Կարդա՛ Ալբերտ Էյնշտեյնի գաղտնի նամակը:
Առաջադրանքներ
Ո՞րն է նամակի ասելիքը
Նամակի ասելիքը ակնհայտ երևում է հենց այս տողերում:
“Սերը Լույս է, որը լուսավորում է նրանց, ովքեր տալիս և ստանում են այն: Սերը ուժ է, այս ուժը բացահայտում է ամեն ինչ և կյանքին իմաստ է տալիս:”
Ո՞րն է նամակի ամենահետաքրքիր հատվածը
“Մենք միայն Սիրո միջոցով կարող ենք կյանքի մեջ իմաստ գտնել, պահպանել աշխարհը, ամեն մի գիտակից կամ զգացող արարածի և օգնել, որ մեր քաղաքակրթությունն ապրի:”
Ո՞րն է նամակի ամենազարմանալի հատվածը
“Ես խորապես ցավում եմ, որ չեմ կարողանում արտահայտել այն, ինչն իմ սրտում է և, ինչը քեզ համար կամացուկ բաբախում է ամբողջ կյանքում: Միգուցե չափազանց ուշ է ներողության համար, բայց ժամանակը հարաբերական է:
Ես պարտավոր եմ ասել, որ սիրում եմ քեզ և, որ քո շնորհիվ ես ունեմ վերջնական պատասխան:”
Ի՞նչ գիտես Ալբերտ Էյնշտեյնի մասին
Հանրահայտ գիտնական, ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը բավական հետաքրքիր անձնավորություն էր: Էյնշտեյնը ավելի քան 300 գիտական աշխատանքի հեղինակ էր, գրել է ավելի քան 150 գիրք և հոդված, մոտ 20 առաջատար համալսարանների պատվավոր դոկտոր էր, ներառյալ ԽՍՀՄ ԳԱ-ն: Ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկն է:
1952թ. Ալբերտ Էյնշտեյնին առաջարկում են Իսրայելի նախագահի պաշտոնը: Սակայն նա մերժում է: Էյնշտեյնը իր որոշումը բացատրում է փորձի և մարդկանց հետ աշխատելու ունակությունների պակասությամբ: Ալբերտ Էյնշտեյնը միշտ սատար էր Իսրայելին: Գիտնականը միշտ պաշտպան էր կանգնում ճնշված ազգերին:
Նրա առաջին կինը Միլեվա Մարիչն էր, ով չափազանց շատ էր խանդում Էյնշտեյնին, սակայն դա չէր կանգնեցնում Էյնշտեյնին: Զուգահեռ նա սկսեց հանդիպել իր ապագա երկրորդ կնոջ հետ: Իր կյանքի երկրորդ ուղեկցուհին դարձավ Էլզա Լովենտալը, ով Էյնշտեյնին ոչ հարազատ քույր էր գալիս: Նա տարիքով ավելի մեծ էր Էյնշտեյնից և նա նույնպես նախկինում ամուսնացած էր: Ալբերտ Էյնշտեյնը այդ ժամանակ արդեն հայտնի գիտնական էր և շատ հաճախ գիշերները իր տուն կանանց էր բերում: Իսկ Էլզա Լովենտալը այդ ամենին ներողամտորեն էր մոտենում և նույնիսկ առավոտյան Էյնշտեյնին սուրճ էր մատուցում:
1955թ. ապրիլի 17-ին Էյնշտեյնի մոտ որովայնային աորտայի անևրիզմա սկսվեց, ինչը կարող էր բերել ներքին արյունահոսության: Նրան առաջարկեցին վիրահատել, սակայն նա հրաժարվեց արհեստականորեն երկարեցնել կյանքը: Նա ուզում էր, որպեսզի երբ գա ժամանակը, հեռանա գեղեցիկ և բնական: Նա մահացավ հաջորդ օրը:
Նրա մահվանից 7 ժամ հետո, ստանդարտ դիահերձման գործողությունների ժամանակ, բժիշկ Թոմաս Շտոլց Հարվին հանեց Էյնշտեյնի ուղեղը: Չնայած Էյնշտեյնի բարեկամների անհամաձայնության, Շտոլցը ուղեղը իրեն պահեց: Դրանից հետո բժիշկը կորցրեց աշխատանքը և սկսեց Էյնշտեյնի ուղեղի հատվածները ուղարկել հետազոտությունների: Չնայած տարբեր առաջարկների, նա չէր վաճառում ուղեղը, այլ նվիրում էր հատվածները գիտնականներին: Բացի դրանից, Էյնշտեյնի ակնաբույժ Հենրի Աբրամսը գաղտնի հանեց նրա աչքերը: Դա հայտնի դարձավ միայն 1993թ.: Դրանք մինչ այսօր պահվում են Նյու Յորքում, չհրկիզվող պահարանում: «Աստղային պատերազմներ» ֆիլմի Յոդա Մագիստրոսի աչքերի համար որպես նախատիպ ընտրված է Էյնշտեյնի աչքերը: