստ տարածքի մեծության առանձնանում են խոշորագույն,  խոշոր, միջին և փոքր տարածքով երկրներ:

Տարածքի մեծությամբ առաջատարը Ռուսաստանի Դաշնությունն է (17,1 մլն կմ²): Ընդհանուր առմամբ բոլոր այն երկրները, որոնց պետական տարածքը գերազանցում է  3  մլն կմ°, համարվում են խոշորագույն: Այդպիսի երկրները յոթն են:

Փոքր պետական տարածք ունեն ՀՀ-ն, Բելգիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Բութանը, Լեսոտոն, Սիերա-Լեոնեն, Վատիկանը, Մոնակոն:

Միջին տարածք ունեն Թուրքիան, Հունգարիան, Չեխիան, Ավստրիան, Սլովենիան, Լեհաստանը, Բոլիվիան:

Խոշոր տարածքներ ունեն Արգենտինան, Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Դանիան:

3.Ի՞նչ  են  բնակչությունը    և  բնակչության բնական շարժը։Նշե՛ք բնակչության վերարտադրության տիպերը։

Բնակչություն, որոշակի տարածքում մշտական բնակություն հաստատած մարդկանց ամբողջությունը։ Աշխարհի բնակչության վերարտադրության գործընթացը տեղի է ունենում բացառապես բնակչության բնական շարժի միջոցով։ Բնակչության բնական շարժը բնակչության թվի փոփոխությունն է (աճը կամ նվազումը), որը տեղի է ունենում բնական եղանակով՝ ծննդի ու մահի հետևանքով։

Ծնելիության ու մահացության ցուցանիշների տարբերությամբ պայմանավորված է բնակչության բնական վերարտադրության ռեժիմը (վարքը)։ Առանձնացնում են բնակչության վերարտադրության երեք ռեժիմ՝ պարզ, ընդլայնված և նեղացված։ Պարզ վերարտադրության դեպքում ծնելիության և մահացության ցուցանիշները հավասար են, այսինքն բնակչության թիվը չի փոփոխվում և բնական աճ չկա։ Ընդլայնված վերարտադրությանդեպքում ծնելիության ցուցանիշը գերազանցում է մահացության ցուցանիշին, և տեղի է ունենում բնակչության թվի աճ։ Նեղացված վերարտադրության դեպքում մահացության ցուցանիշը գերազանցում է ծնելիության ցուցանիշին, և բնակչության թիվը նվազում է։

4.Ի՞նչ է ցույց տալիս բնակչության խտության ցուցանիշը

Բնակչության խտություն տարածքի բնակեցվածության աստիճանն արտահայտող ցուցանիշ, որը հաշվում են բնակչության թվի և տարածքի հարաբերությամբ։ Այլ կերպ ասած՝ այդ ցուցանիշը արտահայտում է մարդկանց միջին թիվը տարածքի 1 կմ² հաշվով, այդ իսկ պատճառով անվանում են բնակչության միջին խտություն։

5.Ի՞նչ է բնակչության միգրացիան և որո՞նք են դրա տեսակները ՝ըստ տարածքի ընդգրկման։

Միգրացիան (լատ. migratio, migro- գաղթ, վերաբնակեցում) բնակչության բռնի կամ կամավոր տեղաշարժն է մի երկրից մյուսը կամ նույն երկրի ներսում կապված մշտական կամ ժամանակավոր բնակավայրը փոխելու հետ: Տարբերում ենք արտաքին (միջմայցամաքային և միջպետական) և ներքին (ներպետական) միգրացիաներ, միջշրջանային և գյուղական բնակավայրերից բնակչության վերաբնակեցումը քաղաքներում:

6.Թվարկե՜ք միգրացիայի տեսակները,ըստ դրդապատճառների։ Բերե՜լ օրինակներ։

Միգրացիաների դրդապատճառները` տնտեսական, քաղաքական, կրոնական,ընտանեկան-կենցաղային, էկոլոգիական:

Քաղաքական և ազգային միգրացիայի օրինակ է Ադրբեջանից մոտ 400 000 հայերի հարկադրված գաղթը (դեպորտացիան) (իրականում փախուստը կյանքը փրկելու նպատակով) ՀՀ և այլ երկրներ: Վերջին  20  տարվա ընթացում ՀՀ-ից արտագաղթել է մոտ  1  մլն մարդ՝   հիմնականում սոցիալ-տնտեսական շարժառիթով

7.Թվարկե՛ք․

Երեք խառնածին ռասաները ՝ եվրոպեոիդ, նեգրոիդ և մոնղոլոիդ

Երեք  ազգային  կրոններ՝ քրիստոնեություն, մահմեդականություն, բուդդայականություն

Չորս լեզվաընտանիք ՝ հնդեվրոպական, չին­տիբեթական, ալթայան, ուրալյան

8.Որո՞նք են քաղաքների բնակչության աճի երեք հիմնական ուղղությունները։

Առաջին  ուղղությունը ամբողջ բնակչության մեջ քաղաքային բնակչության տոկոսի աճի արագ թափն է , ինչը պայմանավորված է այն բանով, որ գյուղական բնակչության մի մասը մշտապես հոսում է դեպի քաղաք:

Երկրորդ ուղղությունը խոշոր քաղաքներում քաղաքային բնակչության համակենտրոնացման ուժեղացումն է:

Երրորդ ուղղությունը խոշոր քաղաքների տարածական ընդարձակումն է և քաղաքների

 տարածքային խմբերի ձևավորումը:

9․Բացատրե՛ք ՝ ի՞նչ է բնական պայմանը,ի՞նչ է բնական ռեսուրսը։

Բնության այն տարրերը և ուժերը, որոնք անհրաժեշտ են մարդկային հասարակության կյանքի և գործունեության համար, բայց անմիջականորեն չեն մասնակցում մարդու արտադրական և ոչ արտադրական գործունեությանը և կարող են դյուրացնել կամ դժվարեցնել նրա զարգացումը, կոչվում են բնական պայմաններ:

Բնական ռեսուրսները բնության բաղադրիչներն են, որոնք հասարակության տեխնիկա -տնտեսական զարգացման և բնության ուսումնասիրվածության տվյալ մակարդակում կարող են օգտագործվել մարդկանց կողմից՝ անմիջականորեն մասնակցելով մարդու տնտեսական գործունեությանը: