Աշխարհագրություն

Մեքենաշինություն

Աշխարհի երկրների մեքենաշինական ձեռնարկությունների զարգացման նախադրյալները

Մեքենաշինություն, ծանր արդյունաբերության ճյուղերի համալիր, ուր ժողովրդական տնտեսության համար ստեղծվում են աշխատանքի գործիքներ, ինչպես նաև սպառման առարկաներ ու պաշտպանական նշանակության արտադրանք։ Գիտատեխնիկական առաջընթացի կրողն ու ամբողջ ժողովրդական տնտեսության տեխնիկական վերազինման նյութական հիմքն է։

1979 թվականին մեքենաշինության ու մետաղամշակման բաժինը կազմել է ԽՍՀՄ արտադրական արտադրության ծավալի մոտ 27,9, հիմնական արտադրական ֆոնդերի 23,3%-ը։ Մեքենաշինությունը որպես արդյունաբերության ճյուղ ձևավորվել է 18-րդ դարում, բարձր տեմպերով զարգացել սկզբում Մեծ Բրիտանիայում, Արևմտյան Եվրոպայի մյուս երկրներում, ապա՝ ԱՄՆ-ում։

Մեքենաշինությունը հետամնաց էր, կախման մեջ էր օտարերկրյա կապիտալից, թողարկում էր սահմանափակ տեսականիով փոքր ծավալի արտադրանք։ Այն զարգացման բարձր մակարդակի հասավ խորհրդային իշխանության հաստատումից հետո, որը պայմանավորված էր սոցիալիստական ինդուստրացման քաղաքականությամբ և մեքենաների ու սարքավորումների նկատմամբ կապիտալ շինարարության անընդհատ աճող պահանջներով։

1-ին հնգամյակի տարիներին (1929-1932) մեքենաշինության ու մետաղամշակման համախառն արտադրանքի հավելաճի միջին տարեկան տեմպը կազմել է 41.3,

2-րդ հնգամյակում (1933-1937)՝ 23.1,

իսկ նախապատերազմյան երեք տարիներին (1938-1940)՝ 20.7%:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին բազմաթիվ ձեռնարկություններ տեղափոխվեցին երկրի արևելյան շրջանները և մեքենաշինության խոշոր կենտրոններ դարձան Պովոլժիեն, Ուրալը, Արևմտյան Սիբիրը։

Աճի տեմպերը բնորոշ են նաև ետպատերազմյան տարիներին (1979 թվականին ճյուղի համախառն արտադրանքի ծավալը 1940 թվականի մակարդակը գերազանցում էր 68, աշխատանքի արտադրողականությունը՝ 18,2 անգամ), որի շնորհիվ վիթխարի չափերով ընդլայնվել ու կատարելագործվել է մեքենաշինության տեխնիկական բազան, բարձրացել երկրի պաշտպանունակության մակարդակը։

Ճյուղի առաջընթացի համար մեծ նշանակություն ունի աշխատանքի միջազգային սոցիալիստական բաժանումը, որը հիմնվում է արտադրության միջճյուղային մասնագիտացման վրա։ Կապիտալիստական երկրներում մեքենաշինության արտադրանքի հիմնական մասը թողարկում են ԱՄՆ-ը, ԳՖՀ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան և Շվեյցարիան․ արտադրությունը բարձր մոնոպոլացված է, ունի ռազմական ուղղվածություն։

Որևէ երկրին բնորոշ մեքենաշինական հզոր միավորներ

Այսօր Ճապոնիան աշխարհի երրորդ խոշոր արդյունաբերական տերությունն է ԱՄՆ-ից և Չինաստանից հետո, իսկ որոշ ճյուղերում նույնիսկ առաջ է նրանցից։ Մեծ համբավ ունեն ճապոնական նավերը, հատկապես՝ գերհզոր լցանավերը, էլեկտրոնիկան, ավտոմեքենաները, արհեստական գործվածքներն ու մետաքսը, ճենապակե իրերը, խաղալիքները։ Զարգացած է էլեկտրոնային և ռադիոտեխնիկաան Sony, Panasonic, մեքենաշինությունը։ Ճապոնիային է պատկանում տեսաձայնագրիչների ու տեսախցիկների, հեռուստացույցների համաշխարհային արտադրության մեծ մասը, էլեկտրոնային հաշվիչ մեքենաների 1/10-ը։ Ավտոմեքենաշինությունը կենտրոնացած է Տոյոտա, Նիսան, Միցուբիշի, Հոնդա, մենատիրությունների ձեռքերում։

«Toyota Motor Corporation» ճապոնական ավտոմեքենաշինական անդրազգային ընկերություն, «Toyota Group» կոնգլոմերատի ստորաբաժանում, 2014 թվականի նոյեմբերի դրությամբ՝ աշխարհի 7-րդ ամենաեկամտաբեր ձեռնարկությունը, 2012 թվականի դրությամբ՝ աշխարհի խոշորագույն ավտոարդյունաբերող ընկերությունը (գերազանցելով «Volkswagen Group»-ին և Ջեներալ Մոթորսին)։

Հիմնադրվել է 1937 թվականին՝ ձեռներեց Կիիչիրո Տոյոդայի կողմից, ով հոր՝ նորարար-արդյունաբերող Սակիչի Տոյոդայի հետ հանդիսանում էր նաև «Toyota Industries» գործարանի համահիմնադիրը։ Գործարանում արտադրվում էին Տոյոդա ավագի հեղինակային ավտոմատ կտոր հյուսող մեքենաները։

«Toyota Motor Corporation»-ում ներկայումս արտադրվում են հինգ առանձին ավտոապրանքանիշեր՝ «Toyota», «Hino», Lexus, Ranz և «Scion»։ Ընկերությունը նաև ունի մասնաբաժիններ «Daihatsu» (51,2%), «Fuji Heavy Industries» (16,66%), «Isuzu» (5,9%) և «Tesla» (0,27%) ընկերություններում, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյուններում ունի համատեղ ձեռնարկություններ և այլ ստորաբաժանումներ:

Միցուբիշի Գրուպը համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների խումբ է, որի շտաբ-գրասենյակը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում է։

Honda Motor Co. միջազգային արդյունաբերական ընկերություն, որը զբաղվում է մոտոցիկլետների արտադրությամբ։ Ընկերությունը գտնվում է աշխարհի ավտոմեքենաներ արտադրող առաջին տասնյակի մեջ: Հիմնական արտադրական ներուժները գտնվում են Ճապոնիայում, ԱՄՆ -ում, Հնդկաստանում և Բրազիլիայում, հիմնական շուկաներն են ԱՄՆ-ն և Հարավարևելյան Ասիան։ Honda ընկերությունը հիմնադրվել է 1948 թվականին գյուտարար և ձեռնարկատեր Սոիտիրո Հոնդայի և Տակեո Ֆուդզիսայի կողմից: Ընկերության կարգախոսը՝ «The Power of Dreams» («Երևակայության ուժը»):

Оставьте комментарий